Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   10:12 ԱԺ-ն նիստ է անում. ուղիղ 04/30/2024   08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ» 04/30/2024   08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» 04/30/2024   08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ» 04/30/2024   08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ» 04/30/2024   08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   07:50 Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» 04/30/2024   07:46 Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» 04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է

Հանրակրթական ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կուսումնասիրվի միջազգային փորձը 03/17/2015   15:37  |  ԼՐԱՀՈՍ

 
 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Այս մասին հայտնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում իրականացվել են կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման ծրագրեր: Ներդրվել է ուսանողների սոցիալական աջակցության նոր փաթեթ, հաստատման է ներկայացվել «Ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ընդլայնվել է «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների, ուսանողների սոցիալական աջակցության ծրագիրը: Արդյունքում 1070 ուսանողի տրամադրվել է 50-100 տոկոսի չափով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում՝ շուրջ 225 մլն դրամ:
 
2014 թ. մեկնարկել է ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման գործընթացը. հաղթող է ճանաչվել 38 ուսանող: Ներդրվել է նորարարական մրցակցային հիմնադրամների ծրագիրը, որի շրջանակում 10 բուհի տրամադրվել է 3.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն: Հաստատվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը: ԵՄ-ի ֆինանսավորմամբ մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը:
 
«Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» և «Երևանի պետական համալսարանը» վերակազմավորվել են հիմնադրամների: 
 
Նախնական և միջին մաuնագիտական կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է ուuումնական հաuտատությունների տնoրենների վերապատրաստման և հավաստագրման համակարգը, հաստատվել է «Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի կարգը»: 
 
Հանրակրթության ոլորտում կարևոր ձեռքբերումներից է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որով նախատեսվում է մինչև 2025 թ. ՀՀ կրթական համակարգը դարձնել համընդհանուր ներառական՝ մատչելի բոլոր երեխաների համար: Ներկայումս հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 139 հանրակրթական դպրոց՝ շուրջ 3000 աշակերտով: 
 
Շարունակվել է  2009 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը. 2014 թ.-ից այն ներդրվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, 2015 թ.-ից՝ Արարատի մարզում: Ավարտվել է հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի ներդրման եռամյա ծրագիրը և որոշվել է 5-9-րդ դասարանների համար թույլատրել արտադասարանական խմբակների բացումը: Հաստատվել են «Ազգային երգ ու պար» ու Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը՝ հանրակրթական 13 հիմնական դպրոցի 5-րդ դասարանների համար:
 
Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայրենասիրական դաստիարակության 2015-2019 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Բոլոր դպրոցներն ապահովվել են ինտերնետային կապով և համակարգիչներով: «Մեկ երեխա - մեկ համակարգիչ» փորձնական ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարանի աշակերտներին անվճար տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի 2015-2019 թթ., իսկ 2019 թվականից նախատեսվում է ծրագրի աստիճանական ընդլայնում: Շարունակական միջոցառումներ են իրականացվում կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ:
 
Լիցենզավորման գործընթացի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում նախադպրոցական կրթական ծրագրով լիցենզիա է ստացել 11, տարրական հանրակրթական ծրագրով` 65, հիմնական հանրակրթական ծրագրով` 51, միջնակարգ հանրակրթական ծրագրով` 40 ուսումնական հաստատություն:
 
Իրականացվել է պետական և ոչ պետական թվով 15 հանրակրթական ուսումնական հաստատության ըստ կրթական ծրագրերի լիցենզիաների կասեցում և դադարեցում: Դադարեցվել է 2 բարձրագույն ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիաների գործողությունը, խախտման հիմքով նախազգուշացվել է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնող 10 ուսումնական հաստատություն: 
 
2014 թ. ընթացքում իրենց ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը: 
 
ԿԳՆ 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո արծարծվել են նախարարության 2015 թ. գործունեության գերակա ուղղությունները: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրակրթության, բարձրագույն մասնագիտական կրթության, գիտության, դպրոցաշինության, լիցենզավորման ոլորտներում առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, հետաքրքրվել է հանրակրթության ուսումնական ծրագրերի հասցեականությամբ, գիտության ոլորտի զարգացման և գիտնականների խրախուսման ծրագրերով, պետական ավարտական և բուհական ընդունելության միասնական քննությունների կազմակերպման գործընթացով, ավագ դպրոցների հիմնանորոգման, շենքային պայմանների արդիականացման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ընթացքով:
 
Վարչապետը հանձնարարել է կրթության և գիտության նախարարին՝ հանրակրթական ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրել միջազգային փորձը, մշակել գիտության զարգացմանն ուղղված ծրագրեր, պարբերաբար վարչապետին զեկուցել ընդունելության քննությունների կազմակերպման ընթացքի վերաբերյալ և ուշադրության կենտրոնում պահել ավագ դպրոցների վերանորոգման աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետում իրականացումը:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]