Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   13:28 Վահե Ղազարյան, անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   13:24 Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով. Կաթողիկոս 05/09/2024   13:11 Թշնամին պետք է հասկանա, որ Հայաստանը չի հանձնվում և չի հանձնվելու ոչ մի դեպքում․ Ոսկանյան 05/09/2024   13:09 Տավուշը հանուն հայրենիքի շարժումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քայլերթի երթուղին Երևան մտնելուց հետո 05/09/2024   12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա 05/09/2024   12:37 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան 05/09/2024   12:27 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել 05/09/2024   12:20 Հնարավոր չէ զբաղվել մենակ սեփական գործով՝ չնկատելով, որ այն ամենը, ինչ մենք կառուցում ենք, թղթով հանձնվում է թշնամուն․ Գեղամյան 05/09/2024   12:16 Ոտքերը կորցրած հադրութեցին մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին 05/09/2024   12:08 Մի’ վախեցիր, մերժի’ր սուտը․ Տեր Ռուբեն 05/09/2024   12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   11:57 ՔԿ-ն ևս ետ չմնաց ԱԱԾ-ից և ՆԳՆ-ից․ հանրահավքին ընդառաջ զգուշացնում է՝ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության 05/09/2024   11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի 05/09/2024   11:42 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից․ Կոնջորյան 05/09/2024   11:38 Գոռացողները մեզնից չեն. Բագրատ սրբազանն ասաց՝ ովքեր են սադրիչներ 05/09/2024   11:34 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Ազատություն» 05/09/2024   11:26 Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Ամփոփում 05/09/2024   11:19 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը մոտենում է Երևանին՝ ուղիղ 05/09/2024   11:15 Հայ Առաքելական եկեղեցու օրհնությամբ ու առաջնորդությամբ միասնության երթ և հանրահավաք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, Սուրբ Մարիամ հայկական եկեղեցուց մինչև ՀՀ հյուպատոսության շենք 05/09/2024   11:07 Հանրահավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել հասարակական կարգը 05/09/2024   11:04 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան 05/09/2024   10:43 14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 05/09/2024   10:33 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք. հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է. Սերժ Սարգսյանի ուղերձը 05/09/2024   10:26 Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք 05/09/2024   10:23 Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել «Հաղթանակ» զբոսայգում 05/09/2024   10:19 ԱԱԾ-ն հորդորում է՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ 05/09/2024   10:16 Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ը 05/09/2024   10:09 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. վարչապետի ուղերձը 05/09/2024   08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ» 05/09/2024   08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ» 05/09/2024   08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ» 05/09/2024   08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ» 05/09/2024   08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ» 05/09/2024   07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ» 05/09/2024   07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ» 05/09/2024   07:45 Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն․ «Ժողովուրդ» 05/09/2024   07:40 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետքարտուղարության, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են․ «Ժողովուրդ» 05/09/2024   00:33 Կրեմլում կոչ են արել չչափազանցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարդությունը 05/09/2024   00:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/09/2024   00:21 Հայաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 05/08/2024   23:45 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը 05/08/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/08/2024   23:35 Բացահայտվել են՝ առանց դեղորայքի արյան ճնշումն իջեցնող մթերքները 05/08/2024   23:24 ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել․ Օվերչուկ 05/08/2024   23:18 Վաղը հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու. Գառնիկ Դանիելյան 05/08/2024   23:14 Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024   23:11 Ուսանողները ոտքի են կանգնում. Պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, քանի դեռ չեն վավերացվել սահմանազատման սկզբունքները, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը
05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»

Սերժ Սարգսյան. Եվրասիական տնտեսական միությունը դառնում է առևտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը 05/08/2015   20:37  |  ԼՐԱՀՈՍ

 
Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
 
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, ողջունում եմ ձեզ:
 
Առաջին հերթին, շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջերմ ընդունելության և ռուսաստանցի գործընկերների կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի լավ կազմակերպման համար:
 
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ուժի մտնելուց հետո սա մեր այս տարվա առաջին պաշտոնական նիստն է: Կարծում եմ՝ անչափ խորհրդանշական է, որ այն անցկացվում է Մեծ հաղթանակի 70-ամյակի հոբելյանի նախօրեին, մի տոնի, որը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովուրդների՝ ֆաշիզմի ջախջախման գործում վճռորոշ ներդրում ունեցած եղբայրության խորհրդանիշ, մի տոնի, որը խորհրդանշում է միասնության ուժը, արդարության, խաղաղության, միջազգային անվտանգության համար տարվող պայքարի ուժը:
 
Մեծ հաղթանակի ժառանգությունն այսօր էլ ամուր հիմք է ծառայում մեր ժողովուրդների միջև եղբայրական կապերի խորացման և մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության համար: Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս հրաշալի հոբելյանի կապակցությամբ:
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Այս տարվա սկզբից մեր երկրների տնտեսությունները սկսեցին լայնածավալ փոխգործակցություն նոր իրողություններում և պայմաններում, ավելի քան 170 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկայով, որտեղ ապահովված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար համապատասխան իրավական հիմքեր: Աշխատանքը պետք է ուղղված լինի առևտրային և ներդրումային հոսքերի ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ ինստիտուտների ուժեղացմանը և վերջնարդյունքում՝ մեր տնտեսությունների ինտեգրման ավելի բարձր մակարդակի հասնելուն: Վստահ եմ, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերը և համապատասխան որոշումները, որոնք մենք կընդունենք, թույլ կտան առաջ շարժվել այս ուղղությամբ:
 
