Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից

Բացակայում է որևէ ապացույց, նույնիսկ՝ ողջամիտ կասկած կամ արդարացված ենթադրություն. Դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ 02/12/2015   16:14  |  Արդարացման դատավճիռներ

 
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հ.Սարգսյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է 53-ամյա Գագիկ Հարությունյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 269 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով թմրամիջոցներ հափշտակելը կամ շորթելը:
 
Գագիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ու նա արդարացվել է` արարքներում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։ 
 
Գագիկ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, ու նա անհապաղ ազատվել է դատական նիստի դահլիճում. նա կալանավորված էր դեռևս 2013թ. սեպտեմբերի 6-ից: 
 
Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Հարությունյանը, աշխատելով Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող Քևօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն, միաժամանակ՝ օնկոլոգիական կաբինետի բժիշկ, իրականացրել է առողջության կենտրոնում հաշվառված օնկոլոգիական հիվանդներին թմրամիջոց դուրս գրելու և բաշխելու աշխատանքները։
 
Ամբաստանյալ Գագիկ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, 2013թ. օգոստոսի 24-ից 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի երկու բնակիչների հետ ունեցած հեռախոսային քողարկված խոսակցությունների ընթացքում տեղեկանալով վերջիններիս կողմից «Օմնոպոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին, առողջության կենտրոնում` 2013թ. փետրվարի 27-ից հաշվառված  օնկոլոգիական հիվանդ կնոջ հասանելիք «Օմնոպոն» տեսակի թմրամիջոցի հերթական չափաբաժինը 2013թ. օգոստոսի 31-ին նրան հատկացնելուց հետո, վերջինիս մոտ առաջացած սրտխառնոցները պայմանավորելով ստացած թմրամիջոցի օգտագործմամբ, առաջարկել է կնոջը  մի քանի օրով դադարեցնել թմրամիջոցի գործածումը։
 
«Վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, օգտագործելով պատեհ առիթը՝ ամբաստանյալ Գագիկ Հարությունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ. սեպտեմբերի 2-ին կնոջ անվամբ թմրամիջոց դուրս գրելով և այն վերջինիս չհատկացնելով, իրացնելու նպատակով հափշտակել է առողջության կենտրոնի օնկոլոգիական հիվանդների համար «Արֆարմացիա» ՓԲԸ-ից ստացված և իր տիրապետության տակ գտնվող զգալի չափերով` «Օմնոպոն 2% 1.0» տեսակի թմրամիջոցի թվով 8 սրվակները», որոնք 2013թ. սեպտեմբերի 3-ին Արմավիր քաղաքում իրացրել է Երևանի երկու հիշյալ բնակիչներին: 
 
Նույն օրը վերջիններս ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ավտոմեքենայով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։ 
 
Դատարանը, սակայն, գտել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար։
 
Դատարանը, մասնավորապես, հանգել է եզրակացության, որ մեղադրանքը չի կարող հիմնավորված համարվել միայն օնկոլոգիական հիվանդ կնոջ, ով գործով վկա է, նախաքննական ցուցմունքով, ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի հեռախոսահամարից 2013թվ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները պարունակող կրիչի զննության արձանագրությունով և լազերային սկավառակով, հեռախոսային մուտքային և ելքային զանգերի վերծանումներն ամրագրող էլեկտրոնային կրիչներով, նյութագիտական և հետքաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ։
 
Մեղադրանքի հիմքում դրված օնկոլոգիական հիվանդ կնոջ՝ 04.09.2013թ. նախաքննական ցուցմունքն առ այն, որ թվով 8 սրվակ «Օմնոպոն» տեսակի թմրամիջոցն ստացել է ոչ թե 02.09.2013թվ., այլ՝ 31.08.2013թվ., ամբողջությամբ հերքվել է վերջինիս հետագա նախաքննական բոլոր ցուցմունքներով ու դիմումներով, ինչպես նաև՝ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքով: Դրանց  համաձայն՝  վկան պնդել է, որ իրեն հասանելիք 8 սրվակ «Օմնոպոն» տեսակի թմրամիջոցի ամբողջ չափաբաժինն ամբաստանյալ Գագիկ Հարությունյանից ստացել է 02.09.2013թվ. և օգտագործելուց հետո դրանց դատարկ սրվակները վերադարձրել է հիվանդանոցին։
 
Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ վարույթն իրականացնող մարմինն ինքնին անարժանահավատ է համարել այդ վկայի առաջին ցուցմունքը, ավելին` նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հերքել է այն, այնուամենայնիվ արժանահավատ է համարել ցուցմունքի ընդամենը մեկ նախադասությունը, որով վերջինս հայտնել է, որ 2013թ. օգոստոսի 31-ից հետո թմրադեղ չի ստացել։ 
 
Անտեսվել է այն հանգամանքը, որ հիվանդանոցի մատյանում կնոջ անվամբ առկա է 02.09.2013թ. թվով 8 սրվակ «Օմնոպոն» տեսակի թմրադեղ դուրս գրելու մասին գրառումը, իսկ 2013թ. օգոստոսի 31-ը եղել է շաբաթ օր, որը ինչը  ոչ աշխատանքային է։
 
Վկան, ով  4-րդ աստիճանի տարածվածությամբ քաղցկեղով հիվանդ կին է և 04.09.2013թ. հարցաքննվել է զարկերակային գերճնշման պայմաններում, ինչպես նաև՝ թվով չորս սրվակ «Օմնոպոն» տեսակի թմրադեղ օգտագործած վիճակում, հետևաբար հիպերտոնիկ կրիզներ ունեցող անձը նման վիճակում կարող էր նաև չընկալել հարցերը և շփոթվեր։
 
Կինը   խիստ հաշվառման ենթակա դեղերը չէր կարող որևէ այլ տեղից ձեռք բերել, հետևաբար չէր կարող նաև դրանց թվով ութ դատարկ սրվակները վերադարձնել։ Դա, ըստ դատարանի, ուղղակիորեն վկայում է այն մասին, որ կնոջ՝ 04.09.2013թ. ցուցմունքն արձանագրվել է քննիչի կողմից և այն ճշմարտացի դիտել չի կարելի, քանի որ վկայի՝ թմրամիջոցի վերջին անգամ ստանալու օրվա և քանակի վերաբերյալ դատողությունները թյուրընկալման կամ շփոթության արդյունք են, որի կապակցությամբ վերջինս այնուհետև բազմիցս հայտնել է այդ մասին իր բոլոր ցուցմունքներում ու դիմումներում։
 
Նախաքննական մարմինը չի վերլուծել և հիմնավորել, թե ինչու է անարժանահավատ համարել կնոջ մյուս  ցուցմունքները, հաշվի չի առնվել նրա 04.09.2013թ. ցուցմունք տալու ժամանակ հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակը, ստացված տեղեկություններն իրենց ամբողջության մեջ չեն վերլուծվել, դրանք չեն համադրվել այլ ապացույցների հետ, հետևաբար չեն պարզվել դրանց համապատասխանությունն ու հակասությունները, դրանց պատճառները։
 
11.07.2014թ. վկան իր 09.07.2014թ. դիմումի հիման վրա և ամբաստանյալ Գագիկ Հարությունյանն իր շահերի պաշտպան Հ.Հարությունյանի՝ 09.07.2014թ. միջնորդության հիման վրա լրացուցիչ հարցաքննվել են, սակայն չնայած նրան, որ ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի շահերի պաշտպան Հ.Հարությունյանը միաժամանակ միջնորդել է հակասություններ լինելու դեպքում առերես հարցաքննել ամբաստանյալ Գագիկ Հարությունյանին և վկա կնոջը, նախաքննական մարմինը բավարարվել է միայն վերջիններիս առանձին հարցաքննելով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ վկայի  և ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի ցուցմունքների միջև էական հակասությունները բացակայել են։
 
