Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ» 05/16/2024   08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» 05/16/2024   08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» 05/16/2024   08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» 05/16/2024   08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» 05/16/2024   08:09 Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ» 05/16/2024   08:05 Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» 05/16/2024   08:03 էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ» 05/16/2024   08:00 Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» 05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա 05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորվել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից

Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության. Վճռաբեկ դատարան 11/20/2014   23:40  |  Քրեական խրոնիկոն

Առաջին ատյանի դատարանը  թմրամիջոցի ապօրինի շրջանառութան գործով երկու  ամբաստանյալի նկատմամբ  կայացրել էր մեղադրական դատավճիռ: Ընդ որում` նրանցից մեկի մասով, ով մեղադրվում էր առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ձեռք բերելու մեջ, դատարանն  ընդհանրապես գտել էր, որ  պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի տարածումն անթույլատրելի է:

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել ու փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը՝ արդարացնելով ամբաստանյալներից մեկին ու մյուսի նկատմամբ նշանակելով պայմանական պատիժ: 
 
Այսպես, Վճռաբեկ դատարանը բեկանել և փոփոխել է Արարատ Ավագյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և Վահան Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 ականի մարտի 25-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 8-ի որոշումը: Բարձրագույն դատական ատյանը, այսպիսով, բավարարել է Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանի և ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի վճռաբեկ բողոքները: 
 
Արդյունքում՝ Արարատ Ավագյանը, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Արարատ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է, և նա անհապաղ ազատվել  է կալանքից:
 
Իսկ Վահան Սահակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել կալանք՝  2 ամիս ժամկետով՝  1  տարի ժամկետով փորձաշրջանի սահմանմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Վահան  Սահակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է:
 
Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 25-ի դատավճռով Ա.Ավագյանը դատապարտվել էր ազատազրկման 3 տարի ժամկետով, իսկ Վ.Սահակյանը՝ ազատազրկման 6 ամիս ժամկետով:
 
Ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանի և ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 25-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
 
Ըստ մեղադրանքի, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ Ա.Ավագյանը և Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ Վ.Սահակյանը 2006 թվականից ճանաչել են միմյանց և գտնվել ընկերական հարաբերությունների մեջ:
 
Տեղեկանալով, որ Ա.Ավագյանն աշխատում է Երևանի կենդանաբանական այգու հարևանությամբ գտնվող տներից մեկում՝ Վ.Սահակյանը հանդիպել է Ա.Ավագյանին: Վ.Սահակյանը թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ է արել Ա.Ավագյանին, ինչից հետո վերջինս Վ.Սահակյանին ապօրինի իրացրել է զգալի չափի` 0.55 գրամ քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Վ.Սահակյանը, ապօրինի ձեռք բերելով թմրամիջոցը, այն պահել է իր կողմից վարվող «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ Երևան քաղաքի Վ.Սարգսյան փողոցում Վ.Սահակյանին են մոտեցել ՀՀ ոստիկանության աշխատակիցները և բերման ենթարկել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Այնտեղ էլ վերջինիս ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստատեղի աջ կողքից հայտնաբերվել է մոտ 0,6 գրամ քաշով սպիտակ թղթի մեջ փաթաթված դեղնականաչավուն զանգված:
 
Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի թփերից չորացված զանգված է, որը հյուրասիրել է իր ընկերը, և այն պահում է օգտագործելու համար: Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է նաև մոխրի հետքերով ջրի դատարկ շիշ, որի վերաբերյալ Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի տերևները ծխելու հարմարանքի միջոց է: 
 
Ըստ ամբաստանյալ Ա.Ավագյանի  պաշտպան Կ.Քամալյանի բողոքի՝ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով: Մասնավորապես, ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերի հիմքում որպես միակ մեղադրող ուղղակի ապացույց դրել են գործով մյուս ամբաստանյալ Վ.Սահակյանի նախաքննական սկզբնական ցուցմունքները, որոնք ձեռք են բերվել ինչպես ներպետական օրենսդրության, այնպես էլ՝ «Մարդու  իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված պահանջների ոտնահարմամբ:
 
 Այսպես, փաստաբանը փաստարկել է, որ ստորադաս դատարանները պետք է անթույլատրելի ապացույցներ ճանաչեին և մեղադրական դատավճռի հիմքում չդնեին Վ.Սահակյանի որպես կասկածյալ տված ցուցմունքը, Ա.Ավագյանի հետ առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները, քանի որ Վ.Սահակյանը դրանք տվել է թմրամիջոց օգտագործած վիճակում, և նշված քննչական գործողություններին փաստաբան չի մասնակցել:

Ուստի՝ Կ.Քամալյանը գտել է, որ հիշյալ փաստական տվյալները ձեռք են բերվել Վ.Սահակյանի պաշտպանության իրավունքի խախտմամբ: Փաստաբանը նշել է նաև, որ բողոքարկվող դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի ընդունած նախադեպային որոշումներին:

 
Իսկ պաշտպանի մասնակցությամբ ամբաստանյալ Վ.Սահակյանի ցուցմունքները, որոնք հերքում են Ա.Ավագյանի կողմից Վ.Սահակյանին թմրամիջոց իրացնելու հանգամանքը, ըստ Կ.Քամալյանի, ստորադաս դատարաններն առանց որևէ հստակ հիմնավորման դրանք գնահատել են որպես Ա.Ավագյանի կողմից քրեական պատասխանատվությունից և խիստ պատժից խուսափելու միտում, իսկ Վ.Սահակյանի կողմից՝ իր ընկերոջ և շրջապատի մոտ ունեցած անվան ու բարի համբավի վերականգնում: 
 
Պաշտպանը նշել է նաև, որ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը դատարանին ներկայացրել է ապացույցներ ամբաստանյալ Վ.Սահակյանի` հոգեկան հիվանդությամբ տառապելու և համապատասխան բուժում անցած լինելու վերաբերյալ: Հետևաբար, ստորադաս դատարանները պետք է նշանակեին դատահոգեբուժական-դատահոգեբանական և նարկոլոգիական փորձաքննություն՝ պարզելու Վ.Սահակյանի մեղսունակության հարցը և թե արդյոք թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու ժամանակ Վ.Սահակյանը ՞ էր իրականությանը համապատասխանող ցուցմունքներ տալ: 
 
Իսկ ըստ ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի՝ Առաջին ատյանի դատարանն անտեսել է, որ Վ.Սահակյանը նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, բնութագրվում է դրականորեն, վատառողջ է, խնամքին են գտնվում անչափահաս երեխան, վատառողջ մայրը, դուստրը սովորում է վճարովի հիմունքներով, ընտանիքի միակ կերակրողն է, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները բացակայում են:
 
Բացի այդ, ամբաստանյալն անկեղծորեն զղջացել է և գիտակցել իր կատարածի հետևանքները, ինչի մասին է վկայում նաև նրա դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ՝ Վ.Սահակյանը որևէ խոչընդոտ չի ստեղծել վարույթն իրականացնող մարմնի համար, առաջին իսկ կանչով ներկայացել է քննությանը: Այս պայմաններում Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում որևէ հիմնավորում չի բերել, թե ինչի հիման վրա է Վ.Սահակյանի նկատմամբ 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակում, մեկուսացնում հասարակությունից և ինչու ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը, նրա նկատմամբ կիրառելի չէ:
 
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Ա.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում մեղավոր ճանաչելու որոշում կայացնելով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտում, ինչը նույն օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է: 
 
«Քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության»,- նշում է Վճռաբեկ դատարանը՝ արձանագրելով, որ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ՝ կոնկրետ գործով օրենքանով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: 
 
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ Վ.Սահակյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այդ պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի ճանաչելու մասին որոշում կայացնելով` ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Բացի այդ, դատարանները կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի (դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելը) պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր:
 
Մասնավորապես, ստորադաս դատարանները, գնահատելով Վ.Սահակյանի սկզբնական նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև՝ հետագա նախաքննական և դատաքննական ցուցմունքների արժանահավատության հարցը, որևէ վերլուծություն և հիմնավորում չեն նշել համապատասխան ցուցմունքները տալու հանգամանքների, Վ.Սահակյանի հոգեբանական կամ ֆիզիոլոգիական վիճակի վերաբերյալ, ստացված տեղեկությունները չեն վերլուծել իրենց ամբողջության մեջ, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:
 
Մինչդեռ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ գործի նյութերում առկա են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Վ.Սահակյանը բերման ենթարկվելու օրը եղել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Ըստ փորձագետի եզրակացության՝ Վ.Սահակյանի մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ, իսկ ըստ «Մերսեդես մակնիշի ավտոմեքենան զննության ենթարկելու մասին» արձանագրության՝ մեքենայից հայտնաբերվել է նաև մոխրի հետքերով ջրի դատարկ շիշ, որի վերաբերյալ Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի տերևները ծխելու հարմարանք է: 
 
Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ ստորադաս դատարանների կողմից արժանահավատ գնահատված ցուցմունքները տրվել են 2013 թվականի հոկտեմբերի 25-ին, այսինքն` Վ.Սահակյանին բերման ենթարկելու օրվան՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, հաջորդող օրը: 
 
Գործի նյութերից երևում է նաև, որ Ա.Ավագյանը գործի քննության ողջ ընթացքում չի ընդունել Վ.Սահակյանին թմրամիջոց իրացնելու փաստը: 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ցուցմունք տալուց և Ա.Ավագյանի հետ առերես հարցաքննվելուց հինգ օր անց Վ.Սահակյանը դիմում է ներկայացրել` հայտնելով, որ ճիշտ ցուցմունք չի տվել և հայտնած տեղեկությունը իրականությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ դեպքի իրական հանգամանքների մասին:
 
Հետագա թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական բոլոր ցուցմունքներում, որոնք տրվել են պաշտպանի ներկայությամբ, Վ.Սահակյանը հերքել է Ա.Ավագյանի մասնակցությունը հանցագործությանը:
 
Վերոնշյալ հանգամանքների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարել ստորադաս դատական ատյանների այն հետևությունը, թե Վ.Սահակյանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին տված ցուցմունքներն արժանահավատ են, իսկ դրանից հետո տրված ցուցմունքները՝ անարժանահավատ:
 
Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարել Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը, թե Վ.Սահակյանի հետագա նախաքննական և դատաքննական ցուցմունքները «սուբյեկտիվ և անարժանահավատ» են, քանի որ նպատակ են հետապնդում «վերականգնել իր՝ ընկերոջ, և նրա շրջապատի մոտ ունեցած անունն ու բարի համբավը՝ փորձելով նախկինում տրված և դատարանի մոտ ավելի արժանահավատ դիտարկված ցուցմունքները ներկայացնել որպես իրենից խաբեության արդյունքում կորզված ապացույցներ»: 
 
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «անունն ու բարի համբավը» (հեղինակությունը) բարոյական բնույթ ունեցող հասկացություններ են և իրենցից ներկայացնում են հանրորեն արժեքավորվող որակների գնահատման հիման վրա անձի մասին ձևավորված կարծիք:
 
«Սույն դեպքում դատարանը գտել է, որ արդարադատություն իրականացնող մարմնի առջև սուտ ցուցմունք տալը կարող է գնահատվել որպես անձի հեղինակությունը վերականգնելու միջոց, մինչդեռ սուտ ցուցմունք տալը, առավել ևս այլ անձանց կողմից հանցանք կատարելու վերաբերյալ, չի կարող համարվել հանրորեն արժեքավորվող որակ»,- նշում է Վճռաբեկ դատարանը՝ հավելելով՝ Վ.Սահակյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներն անարժանահավատ գնահատելու վերաբերյալ պատճառաբանությունը չի բխում գործի փաստական տվյալներից կամ իրավունքի հանրաճանաչ սկզբունքներից:
                                                 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:57 15/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե այսպես գնա, երևի մի օր դատավարությունն իրոք կդառնա մրցակցային. Հայկ Ալումյան
12:41 13/11/2014  |  Քրեական խրոնիկոնՄեկ ամբաստանյալն արդարացվել է, մյուսի նկատմամբ ժամկետանց գործը կարճվել է
11:57 25/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց մեղադրանքի երկու հոդվածներով էլ
12:04 08/10/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը համաձայն չէ արդարացման դատավճռի հետ
11:59 13/09/2014  |  Քրեական խրոնիկոնՍիրիացի փախստականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
14:33 01/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ֆեռո»-ի գործով կայացվեց արդարացման դատավճիռ ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում
15:39 05/08/2014  |  Քրեական խրոնիկոնԶավեշտալի գործով արդարացման դատավճիռը բողոքարկվել է. զավեշտները շարունակվում են
16:27 26/07/2014  |  ԳՈՐԾ #10 տարվա վաղեմության գործով կայացվեց արդարացման դատավճիռ
17:37 25/07/2014  |  ԳՈՐԾ #Արդարադատությունը պետք է լինի տեսանելի և ընկալելի՝ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
16:19 19/07/2014  |  ԳՈՐԾ #Ապացույցներն անհերքելիորեն ապացուցեցին բռնցքամարտիկի անմեղությունը.Դատարանն արդարացրեց մարզիկին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]