Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից

ՍԴ որոշումը՝ Հրայր Թովմասյանի գնահատմամբ 04/03/2014   18:29  |  ԼՐԱՀՈՍ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, կառավարության նիստից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին և հասարակությանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՍԴ-ի երեկվա որոշման իրավական գնահատականները:

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝  նախարարի գնահատականները ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց միջամտության։

«2006թ-ից, երբ  Սահմանադրական փոփոխություններից հետո ընդունվեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, ունեինք հակասահմանադրական ճանաչված դրույթների ուժի մեջ մտնելու մի քանի ընթացակարգեր. Սովորական ընթացակարգը կայանում է նրանում, որ այն ակտերը, որոնք ՍԴ-ի որոշմամբ ճանաչվում են Սահմանադրությանը հակասող, ուժը կորցնում են ՍԴ-ի որոշման ուժի մեջ մտնելու պահից, սա ընդհանուր, սովորական ռեժիմն է: Բայց սրանից տարբերվող 3 ռեժիմներ կան։

Մեկը կանվանեմ առանձնահատկություն, մյուս 2-ը` ռեժիմներ: Առաջինը` այդ ակտերը ուժը կորցնում են ոչ թե ՍԴ-ի որոշման ուժի մեջ մտնելու պահից, այլ իրենց ընդունման պահից: Տեսության մեջ ընդունված է ասել, որ սրանք հիմնականում վերաբերում են առ ոչինչ ակտերին, որոնց ուժի մեջ մնալը անգամ այդ որոշմանը նախորդող ժամանակահատվածում (ընդունվելուց մինչև ՍԴ որոշումը) ինքնին կարող է խնդիրներ առաջացնել: Երկրորդ առանձնահատկությունը վերաբերում է քրեական և վարչական պատասխանատվություն սահմանող դրույթներին: Այս դեպքում ևս դրանք, ի տարբերություն այլ ակտերի, իրենց ուժը կորցնում են ոչ թե ՍԴ-ի որոշման պահից, այլ իրենց ընդունման պահից: Եվ այն բոլոր անձանց համար, ովքեր այդ հակասահմանադրական ակտով ենթարկվել են պատասխանատվության, հետադարձ ուժ է առաջանում: Եվ չորորդ հնարավորությունը, որը նախատեսված է օրենսդրությամբ, դա նույն` 68-րդ հոդվածի 15-րդ կետն է, որը սահմանում է այդ ուժը կորցնելու ավելի ուշ ժամանակահատված:  «Եթե ՍԴ-ի գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի ՍԴ-ի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումը անխուսափելիորեն կառաջացնեն այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմով նորմատիվ ակտի վերացմամբ հաuտատվելիք իրավական անվտանգությունը, ապա Սահմանադրական դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Uահմանադրությանը հակաuող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը» և վերջին պարբերությունը` «Այդ դեպքում մինչեւ ակտի իրավաբանական ուժը կորցնելը, ակտը համարվում է Uահմանադրությանը համապատաuխանող»:

Սա Սահմանադրական իրավունքի տեսության մեջ կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում` ավելի մեծ վտանգից խուսափելու համար:  Այսինքն, եթե ընդհանրապես կանոնակարգումներ չեղան, շատ ավելի վատ վիճակում կհայտնվենք: Ուստի նորից պիտի կրկնեմ, որ օրենքն ամբողջությամբ, նաև այն դրույթներով, որոնք ՍԴ-ի կողմից ճանաչվել են հակասահմանադրական, դրանք պահպանում են իրենց իրավաբանական ուժը` առավելագույնը մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը, որովհետև, եթե մինչ այդ օրենսդիրը փոփոխություններ կատարեց, բնականաբար, դրանք կվերաբերեն հենց այդ դրույթներին:

Անդրադառնամ նաև այն հարցին, թե  պարտադիր կուտակայինը ուժի մե՞ջ է, թե՞ ուժի մեջ չէ: Ուշադրություն հրավիրեմ նաև այն դրույթների վրա, որոնք ՍԴ-ն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող.
7-րդ հոդված. Միայն վերնագիրը կարդամ, որպեսզի պարզ լինի. «Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը»: Հոդվածի 2-10 մասերն ուղղակի սահմանում են. «5-րդ հոդվածում նշված մասնակիցները, պայմանագրային եկամուտներից, ինչպես նաև որպես ինքնազբաղվող անձ ստացած եկամուտներից վճարվող կուտակային վճարը կատարում են 5 % և այլն»:

8-րդ հոդվածը `«Պարտադիր կուտակային վճարներ կատարելը»` «վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների անունից կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները, որպես հարկային գործակալ»:

37-րդ հոդված. «Մասնակիցների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու պարտականությունը», 38-րդ հոդված` «Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը», 45-րդ հոդված` «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի հաշվին կատարվող վճարները և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը», 49-րդ հոդված` «Մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը» (խոսքն այս դեպքում վերաբերում է 2-րդ մասին), և 86-րդ հոդված` «Եզրափակիչ դրույթներ», ուժ-ի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ես կարդացի այն դրույթները, որոնք, կրկնում եմ, թեպետ վեճի առարկա էին, դիմող կողմը բարձրացրել էր նաև այս դրույթների սահմանադրականության հարցը, բայց ՍԴ-ը դրանք ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:

