Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Կառավարությունը փորձում է «սահուն կերպով» ավելացնել քաղաքացիների ֆինանսական բեռը 11/12/2013   15:36  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների»  նախաձեռնության անդամ քաղաքացիները  նամակներ են ուղղել ԱԺ պատգամավորներին և խմբակցություններին` պահանջելով վեր կանգնել կուսակցական շահերից և նախաձեռնել ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու և Օրենքը փոփոխելու նպատակով (վերացնել ՊԱՐՏԱԴԻՐՈՒԹՅԱՆ բաղադրիչը):

Հակառակ պարագայում, եթե չհաջողվի հավաքել անհրաժեշտ 44   ստորագրություններն արտահերթ նիստ գումարելու համար,  քաղաքացիները խնդրում են  հավաքել  27 ստորագրություն՝  Սահմանադրական դատարան դիմելու համար: Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ ժամանակին Օրենքին դեմ են քվեարկել ավելի քան 30 պատգամավորներ,  նման ստորագրահավաքի նախաձեռնումը  իրատեսական է: Հիմնախնդրին լուծում  տալու   ակնկալիքով՝  Նախաձեռնության  ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք, որի արդյունքում ավելի քան 2700 քաղաքացիներ դիմել  են ՀՀ վարչապետին, ով սակայն, հարցը վերահասցեագրել է Սոց. Ապ. նախարարություն:  Դիմում-նամակ է   հղվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով վիճարկել Օրենքի  սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում:

Սույն նախաձեռնությանը միացած ավելի քան 7000 քաղաքացիներ վճռականություն  են հայտնում պայքարը շարունակել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր  օրինական, այդ թվում՝ հրապարակային միջոցառումների, երթերի ու ցույցերի միջոցով:

«Մենք ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերի, ինչպես նաև անհատ քաղաքական գործիչների ու պատգամավորների դրական արձագանքը և համախմբումը այս կարևորագույն հարցի շուրջ՝ հայտնելով բոլոր մտահոգ ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամության մասին: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրը կամ Ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժերը կարող են ունենալ որոշակի տարաձայնություններ այս կամ այն հարցի շուրջ: Սակայն մենք խնդրում ենք վեր կանգնել այդ տարաձայնություններից, քանի որ խոսքը գնում է կարևորագույն հարցի մասին: Մեր պայքարը չի ճանաչում կուսակցական պատկանելություն կամ նախասիրություն»,- նշվում է բաց նամակում:

«Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքով սահմանված  պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն  ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր  վճարների»  քաղաքացիական նախաձեռնությունն իր սկզբունքային անհամաձայնությունն է  հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ  դրույթների վերաբերյալ, քանի որ այն ոչ միայն չի բխում ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական իրականությունից, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կենսաթոշակային բարեփոխումների գաղափարին:  «Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու  «միջազգային փորձը», և հերթական անգամ քաղաքացիների շահերը ստորադասվել են ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում մոտավորապես 6-13%-ով  և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում, որտեղ 2013թ-ի ինը ամիսների ընթացքում մոտ 120 հազար մարդ արդեն լքել է հայրենիքը»,- նշում են նախաձեռնության անդամները:

Ըստ էության, քաղաքացիների գնահատմամբ, կառավարությունը փորձում է իր կողմից կենսաթոշակային վճարումներ կատարելու  ֆինանսական բեռը տեղափոխել քաղաքացու վրա: Կառավարությունը, ունենալով  նվազագույն սոցիալական կենսաթոշակ վճարելու պարտավորություն, անհասկանալիորեն և  ոչ իրավական եղանակով փորձում է պարտադրել անձին վճարել հավելյալ գումար՝ նվազագույն (սոցիալական) կենսաթոշակից ավել թոշակ ստանալու համար:Մինչդեռ, նվազագույնից ավել թոշակ ստանալը կարող է իրականացվել միայն կամավոր հիմունքներով, այլ ոչ թե պարտադիր կարգով: Որևէ մեկը իրավունք չունի անձին  պարտադրել անելու որևէ գործողություն նվազագույնից ավել կենսաթոշակ ստանալու համար: Այսինքն, Օրենքի այս պարտադիր բաղադրիչը չունի իրավական հիմնավորում և ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝  իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ  ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում, ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեսությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30 տոկոսը՝ այն էլ պետբյուջեի հաշվին, որը գոյանում է հենց նույն քաղաքացու կամ գործարարի հարկային վճարումներից: Կառավարությունը փորձել է կրկնօրինակել աշխարհում տարածում գտած, երկու բաղադրիչ ունեցող մոդելը (այն է՝ պետական նվազագույն կամ սոցիալական կենսաթոշակ –100 տոկոս պետբյուջեից ֆինանսավորվող և կամավոր), սակայն երկու բաղադրիչի փոխարեն ներդրել է 3 բաղադրիչ ունեցող համակարգ, ու արհեստականորեն ավելացրել է միջանկյալ մի բաղադրիչ՝ պարտադիր բաղադրիչ պետության և քաղաքացու կողմից 50/50 մասնակցությամբ:

Նախաձեռնության անդամները պարզաբանում են, որ գրեթե ամբողջ աշխարհում գոյություն ունի սոց. վճարը որպես  հարկատեսակ (social security), որը  ՀՀ-ում  եկամտային միասնական հարկի սոց. վճարի մասն  է, և կամավոր կենսաթոշակային վճար, երբ պետությունը կամ գործատուն քաղաքացու  վճարած կամավոր գումարի չափով ևս վճարում է կատարում (matching): Սա կամավոր  վճարի խրախուսման մեխանիզմն է:  «Սակայն մեր պարագայում կառավությունը կիրառել է միջանկյալ պարտադիր matching: Նման լուծումը անարդարացի է և ոչ իրավաչափ, քանի որ  ստացվում է՝  մենք վճարում ենք և սոց. վճար և պարտադիր մասնակցում մեր թոշակի  ձևավորմանը, որն ըստ էության կրկնակի հարկում է»,- նշվում է բաց նամակում: «Մենք լուրջ մտավախություն ունենք, որ կառավարությունը փորձում է «սահուն կերպով» ավելացնել քաղաքացիների ֆինանսական բեռը, առայժմ բավարարվելով 1974թ.–ից հետո ծնված անձանցով»:

 

 


Արխիվ

[]