Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Նախագահը մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի բացմանը 05/14/2015   12:15  |  ԼՐԱՀՈՍ

 
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի բացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:
 
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովում
 
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության անունից ողջունելու ձեզ Եվրոպական կրթական տարածքի համար իսկապես կարևոր այս միջոցառման շրջանակներում:
 
Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն: Պարզ է նաև, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում: Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց Եվրոպական տարածքի հետ և ստացավ նոր մեխանիզմներ՝ լավագույնս կիրառելու միջազգային փորձառությունը:
 
Այս ամենով հանդերձ՝ առկա տնտեսական և սոցիալական խնդիրները լուրջ մարտահրավերներ են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համար, որտեղ ընդհանուր նպատակները ենթադրում են համատեղ ջանքերի ներդրում և ակտիվ ներգրավվածություն: Զարգացող հասարակությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա շրջանում առավել քան կարևորվում է համադրելի չափորոշիչների կիրառումը՝ բարելավելու աշխատաշուկայի արդի պահանջները, ինչպես նաև կրթական ոլորտի շահառու կողմերի արդյունավետ համագործակցությունը:
 
Եվրոպական կրթական համակարգը, հանձինս Բոլոնիայի գործընթացի, մեծ ներդրում է ունեցել աշխարհի այլ տարածաշրջանների կրթական բարեփոխումների համար՝ կրթական տարբեր ծրագրերի, քաղաքական և ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով: Հայաստանյան կրթական համակարգի համար կարևոր ձեռքբերումներից է 2012 թվականին Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը Երևանում, որը պատասխանատու, միաժամանակ պատվաբեր պարտականություն է: Այն Եվրոպական կրթական արժեհամակարգի փորձառությունը կիսելու և Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններն այս գործընթացին լավագույնս ինտեգրելու հնարավորություն է:
 
Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ թե՛ որակի եվրոպական չափանիշների կիրառման, թե՛ ուսանողների շարժունության առումով: Հայաստանյան կրթական մշակույթը, որը սկիզբ է առել հնագույն ժամանակներից՝ որպես իր դարավոր պատմության անքակտելի մաս, մշտապես աշխարհին է ներկայացել իր նվաճումներով:
 
Հայ ժողովուրդն առանձնահատուկ ակնածանք ունի գիտելիքի և ուսման նկատմամբ։ Գուցե այն պատճառով, որ իր հազարամյա պատմության ընթացքում, երբ կողոպտվել, թալանվել ու հալածվել է, միակ արժեքը, որը չեն կարողացել խլել նրանից և որը լուսավորել է իր դժվարին ուղին, եղել է հենց գիտելիքը, հարյուրամյակների ընթացքում կերտած հոգևոր և մշակութային ժառանգությունը։ Եվ պատահական չէ, որ անգամ Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել։ Այլապես այսօր մենք չէինք ունենա Մատենադարան, որը հայ ժողովրդի հարատևության գրավականն է։
 
Մեզ համար մեծ հպարտություն և միաժամանակ պարտավորեցնող է այն, որ այսօր նորովի է արժևորվում համաշխարհային գիտության, արվեստի, աստվածաբանության զարգացման մեջ հայ ժողովրդի ստեղծագործ մտքի ներդրումը. վերջին նման հրաշալի իրադարձությունը Հռոմի Պապի կողմից միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումն էր՝ մի տիտղոս, որը կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն մտածողների է շնորհվել։
 
Հարգելի՛ բարեկամներ,
 
Շարունակելով կրթական սեփական ավանդույթները՝ այսօր անհրաժեշտ է ունենալ շփման և հաղորդակցման համար դյուրին և համահունչ գործիքներ ամբողջ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում: Այս առումով Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները լավագույնս աջակցել են ուսանողակենտրոն համակարգի ստեղծմանը և բոլոր այն ներդրումներին, որոնք հնարավորություն կտան այսօրվա երիտասարդ սերնդին ավելի պատրաստ և մրցունակ լինել արդի մարտահրավերներին: Թերևս ոչ բոլոր արգելքներն են հաղթահարված, սակայն այս ձեռքբերումները և գլոբալ նպատակներին հասնելու ցանկությունը ենթադրում է համագործակցային նոր ազդակներ և երկխոսության առավել ակտիվ մակարդակ:
 
Կրթությունն ինքնանպատակ չէ, այն կոչված է ծառայելու համամարդկային արժեքներին ու նպատակներին: Այսօր 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհում դեռևս ականատես ենք բազմաթիվ ահաբեկչական գործողությունների, բռնությունների և պատերազմների:
 
Մարդկային բանականության և արժեհամակարգի տկարությունը անխուսափելի է դարձնում նման անընդունելի դրսևորումները: Հետևաբար` հոգևոր, գիտական և մշակութային բովանդակության վրա հիմնված կրթությունը պետք է միտված լինի մարդկային ռեսուրսի բնականոն զարգացմանը՝ ամենալայն համատեքստում:
 
Հարգելի՛ ներկաներ,
 
Այս տարին Հայաստանի, հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար յուրահատուկ տարի է` մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և փորձում կառուցել ավելի անվտանգ միջավայր մարդկանց և ժողովուրդների համար: Մենք ասում ենք «այլևս երբեք»՝ այլևս երբեք չի կարելի թույլ տալ նման հրեշավոր հանցագործությունների կրկնություն, պետք է բացառել դրանք ծնող միջավայրի ձևավորումը, փոխել մարդկության և քաղաքակիրթ գոյակցության մասին համընդհանուր պատկերացումները, հրամայականները, այլատյացությունից զերծ հասարակություններ զարգացնել: Ակնհայտ է, որ այս հարցում շատ մեծ է հենց կրթության դերը, այն առաքելությունը, որն իրականացնում եք դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ:
 
Օգտվելով առիթից՝ կրկին ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին: Վստահ եմ, որ Երևանում ձեր կողմից կայացվելիք կարևոր որոշումները դրական ազդեցություն կունենան Եվրոպայի միլիոնավոր ուսանողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթության բոլոր շահառուների վրա՝ ստեղծելով առաջընթացի, տնտեսական զարգացման և կայունության նոր հիմքեր:
 
Շնորհակալություն:
 
 

Հարակից հրապարակումներ`

15:05 30/04/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Աննա եկեղեցու օծման արարողությանը
13:29 29/04/2015  |  ԼՐԱՀՈՍ Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
18:32 16/04/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահը Քանաքեռ-Զեյթուն համայնքում ծանոթացել է բազմաբնակարան շենքային համալիրի շինարարության ընթացքին, Ավանում՝ մասնակցել ուսումնամարզական համալիրի հիմնարկեքին
21:02 04/04/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին
13:19 03/04/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին
15:43 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարին
10:16 07/03/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահը շնորհավորել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին՝ ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ
22:51 04/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակաբաշխությանը
14:19 03/03/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահը մասնակցել է Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին
17:53 20/02/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն չի բացառել առանձնազրույցի հավանականությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]