Իսկ որո՞նք են, որ ՍԴ-ը ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Մի քանի դրույթներ ուղղակիորեն գտել է, որ հակասում էին Սահմանադրության 83-5 կետին, որով սահմանվում է, թե որ իրավահարաբերություններն են, որ պետք է սահմանվեն օրենքով: Բովանդակային առումով ի՞նչ է սահմանել կառավարությունը կամ ի՞նչ է սահմանել ԿԲ-ը: Մի դեպքում՝ վերաբերում է ինֆլյացիայի հետ կապված գնողականության մեթոդաբանության որոշմանը, մյուս դեպքում վերաբերում է ռիսկայնության գնահատման մեթոդաբանությանը, որոնք պետք է սահմանվեն ենթաօրենսդրական ակտերով: ՍԴ-ն սահմանել է, որ այն հանգամանքը, որ դրանք սահմանվել են ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական ակտերով` կառավարության և ԿԲ-ի որոշումներով, հակասում է Սահմանադրության 83-5 հոդվածին: Սա` առաջին:

Երկրորդ դրույթը, որ հիմնականում վեճի առարկա է հանդիսանում, դա սեփականության իրավունքին է վերաբերում: Եվ այն դրույթները, որոնք այս ֆոնդերում ձևավորված միջոցները համարում են անձի սեփականություն, սակայն սահմանափակված է անձի կողմից դրանց տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքը, ապա այդ մասով, ուշադրություն դարձրեք, որ ՍԴ որոշման մեջ նշվում է. «այդ մասով, որով չենք ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձի տնօրինման, օգտագործան և տիրապետման իրավունքը և հանգեցնում են մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակմանը, Ճանաչել ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր»: Այսինքն` այդ հոդվածները հակասահմանադրական են, այն մասով, որով առնչվում են սեփականության իրավունքին, նրա երեք հիմնական բաղադրիչներին:

Արդյո՞ք պիտի այս որոշումից հետո գործատուներն այդ վճարումները կատարեն, քաղաքացիները` իրենց ֆոնդերը ընտրե՞ն և չընտրելու դեպքում պատասխանատվություն առաջանալո՞ւ է, թե՞ ոչ:
Իմ ասածից ուղղակիորեն դա բխում է. Այս օրենքը կարող է գործել մինչև սեպտեմբերի 30-ը:  Եթե մինչև սեպտեմբերի 30-ը այս օրենքը գործում է, ապա այս օրենքի բոլոր դրույթները ենթական են կիրառման և կառաջացնեն իրավական հետևանքներ, եթե որևէ անձի կողմից չկիրառվեն:

Ի՞նչ պիտի անի կառավարությունը մինչև այդ: Կստեղծվի աշխատանքային խումբ, որի մեջ կընդգրկվեն արդարադատության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԿԲ-ի ներկայացուցիչները, որոնք պետք է ոչ միայն անդրադարձ կատարեն այս հակասահմանադրական ճանաչված դրույթներին, այլև ամբողջությամբ պիտի հաշվի առնեն ՍԴ իրավական դիրքորոշումները` սկսած պատասխանատվության սահմանումից , այլ արդյունավետ միջոցներից, որոնք ինքնին պետք է նպաստեն առավել արդյունավետ համակարգ ունենալուն»:

 


Հարակից հրապարակումներ`

15:51 03/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊարտադիր կուտակային վճարումներ չկատարելը կառաջացի իրավական հետևանքներ
13:29 03/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրտակ Զեյնալյան. Մարդու կամքին հակառակ՝ եկամուտի 5 տոկոսը չի կարող գանձվել
11:46 03/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարչապետ Տիգրան Սարգսյան. Օրենքը կգործի մինչև սեպտեմբերի 30-ը
10:56 03/04/2014  |  ՄամուլԱրտակ Զեյնալյան. ՍԴ որոշման մեջ ամեն ինչ շատ պարզ է ասված, այն նույնիսկ պետականաշինության դրույթ է պարունակում
09:03 03/04/2014  |  ՄամուլՀանրահավաք՝ ՍԴ որոշման վերաբերյալ պարզաբանումներ տալու համար
23:24 02/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄինչև սեպտեմբերի 30-ը վճարումները պետք է պարտադիր կատարվեն. Ֆելիքս Թոխյան
17:38 02/04/2014  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Գյոզալյան. «Վիճարկվող հոդվածները մինչև սեպտեմբեր համարվում են Սահմանադրությանը համապատասխանող»
17:24 02/04/2014  |  ԼՐԱՀՈՍՆաիրա Զոհրաբյան. ՍԴ որոշումից հետո կառավարությունը պետք է ներկայացնի հրաժարական, եթե այս երկրում անիշխանություն չէ
16:19 02/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴավիթ Հարությունյան.Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է
16:02 02/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀակոբ Հակոբյան. Մեր նպատակը չի փոխվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]