Թեմաներ
Երկուշաբթի 05 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2024   23:05 Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/26/2024   22:59 Ազատ գյուղում մեր 15 զինվորները՝ մոխրացած, դուք Իջևանում խրախճանք էիք անում, Եռաբլուրում քաշքշում էիք զոհվածի ծնողին.Բագրատ Սրբազանը` իր նկատմամբ մեղադրանքներին 05/26/2024   22:48 Ինձնից սկսած բոլորը պետք է լինեն փողոցում . առավոտյան 08:00-ից անհնազանդության ակցիաներ կիրականացվեն 05/26/2024   22:21 Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել 05/26/2024   21:59 Ժամը 20։00-ի դրությամբ Դեբեդ, Տաշիր, Փամբակ, Ձորագետ գետերի ավազանում դիտվել է ջրի մակարդակի նվազում 05/26/2024   21:55 Ավագ Ավագյանը ճանաչված այգեգործական բրիգադի բրիգադիր էր. Ոսկան Սարգսյան 05/26/2024   21:49 Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու մեջ.փաստաբան 05/26/2024   21:34 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով 05/26/2024   21:30 Եթե Փաշինյանը դեռ ասելիք ունի, կգա, ձևը կգտնի մեզ հետ հանդիպելու, եթե ոչ, ապա ստիպված կլինի հանդիպել մեզ հետ. Սրբազան 05/26/2024   21:28 Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին.ԻՔՄ-ն հրապարակել է իր թվերը 05/26/2024   21:19 Բագրատ Սրբազանը զգուշացրերց` ոստիկանության մեքենաների անիվները ծակելու հետ իրենք առչություն չունեն. նրանք կամ ներդրված սադրիչներ են կամ իրենց ստեղծած խմբերը (տեսանյութ) 05/26/2024   21:02 Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքներ՝ գետերի վարարման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով 05/26/2024   20:57 19:30 դրությամբ աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ 05/26/2024   20:45 Մենք մնալու ենք այստեղ. Կա մեկ ճանապարհ՝ Նիկոլ Փաշինյանի գնալու ճանապարհն է. Բագրատ Սրբազան 05/26/2024   20:26 Նիկոլ Փաշինյան, Դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման. Բագրատ Սրբազանը` Փաշինյանին 05/26/2024   20:08 Վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը 05/26/2024   19:59 ՌԴ ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ պատուհասած աղետի կապակցությամբ 05/26/2024   19:53 Փրկարարները խաղատնից հեռացրել են մոտ 15 տ ջուր 05/26/2024   19:33 Ես դժվարանում եմ հավատալ, որ մեր Հեղինեն է, ես շատ մտերիմ եմ եղել իրենց ընտանիքի հետ. Բագրատ Սրբազանը` իրեն գաղտնալսելու մասին 05/26/2024   19:25 Ոստիկանները պաշարել են դեպի Պռոշյան գնացող ճանապարհը 05/26/2024   19:22 Գնել Սանոսյանը հանձնարարել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները 05/26/2024   19:17 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել Ալավերդու ԲԿ 05/26/2024   19:10 Երթով դեպի կառավարական ամառանոց գնալը այլ նպատակ չունի՝ քան սադրելը. Տարոն Չախոյան 05/26/2024   19:01 ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում ՀՀ-ին և հայ ժողովրդին՝ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետի կապակցությամբ 05/26/2024   18:53 ՔԿ-ն սպառնում է հավաքի մասնակիցներին՝ նոր հնարավոր քրեական գործերով ու հետապնդումներով 05/26/2024   18:48 Ծանր պատասխանատվություն է դա. Բագրատ Սրբազանը` վարչապետի թեկնածու լինելու մասին 05/26/2024   18:43 Կառավարության ամառանոցը պաշտպանված է այս րոպեներին ավելի լավ, քան Հայաստանի որևէ սահման. Գեղամյան 05/26/2024   18:28 Աղետի հետեւանքով, նախնական տվյալներով, կա երկու զոհ 05/26/2024   18:13 Վաղ առավոտից կսկսվեն անհնազանդության ակցիաները 05/26/2024   17:57 Այս հրապարակից գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց` Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով. Սրբազան 05/26/2024   17:46 Բագրատ Սրբազանը Վեհափառին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը 05/26/2024   17:36 Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է 05/26/2024   17:35 Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ 05/26/2024   17:26 Բագրատ Սրբազանը հայտարարեց շարժման երրորդ ու վճռական փուլի մասին 05/26/2024   17:17 Ինչո՞ւ որևէ զգուշացում չի տրվել բնակչությանը, ինչո՞ւ չի կազմակերպվել մարդկանց