Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում

Ընդդիմությունը ոչ միանշանակ է ընդունում կուտակային կենսաթոշակների վերաբերյալ կառավարության առաջարկները 05/12/2014   14:59  |  ԼՐԱՀՈՍ

 
Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի լրամշակված տարբերակի առաջին ընթերցմամբ քննարկումը: Քվեարկությունը  տեղի կունենա վաղը: 
 
Նախագծի երկրորդ ընթերցումը, ԱԺ-ի կողմից ընդունված որոշման համաձայն, կկազմակերպվի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:
 
Այսօր քննարկված նախագծում, ըստ կառավարության, հաշվի են առնվել քաղաքական ուժերի և հանրության առաջարկները: Ըստ այդմ, գործատուն վարձու աշխատող եւ պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարներ չի հաշվարկում եւ չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է դիմում:
 
Ընդ որում, այս դրույթի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն` ստանում է հետադարձ ուժ: 
 
Նախագծի լրամշակված տարբերակում ամրագրվել է նախաբան, համաձայն որի այս օրենքի նպատակն է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու, ինչպես նաեւ` առանձին կարգավորումների միջոցով ձեւավորել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջների լիարժեք կատարման համար անհրաժեշտ միջավայր, մինչեւ նշված որոշմանը համապատասխան կենսաթոշակային համակարգի հետագա բարեփոխումների ամբողջական իրականացումը՝ ապահովել քաղաքացիների ու գործատուների իրավունքների պաշտպանության եւ կենսաթոշակային համակարգի իրավական անվտանգությունը:
 
Ի տարբերություն նախորդ տարբերակի` առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքի  76-րդ հոդվածը: Նախորդ նախագծով առաջարկվում էր մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը՝ ՍԴ որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը, կասեցնել օրենքի 76-րդ՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով  կատարելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածի գործողությունը: 
 
Բացի այդ, պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:
 
Սահմանվում է նաեւ, որ մասնակիցների համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարները եւ պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվությունը օրենքով  սահմանված կարգով փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին` անկախ մասնակիցների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկվելու եւ փոխանցվելու հանգամանքից: Ըստ կառավարության, սա անհրաժեշտ է տեղեկատվական շտեմարանը հստակեցնելու համար` մինչև ՍԴ-ի որոշումից բխող ամբողջական օրենսդրական փաթեթի ընդումը:
 
Պետությունը շարունակելու է փոխանցել օրենքով սահմանված կարգով`  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ ամսվա համար վճարման ենթակա համապատասխան գումարները` հինգ տոկոսի չափով:
 
ՀՅԴ խմբակցության անունից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս պետբյուջեից հատկացումներ կատարելու անհրաժեշտություն ամենեւին չկար: Նա ընդգծեց, որ օրենքում կատարվող լրացումները փաստում են, որ «պարդադիր բաղադրիչը չկա, պարտադիր կուտակային համակրգը չկա»: Նա հայտարարեց, թե ՀՅԴ-ն, իբրեւ առաջարկ ներկայացրած ընդդիմություն, ակնկալում էր, որ այս փուլում ավելի շատ առաջարկներ պետք է իրացվեին, սակայն ներկայացված լրամշակված տարբերակը համարում են էական դրական առաջընթաց, ուստի ՀՅԴ-ն չի կարող դեմ լինել նախագծին:
 
ՀՅԴ-ի տեսակետը չի կիսում «Հայ ազգային կոնգրես»-ը: Վերջինիս ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ կառավարությունը ՍԴ-ի որոշումից հետո պետք է դադարեցներ հետագա պարտադիր գանձումները և վերադարձներ վարձու աշխատողներից մինչ այժմ գանձնված գումարները: Ըստ նրա, դրա փոխարեն կառավարությունն ընտրեց «քաղաքական լարվածությունը թուլացնելու, ժամանակ շահելու, ակտիվ քաղաքացիական ալիքը մինիմալ զիջումներով սանձելու քաղաքականություն», հետեւաբար ՀԱԿ-ը չի կարող սրան կողմ լինել: 
 
«Բարգավաճ Հայաստան»-ը, ըստ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի, կառավարությունը չպետք է խնդրի միայն տեխնիկական և ընթացիկ հարցեր լուծելով սահմնափակվի, այլ պետք քաղաքական կուրսը փոխի:
 
«Իհարկե, կառավարությունը դժվար իրավիճակում է. ֆոնդերին ցույց տալ, որ ինքը շարունակում է ռեֆորմը, հանրությանը բավարարել, որ պարտադիր չկա: Սա լուծում չունեցող խնդիր է»,- հայտարարեց նա` հավելելով, որ ԲՀԿ-ի քվեարկությունը պայմանավորված կլինի կառավարության կողմից այս ռեֆորմի նկատմամբ հստակ քաղաքական դիրքորոշում հայտնելուց:
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

12:58 12/05/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն շնորհակալություն հայտնեց Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանին
21:19 08/05/2014  |  ԼՐԱՀՈՍ«Դեմ եմ» շարժման մասնակիցները իշխանություններից պահանջում են սթափվել
17:45 07/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱԺ արտահերթ նիստը կանցնի գերլարված գրաֆիկով
13:16 05/05/2014  |  ԼՐԱՀՈՍ«Դ!ԵՄ ԵՄ»-ը շարունակում է հանրահավաքային պայքարը
15:01 22/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱրծվիկ Մինասյան. Շատ ենք կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել
16:10 09/04/2014  |  ԼՐԱՀՈՍ«Դեմ եմ»-ը դարձյալ չընդունեց Տիգրան Սարգսյանի` երկխոսելու առաջարկը
16:03 09/04/2014  |  ԼՐԱՀՈՍ«Դեմ եմ»-ը 1 ժամ է տվել կառավարությանը
16:00 09/04/2014  |  ԼՐԱՀՈՍՊարտադիր վճարները վերադարձնելու մասին «Արմենալ»-ում որոշում չի կայացվել
14:48 09/04/2014  |  ԼՐԱՀՈՍՆախարարը չի գալիս, ցուցարարները չեն գնում
14:33 09/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀրապարակում նստածները երգում ու սպասում են ֆինանսների նախարարի պաշտոնակատարին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]