Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի իմիտացիա. դատավորներն ամփոփել են անցյալ տարին 03/19/2015   11:45  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2014 թվականի ընթացքում քրեադատավարական վարույթի շրջանակներում ստացվել է 21.318 գործ, որից 4021-ն ըստ էության քրեական գործեր են, 17.297-ը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը և դատական ակտերին վերաբերող միջնորդություններ: 
 
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում անցյալ տարվա վիճակագրական տվյալների ամփոփման ընթացքում նշվել է, որ ստացված 4021 քրեական գործերից ավարտվել է 2882-ը, կամ գործերի 71.7%-ը, ստացված 17.297 միջնորդություններից ավարտվել է 17.205-ը, կամ միջնորդությունների 99.5%-ը: Ընդհանուր առմամբ ավարտվել է 20.087 գործ, կամ գործերի 94.2%-ը: 
 
«court.am»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը  պատժական պրակտիկայի վերաբերյալ նշել է, որ չնայած վերջին շրջանում նկատվող նվազման միտումներին, նշանակվող պատիժների շարքում ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների՝ ազատազրկում, կալանք, կարգապահական գումարտակում պահելը, կիրառումը շարունակում է գերակշռել: Այսպես, եթե 2011 թվականին ռեալ ազատազրկման է դատապարտվել դատապարտվածների 68%-ը, 2012 թվականին՝ 59%-ը, 2013 թվականին՝ 56%-ը, ապա 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 50%: «Այսպիսով՝ նվազման միտումն առկա է, սակայն արդյոք իրավիճակը համահու՞նչ է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա պրակտիկային, իհարկե՝ ոչ», - նշել է Պալատի նախագահը՝ ընդգծելով՝ պատահական չէ, որ դատական համակարգն այս առումով միջազգային կառույցների քննադատության թիրախն է:
 
Համեմատության համար նշվել է, որ եվրոպական երկրներում՝ դատարանների կողմից ազատությունից զրկելու հետ կապված պատիժների և դատապարտվածների միջին ցուցանիշը 15.6% է, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան՝ 5%, Ֆինլանդիան՝ 3%, հետխորհրդային երկրներից Հունգարիան՝ 11.5%, Սլովենիան՝ 15%, Լեհաստանը՝ 9.2%, Ուկրաինան՝ 24% և այլն:
 
Նշվել է, որ նման իրավիճակի պատճառները տարբեր են, սակայն դրանցից գլխավորը կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի իմիտացիան է, որը վերագրելի է ինչպես իրավապահ ամբողջ համակարգին, այնպես էլ՝ դատական համակարգին: 
 
Քրեական գործերով դատական ակտերի բեկանում-փոփոխումների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերաբերյալ Դավիթ Ավետիսյանը նշել է, որ քրեական վարույթի շրջանակներում քննված 20.087 գործերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացվել է 2850 բողոք, որոնցով բողոքարկվել է կայացված դատական ակտերի 17.7%-ը: Ըստ էության՝ քրեական գործերով բողոքարկվել է 1156 դատական ակտ, որոնցով վարույթն ավարտվել է 1033-ով՝ շուրջ 90%-ով: Բեկանվել է 264 դատական ակտ, որը կազմում է բողոքարկված դատական ակտերի 25.5%-ը:
 
«Ստացվում է, որ ըստ էության քրեական գործերով բողոքարկված յուրաքանչյուր 4-րդ դատական ակտ բեկանվել է, ինչը մտահոգիչ է, հատկապես, երբ աչքի ենք անցկացնում տարիների դինամիկան, նկատում ենք, որ 2011 թվականին բեկանվել է բողոքարկված դատական ակտերի 12.8%-ը, 2012 թվականին՝ 18.3%-ը, 2013 թվականին՝ 24.6%-ը, իսկ 2014 թվականին՝ 25.5%-ը»:
 
Նշվել է նաև, որ 2014 թվականին Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի 7 դատական ակտ և օրինական ուժ է տվել առաջին ատյանի դատարանի դատական ակտերին, 32 գործով դատական ակտերը բեկանվել են և գործերն ուղարկվել են նոր քննության: Միայն 4 գործով դատական ակտերը բեկանվել են և նոր քննության համար ուղարկվել են առաջին ատյանի դատարան, իսկ 11 անձի նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:
 