տարհանումն առավել վտանգավոր գոտիներից . Վրթանեսյան 05/26/2024   17:06 Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով 05/26/2024   16:55 Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին տարերային աղետի զոհի (զոհերի) հիշատակը 05/26/2024   16:46 Այնքան են տապալել ամեն ինչ, որ միանշանակ է` բանակցողը պետք է փոխվի. Օսկանյան 05/26/2024   16:43 Փաշինյանի ուղերձը գուժում է Ադրբեջանի ավելի ծանր պահանջների մասին, որոնք հղի են վտանգավոր հետևանքներով. պատմաբան 05/26/2024   16:41 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է` ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/26/2024   16:31 Այդ մադրիկ վախեցած են, որովհետև հայրենազրկել են մեզ. Դանիելյան 05/26/2024   16:14 Երևանում՝ Ռուբինյանց փողոցում, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 05/26/2024   16:09 Մատենադարանի մոտից երիտասարդները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ 05/26/2024   15:56 Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ հանրահավաքին ընդառաջ 05/26/2024   15:44 Հանրավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունից 05/26/2024   15:40 Հանրապետության հրապարակում մեկնարկում է Փաշինյանի հրաժարականով հանրահավաքը. ուղիղ միացում 05/26/2024   15:28 Հենց նման դեպքերում, երբ ճանապարհը փլուզված է Սանավիացիայի ուղղաթիռները անփոխարինելի են. Սարգսյան 05/26/2024   15:19 Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել. Ավինյան 05/26/2024   15:12 Աղետների դեմ պայքարում երկրին աղետներ բերող իշխանությունների վրա հույս դնելը, իհարկե անմտություն է. Թանդիլյան 05/26/2024   14:53 Փաշինյանն աղետի գոտում է
05/25/2024   11:57 Վանաձորում թալանել են տեղի հայտնի առևտրականին․ հարվածել են գլխին ու հափշտակել «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ 05/26/2024   10:09 Դեբեդ գետի վարարման հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, Գետն ընկած ավտոմեքենաներ՝ արգելափակված քաղաքացիներով 05/26/2024   08:45 Ալավերդիում աղետ է. հորդառատ անձրևից վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան, քանդել ճանապարհներ 05/26/2024   10:29 Ալավերդի բնակավայրը ջրածածկված է. իրավիճակը առավոտվա ժամը 8-ի դրությամբ (լուսանկարներ) 05/25/2024   20:06 Բագրատ արքեպիսկոպոսի հյուրանոցային համարում փորձել են լսող սարք տեղադրել 05/26/2024   17:46 Բագրատ Սրբազանը Վեհափառին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը 05/26/2024   22:21 Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել 05/26/2024   21:28 Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին.ԻՔՄ-ն հրապարակել է իր թվերը 05/26/2024   09:03 Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է. վարարել է նաեւ Ձորագետը ու քանդել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը 05/25/2024   13:41 Իրանի արեւմուտքում պայթել է գազատար խողովակը. կան զոհեր 05/25/2024   16:52 Արցախցիների մի մարդու պես հեռանալը խառնեց բոլորի խաղաքարտերը. դա հաշվի չէին առել ոչ ՌԴ-ն, ոչ միջազգային խաղացողները, ոչ ՀՀ-ն ու Ադրբեջանը 05/25/2024   08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» 05/26/2024   15:40 Հանրապետության հրապարակում մեկնարկում է Փաշինյանի հրաժարականով հանրահավաքը. ուղիղ միացում 05/26/2024   19:33 Ես դժվարանում եմ հավատալ, որ մեր Հեղինեն է, ես շատ մտերիմ եմ եղել իրենց ընտանիքի հետ. Բագրատ Սրբազանը` իրեն գաղտնալսելու մասին 05/25/2024   12:04 Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ (տեսանյութ) 05/26/2024   12:14 Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ. Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի 05/26/2024   11:23 Հաղարծին գյուղում վարարած Աղստևը 2 տուն քշել-տարել է. Սարգսյան 05/25/2024   16:01 Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/26/2024   13:47 Չի բացառվում ամբարտակի փլուզւոմ, ինչը կոչնչացնի մնացած ամբողջը, ինչ որ մնում է դեռ հեղեղից. Պապինյան 05/25/2024   12:44 Բաղանիսում Փաշինյանը հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ)

