Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Գեւորգ Դանիելյան. Կառավարության ծրագիրը չի կարող բարի ցանկությունների ժողովածու լինել 05/13/2014   12:07  |  Հարցազրույց

 
Նախատեսվում է, որ նոր կառավարությունը մայիսի 19-ին խորհրդարանին կներկայացնի կառավարության ծրագիրը։ Իսկ մինչ այդ, գնահատականներ են հնչեցվում կառավարության նախկին ծրագրերի, ինչպես նաև՝ կանխատեսումներ արվում՝ ներկայումս կազմվող ծրագրի որակների առնչությամբ:
 
Կառավարության ծրագրի սահմանադրաիրավական նշանակության հարցերին է անդրադառնում «Փաստինֆո»-ի զրուցակիցը՝ «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, Երևանի Պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
 
 - Պարոն Դանիելյան, կառավարության ծրագրի առնչությամբ հնչեցված տեսակետներին ծանոթ եք, նաև մասամբ հրապարակայնորեն անդրադարձել եք դրանց: Խնդրում ենք հակիրճ ներկայացնել այդ փաստաթղթի սահմանադրաիրավական հիմքերը:
 
 - Կառավարության ծրագիրն ամրագրվում է կառավարության որոշմամբ, այնուհետև՝ Սահմանադրության 74-րդ և 89-րդ հոդվածներով սահմանված կարգով, կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում ներկայացվում է Ազգային ժողով, ուր այն քննարկվում է արտահերթ և քվերակության է դրվում ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում: Ազգային ժողովում ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 
 
Սահմանադրության 74.1 հոդվածի համաձայն՝ եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը: Դրանով ընդգծվում է այդ իրավական փաստաթղթի էական իրավաքաղաքական արժեքը:
 
-Այսպիսով, Սահմանադրությունը բովանդակային կտրվածքով չի անդրադառնում կառավարության ծրագրին ներկայացվող պահանջներին: Դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ կառավարությունն ազատ է ծրագիր կազմելու հարցում:
 
-Սահմանադրությունն այդ հարաբերությունների կարգավորմանն անդրադառնում է այնքանով, որքանով, որ դրանք վերաբերում են կառավարության լիազորություններին. վերջին հաշվով, ծրագրի անհրաժեշտ որակն ապահովվում է՝ հենց այդ լիազորություններին լիարժեք ու գործառույթներին համահունչ դրույթներ նախատեսելով:
 
Կառավարության լիազորություններն ամրագրված են նաև մի քանի տասնյակի հասնող օրենքներով, որոնք ևս կանխորոշում են ծրագրի բովանդակությունը: Այլ կերպ ասած՝ ծրագիրը չի կարող բարի ցանկությունների ժողովածու լինել, այն պետք է բխի օրենսդրության պահանջներից, ինչն էլ հենց վերջինիս իրատեսական լինելու հիմնական երաշխիքն է:
 
- Արդեն եղան հրապարակումներ այն մասին, այդ թվում՝ իրավասու պաշտոնյաների կողմից, որ կառավարության նախորդ ծրագիրը բովանդակել է դեկլարատիվ դրույթներ: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի կառավարության ծրագիրը, որպեսզի այն առնվազն իրավական չափանիշներով անհարկի չհայտնվի քննադատության թիրախում: 
 
- Բնականաբար, չեմ կարող անդրադառնալ ծրագրերի քաղաքական որակներին և դատողություններ անել դրանց արդյունավետության մասին, սակայն այն, որ դրանցում, իրոք, կան իրավական չափանիշներին ոչ համահունչ, այդ թվում՝ հռչակագրային ու զուտ հրապարակախոսկան բնույթի դրույթներ, ցավոք, անվիճելի է:
Տվյալ դեպքում հոգնակի թվով եմ ներկայացնում, քանզի ասվածը հավասարապես վերաբերում է և 2012թ., և 2013թ. ծրագրերին: Ընդհանրապես, դեկլարատիվ դրույթները հարիր չեն անգամ ընդհանրացվածության բարձր աստիճան ունեցող Սահմանադրությանը, ուստի՝ ենթաօրենսդրական ակտի պարագայում առավել ևս այդ պահանջը չի կարող անտեսվել: Բերեմ մի քանի մասնակի օրինակներ, որոնք, սակայն, բնավ եզակի չեն: 
 
Արդեն առիթ ունեցել եմ նկատել, որ նույն 2013թ. կառավարության ծրագրից կարելի է այն տպավորությունն ստանալ, որ այն հավասարապես և միաժամանակ վերաբերում է իշխանության բոլոր երեք ճյուղերի գործունեությանը և պաշտոնական ուղենիշ է դրանց համար, ինչն էլ համահունչ չէ իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին:
 