Եթե հիմք ընդունվի, որ Գագիկ Հարությունյանի և վկայի ցուցմունքներում եղել են հակասություններ, ապա նրանց առերես հարցաքննությունը եղել է անհրաժեշտություն։
 
Հետագա թե՛ նախաքննական և թե՛ դատաքննական բոլոր ցուցմունքներում, որոնք տրվել են կնոջ կողմից, վերջինս հերքել է Գագիկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները։
 
Նյութագիտական և հետքաբանական համալիր փորձաքննության  եզրակացությամբ հիմնավորվել է, որ հնարավոր չէ ասել, թե ավտոմեքենայի խուզարկությամբ (որում գտնվել են Երևանի երկու բնակիչները) հայտնաբերված ապակու կտորը կոնկրետ ի՞նչ տարողության տարայի կամ սրվակի մաս է կազմել, քանի որ ներկայացված բեկորը բավականին փոքր է և չի պարունակել բավարար քանակությամբ մասնավորեցնող հատկանիշներ: Հետևաբար հնարավոր չէ պնդել, որ այդ ավտոմեքենայի մեջ հայտնաբերված ապակու կտորը հանդիսանում է «Օմնոպոն» տեսակի թմրամիջոցի սրվակի կտոր։
 
Ուստի՝ զուտ ենթադրաբար այն դիտել որպես վերը նշված թմրադեղի սրվակի կտոր, դատարանի գնահատմամբ, «խելամտության սահմաններից դուրս է»։ 
 
Ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի հեռախոսի գաղտնալսումը և դրա հիման վրա ձեռք բերված ապացույցը ևս հնարավոր չէ դնել մեղադրանքի հիմքում և ապացուցել, որ ամբաստանյալ Գագիկ Հարությունյանը կատարել է թմրամիջոցների հափշտակություն ու իրացում, քանի որ գաղտնալսումների արձանագրության համաձայն՝ հեռախոսային խոսակցություններում որևէ խոսք չկա թմրամիջոցի, դրա տեսակի, իրացման համար գումարների, ինչպես նաև՝ թմրամիջոցի կոնկրետ քանակի վերաբերյալ։
 
Նշված խոսակցությունների «քողարկված» լինելու վերաբերյալ դատողությունները հիմնազուրկ են, գտել է դատարանը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ նախաքննական մարմնի հետևությունները կատարվել են միայն ենթադրությունների և հավանականության հիման վրա։ 
 
Ավելին, Երևանի բնակիչների անձնական ու մեքենայի խուզարկությամբ հետաքրքրություն ներկայացնող թմրամիջոցներ, թմրադեղեր և այլ առարկաներ չեն հայտնաբերվել, «փաստորեն՝ օպերատիվ-հետախուզակաանն աշխատանքներն օրինական և հիմնավորված չեն եղել։ Դա վկայում է առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի այլուրեքության մասին»։ 
 
Դատարանը փաստում է, որ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ, այնպես էլ նշված միջնորդությունը բավարարելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 15.08.2013թ. որոշմամբ՝ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձ է նշվել նախկինում մի քանի անգամ դատապարտված ոմն մեկը, որի հեռախոսահամարների շարքում նշված երկու հեռախոսահամարներից մեկն իրականում պատկանել է ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի կնոջը` Լիլիթ Գասպարյանին և մշտապես օգտագործվել է ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի կողմից։
 
Փաստորեն օպերատիվ հետախուզական մարմինը օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելիս ձեռք է բերել բոլորովին այլ անձի` Գագիկ Հարությունյանի վերաբերյալ տեղեկություններ։
 
Գագիկ Հարությունյանի հեռախոսային խոսակցությունների նկատմամբ վերահսկում իրականացնելու նպատակով քրեական հետապնդման մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, իսկ վերջինս էլ թյուրիմացաբար թույլատրել է սահմանափակել բոլորովին այլ մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները։ Փաստորեն՝ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, քանի որ դատարանն իրական տվյալներն ու պատկերն ունենալու դեպքում հնարավոր է մերժեր «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն տալու միջնորդությունը, առավել ևս, որ տեղեկությունների ստացման առիթն ու այդ տեղեկությունների բովանդակությունը խեղաթյուրված են եղել»։
 
