ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
04/26/2024 23:54
Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ
04/26/2024 23:46
Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ
04/26/2024 23:39
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները
04/26/2024 23:11
Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել
04/26/2024 22:56
Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար
04/26/2024 22:35
32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն
04/26/2024 22:15
Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
04/26/2024 21:56
Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
04/26/2024 21:38
Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ)
04/26/2024 21:35
Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան
04/26/2024 21:30
Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ
04/26/2024 21:26
Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ
04/26/2024 21:24
Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի
04/26/2024 21:07
Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում
04/26/2024 21:05
Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ)
04/26/2024 20:51
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին
04/26/2024 20:33
Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը
04/26/2024 20:26
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց
04/26/2024 20:20
Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)
04/26/2024 20:05
Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
04/26/2024 19:55
Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով
04/26/2024 19:44
Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը
04/26/2024 19:27
ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ
04/26/2024 18:54
Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
04/26/2024 18:45
Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
04/26/2024 18:38
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ
04/26/2024 18:30
Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան
04/26/2024 18:23
Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը
04/26/2024 18:19
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
04/26/2024 18:14
Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն
04/26/2024 18:09
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան
04/26/2024 18:06
Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան
04/26/2024 18:01
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները
04/26/2024 17:59
Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել
04/26/2024 17:53
«Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ)
04/26/2024 17:44
Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ)
04/26/2024 17:44
Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը
04/26/2024 17:41
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
04/26/2024 17:37
Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը
04/26/2024 17:33
Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով
04/26/2024 17:17
Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ)
04/26/2024 17:06
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
04/26/2024 17:03
Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա
04/26/2024 16:59
Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան
04/26/2024 16:46
Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը
04/26/2024 16:40
Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը
04/26/2024 16:23
Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան
04/26/2024 16:20
Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ
04/26/2024 16:10
Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի
04/26/2024 16:09
Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024 12:49
Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը
04/25/2024 10:19
Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
04/26/2024 11:49
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
04/26/2024 07:34
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
04/26/2024 21:30
Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ
04/25/2024 08:13
Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
04/26/2024 16:10
Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի
04/26/2024 00:08
Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
04/25/2024 14:11
Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
04/25/2024 15:32
Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին
04/26/2024 23:46
Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ
04/25/2024 13:48
Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ)
04/25/2024 19:24
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
04/25/2024 13:19
Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը
04/26/2024 17:37
Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը
04/26/2024 16:23
Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան
04/26/2024 18:06
Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան
04/25/2024 20:55
«Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար
04/26/2024 14:47
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան
04/25/2024 21:09
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
«Ազատությունից զրկելու մեխանիզմների առումով մենք պետք է ունենանք չափազանց մեծ հստակություն և որոշակիություն». Արման Թաթոյան (Տեսանյութ) 07/29/2014 12:14 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Հայաստանից ստացված դիմումների ու նաև դրանց հիման վրա մեր երկրի դեմ կայացված վճիռների մի ստվար մասը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին ազատությունից զրկելու դեպքերին:
ՄԻԵԴ- ի պահանջով ՀՀ օրենսդրության մեջ պետք է սահմանվեն անձին ազատությունից զրկելու` բերման ենթարկելու, ձերբակալելու, հստակ կարգավորումներ, այդ թվում նաև` ժամանակային սահմանափակումներ:
Նոր Քրեական դատավարության օրենսգրքում փորձ է արվել ներառել Եվրոպական դատարանի և եվրոպական այլ կառույցների այդ պահանջները: Արդյունքում՝ օրենսգրքի նախագծում առկա են նոր հասկացություններ ու կարգավորումներ, որոնք նախկինում չեն եղել ՀՀ քրեական ու քրեադատավարական օրանսդրություններում:
Ուստի՝ ՄԻԵԴ-ի վճիռներին ու դրանց կատարմանը նվիրված շարքի հերթական հրապարակումը «Փաստինֆո»-ն որոշեց նվիրել հենց այդ նոր հասկացությունների բացահայտմանը: Որքանո՞վ այս նոր կարգավորումները թույլ կտան կանխարգելել անձին ազատությունից զրկելու պարագայում նրա իրավունքների հնարավոր խախտումները:
Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանի հետ:
- Այսօր դատական, հատկապես` հասարակական հնչեղություն ստացած գործերով նիստերում խնդիր է դարձել նիստին ներկաների պահվածքը, վերաբերմունքը դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ: Այս առումով ի՞նչ նոր լուծումներ է առաջարկում նոր Քրեական դատավարության օրենսգիրքը:
- Այո', լինում են դեպքեր, երբ վարույթի մասնակիցների կողմից դրսևորվում են իրավունքի չարաշահումների կամ պարտականությունները չկատարելու դեպքեր, և վարույթ իրականացնող մարմինը պետք է դրան ողջամտորեն արձագանքելու հնարավորություն ունենա, որը պետք է նաև համաչափ լինի վարույթի մասնակցի համապատասխան վարքագծին, հետևանքներին: Գործող ՔԴՕ-ն ունի որոշակի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելել, արգելել ոչ իրավաչափ վարքագիծը, բայց դրանք համակարգային լուծումներ չեն պարունակում:
Օրինակ` մինչդատական փուլերի առումով մենք չունենք որևէ կարգավորում, և այս առումով խնդրահարույց է դառնում այդ համապատասխան անձանց վարքագծի ապահովումը: Իհարկե', պետք է լինեն նաև համակարգային կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն հենց պատական մարմիններին,այսինքն` վարույթն իրականացնող մարմինները նույնպես պետք է դրսևորեն համապատասխան վարքագիծ:
Քանի որ գործող ՔԴՕ-ում առկա լուծումները, մասնավորապես` խոսքը վերաբերում է հենց դատական սանկցիաներին, հատվածական են, ըստ էության, և ամբողջությամբ չեն ներառում քրեական դատավարության բոլոր փուլերը և այդ առումով նաև չեն հավակնում լուծելու քրեական դատավարության առջև ծառացած համակարգային խնդիրները, Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում խնդիր դրվեց հիմնարար լուծում տալու այս հարցին, և առաջնահերթ նախագծում սահմանվեց մի սկզբունք, որը կոչվում է «ոչ իրավաչափ վարքագծի արգելքը», այսինքն` նախատեսվում է, որ արգելվում է իրավունքների չարաշահում, որը կարող է հանգեցնել անձի իրավունքների կամ արդարադատության շահերի վնասման:
Ընդ որում, նախատեսվում է հիմնարար պարտականություն վարույթի մասնավոր մասնակիցների կամ վարույթին օժանդակող անձանց համար իրենց իրավունքներից օգտվելու կամ պարտականությունները կատարելու բարեխղճորեն: Իսկ թե ովքեր են վարույթի մասնավոր մասնակիցները կամ օժանդակող անձինք, հստակ սահմանվում է նախագծով. վարույթի մասնավոր մասնակիցներ են մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, նրա պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, նրանց օրինական ներկայացուցիչները և լիազոր ներկայացուցիչը:
Վարույթին օժանդակող անձինք են համարվում վկան, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, ընթերական, և այս առումով այս սուբյեկտները նույնպես պարտավոր են համապատասխան վարքագիծ դրսևորել:
- Եվ ինչպե՞ս կարող են նրանց իրավունքները սահմանափակվել հենց դատարանի կողմից:
- Իրավունքների սահմանափակում չասեմ, այլ` ոչ իրավաչափ վարքագծի արգելքը կամ կանխարգելումը, ըստ նախագծի, կարող է տեղի ունենալ ոչ միայն դատարանի կողմից, այլև՝ վարույթն իրականացնող մարմնի, այսինքն` տարածվում է քրեական դատավարության բոլոր փուլերում` ընդգրկելով նաև մինչդատական վարույթը, և այդ առումով նաև համապատասխան իրավունքներ է ձեռք բերում, ասենք` քննիչը կամ դատախազը այն փուլում, որ փուլում նրանք հանդես են գալիս որպես վարույթն իրականացնող մարմին:
Որպեսզի մի փոքր առարկայական և մանրամասն ներկայացնեմ խնդիրը, ասեմ, որ սկզբունքի մակարդակով նախատեսվում է հնարավորություն, իրավունքների չարաշահում թույլ տված, կամ պարտականությունները չարամտորեն չկատարած անձանց նկատմամբ այդ անձանց վարքագծին համաչափ դատավարական սանկցիա կիրառել, որը չանելը կհանգեցնի վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելուն:
Ընդ որում, դատավարական հարկադրանքի միջոցների բաժնում առանձին գլուխ ունենք նախատեսած, որը հենց կոչվում է «դատավարական սանկցիաներ»: Գործող օրենսգրքում դրանք կոչվում են «դատական սանկցիաներ»: Կարծես թե հենց անվանումը կանխորոշում է դրա կիրառության շրջանակները:
Ինքնին դատավարական սանկցիաներ կիրառելու հիմքն այն է, երբ վարույթի մասնավոր մասնակիցը կամ այլ անձ, իրավունքները չարաշահելու կամ պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու միջոցով, խոչընդոտ է ստեղծում վարույթի բնականոն ընթացքի համար, ինչպես նաև` անհարգալից վերաբերմունք` դատարանի նկատմամբ:
Դատավարական սանկցիաները դասակարգում են սպառիչ տեսակներ. Նախազգուշացում, դատական տուգանք, դատական նիստերի դահլիճից հեռացնել, ունենք նոր դատավարական սանկցիաներ, որոնք կոչվում են իրավունքի իրականացման սահմանափակում, կարճաժամկետ ձերբակալում, դատարան ներկայացնելու կարգադրագիր, և այս յուրաքանչյուր դատավարական սանկցիայի տեսակի համար արդեն նախագիծը նախատեսել է իրավաչափության հստակ պայմաններ, կիրառության հիմքերը, ինչպես նաև՝ այն սահմանափակումները, որը յուրաքանչյուր սանկցիա իր հետ առաջ է բերում: Ընդ որում, դատավարական սանկցիայի կիրառության նպատակը պարտադիր պետք է լինի հենց վարույթի բնականոն ընթացքը ապահովելը:
Օրենքը մի քանի դեպքերում երաշխիքային մակարդակով հստակ սահմանում է, որ կիրառվող դատավարական սանկցիան պետք է համաչափ լինի այն վարքագծի բնույթին և հետևանքներին, որը կանխարգելելու համար այն կիրառվում է: Բացի այդ, դատավարական սանկցիայի կիրառումը չի կարող նաև ազատել պատասխանատվության այլ տեսակների ենթարկելուց, ասենք` կարգապահական պատասխանատվություն և այլն:
- Քանի որ նոր սանկցիաների մասին նշեցիք, որոնք նորություն են ու երբևէ չեն կիրառվել հայաստանյան իրավունքում, խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, ո՞ր դեպքերի համար և ինչպիսի՞ նոր սանկցիաներ ունենք նախագծում:
- Առաջինն ուզում եմ առանձնացնել իրավունքի իրականացման սահմանափակումը: Իրավունքի իրականցման սահմանափակումը վարույթի մասնակցի կամ վկայի` օրենքով նախատեսված իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում, համապատասխան որոշմամբ, դրանց իրականացման ժամանակային կամ քանակական սահմանափակման սահմանումն է: Այս ասնկցիան կարող է կիրառվել՝ միաժամանակ հավաստելով օրենքով նախատեսված պայմանների իրականացումը:
Մասնավորապես` մենք պետք է ունենանք ՔԴՕ-ով նախատեսված իրավունքների շրջանակ: Ընդ որում, պետք է ունենանք պարբերաբար չարաշահում այդ իրավունքների, և այդ սանկցիան կարող է կիրառվել բացառապես որոշմամբ: Ունենք նաև հստակ իրավունքների շրջանակ` որ դեպքերում կարող է այս սանկցիան կիիրառվել. պաշտպանից հրաժարվելը, միջնորդությունը հարուցելը, բացարկ հայտնելը, ապացույցներ վարույթին կցելու և հետազոտելու համար միջնորդություններ ներկայացնելը, վարույթի նյութերին ծանոթանալը և դրանցից տեղեկություններ դուրս գրելը, բացման խոսքով, եզրափակիչ խոսքով, նաև` եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալը:
Ես ուզում եմ հատուկ նշել, որ սա չպետք է շփոթել վարույթից հեռացնելու հետ կամ բուն իրավունքը բացառելու հետ, որովհետև կան նման պատկերացումներ, թե այս սանկցիան սրան է վերաբերում: Հենց ինքը հոդվածը սահմանում է, որ այս սանկցիայի կիրառումը չի կարող հանգեցնել բուն իրավունքը բացառելուն: Օրինակ` եթե մենք սանկցիա կիրառում ենք նրա համար, որ անընդհատ չարաշահվում է բացարկ հայտնելու կամ միջնորդություն հարուցելու իրավունքը, բնականաբար, սա չի նշանակում, թե այս սանկցիան կիրառելով՝ մենք անձին ընդհանրապես զրկում ենք քրեական վարույթի ընթացքում միջնորդություն հարուցելու իրավունքից: Պարզապես խոսքը վերաբերում է կոնկրետ իրավիճակում, կոնկրետ հիմքերով այդ իրավունքի չարաշահումը կանխելու համար, որը նաև վտանգում վարույթի բնականոն ընթացքը, համապատասխան սանկցիա կիրառելուն:
Ես ուզում եմ հատուկ համեմատություն անցկացնել վարույթից հեռացնելու դատավարական սանկցիայի հետ: Այստեղ ևս կա շփոթություն, և հաճախ մեկնաբանություններ եմ տեսնում այն մասին, որ, օրինակ, եթե պաշտպանին հեռացնելու հետ կապված սանկցիա եք կիրառում, ապա ընդհանրապես պաշտպանին հեռացնում ենք վարույթից: Ամենևին էլ այդպես չէ: Վարույթից հեռացնելը կիրառվում է շատ սահմանափակ շրջանակի սուբյեկտների նկատմամբ. Առջինը` պետք է ունենանք փաստաբան, մեկ օրինական ներկայացուցիչ, կամ հանրային մեղադրող, այս երեք սուբյեկտների կողմից է, որ իրավունքների չարաշահման կամ պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում կարող է կիրառվել:
Օրինակ, եթե այս սուբյեկտներից որևէ մեկը երկու անգամ առանց հարգելի պատճառի չի ներկայանում դատական նիստին կամ իր համար պարտադիր վարույթային գործողության կատարմանը, եթե 3 անգամ դատավարական սանկցիայի ենթարկվելուց հետո շարունակում է պարտականություններից չարամտորեն խուսափել, մենք իրավունք ունենք կիրառել այս սանկցիան: Ընդ որում, մինչդատական վարույթի ընթացքում եթե կիիրառում ենք համապատասխան սանկցիա, ապա դա կարող է կատարվել, իհարկե, քննիչի որոշմամբ, բայց` բացառապես դատախազի համաձայնությամբ:
Ընդ որում, կան նաև բողոքարկման հնարավորություններ. կարող է բողոքարկվել վերադաս դատախազին, եթե նրա կողմից էլ է մերժվում՝ արդեն դատական կարգով, իսկ հետո նաև՝ հատուկ վերանայման կարգով:
- Նոր օրենսգիրքը նաև «կարճաժամկետ ձերբակալում» տերմինն է նախատեսում, ի՞նչ առնչություն և ի՞նչ տարբերություն ունի այս գործողությունը ներկայիս «բերման ենթարկելու» հետ:
- Խոսքը վերաբերում է այն իրավիճակներին, երբ վարույթի մասնավոր մասնակիցը` բացառությամբ պաշտպանի կամ լիազոր ներկայացուցչի, ինչպես նաև` վկան, փորձագետը կամ թարգմանիչը պարբերաբար չարամտորեն խուսափում են իրենց վրա դրված պարտականությունների կատարումից, ապա նախագիծը նախատեսում է, որ այս դեպքերում այդ պարտականությունների իրականացումն ապահովելու նպատակով կարող է կիրառվել կարճաժամկետ ձերբակալում:
Քննիչը կայացնում է անձին ձերբակալելու մասին որոշում, այդ որոշումը հանձնարարվում է հետաքննության մարմնի կատարմանը, ընդ որում` պարտադիր պետք է որոշման մեջ նշի ձերբակալման հիմքը և պատճառները, դրանից հետո, երբ հետաքննության մարմինը կատարում է որոշումը, նա պետք է անձին քննիչի մոտ բերելուց առաջ պարտադիր ազատությունից զրկելու պահին ծանոթացնի որոշմանը` հանձնի որոշման պատճենը, իսկ քննիչի մոտ բերելուց հետո նույնպես անպայման կազմվում է համապատասխան արձանագրությունը, և անձին ազատ արձակելուց հետո էլ է կազմվում արձանագրություն և հանձնվում է նաև այդ անձին:
Ընդ որում, կարճաժամկետ ձերբակալումը կարող է տևել ոչ ավել, քան այն պարտականության կատարումը, որի ապահովման համար կիրառվել է այս սանկցիան, բայց բոլոր դեպքերում` ոչ ավել, քան 12 ժամ:
Հիմա օրինակներով ասեմ, թե որ դեպքերում կարող է այս սանկցիան կիրառվել:
Ասենք, մենք կանչում ենք վկային հարցաքննության, բայց նա` առանց հարգելի պատճառի, չի ներկայանում. խուսափում է պարտականության կատարումից: Այս դեպքում, ի տարբերություն գործող օրենսգրքի, որի պարագայում մենք կկիրառենք «բերման ենթարկել» դատավարական հարկադրանքի միջոցը, մենք պարզապես կիրառում ենք «կարճաժամկետ ձերբակալում»:
Ամբողջ գաղափարն այն է, որ մենք անձին զրկում ենք ազատությունից, և ունենում ենք կոնկրետ կարգավորումներ՝ ժամային առումով: Օրինակ՝ այսօր մենք գործող ՔԴՕ-ում չունենք նման կարգավորում, թե որքան կարող է պահվել բերման ենթարկված անձը: Մենք ունենք, ասենք, առավելագույնը որքան կարող է տևել հարցաքննությունը, բայց եթե անձը բերվի քննիչի մոտ հարցաքննությունից հետո, որքան կարող է պահվել, ինչ քննչական գործողություն կարող է կատարվել, մենք այլևս չունենք նման կարգավորումներ:
Եվ պրակտիկայում կարող է լինել այնպես, որ, ասենք անձին բերեցինք որոշակի քննչական գործողությունների կատարման համար, կարող ենք նրան որոշակի ժամանակահատված պահել, և դա չի էլ համարվի ազատությունից զրկել: Իսկ եվրոպական չափանիշներիկ համաձայն` եթե անձն ստիպված է լինում ենթարկվել ոստիկանության կամքին կամ վարույթ իրականացնող մարմնի կամքին` ազատ տեղաշարժ իրականացնելու առումով, այստեղ գործ ունենք ազատությունից զրկելու հետ:
«Կարճաժամկետ ձերբակալման» ինստիտուտը նաև փորձաքննություն է անցել միջազգային կազմակերպությունների կողմից, ունեցել ենք միջազգային փորձագետների գնահատականը, վերջերս ԳԴՀ-ում էինք և մի քանի հարցեր, այդ թվում և այս հարցը բարձր միջազգային գնահատականի արժանացավ, նաև ԵԽ համապատասխան կազմակերպությունների կողմից դրական գնահատականի է արժանացել այս դատավարական սանկցիան:
Նաև ասեմ, որ «կարճաժամկետ ձերբակալում» սանկցիան վերաբերում է բացառապես քննիչին, բայց մենք համանման բովանդակությամբ սանկցիա էլ ունենք դատական փուլերի համար, որը կոչվելու է «դատարան ներկայացնելու կարգադրագիր»: Նմանատիպ, նույն հիմքերով դատարանն արձակելու է կարգադագիր, հանձնարարելու է համապատասխան մարմնին, որպեսզի իրականացնի դա: Պարզապես դատարանի դեպքում մենք անունը չէինք կարող դնել «ձերբակալում»:
- Իսկ տարածվելո՞ւ է միայն ամբաստանյալի վրա, թե՞ նաև վկաներին կարող են բերման ենթարկել:
- Իհարկե, տարածվելու է նաև վկայի նկատմամբ, տուժողի նկատմամբ, փորձագետի, թարգմանչի, պարզապես որպեսզի շփոթ չառաջանա, թե սա անմիջական ծագած կասկածի հիմքով ձերբակալումն է, մենք նաև համապատասխան կարգավորումներ ունենք, որպեսզի ցույց տանք որ սա բոլորովին այլ բան է: Մենք նաև մեր ԱԺ գործընկերների շատ արդարացի դիտամրկման հիման վրա նախատեսել ենք, որ այս անձինք չեն կարող պահվել ձերբակալվածների պահման վայերում, այսինքն` նաև սրանով է երևում, որ այս անձինք ոչ մի առնչություն չունեն այդ սուբյեկտների հետ: Պարզապես նրանց նկատմամբ կիրառված ներգործության միջոցը կոչվելու է «Կարճաժամկետ ձերբակալում»:
- Պարոն Թաթոյան, գաղտնիք չէ, որ մենք մեծ թվով գործեր ունենք՝ հատկապես ազատությունից զրկելու վերաբերյալ, որոնք հասել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ունենք նաև ՀՀ-ի դեմ արդեն իսկ կայացված վճիռներ: Որքանո՞վ են այս կարգավորումները բխում հենց ԵԴ-ի պահանջներից, վճիռների բովանդակությունից:
- Այս կարգավորումներն ուղղակիորեն հիմնվում են այդ իրավական չափանիշների վրա և նպատակ ունեն կանխարգելելու հետագայում նման խնդիրների առաջ գալը, նաև՝ մեր քաղաքացիների իրավունքների հնարավոր խախտումները` եվրոպական չափանիշների տեսանկյունից:
Այո', դուք ճիշտ եք, մենք ունենք նման գործեր, և գործերը առնչվում են այն դեպքերին, երբ անձը բերման է ենթարկվում, չունենք պահման հստակ ժամկետներ, այդ անձի իրավունքների շրջանակ, չունենք նաև բողոքարկման երաշխիքներ: Գործող օրենսգիրքը չի նախատեսում այս բոլոր կարգավորումները:
Ոստիկանության բաժիններում, կան, այո', գրանցամատյաններ, որտեղ ֆիքսվում է բերման և ազատ արձակման ժամը, կամ, որոշ դեպքերում, կարող են չարաշահումներ լինել, նոր նախագիծը հստակ այս նախապայմանները սահմանում է, և ազատությունից զրկելու մեխանիզմների առումով մենք պետք է ունենանք չափազանց մեծ հստակություն և որոշակիություն: Եվ ազատությունից զրկված անձին մենք պետք է տանք այս երաշխիքները, և երաշխիքների բացակայությունն է, որ մենք խնդիր ենք ունեցել Եվրոպական թե' դատարանում, թե' նաև այլ կազմակերպություններում:
Ավելին ասեմ` մենք ԵԴ վճիռների կատարման շրջանակներում արդեն ԵԽ նախարարների կոմիտեին նույնպես առիթ ունեցել ենք տեղեկացնելու այս մասին, որ մենք նման իրավական կարգավորումներ ունենք, այսինքն` մենք ժամերով հստակ սահմանափակել ենք, իրավունքների հստակ շրջանակ ենք նախատեսել, մենք այս սանկցիայի կիրառության առավել հստակ կամ ներգործության միջոցի կիրառության առավել հստակ հիմքեր ենք նախատեսել: Նաև նախատեսել ենք անձի իրավունքների իրականացման երաշխիքներ, առավել հստակեցրել ենք դատախազական հսկողությունն ու դատական վերահսկողությունն այս սանկցիայի կիրառման նկատմամբ և, բնականաբար, ունենք դրական արձագանք այս իմաստով:
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
[]