Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   10:12 ԱԺ-ն նիստ է անում. ուղիղ 04/30/2024   08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ» 04/30/2024   08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» 04/30/2024   08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ» 04/30/2024   08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ» 04/30/2024   08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   07:50 Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» 04/30/2024   07:46 Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» 04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է

Ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014թ. գործունեության հաշվետվությունը 03/17/2015   16:17  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է գրականության, երաժշտության, կինոարվեստի, թատրոնի, պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքները, մշակութային կենտրոնների գործունեության, միջազգային համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:  
 
Զեկուցվել է, որ հաշվետու ամանակահատվածում երաժշտության ոլորտում առաջին անգամ իրականացվել է հայ և համաշխարհային կոմպոզիտորների 6 մեծակտավ գործերի պարտիտուրների թվայնացում, թատերարվեստի բնագավառում՝ 27 նոր ներկայացման բեմադրություն: Կինոարվեստի ոլորտում նկարահանվել է 18 խաղարկային (8-ը՝ շարունակվող), 13 վավերագրական կինոնախագիծ (3-ը՝ շարունակվող), 5 մուլտիպլիկացիոն ֆիլմ և այլն: Հաշվետու ժամանակահատվածում «Գրականության հրատարակում» ծրագրով հրատարակվել է 55 անուն գիրք, որից` 10-ը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 2014 թ.-ի ընթացքում հանրապետության գրադարանային հավաքածուները համալրվել են 38 հազար 965 միավորով, գրադարանի հայերեն հնատիպ գրքի հավաքածուն համալրվել է 5 անուն գրքով:  
 
«Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով 2014 թ. հատկացվել է 250 մլն դրամ, որը 35 մլն դրամով ավելի է նախորդից: Նշված ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 11 հուշարձաններում (Ոսկևազի Սբ Հովհաննես, Իրինդի Սբ Աստվածածին, Այգեշատի Թարգմանչաց, Քոբերի Քոբայրավանք, Ալավերդու Սանահին, Կամարիսի Սբ Հովհաննես, Վաղուտինի Որոտնավանք, Գոշավանքի եկեղեցիներ, Գոշի դամբարանի և Բջնիի ամրոց, Լոռի Բերդ), 13 հուշարձաններում՝ նախագծահետազոտական, գեոդեզաքարտեզագրական աշխատանքներ, իսկ  Դվինի պեղումները  (10 մլն դրամ) և ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը գտնվող Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի վերականգնումը (22 մլն դրամ) կատարվել է ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով: Վերականգնված հուշարձաններից 8-ն անհատույց սեփականության օգտագործման իրավունքով հանձնվել են  Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևո¬րումները Հայաստանում» հայտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադար¬ձությունների օրա¬ցույցը համալրվել է Թորոս Թորա¬մանյանի ծննդյան 150 և Ոսկան Երևանցու  ծննդյան 400-ամյակների հոբելյաններով: Շարունակվել է համագործակցությունը Հա¬յաս¬տանի և Վրաստանի միջև, որն իրականացվում է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի հիման վրա: Հաստատվել են Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ և Սբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծերը, սկսվել են ամրակայման աշխատանքները: Մեկնարկել են նաև Նորաշենի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման աշխատանքները:
 
Մեկնարկել է Երևանի Կապույտ մզկիթը (1776 թ.) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ սկսվել է Անիի Մայր տաճարի շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները, մշակվում է տաճարի ամբողջական վերականգնման էսքիզային նախագիծը (Անի քաղաքն ընդգրկվել է Համաշ¬խարհային ժառանգության նախնական ցանկում): Հայ-ամերիկյան հնագիտական արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների  արդյունքում Հրազդանի կիրճում` Նոր Գեղի համայնքում, հայտնաբերվել է 325-300 հազար տարվա բնակատեղի: ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ միջազգային մասնագետների շրջանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանի հնարավայրերի նկատմամբ և բոլոր հնավայրերում պեղումների աշխատանքներին մասնակցում են բազմաթիվ միջազգային մասնագետներ: 
Զեկուցվել է նաև, որ 2014 թ. հուլիսի 1-ից 44 տոկոսով բարձրացվել է մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը: 
 
Անդրադառնալով ընթացիկ և առաջիկա աշխատանքներին՝ ՀՀ մշակույթի նախարարը զեկուցել է, որ ներկայում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Վարագավանք, Օձունի եկեղեցի, Տաթևի վանական համալիրի Քոբայրավանք, Սոլակի Մայրավանք, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցի, Մխիթար Գոշի դամբարան հուշարձաններում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մշակվել է և հաստատվել հատուկ ծրագիր: Մասավորապես, Երուսաղեմում արդեն իսկ անցկացվել է «Քեզ հետ Հայաստան» համերգը, Հռոմում բացվել է Մեծ Եղեռնին նվիրված խոշոր ցուցահանդես, որտեղ ներկայացվել է հայկական քաղաքակրթությունը և մշակութային ցեղասպանությունը: Պետական միջոցներով ներկայում նկարահանվում է Հայոց ցեղասպանության թեմայով չորս գեղարվեստական, 13 վավերագրական ֆիլմ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ArmBookExpo ցուցադրության համար «Amazon», «eBay», «Heritage Auction» գրավաճառ հարթակներից ձեռք է բերվել 625 անուն գիրք:
 
Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է նաև ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մշակույթի ասպարեզի աշխատակիցների շրջանում սոցիալական փաթեթների ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Խոսելով 2015 թ.  նախատեսվող ծրագրերի մասին՝  նախարարը զեկուցել է պատմամշակութային արժեքների պահպանության, մշակութային կենտրոնների, այդ թվում երաժշտական դպրոցների հիմնանորոգման, երաժշտական գործիքների ձեռքբերման, միջազգային ասպարեզում հայկական մշակույթի տարածման ուղղությամբ նախատեսվող ծրագրերն ու քայլերը: 
 
Վարչապետ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել մշակույթի ոլորտի զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը, կարևորել պատմամշակութային ժառանգության պահպանման, հնավայրերում պեղումների իրականացման ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետք է ավելի մեծ ուշադրություն և ֆինանսական ռեսուրսներ ուղղել մշակութային արժեքների պահպանմանը, որը լավագույնս կներկայացնի հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը:  
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:37 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀանրակրթական ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կուսումնասիրվի միջազգային փորձը
14:59 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները
12:57 17/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում կազմել է 17.1 տոկոս
16:13 25/02/2015  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
20:00 24/02/2015  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
16:43 24/02/2015  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել են Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության հաշվետվությունները
16:06 24/02/2015  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2014թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]