Դատական վերահսկողության վարույթների շրջանակերում բերված 1445 բողոքներից բավարարվել է 137-ը կամ 9.5%-ը: Ընդհանուր առմամբ՝ բողոքարկված 2563 դատական ակտերից բեկանվել է 403-ը, որը կազմում է 15.7%-ը: Ընդգծվել է, որ քրեական գործերով և միջնորդություններով ընդհանուր կայունությունը կազմում է 97.7%, իսկ բողոքարկված դատական ակտերի կայունությունը՝ 94.6%:
 
Դատական ակտերի կայունության առումով բարձր ցուցանիշներ ունեն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը՝  97.8%, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ 97.1%, Արագածոտնի մարզի դատարանը՝ 97%: Գործերի ավարտման առումով բարձր ցուցանիշներ ունեն Սյունիքի մարզի դատարանը՝ 83.5%, Լոռու մարզի դատարանը՝ 81.8%, Տավուշի մարզի դատարանը՝  81.7%: Այս առումով ամենացածր ցուցանիշները գրանցել են Երևանի Աջափնյակ և Դավթաշեն՝ 60.4%, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն՝ 60.4%, Ավան և Նոր Նորք՝ 62%,  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները: 
 
Դատական իշխանության գնահատմամբ՝ դրական պետք է համարել այն, որ 2014 թվականին քրեական գործերով բողոքների թիվը պակասել է շուրջ 10%-ով, իսկ մինչդատական վարույթում պաշտոնատար անձանց գործողությունների դեմ բերված բողոքներն աճել են, այն էլ՝ 19%-ով, ինչը նշանակում է, որ քաղաքացիները մինչդատական վարույթում իրենց իրավունքները պաշտպանելու համար սկսել են ավելի հաճախ օգտվել դատական պաշտպանությունից, ինչը կարող է վկայել դատարանների հեղինակության աճի մասին: 
 
Պայմանական դատապարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել 834 անձի նկատմամբ, որը կազմում է ընդհանուր դատապարտվածների շուրջ 24%-ը, ինչը նախորդ տարիներից ավել է 3%-ով: Այս ցուցանիշով ՀՀ-ն գերազանցում է եվրոպական միջինը, որը կազմում է 12.7%:
 
Եվրոպական երկրներում պայմանական դատապարտության ինստիտուտի կիրառման պրակտիկան գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ նշված երկրներում պայմանական դատապարտության սահմանները նեղ են, մասնավորապես, օրենսդրությամբ թվարկված են այն հանցագործությունները, որոնց կապակցությամբ կարելի է պայմանական դատապարտություն կիրառել և պատժի սահմանները, որոնցով կարելի է նշանակել պայմանական դատապարտություն, մինչդեռ ՀՀ քրեական օրենսդրությունը թույլ է տալիս ցանկացած ծանրության հանցագործության գործով կիրառել պայմանական դատապարտություն: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը դատապարտյալի վրա կարող է որոշակի պարտավորություններ դնել:
 
«Քիչ չեն դեպքերը, երբ դատարանները պարտականություն չեն դնում, իսկ դնելուց բավարարվում են նշելով. ,(…) դատապարտյալի վրա դնել ՀՀ քրական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտավորությունները»: Նույնը վերաբերում է նաև ՀՀ քրական օրենսգրքի 76-րդ հոդվածի կարգով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելուն:
 
Մինչև գործող օրենսդրության կատարելագործումը, պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ինչպես նաև դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս դատապարտյալի վրա անհրաժեշտ է դնել ՀՀ քրական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կոնկրետ պարտավորություն, ինչը որոշ չափով կնպաստի այդ ինստիտուտի արդյունավետության բարձրացմանը», - նշվել է դատական պրակտիկայի վիճակագրական տվյալների ամփոփման ընթացքում: 
 
Բանկային գաղտնիքի պաշտպանության վիճակը, համաձայն կատարված ուսումնասիրությունների, հեռու է բարվոք լինելուց: Առանձնացվել է բանկային գաղտնիք առգրավելու միջնորդություններ քննարկելիս դատարանի կողմից թույլ տրվող չորս հիմնական խախտումները. 
 
