Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   23:59 Կապանում փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել են ԱԱԾ աշխատակցիներ 05/21/2024   23:54 Փաշինյանը ՔՊ վարչության նիստ է անցկացրել 05/21/2024   23:46 Կինը տարօրինակ դեղահաբեր է գտել ամուսնու մոտ եւ նրան մեղադրել դավաճանության մեջ 05/21/2024   23:29 Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկարտումները. Արման Թաթոյան 05/21/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/21/2024   22:51 Singapore Airlines-ի չվերթի տուժածների թիվը գերազանցել է 70-ը 05/21/2024   22:37 Մոսկվայի հարավում հրաձգությամբ հակամարտություն է տեղի ունեցել 05/21/2024   22:22 Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է.պատգամավոր 05/21/2024   22:13 Երևանում 10 հոգով հարձակվել, քարերով կոտրել են Երևանի «մյուզիք հոլ»-ի ապակիները 05/21/2024   22:03 Կադիրովի փեսան դարձել Է Չեչնիայի երիտասարդության հարցերով նախարար 05/21/2024   21:47 Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել․ Օգնության են հասել փրկարարները 05/21/2024   21:29 Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը 05/21/2024   21:15 Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը 05/21/2024   21:03 Ժողովրդավարական բաստիոն Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում 05/21/2024   20:58 Ոստիկանների գործողությունների հետեւանքով վնասվածք է ստացել Մրոն 05/21/2024   20:53 Հայտնի է հանրահավաքի ժամը 05/21/2024   20:50 Ես հայ եմ, հայ տղա եմ, ում համար Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում 05/21/2024   20:45 Հետխորհրդային երկրների ցանկում միայն Հայ Առաքելական եկեղեցին պետությունից փոխհատուցում չի ստացել. Բագրատ Սրբազան 05/21/2024   20:42 Խաչատուրյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները 05/21/2024   20:34 Սա իմիջային հարված էր Իրանին. Կան վարկածներ՝ ադրբեջանական ու իսրայելական հետքերի վերաբերյալ. Միսակյան (տեսանյութ) 05/21/2024   20:29 ԱՄՆ-ն և ԵՄ-ն կշարունակեն պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ 05/21/2024   20:15 Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը 05/21/2024   20:08 Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան 05/21/2024   19:54 Մեր շարժման գույնը մանուշակագույնն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/21/2024   19:50 Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող այգում երեխայի մարմին են գտել 05/21/2024   19:47 Ուղիղ ասում եմ՝ այդ շոշափուկների հետ խոսելու բան չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/21/2024   19:39 Հայ մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա 05/21/2024   19:33 Սպանությո՞ւն, թե դժբախտ պատահար, ո՞ւմ էր պետք Ռաիսիի մահը, ո՞ր պետությունների խմբերն էին շահագրգռված այս կորստով. Գրիգոր Բալասյանյան (տեսանյութ) 05/21/2024   19:19 Պայքարը շարունակվում է. Բագրատ Սրբազանն ամփոփում է հանդիպումները․ ուղիղ 05/21/2024   19:09 ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/21/2024   18:52 Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ցիկլոնը 05/21/2024   18:51 Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ 05/21/2024   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 05/21/2024   18:32 Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ 05/21/2024   18:30 Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը. ԿԳՄՍՆ 05/21/2024   18:22 «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հայտնել է, որ օդանավակայանում փորձել են իրեն թալանել 05/21/2024   18:15 Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լեո Նիկոլյանին 05/21/2024   18:11 Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում 05/21/2024   18:11 Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե. սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց, չգիտեմ դրա վերջն ինչ է լինելու.Քոչարյան 05/21/2024   18:06 Սուրեն Պապիկյանն այցելել է շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր 05/21/2024   18:01 Իջեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/21/2024   17:56 Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին 05/21/2024   17:31 Ասում են՝ 25 հեկտար հող է անցել Հայաստանին, ումի՞ց՝ մեր վերահսկողության տակ գտնվող հողերը «թանկով վաճառում եք» ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Գրիգորյան 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/21/2024   17:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը 05/21/2024   17:19 Մոդուլային զորանոցները ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով. ՊՆ 05/21/2024   17:16 Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է 05/21/2024   17:02 Երբ մեզ՝ մի քանի պատգամավորներիս հաջողվեց սարերով-ձորերով պարտիզանի պես հասնել Կիրանց, ԱԹՍ բարձրացրին՝ փակելու մյուս պատգամավորների ճանապարհը. Կյուրեղյան 05/21/2024   16:57 ՄՊՀ-Ն սկզբունքային դիրքորոշումներ է ձևավորել ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի չարաշահման առնչությամբ
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/21/2024   22:51 Singapore Airlines-ի չվերթի տուժածների թիվը գերազանցել է 70-ը 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/21/2024   18:52 Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ցիկլոնը 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/21/2024   14:03 Ցուրտ ու անձրևոտ. մայիսը չի շտապում արևառատ լինել 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան

«Տարածաշրջանում դանդաղ, բայց իրավիճակ է փոխվում» Հ. Նաղդալյան 04/30/2015   15:29  |  ԼՐԱՀՈՍ

 
 
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Իրատես դե ֆակտո» կայքի խնդրանքով՝ ամփոփել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գործնական արդյունքները, նշել է.   
 
«Մենք չէինք ակնկալում ու չէինք ստանալու նյութական ոչինչ: Կարդացեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցները եվրոպական ու ասիական տասնյակ լրատվամիջոցներում, վերջերս նաև ՌԴ հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ ու ամփոփ պատասխան կունենաք: ՀՀ նախագահը շատ պարզ ներկայացրել է մեր խնդիրները ու այդ խնդիրների լուծումների մեր տարբերակները: Մենք զոհ չենք, մենք խնդրարկու չենք, մենք տեր ենք մեր պատմությանը, մեր խնդիրներին, մեր որոնածը խաղաղություն է»:
 
Հերմինե Նաղդալյանի համոզմամբ ՝ սա իսկապես արժանապատիվ պետության դիրքորոշում է, որ Սերժ Սարգսյանը հանդարտ, համոզիչ, առանց տրտնջոցի ու հոխորտանքի ներկայացնում է աշխարհին՝ թիկունքում ունենալով ոչ միայն քաղաքակրթության մի քանի հազարամյակ, այլև այսօր գործող թիմ, որը պատրաստ է դժվար, դանդաղ, բայց հաստատ հաջողության ճանապարհով առաջ գնալ:
 
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
-Ի՞նչ ունենք մենք ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական հարաբերություններում, ցեղասպանության 100-ամյակը մեզ վերադարձրեց անցյալ դարասկի՞զբ, թե՞ հնարավորություններ տվեց քայլ առաջ անելու:
 
-Մենք ոչ մի տեղ էլ չգնացինք: Մենք ասացինք, որ ցեղասպանությունը խելագարների ձախողված ծրագիր էր, մենք կանք, վերջին հայը թանգարանում զառանցանք էր, իսկ զառանցանքներից պետք է ձերբազատվել: Ասացինք՝ զուսպ, առանց ողբ ու կոծի, արժանապատիվ ու առանց սպառնալիքների, ցինիզմի, ոխակալ մռայլության կամ անհիմն լավատեսության: 1915-ը ցեղասպանություն էր՝ մեզնից բացի այսօր այդ մասին խոսում է ամբողջ աշխարհը: Ընդունեք, որ ցեղասպանության 100 տարիներին մենք չենք խոսել մեր ցավից, մենք այդ մասին լիաձայն խոսեցինք միայն Հայաստանի անկախացումից հետո, պատճառները պետք չէ մանրամասնել, բոլորին էլ լավ հայտնի են:
 
ՈՒ որովհետև մենք այդքան երկար լռել էինք, ևս մեկ տասնյակ պատճառներով, ի տարբերություն այլ ցեղասպանությունների, հայերիս նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրագործվածը աշխարհի համար կիսամոռացված, կիսահայտնի պատմություն էր: Այսօր այդ կիսամոռացված, համարյա անհայտ պատմությունը պտտվում է բոլոր մայր ցամաքներում ու դատապարտվում իբրև մարդկության դեմ գործված ոճիր: Ես այն կարծիքին չեմ, որ դա արվում է միայն ու միայն հանուն Հայաստանի ու հանուն հայերիս: Ցավոք, աշխարհաքաղաքական զարգացումները այսօր էլ ի հայտ են բերում ցեղասպանությունների օրինակներ:
 
