Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/07/2024   22:01 Վստահ չեմ, որ 4 գյուղերի հանձնումից հետո՝ Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման գործընթացը. Սուրեն Սուրենյանց 05/07/2024   21:52 ՊՆ. հայտնաբերվել է զինծառայողի դի՝հրազենային վնասվածքով 05/07/2024   21:49 Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը 05/07/2024   21:33 Ոստիկանական հիմնական ուժերը հեռացել են Կիրանցից, ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դադարեցվել է. Կիրանցի բնակչուհին կասկած ունի, որ փորձ է արվում կանխել մայիսի 9-ի ակցիան 05/07/2024   21:30 Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը 05/07/2024   21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 05/07/2024   21:06 Հաշված օրերի ընթացքում իշխանությունները կարողանում են կայծակնային արագությամբ կողոմնորոշվել սյուների դիրքերի վերաբերյալ, սա վկայում է պայմանավորվածության մասին. Այվազյան (Տեսանյութ) 05/07/2024   20:59 Ադրբեջանական գյուղի 25 տոկոսը մնում է Հայաստանին. Կիրանցի համայնքապետ 05/07/2024   20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին, որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը․ փաստաբան 05/07/2024   20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   20:07 Սատանան միշտ քահանայից վախեցել է. Կարապետ Պողոսյան 05/07/2024   19:57 ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել Է տարհանման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ 05/07/2024   19:39 Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին. Լուկաշենկո 05/07/2024   19:29 Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Շալենբերգ 05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին 05/07/2024   17:11 Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան 05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան 05/07/2024   16:03 Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև հրավեր էի ստացել, Պուտինից հրավեր ոնց որ չեմ ստացել. Փաշինյան 05/07/2024   16:00 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը հասավ Չարենցավան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   15:50 Իշխանությունն անտե՞ր ա, որ տամ ձեզ. հոգևորականները բացահայտ պատերազմ են քարոզում. Փաշինյան 05/07/2024   15:47 Տո նակրոբարոնն էլ են իրենք․ Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին 05/07/2024   15:43 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը 05/07/2024   15:38 Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) 05/07/2024   15:29 Փաշինյանը Վեհափառին մեղադրում է քաղաքական շարժում առաջնորդելու մեջ 05/07/2024   15:27 Այն, ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի․ Մանուկյան
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում

Զբաղվածության ոլորտը բարեփոխվում է 09/11/2014   14:54  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ կառավարության որոշմամբ լուծվել են ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի համայնքայինհանդիպումների ժամանակ արծարծված մի շարք հարցեր: Մասնավորապես կարեւորվել են Չինարի համայնքի տարածքի առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքի ոռոգման ջրատարի կառուցման եւ ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները:

Հրատապ լուծում են պահանջում նաեւ ս.թ. մարտի 30-ի ուժեղ քամու հետեւանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացած խնդիրները` Ծակքարի դպրոցի մասնակի, Սեւանի հիվանդանոցի մասնաշենքերից մեկի, Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի նորոգումը: Այս խնդիրները արագորեն չլուծելու դեպքում կպահանջվեն ավելի մեծ ֆինանսական ներդրումներ: Ուստի կառավարությունը նշված աշխատանքների կատարման համար հատկացրել է 147 մլն դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ համայնքային այցելությունների ժամանակ բնակչությանը տրված բոլոր խոստումները կատարվել են:

Մեկ այլ որոշմամբ հստակեցվել են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության բոլոր դեպքերը, ինչը հնարավորություն կտա հետագայում կարճ ժամկետում լուծել բնակչության արծարծած սոցիալական խնդիրները: Գործադիրի որոշմամբ սեփականաշնորհվել են չորս ընտանիքի զբաղեցրած բնակելի տարածքները: Խնդրո առարկայի վերաբերյալ կառավարության ղեկավարն ասել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ եւս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը եւ պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես
անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը եւս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»: ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է մարզպետների հետ սերտ գործակցությամբ շատ արագ ավարտել նվիրատվության գործընթացը: «Ձգձգել պետք չէ: 10-15 տարի մարդիկ ապրում են այդ բնակարաններում եւ չունեն սեփականության վկայական»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:

Նիստում որոշվել է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով գումար հատկացնել գարնանային հեղեղումների հետեւանքով վնասված ճանապարհների հիմնանորոգման նպատակով:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ եւս երեք օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք միտված են մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու եւ տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակին: Առաջարկվում է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից եւ այլն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է վերանայել արտոնության տրամադրման ժամկետը՝ մինչեւ 2017թ., անհրաժեշտության դեպքում երկարաձգելու պայմանով, ինչպես նաեւ մանրամասն ճշգրտել, թե ինչ է կորցնելու պետբյուջեն արտոնության տրամադրման արդյունքում: Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

 Կիրականացվի համապետական նշանակություն ունեցող ծրագիր

ՀՀ կառավարությունը որոշել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով Սյունիքի մարզի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ:

Հրազդանի ՋԵԿ-ից մինչեւ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ Նորատուս-Լիճք-Վարդենիս-Որոտան 1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի կառուցման ծրագիրն ունի համապետական կարեւոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության եւ սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Օտարվող սեփականության փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:

Հիմք ընդունելով Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիմա վրա ձեւավորված` քաղաքի զարգացման հեռանկարը, Երեւանի քաղաքապետարանի եւ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երեւանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը, որի Տրանշ 1-ով նախատեսվում է իրականացնել Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող եւ Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը նշված տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կծանուցվեն սեփականատերերը, կկազմվեն օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները եւ կիրականացվի հետագա իրացումը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նույն բանկի հետ ստորագրված Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երեւանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի եւ Արշակունյաց պողոտայի լայնացում) ճանապարհահատվածի համար հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը:

Գործադիրը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա Զվարթնոց Ա եւ Բ բազմաբնակարան շենքերի բնակիչների ներկայիս եւ հատկացվող բնակարանների ցանկը եւ պայմանները: Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում կառուցվել են բազմաբնակարան բնակելի շենքեր, ուստի արդեն բնակիչներին տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել:

Կառավարության որոշմամբ թույլատրվել է մասնավորեցնել Կոտայքի մարզի Գողթ գյուղական համայնքի սահմանում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի դաշտամիջյան ճանապարհները:

Ներդրումային ծրագրով կառուցվելու է 27 հա ջերմատուն, ստեղծվելու է 500-600 աշխատատեղ:

Իր նախկին երկու որոշումների փոփոխությամբ գործադիրն ստեղծել է այնպիսի պայմաններ, որ ՓՄՁ սուբյեկտները նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք բերեն ավելի մատչելի գնով, իսկ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի վարկային երաշխավորության դրամագլխի համալրման դեպքում ստանան պետական աջակցություն:

Կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությանը թույլատրել է գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել արտաբյուջետային անժամկետ հաշիվ` ծառայության վարչական ակտերով բռնագանձում կատարելու համար. դրանով առավել արդյունավետ կկազմակերպվի բաշխման շարժը:

Բարեփոխվում է զբաղվածության ոլորտը

ՀՀ կառավարությունը հաստատել է`

-զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի եւ գնահատման իրականացման կարգը, որը թելադրված է զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրմամբ, -մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման կարգը. շտեմարանի հիմնական նպատակը Հայաստանի մշակութային շարժական հարստության, ինչպես նաեւ այլ երկրների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկույթը միասնական ձեւաչափով մեկ համակարգում հավաքելը, համակարգելն ու հանրահռչակելն է,
-«Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղ ձեռք բերելու իրավուք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման լրացումը, որով կապահովվի բերակտանտ դեղի մատչելիությունը եւ ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում դրա կիրառման շնորհիվ անհաս նորածինների հաշմանդամության եւ մահացության նվազումը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաբիտատ-3-րդ» ՀՀ ազգային զեկույցին, որը ՀՀ անունից պետք է ներկայացվի 2016թ. կայանալիք ՄԱԿ-ի 3-րդ համաժողովին:

Այլ որոշումներ

ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով կառավարությունն հատկացրել է մոտ 54 մլն դրամ:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրա­­­պե­տու­­թյան եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կա­ռա­վարությունների միջեւ եկամտ­ի եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հար­կու­մից խու­սա­փելը կան­­խելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարության որոշմամբ Երեւանի «էսկուլապ» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման արտոնագիր:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]