Բավական է նշել, որ դրանում անգամ կան դրույթներ՝ որոնցով կառավարությանը «վերագրվել» են նաև այնպիսի գործառույթներ, որոնք, Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն, կարող են իրականացվել առնվազն Հանրապետության Նախագահի հետ համատեղ, մինչդեռ 2013թ. մայիսի 16-ին ընդունված ծրագրի «Արտաքին հարաբերություններ» վերտառությամբ 3.1.2. կետում չեք հանդիպի Հանրապետության Նախագահի մասին որևէ հիշատակում:
 
Նույն ծրագրից մեկ այլ օրինակ. կառավարությունը որպես ծրագրային կետ է ճանաչել «դատական համակարգի արդյունավետության բարձրացումը»: Ընդ որում, խոսքը ոչ թե այս խիստ կարևորագույն խնդրում անհրաժեշտ աջակցության, այլ՝ դրա լուծումն ամբողջությամբ կառավարության գործառույթ ճանաչելու մասին է. ստացվում է, որ այդ համակարգում ոչ այնքան խրախուսելի արդյունավետության պատասխանատուն հենց կառավարությունն է: 
 
Եթե ասվածին հավելենք նաև, որ ծրագրում խոսք է գնում այնպիսի բազմաթիվ լուծումների մասին, որոնք առնվազն կարող են իրողություն դառնալ՝ բացառապես Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքներ ընդունելու պայմանով, ապա պատկերն ամբողջական կդառնա: Ճշտենք, որ ծրագրում անդրադարձ կա ոչ թե օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, այլ՝ անվերապահորեն իրականացվելիք այդ բնույթի համակարգային արդյունքներին հասնելու մասին. 
 
Օրինակ՝  «սահմանել պետական կառավարման համակարգի բոլոր ճյուղերում պաշտոնյաների վարձատրության միասնական և արդարացի համակարգ...»: Պարզ է, որ կառավարությունն իրավասու չէ նշված հարաբերության կարգավորման համար իրավական ակտ ընդունել (ի դեպ, այդ հարաբերությունների կարգավորումը վերջերս իրականացվեց հենց օրենքով):  
 
Անդրադառնանք մեկ այլ ոլորտի ևս. վերը նշված ծրագրի 3.5.3. «Մրցակցության պաշտպանության համակարգը» վերտառությամբ կետում սահմանված է. «էապեu ուժեղացնել տնտեuական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաuություններն ու գործիքակազմը` հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա»:
 
Նախ՝ նշված հանձնաժողովն անկախ է, ընդ որում՝ անկախ է առաջին հերթին հենց կառավարությունից: Բացի այդ, մի՞թե պարզ չէ, որ վերջինիս իրավասությունը կարող է ընդլայնվել բացառապես օրենքով: Ի դեպ, ինձ համար անհասկանալի են «ուժեղացնել իրավասությունները» և նմանաբնույթ այլ արտահայտությունները. սրանք առավել բնորոշ են կենցաղային բառապաշարին:
Հուսով եմ, որ կառավարության ներկայիս կարող ներուժն ի զորու կլինի պատրաստել հիրավի պատշաճ ու հիմնավորված ծրագիր:
 
- Դուք խոսեցիք օրենսդրական նախաձեռնության արդյունավետության մասին, իսկ ի՞նչն է խոչընդոտում, որպեսզի Ազգային ժողովը, որպես միակ օրենսդիր մարմին, այս հարցում դրսևորի առավել շոշափելի ներգրավվածություն:
 
-Այս հիմնախնդրին հավուր պատշաճի անդրադարձ կա ներկայումս հանրային քննարկման դրված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում, որում հնարավորինս համարժեք ու համալիր արտացոլված է խորհրդարանի օրենսդրական գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրը և, կարծում եմ, դրական զարգացումների դեպքում մեզ կհաջողվի բեկում ակնկալել:
 
-Սակայն խնդիրն ունի նաև գործնական ասպեկտներ: Արդյոք ինքնին խրախուսելի՞ է, երբ կառավարությունը հսկայական ներուժ է ծախսում և մի քանի հարյուրի հասնող օրինագծեր է ներկայացնում Ազգային ժողով:
 
- Ծրագրի իրատեսական լինելը, ինչի անհրաժեշտության մասին խոսել է նաև Հանրապետության վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանը, չի սահմանափակվում սոսկ նախատեսված օրենքների նախագծերը սահմանված ժամկետում պատրաստելով ու ներկայացնելով: Հարկ է առնվազն իրատեսորեն հաշվարկել, թե այդ քանակի օրինագծերն ի զորո՞ւ է արդյոք խորհրդարանն ընդունել (նկատենք, որ օրինագծերի մի մեծ հատված տևական ժամանակով հետաձգվում է և այդպես էլ չի ընդունվում այն հենց ժամկետում, որի համար նախատեսված է եղել կառավարության ծրագիրը):
 
