ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային քննարկման է ներկայացվել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը 06/16/2014 16:16 | ԼՐԱՀՈՍ

Ս.թ. հունիսի 15-ին` կիրակի օրը, տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը:
Ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը` ակնկալելով ակտիվ մասնակցություն դրանց քննարկմանը և կարծիքների փոխանակմանը:
Նիստի ժամանակ ընդունված փաստաթղթում ուրվագծված սխեման մասնավորապես առաջարկում է հետևյալ մոտեցումները.
1. 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):
2. Սոցիալական վճարի դրուքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես այսօր հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի`մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը` 25.000 դրամ ամսական, կամ տարեկան`300.000 դրամ: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2019թվականից, ավելացվելու է`միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան:
3. Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն (այսինքն, նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պիտի սահմանվի այնպես,որ դրանից սոցիալական վճար և հարկը պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն անսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը, 2014թ. հուլիսի 1-ից`50.000 դրամ):
4. Պետական հատվածի սոցիալական վճար կատարող աշխատողները, ովքեր մասնակից են և ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52.000 դրամից)`որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին:
5. Եթե սոցիալական վճար կատարող անձը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա մինչև երեխայի 2 տարին լրանալը (18000 դրամ նպաստ ստանալու ժամանակահատվածում) այդ անձի համար պետությունը կատարում է կուտակային վճար` խնամքի արձակուրդում գտնվող յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ: Այս դեպքում, անձի տվյալները դեպոզիտարիային է տրամադրում հարկայինը`հիմք ընդունելով գործատուի ներկայացրած հաշվարկը (խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում գործատուն ներկայացնում է գրանցման հայտ):
ԿՀԻԿ հիմնադրամը բոլոր շահագրգիռ քաղաքացիներին, կազմակերպություններին և նախաձեռնություններին առաջարկում է օգտագործել մեր ֆեյսբուքյան էջը որպես հարթակ` այս մոտեցումները քննարկելու, դրանց վերաբերյալ տեսակետներ հայտնելու, հնարավոր ռիսկերը վեր հանելու, սեփական առաջարկները ներկայացնելու համար: Մենք սիրով Ձեր դիտարկումները կընդունենք նաև մեր էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected]:
Ուշադրություն` բոլոր կարծիքները և առաջարկները ամփոփվելու և ներկայացվելու են աշխատանքային խմբի անդամներին` դիտարկման և քննարկման:
Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ և շահագրգիռ մասնակցությունը քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/23/2023 09:12 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:10 Սպասում են ներվելու մասին խոստումի․ «Փաստ»
- 09/23/2023 09:08 Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են. «Ժողովուրդ»
- 09/23/2023 09:05 Կարմիր բերետավորների հոգսը․ «Հրապարակ»
- 09/23/2023 09:00 Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
- 09/23/2023 08:56 Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․«Հրապարակ»
- 09/23/2023 08:53 Ինչո՞ւ են ոստիկաններն այսքան վայրագ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/23/2023 22:19 Որևէ ցուցարար այդ օրը Կառավարության շենք չի ներխուժել, առավել ևս՝ այնտեղ որևէ ամերիկացի դեսանտային չի եղել. Արայիկ Հարությունյան
- 09/23/2023 21:31 Ամեն բան հուշում է, որ Թուրքիան անցել է Սյունիքով միջանցք ստանալու ավելի վճռական փուլին. Վարուժան Գեղամյան
- 09/22/2023 17:32 Ադրբեջանն այլևս չի կարող հեռարձակել Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները
- 09/22/2023 14:51 Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ զոհվածների հուղարկավորության հարցերով զբաղվելու համար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/23/2023 14:41 Շինաշխատանքների ժամանակ 30-ամյա տղամարդը նորակառույցի 16-րդ հարկից ընկել է ու մահացել. shamshyan.com
- 09/23/2023 12:18 Երևանի շինհրապարակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, 39-ամյա տղամարդը բեկորային վնասվածքներով՝ հոսպիտալացվել. shamshyan.com
- 09/21/2023 15:12 Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարներ են բախվել. կա տուժած
- 09/18/2023 23:33 Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)