ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շանթ Հարությունյանի գործով պաշտպանն իր ճառը հասցեագրեց ՀՀ նախագահին 10/03/2014 16:00 | Քրեական խրոնիկոն
Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր իր պաշտպանական ճառն ուղղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով, որ երկրի ղեկավարը վերջերս իրավական գնահատականներ է տվել նոյեմբերի 5-ի դեպքերին:
Ըստ պաշտպանի՝ եթե երկրի ղեկավարին ապակողմնորոշել են այն աստիճան, որ նա այլևս հետ չի կանգնի իր գնահատականից ու չի փոխի այն, ապա՝ պաշտպանը տեսակետ հայտնեց՝ այդ դեպքում «ո՞վ կհամարձակվի երկրի առաջին դեմքի տեսակետին հակառակ դատավճիռ կայացնել»:
Արա Զաքարյանը խնդրեց երկրի ղեկավարին թույլ չտալ, որպեսզի մեղավոր ճանաչվեն, դատապարտվեն, ապա պատիժը կրեն անձինք, ում արարքներն օրենքի ու իրավունքի առումով հանցագործություն չեն համարվում: Ռեպրեսիվ միջոցներ գործադրելը կհանգեցնի հակառակ ազդեցությանը, այն է՝ մարդկանց համախմբմանը:
«Երրորդ իշխանությյանը կայանալու հնարավորություն տվեք»,- նշեց Արա Զաքարյանը՝ դիմելով երկրի ղեկավարին:
Պաշտպանի իրավական վերլուծության համաձայն՝ ոստիկանները ոչ իրավաչափ են գործել. խաղաղ երթի անօրինական լինելու դեպքում նրանք պարտավոր էին զգուշացնել երթի ղեկավարին, որպեսզի նա էլ զգուշացնի երթի մասնակիցներին, անհետևանք մնալու դեպքում ոստիկանները նախքան երթը ցրելը կամ դադարեցնելը պարտավոր էին առնվազն երկու անգամ բարձրախոսով իրազեկել, որ հավաքն անօրինական է:
Հիշյալ՝ օրենքի պահանջներին համապատասխան գործողությունները ոստիկանների կողմից չեն արվել, նշեց պաշտպանը և հավելեց, որ ոստիկանները չեն դիմել որևէ մեկին՝ զգուշացնելով դուրս չգալ փողոցի երթրեկելի մաս՝ դա հիմնավորվում է նաև գործում առկա տեսանյութով: Ավելին, երևում է, որ մոտ 10 անձ, այդ թվում՝ լրագրողներ, այդ ժամանակ գտնվել են փողոցի երթևեկելի մասում:
Ըստ պաշտպանի՝ խաղաղ երթը դադարեցվել է Հավաքների մասին օրենքի ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտմամբ:
Արա Զաքարյանն ընդգծեց, որ ոչ մի կերպ հիշյալ դեպքերը չեն կարող որակվել որպես խուլիգանություն. ոստիկանները չեն կարող համարվել խուլիգանության օբյեկտ՝ հասարակություն:
«Եթե չկան խուլիգանական մղումեր, գործողությունը չի կարող գնահատվել որպես խուլիգանություն»,- ասաց պաշտպանը:
Ամբաստանյալներ Սևակ Մնացականյանի ու Ավետիս Ավետիսյանի պաշտպան Կարեն Քալանթարյանի պաշտպանական ճառը մերթ ընդ մերթ պաշտպանյալների կողմից ընդմիջվում էր՝ ըստ ամենայնի ամբաստանյալները անհամաձայնություն էին հայտնում ու դժգոհում, որ իրենց պաշտպանը, իրենց կարծիքով, քաղաքական հետապնդման գործով քաղաքական դիրքորոշում չի հայտնում: Արդյունքում՝ պաշտպանը սահուն անցում կատարեց ճառի եզրափակիչ հատվածին՝ միջնորդելով իր պաշտպանյալներին արդարացնել ու կայացնել արդարացման դատավճիռ:
Նույնպիսի միջնորդություն արեց նաև ամբաստանյալ Հայկ Հարությունյանի պաշտպան Ռուբեն Սարգսյանը՝ միաժամանակ միջնորդելով նաև, որ, այնուամենայնիվ, մեղավոր ճանաչվելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառվի:
Այսօրվա դատական նիստում գործում որպես ամբաստանյալ Ալեք Պողոսյանի պաշտպան ներգրավվեց հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը, ով ամբաստանյալի պաշտպանությունը իրականացրել էր նաև նախաքննության ընթացքում:
Ամբաստանյալը հայտարարեց, որ եթե ճառում իրավական վերլուծություն է արվելու «քաղաքական հետապնդման» գործով, ապա ինքը հրաժարվում է: Եթե հետագայում պետք լինի, նորից կներգրավի հանրային պաշտպան: Դատարանը չընդունեց պաշտպանից այս հրաժարումը՝ արդարադատության շահերից ելնելով և պաշտպանին ժամանակ տրամադրեց՝ ճառը նախապատրաստելու համար:
Հաջորդ դատական նիստում ճառով հանդես կգա Է.Աղաջանյանը, ապա ճառերով հանդես կգան նաև ամբաստանյալները, ըստ ամենայնի՝ նույն օրն էլ ռեպլիկներն ու ամբաստանյալների վերջին խոսքը լսելուց հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