Այս կարգի ցուցանիշները վկայում են այն մասին, որ օրենսդրական նախաձեռնության իրավունքից օգտվելը չպետք է լինի ինքնանպատակ, այն ևս պետք է իրականացվի ողջամտության սահմաններում, կառավարության գործունեության արդյունավետության չափանիշը բնավ մշակված օրինագծերի քանակը չէ: 
 
 - Ըստ Ձեզ, ի՞նչ կարող է ակնկակել հասարակությունը կառավարության ծրագրից. օրինակ՝ այն կարո՞ղ է նախատեսել նաև մասնավոր սեկտորին առնչվող հարցադրումներ:
 
 - Ծրագիրը հստակ պատասխան է տալիս, թե ինչպիսին պետք է լինի կառավարության գործունեությունը` սոցիալական, տնտեսական և մյուս ոլորտներում, ուստի՝ հասարակությունը կարող է հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսին է լինելու քաղաքականությունը՝ կոնկրետ իր համար կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծման տեսանկյունից: 
 
Ձեր հարցի երկրորդ հատվածի կապակցությամբ նկատեմ, որ պարզապես հարկ է հստակ տարանջատել ձեռնարկատիրական գործունեությունը պետական մարմինների կողմից իրականացվող գործառույթներից: Պետական մարմինները կոչված են իրականացնելու բացառապես պետական իշխանության գործառույթներ, իսկ «պետական ծառայություն» եզրույթը չպետք է նույնացնել մասնավոր սեկտորի կողմից իրականացվող տարաբնույթ  «ծառայությունների» ու «սպասարկումների հետ», մինչդեռ՝ նեղ գերատեսչական շահերից ելնելով դեռևս պահպանվում են այնպիսի գործառույթներ, որոնք որևէ առնչություն չունեն պետական իշխանության իրականացման հետ:
 
Դրանք, ըստ էության, առանձին գերատեսչությունների ապահովում են արտաբյուջետային միջոցներով: Արդյունքում ոչ միայն խաթարվում է հանրային ծառայության միասնականության սկզբունքը, որը ևս համարվել է հենց նույն ծրագրի հիմնադրույթ (նկատի ունենք, որ այդ միջոցները բաշխվում են միայն որոշ ստորաբաժանումների ծառայողների պարգևատրելու տեսքով՝ անկախ նրանց աշխատանքի արդյունավետությունից), այլև պետական առանձին մարմիններ հարկադրված են լինում զբաղվելու ձեռնարկատիրության գործունեությանը բնորոշ գործով:
 
Ասվածն ավելի առարկայան դարձնելու համար դարձյալ անդրադառնամ կառավարության մեկ այլ՝ 2012թ. հունիսի 18-ի թիվ 730-Ա որոշմամբ ընդունված ծրագրին, որի 3.3.1.1. կետում ոչ ավել ոչ պակաս ամրագրված է.  «... հստակեցնել պետական կառավարման մարմինների գործառույթները: Մասնավորին պատվիրակել գործակալական, սպասարկման կամ մասնագիտական այն ծառայությունները, որոնք առավել արդյունավետ կարող են իրականացվել մասնավորի կողմից»:
 
Ի՞նչ է ստացվում. ներկայումս պետական կառավարման որոշ մարմիններ, ըստ նշված ծրագրի, փաստորեն իրականացում են պետական իշխանության հետ որևէ աղերս չունեցող սպասարկման և մասնագիտական ծառայություններ, սակայն դրանք մասնավորին կվերապահվեն ոչ թե ամբողջությամբ, այլ միայն այն չափով, որչափով հիմքեր կլինեն ենթադրելու, որ դրանք մասնավորի կողմից «առավել ավերրդյունավետ կարող են իրականացվել»: Պատկերացնո՞ւմ եք, պետական մարմինների կողմից բնակչության սպասարկման գործունեությամբ զբաղվելն արդարացվում է ոչ թե սահմանադրականության չափանիշներով, այլ մասնավորի չկայացվածությամբ:
 
Եթե խորհրդային իրավական համակարգում այս կարգի դատողությունները հասկանալի էին (պատահական չէ, որ տնտեսական գործունեությամբ զբաղվում էին հիմնականում պետական ձեռնարկութունները), ապա իներցիայի ուժով այդ գաղափարներին տուրք տալն առնվազն իրավական չափանիշներով խնդրահարույց է: Ընդ որում, այդ բնույթի ծառայությունների ու սպասարկումների մատուցումը բացառապես պետք է իրականացվի ազատ մրցակցության պայմաններում: Նույն կերպ, պետական իշխանության բնույթի որևէ գործառույթ չի կարող վերապահվել մասնավոր սեկտորին:
 
 Վերադառնում եմ իմ այն հոմոզմունքին, որ ներկայումս կազմվող ծրագրում մենք արդեն այլ պատկերի ականատեսը կլինենք:
 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]