Գլոբալ աշխարհն այսօր կանգնած է քաղաքակրթությունների բախման առաջ, որի մի մասն է քրիստոնյաների ու մուսուլմանների պայքարը, որի մասին արդեն Հռոմի պապն է խոսում՝ կոչ անելով դադարեցնել քրիստոնյաների սպանդը մուսուլմանական երկրներում: Երբ Դեր Զորում պայթեցվում է հայկական եկեղեցին, երբ հարյուր տարի առաջ սպանված հայերին նորից են սպանում, նշանակում է՝ մարդկության մի հատվածը ցեղասպանությունը շարունակում է իբրև գործիք օգտագործել իր նպատակներին հասնելու համար՝ մարդկության մյուս հատվածի դեմ, ուրեմն կանխարգելելու համար հետագա սպանդը, նախորդները պետք է դատապարտել ու մեղավորներին պատժել: Սա իսկապես քաղաքակրթությունների բախում է, որտեղ հաղթելու է ոչ թե ուժը, այլ՝ ճշմարտությունը: 
 
-Ինչո՞ւ ճշմարտությունը հարյուր տարի առաջ պարտվեց, իսկ հիմա հաղթելու է:
 
-Ո՞վ ասաց, որ պարտվեց: Կպարտվեր, եթե Թալեաթը, Ջեմալը, Էնվերը իրագործեին իրենց ծրագիրը, եթե ստեղծվեր Թուրանը՝ նրանց երազած օսմանյան պետությունը, եթե Հայաստան ընդհանրապես չլիներ: Եթե աշխարհը իսկապես ընդուներ Օսմանյան կայսրության գործած ցեղասպանությունը և Թուրքիայի Հանրապետության ժխտողականությունը: Ի՞նչն եք անվանում ճշմարտության պարտություն: Որևէ կայսրություն հավերժական չէ: Մենք ոչ միայն երկու միլիոնի հասնող զոհեր ենք ունեցել, մենք պատմական հայրենիք ենք կորցրել, բայց պահպանել ենք ոգին ու պատմությունը, հիշողությունը և վերադարձի վճռականությունը: 
 
-«Հուրիյեթին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք հողային պահանջ չունենք Թուրքիայից:
 
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն հարցազրույցում շեշտեց, որ այդ հարցը ավելի հաճախ Թուրքիայում ու թուրքերն են քննարկում, իսկ դա արդեն խոսուն փաստ է: ՀՀ նախագահը, այո, ասաց, որ մենք Թուրքիայից հողային պահանջ չունենք, որովհետև ի տարբերություն շատ շատերիս՝ ՀՀ նախագահը ի պաշտոնե պարտավոր է պրագմատիկ ու ճշգրիտ, անխոցելի լինել իր ձևակերպումներում: Կրկնում եմ՝ անխոցելի, իսկ պատկերացնո՞ւմ եք՝ նա «Հուրիյեթին» կամ որևէ այլ պարբերականի ասեր՝ մենք մեր հողերն ենք պահանջում, եթե չտվեց, վաղը չէ մյուս օրը Թուրքիային պատերազմ ենք հայտարարում:
 
Հարցերը բարձրացվում են այն ժամանակ, երբ կան պատասխանների նախադրյալներ՝ շատ վաղուց և շատ ճշգրիտ է ասված: Ցեղասպանության մեկդարյա տարելիցի միջոցառումները Հայաստանում լուսաբանվեցին ամբողջ աշխարհում: Քաղաքական, բարոյական, քաղաքակրթական հզոր աջակցությունը, որ մենք ստացանք աշխարհի տարբեր անկյուններից, վկայում է, որ հարցը հասունանում է: Վերադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասեմ, որ տարածաշրջանում դանդաղ, բայց իրավիճակ է փոխվում և նոր հեռանկարներ են բացվում, որոնք ստիպելու են, որ Անկարան իր իսկ շահից ելնելով՝ վերանայի իր քաղաքականությունը հարևանների նկատմամբ ու այդ քաղաքականության հիմքում դրված սկզբունքները:
 