«Սուրիկ Խաչատրյանը չեմ, որ մի հատ էլ պաշտոն տա». Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալ 10/15/2014   17:21  |  Քրեական խրոնիկոն


Շանթ Հարությունյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես կգան  ամբաստանյալներ Վահե Մկրտչյանը, Միսակ Առաքելյանն ու Ալբերտ Մարգարյանը:

Նրանք այսօրվա դատական նիստում հայտարարեցին, որ պատրաստ չեն  ներկայացնել իրենց  պաշտպանական ճառերը, ժամանակ խնդրեցին դատարանից ճառերը պատրաստելու համար:

Երկու օր անց տեղի ունենալիք դատական նիստում ամբաստանյալների պաշտպանական ճառերի հրապարակումից հետո  կողմերը կօգտվեն ռեպլիկի իրենց իրավունքից, ապա վերջին խոսքով հանդես կգան ամբաստանյալները և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Իսկ այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես եկան գործով մյուս ամբաստանյալները, այդ թվում՝ Շանթ Հարությունյանն ու նրա անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը:

Ամբաստանյալների պաշտպանական ճառերը   քաղաքա կան ուղղվածություն ունեին: Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը անդրադարձ կատարեց պատմությանը,  և, մասնավորապես, ռուս-թուրքական պայմանագրերին, Շանթ Հարությունյանը գաղափարակցի  ճառում «պատմական սխալներ» գտավ:

Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը, ով Երկրապահ կամավորական միության անդամ է, 20 տարի ծառայել է բանակում, մայորի զինվորական կոչում ունի, մեղադրողի կողմից անչափահաս Շահեն Հարությունյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին միջնորդությունը որակեց որպես անբարոյական: Նա պարզաբանեց, որ անչափահասն ընդամենը փորձել է պաշտպանել հորը՝ Շանթ Հարությունյանին, ոստիկանների բռնությունից:

Ճառերում դժգոհություններ հայտնվեցին նաև Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու կապակցությամբ, ինչի հետևանքով  Հայաստանի կդառնա Ռուսաստանի ծայրամաս, կկորցնի իր անկախությունը ու կկործանի պետականությունը: Ամբաստանյալներն հայտարարեցին, որ իրենք հեղափոխական քաղբանտարկյալներ են և դատվում են՝ հայրենասիրության ու արժանապատվություն ունենալու համար:

«Հայաստանում կա մեկ ընդդիմություն, և այդ ընդդիմությունն այս դահլիճում է»,- հայտարարեց Արմեն Հովհաննիսյանը: Նա հայտարարեց նաև, որ եթե իր ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ինչ-որ բան պատահի, ապա ինքը վստահ կլինի, որ դա իշխանության վրեժխնդրության արդյունքն է:

Ամբաստանյալ Հայկ Հարությունյանը նշեց, որ իրենց միակ մեղքն այն է եղել, որ բողոքել են անտարբերության դեմ, իսկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերը նա որակեց որպես «ոստիկանական գերազանց կազմայերպած պրովոկացիա»: Ընդգծելով, որ ինքը երբեք գետին ընկած մարդուն չէր հարվածի՝ ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն դատում են ազատամտության ու հայրենանվիրության համար:  

Ամբաստանյալը հայ ժողովրդից ներողություն խնդրեց, որ միայն մեկ տարի առաջ են սկսել պայքարել՝ «թալանչի իշխանավորներից ստրկական գերության համարժեք վիճակում գտնվող ժողովրդին ազատելու» համար:

Պահեստազորի գնդապետ Վարդան Վարդանյանը նշեց, որ Մաքսային միությանը միանալուց հետո «ինձ ուղարկելու են Ռուսաստան նստելու՝ ինձ մաքսազերծելու են, նո՞ր ուղարկեն»: Նա դժգոհություն հայտնեց ռուս պաշտոնյայի հայտարարության կապակցությամբ, թե «Ադրբեջանը մեր ռազմավարական դաշնաիկիցն է»: Նա խորհուրդ տվեց ռուսներին կողմնորոշվել՝ ով է, ի վերջո, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը:

«Մեր երկրում արդարություն չկա, ուստի չկա նաև արդարադատություն, մեր մոտ արդարադատություն գոյություն ունի միայն արդարներին դատելու համար»,- ասաց ամբաստանյալը՝ հավելելով՝ «Սուրիկ Խաչատրյանը չեմ, որ մի հատ էլ պաշտոն տա»:

Այսօրվա դատական նիստում պաշտպաններից վերջինը պաշտպանական ճառը հրապարակեց ամբաստանյալ Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Նա միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը ու կայացնել արդարացման դատավճիռ:

Մեղադրանքը «աչքաչափով է գրվել»՝ չհիմնավորված ու չստուգված տվյալների ու ենթադրությունների հիման վրա: Մեղադրանքն առաջադրվել է՝ հիմք ընդունելով ոստիկան տուժողների ցուցմունքները այն դեպքում, որ ամբաստանյալների ցուցմունքներն անարժանահավատ են որակվել: Ըստ պաշտպանի՝ գործը քաղաքական հաշվեհարդարի, հանցավորության դեմ պայքարի պատրանք ստեղծելու նպատակ ունի:

 


Հարակից հրապարակումներ`

14:43 15/10/2014  |  Քրեական խրոնիկոն «Ժողովրդի նկատմամբ ոչ մի հանցագործություն չի բացահայտվում». Շանթ Հարությունյան
12:58 15/10/2014  |  Քրեական խրոնիկոնՔիչ առաջ սկսվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը
16:00 03/10/2014  |  Քրեական խրոնիկոնՇանթ Հարությունյանի գործով պաշտպանն իր ճառը հասցեագրեց ՀՀ նախագահին
13:29 01/10/2014  |  Քրեական խրոնիկոնՇանթ Հարությունյանի գործով ամբաստանյալը խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել
18:55 22/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկանների սադրանքն ու ոչնչով չարդարացված գործողությունները հանգեցրեցին բախման. Շանթ Հարությունյանի գործով պաշտպաններ
15:20 22/09/2014  |  Քրեական խրոնիկոնՊաշտպանը միջնորդեց արդարացնել ու անմեղ ճանաչել Շանթ Հարությունյանին
14:41 08/09/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողի ճառը մեկ անգամ ևս ապացուցեց, որ «սա իշխանությունների հաշվեհարդարն է». Փաստաբան
13:35 08/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը միջնորդեց Շանթ Հարությունյանին ու մյուսներին դատապարտել տևական ազատազրկման
14:06 29/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ-թուրքական արձանագրությունները վավերացնել կնշանակի վերավավերացնել «Լենին-Քեմալ եղբայրության պայմանագիրը». Շանթ Հարությունյան
14:48 27/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇանթ Հարությունյանի գործով 2 ամբաստանյալների կալանավորումը մնաց անփոփոխ

Արխիվ

[]