1. որոշումներում հիմնավորվածությունները բացակայում են,
2. կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի բացակայություն, 
3. բանկային գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվությունը տրվում է տուժողին,
4. բանկային գաղտնիքի տրամադրում՝ առանց ժամկետի սահմանափակման: 
 
Նշվել է, որ ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից՝ անհրաժեշտ է լրջորեն միջոցներ ձեռնարկել այս միջնորդությունները քննող դատավորների վերապատրաստման ուղղությամբ: 
 
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ներկայացնելով 2014 թվականի վիճակագրական տվյալներն և քաղաքացիական ու վարչական արդարադատության բնագավառի արդի հիմնախնդիրները, նշել է, որ ստացված ավելի քան 85.000 քաղաքացիական գործերով կայացվել է մոտ 47.000 դատական ակտ:
 
«Եթե հաշվենք քաղաքացիական գործերի ավարտվածության տոկոսը, իսկ այն կազմում է մոտավորապես 58%, ապա ցուցանիշը 2013 թվականի համեմատ նվազել է, սակայն եթե հաշվարկն իրականացնենք բացարձակ թվերով, ապա կհամոզվենք, որ ահռելի աշխատանք է կատարվել, քանի որ 2013 թվականի համեմատ քաղաքացիական գործեր քննող դատավորները 18.000-ով ավելի վճիռ են կայացրել: Դա խոսում է յուրաքանչյուր դատավորի ծանր աշխատանքի մասին», - ընդգծել է Երվանդ Խունդկարյանը:
 
Վարչական գործերի ավարտվածության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը նշել է, որ այն 2013 թվականի համեմատ աճել է (2014 թվականին ավարտվել է գործերի 71%-ը, իսկ 2013 թվականին ավարտվել է մոտ 63%-ը), սակայն ՀՀ վարչական դատարանը 2013-2014 թվականների ընթացքում կայացրել է 4000-ով պակաս դատական ակտ: 
 
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործունեության կապակցությամբ Պալատի նախագահը նշել է, որ առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտերից բողոքարկվել է մոտ 8%-ը, և այս թվից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վարույթ ընդունված գործերից բեկանվել է 29%-ը: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի գործունեության պարագայում բեկանումները կազմում են մոտ 22%:
 
Երվանդ Խունդկարյանը մտահոգություն է հայտնել այն մասին, որ քաղաքացիական գործով կայացված մոտավորապես յուրաքանչյուր երրորդ դատական ակտ, որը բողոքարկվել է վերաքննության կարգով, բեկանվել է: Այս կապակցությամբ Պալատի նախագահը նշել է, որ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2015 թվականի փետրվարի 16-ին կայացրել է «Դատական պրակտիկայի ամփոփում անցկացնելու մասին» որոշում, որի հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվելու մի շարք հարցերի, այդ թվում՝ վերոնշյալ բեկանումների պատճառների վերհանման ուղղությամբ:  
 
Նշվել է, որ քաղաքացիական արդարադատության դաշտում դատավորները բավականին ծանրաբեռնված են, սակայն այդ ծանրաբեռնվածության հետ զուգահեռ առկա են այնպիսի թերացումներ, որոնք անընդունելի են, օրինակ՝ գործերի քննության երկար ժամկետները, դատական ակտերի՝ օրենքով սահմանված ժամկետների խախտումներով կողմերին ուղարկելը: Դատավորների բեռը թոթափելու համար առկա է երկու եղանակ՝ դատավորների հաստիքների ավելացում, որն անվերջ չի կարող լինել, կամ այնպիսի ինստիտուտների ստեղծում և զարգացում, որոնք օժանդակում են դատարանի աշխատանքին, օրինակ՝ արբիտրաժներ, նոտարիատ, հաշտարարներ:
 
Նշվել է, որ այս հարցերը քննարկման առարկա են դարձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում և ցավալին այն է, որ այդ նախագծի վերաբերյալ 17 դատարաններից առաջարկություններ և դիտողություններ են ստացվել միայն 7-ից, դրանցից էլ 2-ն է, որ  լուրջ աշխատանք է կատարել՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները: Այս առումով կոչ է արվել ևս մեկ անգամ քննարկել օրենսդրական նախագիծը և ներկայացնել հնարավորինս կառուցողական առաջարկներ, որպեսզի հանձնաժողովը կարողանա հասկանալ դատավորների դիրքորոշումը: 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]