Այսօր մենք կշարունակենք Եվրասիական ինտեգրացիոն միությանը՝ Ղրղզստանի Հանրապետության միանալուն ուղղված աշխատանքը: Հայաստանում ավարտված է ներպետական համաձայնեցման գործընթացը, որն անհրաժեշտ է 2015թ. փետրվարի 6-ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին համաձայնեցված արձանագրությունների նախագծերի ստորագրման համար: Հետևաբար, ելնում ենք նրանից, որ առանց փոփոխությունների այս արձանագրությունների ստորագրումը թույլ կտա անցնել վավերացման գործընթացին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն:
 
Եվրասիական տնտեսական միությունը դառնում է առևտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը՝ Լատինական Ամերիկայից մինչև Ասիա: Տարբեր երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը և նրանց հետ համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը նպաստում են մեր ընդհանուր շուկայի ընդլայնմանը: Այդ ուղղությամբ կարևոր քայլ է Վիետնամի հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստման գործընթացի ավարտումը: Անհրաժեշտ եմ համարում շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական արեալը նաև հարավային ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն հատկացնել Հարավարևելյան Ասիան և Պարսից ծոցը ԵԱՏՄ երկրների հետ միացնող խոշոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ներդրմանը:
 
Այս համատեքստում, անշուշտ, յուրահատուկ ներուժ կա ԲՐԻԿՍ երկրների հետ փոխշահավետ համագործակցության հաստատման մեջ, որտեղ Ռուսաստանն առանցքային դեր ունի: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին՝ ԲՐԻԿՍ անդամ երկրների առաջնորդների և Եվրասիական տնտեսական միության և Համագործակցության Շանհայի կազմակերպություն մեջ մտնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու հրավերի համար:
 
Մեր պետությունների համար կարևոր նշանակություն և հսկայական ներուժ ունի Չինաստանի՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններից և մեր միության գլխավոր առևտրային գործընկերներից մեկի հետ համագործակցությունը: Նման համագործակցության խորացումը թույլ կտա ոչ միայն ընդլայնել մեր ընդհանուր շուկան, ներգրավվել ներդրումներ, այլև միանալ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը՝ այսպիսով դիվերսիֆիկացնելով մեր միության լոգիստիկ հնարավորությունները:
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Միջազգային և տարածաշրջանային մի շարք անբարենպաստ գործոնների ազդեցության ներքո մեր տնտեսական տարածքը բախվում է որոշակի դժվարությունների, որոնց հաղթահարումը կախված է ընդունվող որոշումների մշակվածությունից և դրանք արդյունավետ կյանքի կոչելուց: Մեր պետությունները հասել են ինտեգրացիայի որոշակի մակարդակի, և համաշխարհային տնտեսության զարգացման միտումները պահանջում են մեր գործողությունների համակարգվածության մակարդակի բարձրացում: Այս ուղղությամբ կարևոր քայլը 2015-2016թթ. համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների մասին նախագծի հաստատումն է, որի իրականացումը թույլ կտա ապահովել մեր պետությունների մակրոտնտեսական կայունությունը և կնպաստի տնտեսական աճի տեմպերի բարձրացմանը:
 
Մեր միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծումն է: Մեր պետությունները տիրապետում են էներգետիկ պաշարների հսկայական ծավալների և ունեն արտադրական ներուժ: Անհրաժեշտ է օգտագործել այս համեմատական առավելությունը՝ հիշյալ ոլորտում ԵԱՏՄ միջազգային մրցունակության բարձրացման համար: Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի հետևողական իրագործումը և այդ շուկայի արդյունավետ գործարկումը թույլ կտան ուժեղացնել ԵԱՏՄ-ի՝ որպես գլոբալ էներգետիկ շուկայի առանցքային խաղացողի դիրքերը:
 
Մեր համատեղ գործունեության մեկ այլ կարևոր ուղղությունը ծառայությունների շուկայի փուլային ազատականացումն է: Հայաստանն ամբողջ ծավալով միանում է ծառայությունների միասնական շուկայի ցանկին, որը հաստատվել է ԵՏԲԽ 2014թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրման գործընթացում ապրանքների շուկայի ազատականացումը առանց ծառայությունների շուկայի ազատականացման, թույլ չի տալիս լիարժեքորեն գործարկել ինտեգրացիոն միավորման տնտեսական ողջ ներուժը: Կարծում եմ՝ տվյալ ոլորտը պետք է լինի մեր ուշադրության կիզակետում:
 
Պետությունների հարգելի ղեկավարներ,
 
ԵԱՏՄ գործունեության շրջանում կատարվել է մեծ աշխատանք: Համարում ենք, որ այսօր անհրաժեշտ է չթուլացնել հավաքած տեմպը, չի կարելի բավարարվել ձեռքբերածով, անհրաժեշտ է կառուցել հեռանկարային ծրագրեր: Պայմանագրի համաձայն՝ այս ուղղությամբ կարևոր գործառույթ է վերապահված Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որը հաջորդ տարվա փետրվարի 1-ից պետք է ձևավորվի նոր կազմով, հնարավոր է նաև՝ նոր ձևաչափով:
 
Այդքան էլ շատ ժամանակ չի մնացել մինչև նշված ժամկետը: Ուստի, առաջարկում եմ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում լավ ծանոթանալ այս հարցին այն հաշվարկով, որ հաջորդ գագաթնաժողովին մենք կարողանանք հաստատել հանձնաժողովի կազմը և նախագահին՝ ռոտացիոն սկզբունքի հիման վրա:
 
Շնորհակալ եմ ուշադրության համար:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]