Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ» 04/30/2024   08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» 04/30/2024   08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ» 04/30/2024   08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ» 04/30/2024   08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   07:50 Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» 04/30/2024   07:46 Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» 04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է

Ամփոփվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները 03/20/2015   17:53  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ սպորտի զարգացման, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման, մարզադպրոցների հիմնանորոգման, երիտասարդական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ: 
 
2014 թ. պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզական ֆեդերացիաններն անցկացրել են ՀՀ 90 առաջնություն, 133 ուսումնամարզական հավաք,  մարզիկները մասնակցել են  156 Եվրոպայի,  աշխարհի առաջնությունների և միջազգային մրցաշարերի: Նախորդ տարի ՀՀ հավաքական թիմերի մարզիկները 12 մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում,  պատանեկան օլիմպիական խաղերում  նվաճել են 118 մեդալ, այդ թվում՝ 32 ոսկե,  37 արծաթե և 49 բրոնզե:
 
Մարզական ամենամեծ նվաճումը եղել է հունա-հռոմեական ըմբշամարտից (աշխարհի չեմպիոններ են դարձել Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը) և սամբո մարզաձևից (աշխահի չեմպիոն է դարձել Մավրիկ Նասիբյանը): Մարզական հերթափոխի պատրաստման գործընթացը հիմնականում իրականացրել են հանրապետության տարածքում գործող 171 մանկապատանեկան մարզադպրոցները և օլիմպիական հերթափոխի մարզական 2 քոլեջները: 2014 թ.  մարզական 2 քոլեջներում սովորել է 866, իսկ վերոնշյալ մարզադպրոցների 3 հազար 676 խմբերում 40 մարզաձևերով մարզվել են 40 հազար 912 պատանի: Նախորդ տարի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 5 մանկապատանեկան մարզադպրոցներում:
 
Հանրապետության մարզերում, Երևանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում և 6 շրջաններում 2014 թվականին 11-րդ անգամ անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 61 համայնքի 2 հազար 83 ընտանիք:
 
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի ծրագրում ընդգրկված է եղել 6 մարզաձև: Խաղերին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 31 հազար 450 աշակերտներ: ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացվել է հանրապետական մարզական փառատոն, որին մասնակցել է 22 հազար մարդ: Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվել են դասընթացներ Երևանի և ՀՀ 10 մարզերի մարզադպրոցների և ֆուտբոլի ակումբների մարզիչների համար: 
 
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: Մարզիկ Նվեր Ավանեսյանը հանդես է եկել դահուկային սպորտի «հսկա ոլորավայրէջք» և «ոլորավայրէջք» մարզաձևերում և «ոլորավայրէջք» մարզաձևում զբաղեցրել է 34-րդ տեղը` 51 մասնակիցների շրջանում: 2014 թ. Խորվաթիայում կայացած խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցել է 8 շախմատիստով:  
 
Երիտասարդական պետական քաղաքականության մշակման շրջանակում երիտասարդության մասնակցային գործընթացների խթանման և ինստիտուցիոնալ հիմքերի զարգացման նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Միաժամանակ, լրամշակման փուլում է գտնվում ՀՀ հասարակական-քաղա¬քական գործընթացներին մար¬զային երիտա¬սար¬դության մասնակցու¬թյան արդյունավետ մեխանիզմների ստեղծմանն ուղղված նախագիծը:
 
Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության և հասարակական կյանքին երիտասարդության մասնակցության խթանման նպատակով 2014 թ. ընթացքում նախարարության երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով հասարակական կազմակերպություններին տրամադրվել է 38 դրամաշնորհ: 10 դրամաշնորհ տրամադրվել է Հայաստանի 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիան քաղաքի հասարակական կազմակերպություններին՝  Սիսիանում ծրագրեր իրականացնելու նպատակով:
 
Համահայկական, հանրապետական և միջազգային երիտասարդական միջոցառումների կազմակերպման նպատակով իրականացվել են «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք», «ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդու¬¬թյան հարցերի խորհրդի նիստ Սիսիան քաղաքում»:
 
Քննարկվել են նաև նախարարության կողմից 2015 թվականին նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նախարարության ակտիվ գործունեությունը սպորտի բնագավառում և երիտասարդության շրջանում՝ մարզական նոր հաջողությունների գրանցման, հանրապետությունում առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև երիտասարդներին պետական քաղաքականության տարբեր ծրագրերում ու գործընթացներում ներգրավելու նպատակով: 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:05 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՄշակվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումների» ծրագիր
16:17 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍ Ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014թ. գործունեության հաշվետվությունը
15:37 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀանրակրթական ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կուսումնասիրվի միջազգային փորձը
14:59 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները
12:57 17/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում կազմել է 17.1 տոկոս
16:13 25/02/2015  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
20:00 24/02/2015  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
16:43 24/02/2015  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել են Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության հաշվետվությունները
16:06 24/02/2015  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2014թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]