Ավելին, քննիչի 31.01.2014թ. որոշմամբ հիմնավորված է համարվել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումը` հեռախոսային խոսակցությունների վերահսկումն իրականացվել է դատավարական գործողության կատարման կարգի էական խախտումներով, ուստի և քննիչը եզրահանգել է, որ դրանք չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում և օգտագործվել որպես ապացույց։ Քննիչի քրեական հետապնդում չիրականացնելու մասին 29.01.2014թ. որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում ևս ամրագրվել է վերը նշված հանգամանքը և նշվել, որ չի հիմնավորվել Գագիկ Հարությունյանից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու հանգամանքը։ Նույն որոշմամբ  Երևանի երկու բնակիչների  նկատմամբ քրեական հետապնդումը չի իրականացվել վերջիններիս արարքներում /թմրամիջոցի ձեռք բերում/ հանցակազմի բացակայության պատճառով։ Նշված որոշումները չեն բողոքարկվել և չեն վերացվել:
 
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Գագիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն չի ճշտվել վերջինս հանդիսանու՞մ է պաշտոնատար անձ, թե՝ ոչ և արդյոք հանդիսանու՞մ է նշված հանցանք կատարելու համար հատուկ սուբյեկտ, երբ նա թմրամիջոցների հետ առնչվել է միայն որպես բժիշկ-օնկոլոգ։
 
«Գագիկ Հարությունյանը չի կարող մեղադրվել՝ թմրամիջոցի իրացում կատարելու համար, երբ չի պարզվել թմրամիջոցի ձեռքբերման կամ հափշտակության հանգամանքը»,- գտել է դատարանը։
 
Այսպիսով, եզրահանգել է դատարանը, վերը հիշատակված փաստական հանգամանքների և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ճնշման պայմաններում ակներև է, որ բացակայում է որևէ ապացույց, նույնիսկ՝ ողջամիտ կասկած կամ արդարացված ենթադրություն այն մասին, որ սույն գործով առկա է թմրամիջոցի հափշտակություն, իրացում կամ իրացման նպատակ։
 
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Գագիկ  Հարությունյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքներում ապացուցված չէ և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի Հարությունյանի վերաբերյալ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ու նա պետք է արդարացվի։ 
 
Նշենք, որ Գագիկ Հարությունյանի պաշտպանությունն իրականացրել են փաստաբաններ Հ.Անանյանն ու Հ.Հարությունյանը: 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:05 06/02/2015  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է՝ հանցագործությանը մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով
16:37 12/01/2015  |  Քրեական խրոնիկոնՏարին սկսում ենք արդարացման դատավճռով
18:25 23/12/2014  |  Քրեական խրոնիկոնԵրիտասարդն արդարացվեց շուրջ երեք տարի կալանքի տակ մնալուց հետո
18:00 22/12/2014  |  Քրեական խրոնիկոնՍպանության փորձի մեղադրանքում 2 ամբաստանյալ արդարացվեց
17:42 11/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ալեքսանդր Ցվերիանովի գործով արդարացման դատավճիռը
23:40 20/11/2014  |  Քրեական խրոնիկոն Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության. Վճռաբեկ դատարան
15:57 15/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե այսպես գնա, երևի մի օր դատավարությունն իրոք կդառնա մրցակցային. Հայկ Ալումյան
12:41 13/11/2014  |  Քրեական խրոնիկոնՄեկ ամբաստանյալն արդարացվել է, մյուսի նկատմամբ ժամկետանց գործը կարճվել է
11:57 25/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց մեղադրանքի երկու հոդվածներով էլ
12:04 08/10/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը համաձայն չէ արդարացման դատավճռի հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]