Ոչ այս պահին, ոչ մեկ տարի հետո, բայց իրենք՝ թուրքերն են հայտարարում, որ եթե աշխարհը Հայոց ցեղասպանության նկատմամբ այս դիրքորոշումն է ի հայտ բերում, ուրեմն թուրքական արտաքին քաղաքականությունը սխալներ է գործել: Մենք գիտեինք, բայց անցած մեկ ամսում աշխարհն էլ տեսավ, որ Հայաստանը միայն այստեղ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի հարևանությամբ գտնվող երկիրը չէ, Հայաստանն այնտեղ է, որտեղ հայերն են, իսկ Թուրքիայի թեթև ձեռքով անցյալ դարասկզբից հայերն ամենուր են:
 
Այո, Հայաստանում կազմակերպված միջոցառումները արժանապատիվ ու տպավորիչ էին, բայց դեռ աշխարհում շարունակվում է ալիքը՝ հայկական սփյուռքի գաղթօջախներում ցեղասպանությունից փրկվածների ու չփրկվածների ժառանգներն են ապրում ու նրանք դեռ այնքան ասելիք ունեն: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական ամբողջ կորպուսը աշխատեց ուժերի գերլարումով և բոլորովին տեղի չտվեց չհայտարարված «մենամարտում» թուրքական դիվանագիտության հետ, թեպետ նրանց թվաքանակը, լոբբիստական ու նյութական միջոցներն անհամեմատելի են: Դա գուցե անտեսանելի աշխատանք էր Հայաստանում, բայց այդ աշխատանքը կարևոր ու անհրաժեշտ էր ու այսօր նաև հայկական դիվանագիտության շնորհիվ է, որ ունենք այս արդյունքները: 
 
-Մենք հաղթեցինք, բայց Թուրքիան չպարտվեց, թե՞ դեռ ոչ ոքի է:
 
-Քաղաքականությունը սպորտ չէ: Ի՞նչ հակադրեց Թուրքիան, իր Գալիպոլի՞ն: Թուրքական թերթերն են այսօր գրում, որ ապրիլի 24-ին Չանաքկալեի 100-ամյակ տոնելու որոշումը սխալ էր, որ դրդեց ավելի մեծ ուշադրություն դարձնել հայերի ցեղասպանությանը: Իրենք են խոստովանում, որ չգտան գոնե մեկ փաստարկ, թե ինչո՞ւ ցեղասպանությունը պետք չէ ցեղասպանություն անվանել: Նախագահից սկսած՝ միայն ժխտում են, վիրավորվում ու վիրավորում են, հոխորտում են, սպառնում են: Վերջ: Պատմաբանների հանձնաժողովը մի տասնամյակ պտտվում է իբրև թուրքական դիվանագիտության գլուխգործոց, ուրիշ ասելիք չունեն:
 
Սպասում են՝ հերթական պետությունը ցեղասպանությունը ճանաչի, որ երկրի անունը փոխեն, ու արտգործնախարարությունում վաղուց պատրաստ բողոքի նոտան հիմա էլ այդ երկիր ուղարկեն: Բայց դա խնդրի մի կողմն է՝ արտաքին մեկուսացումը, որ սպառնում է Թուրքիային, եթե որոշի դիվանագիտական հարաբերությունները խզել ցեղասպանությունը ճանաչած պետությունների հետ: Կա շատ ավելի հեռագնա նշանակությամբ իրողություն, որ ծավալվում է Թուրքիայի ներսում:
 
Օրեցօր ավելի բարձր են լսվում թուրք պատմաբանների, լրագրողների, քաղաքական գործիչների ձայները, որ պետական պաշտոնական պատմության բոլորովին այլ տարբերակ են ներկայացնում, որ կասկածի տակ են առնում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերին ներկայացվող մեղադրանքները ու հնարովի «դավաճանության» պատժի ադեկվատությունը: Թուրքիայում հասունացել է նոր մտածողություն, որ հաջողությամբ հակադրվում է ավանդական ազգայնականությանը, որ հայրենասիրությունը չի համարում նախնիների մեղքերի կոծկումը, որ ուզում է իր իրական պատմությունը դասագրքեր մտցնել: Թուրքիայի երիտասարդությունը փոխվում է, ժամանակի խնդիր է նրանց մեծամասնություն դառնալը, և Անկարան դա հասկանում է, բայց ի՞նչ անի՝ ցեղասպանություն սկսի յուրայինների՞ դեմ: Դա էլ է եղել՝ Առաջին համաշխարհային պատերազմում հայերից հետո հազարավոր քրդեր են սպանվել, նաև թուրքեր, որ աջակցել են ու փրկել են քրիստոնյաներին: Քաղաքացիական հասարակությունը Թուրքիայում դեռ ասելու է իր խոսքը:
 
-Ի՞նչ ստացանք մենք զուտ գործնական իմաստով:
 
-Ես դեմ եմ այդ կտրվածքով հարցերին: Մենք չէինք ակնկալում ու չէինք ստանալու նյութական ոչինչ: Կարդացեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցները եվրոպական ու ասիական տասնյակ լրատվամիջոցներում, վերջերս նաև ՌԴ հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ ու ամփոփ պատասխան կունենաք: ՀՀ նախագահը շատ պարզ ներկայացրել է մեր խնդիրները ու այդ խնդիրների լուծումների մեր տարբերակները: Մենք զոհ չենք, մենք խնդրարկու չենք, մենք տեր ենք մեր պատմությանը, մեր խնդիրներին, մեր որոնածը խաղաղություն է, որի համար պատրաստ ենք և պատերազմել, թեպետ երբեք որևէ պատերազմ ինքներս չենք սկսել, բայց հաղթել ենք ուրիշների մեր դեմ սկսած պատերազմներում: ՈՒ այսօր մենք տեր ենք մեր ամբողջ պատմությանը:
 
Միայն ուժեղ պետությունը կարող է նախորդի իրավահաջորդը դառնալ, չհերքելով ու չզրոյացնելով նախկինում ունեցած հաջողությունները, չժխտելով անցյալում եղած սխալներն ու կորուստները: Սա իսկապես արժանապատիվ պետության դիրքորոշում է, որ Սերժ Սարգսյանը հանդարտ, համոզիչ, առանց տրտնջոցի ու հոխորտանքի ներկայացնում է աշխարհին՝ թիկունքում ունենալով ոչ միայն քաղաքակրթության մի քանի հազարամյակ, այլև այսօր գործող թիմ, որը պատրաստ է դժվար, դանդաղ, բայց հաստատ հաջողության ճանապարհով առաջ գնալ:
 
 

Հարակից հրապարակումներ`

15:28 16/04/2015  |  ԼՐԱՀՈՍՈստիկանական համակարգում տեղի ունեցող բարեփոխումները տեսանելի են ողջ հանրությանը. Հերմինե Նաղդալյան
20:37 14/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյանը կոչ է արել հայերի հետ միասին ոգեկոչել 1,5 միլիոն նահատակների հիշատակը
19:23 25/03/2015  |  ԼՐԱՀՈՍԼևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած դրույթները առաջարկում են չաշխատող լուծումներ . Հերմինե Նաղդալյան
09:37 17/03/2015  |  ՄամուլՉնայած երկրի ճգնաժամին՝ Հերմինե Նաղդալյանը հարստանում է. «Ժողովուրդ»
14:11 12/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտաքին քաղաքականությունը և հայ դիվանագիտությունը որակապես նոր մակարդակի վրա են. Հերմինե Նաղդալյան
15:12 10/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյանը Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի հետ
15:17 09/02/2015  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ. Հերմինե Նաղդալյանը՝ Ալիևի ելույթի մասին
09:01 04/10/2014  |  ՄամուլԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը կփոխվի՞. «Հայկական Ժամանակ»
00:32 26/06/2014  |  ԼՐԱՀՈՍԼրագրողն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի. Լրագրողի դիմումը կքննարկվի Էթիկայի հանձնաժողովում
14:23 16/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ փոխնախագահը հուսով է, որ հայ լրագրողներն էլ Մոսկվայում «կասեն այն ամենը, ինչ մտածում են»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]