Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում հայտնաբերվել են ընդհուպ լիցենզիան կասեցնելու հիմք հանդիսացող խախտումներ 02/14/2014   11:01  |  Հարցազրույց

 
«Փաստիֆո»-ի հարցերին պատասխանել է էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը` անդրադառնալով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում կայացած ստուգումների, դրանց արդյունքում կիրառված տուգանքի և մամուլում այս թեմայի շուրջ ծավալված քննարկումներին:
 
- Նախարարությունում կայացած նիստի վերաբերյալ, որտեղ որոշվել է հենց «Վաղարշ և որդիներ կոնցեռնի» նկատմամբ տուգանք կիրառելու հարցը, մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել:
 
- Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում վերջնականապես պետք է որոշվեր, թե ինչ տուգանքի է ենթարկվելու «Վաղարշ և որդիներ կոնցեռնը»: Կազմակերպության տնօրեն Նունե Նալբանդյանը և կոնցեռնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նիստին չներկայացան, փոխարենը եկան  Վ.Աբրահամյանի որդին, ով ներկայացավ որպես Վաղարշ Աբրահամյանի խորհրդական, և անվտանգության աշխատակիցը:
 
Նրանք, բնականաբար, լիազորագիր չունեին, լիազորված չէին  նիստին մասնակցելու, բայց նրանց թույլ տվեցինք մասնակցել: Նրանք նաև փաստաթղթեր էին բերել, ընդունեցինք այդ փաստաթղթերը: Հաջորդ օրն արդեն Աբրահամյանի որդին ներկայացավ իրավաբանի ուղեկցությամբ, որն արդեն ուներ լիազորագիր՝ Նունե Նալբանդյանի կողմից տրված: Նա ստացավ նիստի արդյունքում կայացված 65 մլն դրամ տուգանքի որոշումը: Հիմա կամ եռօրյա ժամկետում կվճարի տուգանքը, կամ այն պետք է բողոքարկի դատարանում:
 
- ի՞նչ խախտումների արդյունքում է գոյացել 65 մլն դրամի տուգանքը և ի՞նչ ժամանակահատված են ընդգրկել ոսկու շուկայում կատարված տեսչական ստուգումները:
 
Ստուգումները կատարվել են 2013թ. դեկտեմբերի 9-ից 13-ը: Ընկերությունում նաև  գործունեության լիցենզիան կասեցնելու հիմք հանդիսացող խախտումներ էին հայտնաբերվել, որոնց մասին զեկուցվել է Էկոնոմիկայի նախարարին, քանի որ  լիցենզիայի կասեցումն արդեն նախարարի իրավասությունն է: Մենք ընդամենը զեկուցագրով ներկայացրել ենք, թե ինչեր ենք հայտնաբերել: Եվ հաջորդն արդեն յուրաքանչյուր խախտման համար տուգանքը 50 000 դրամ է, այսինքն դա գումարվում է և ստացվում այդ մայր գումարը:
 
Ստուգման արդյունքում հայտնաբերվեցին բազմաթիվ խախտումներ, որոնք արձանագրվել են, և նիստի ընթացքում ու դրանից առաջ «Վաղարշ և որդիներ կոնցեռնը» բերեց իր փաստարկները, հիմնավորումները, ինչ-որ փաստաթղթեր ներկայացրեց: Արդյունքում՝ նախապես հայտարարված 95 մլն դրամը նվազեց մինչև 65 մլն-ի, կային բաներ, որ վիճելի էին, ընդունեցինք իրենց փաստարկները, և նիստի արդյունքում նշանակվեց վարչական տուգանք՝ 65 մլն դրամ: Մեր ուզածն այն չէ, որ այդ շուկան տուգանվի, կամ լիցենզիայից զրկվի: Մեր ուզածն այն է, որ սպառողն իրեն պաշտպանված զգա, որ գնա ոսկի գնելու, 100%-ով համոզված չլինի, որ իրեն խաբելու են: 
 
- Հանրային հետաքրքրությունը ոսկու շուկայում տեղի ունեցող գործընթացներին, փաստորեն, սկսվեց այն բանից հետո, երբ ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա կազմակերպեցին կառավարության շենքի մոտ, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ այս հարցին ու նույնիսկ այցելեց շուկա` իրավիճակին տեղում ծանոթանալու: Ի՞նչ գործընթացներ էին այդ օրերին ընթանում ընկերությունում, որոնք այսպիսի մեծ արձագանք ստացան:
 
- Այդ ժամանակ ստուգումներ, իրոք, իրականացվում էին ոսկու շուկայում, բայց ոչ միայն  ոսկու շուկայում, ամբողջ Հայաստանի տարածքում էլ իրականացվում էր: Ու երբ որ բողոքներն սկսվեցին, կային մարդիկ, ովքեր հայտարարում էին լրատվամիջոցներին, որ իրենց նշանակվել է տուգանք 3 մլն դրամ, իրենք չեն կարողանում աշխատել: Մենք բոլոր այդ մարդկանց հրավիրեցինք մեզ մոտ ու պարզվեց, որ չկա մարդ, ում մոտ ստուգում է կատարվել ու նշանակվել է 3 մլն դրամ:
 
Նույնիսկ մի տղամարդ կար, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, որ իրեն 3 մլն դրամով տուգանել են ու թուղթ էր ցույց տալիս: Թղթի վրա ակնհայտ երևում էր, որ գրված է «Տեղեկանք»: Այսինքն՝ իր մոտ ստուգումներ են իրականացվել, խախտում չի արձանագրվել և տրվել է տեղեկանք: Բայց այս մարդը չգիտես ինչու հեռուստատեսությամբ հայտարարում էր, որ իրեն 3 մլն դրամ տուգանել են:
 
- Այդ դեպքում ինչպե՞ս եք մեկնաբանում այս բողոքները:
 
- Երբ նրանց հրավիրեցին մեզ մոտ, կային մարդիկ, ովքեր ասում էին. «Մենք վախենում ենք, որ կգան կտուգանեն, իսկ որ տուգանեն, ոնց էլ լինի մի 3 մլն կտուգանեն»: Անհասկանալի է, անկեղծ, նույն տղամարդը, որ հայտարարում էր, որ իրեն 3մլն դրամով տուգանել են, բայց 2 օր առաջ ինքը ստորագրել է տեղեկանքը, որ խախտում հայտնաբերված չէ, ասաց, որ ինքը հայերեն կարդալ չգիտի ու սխալ է հասկացել: Նորից եմ ասում, չկա մարդ, որ 1 կամ 3 մլն դրամով տուգանված լինի, եթե կգտնվի մեկը, որ կապացուցի հակառակը, ես պատրաստ եմ այդ գումարը նրան վերադարձնել: Այդ ժամանակահատվածի համար ամենախոշոր տուգանքը եղել է 450 000 դրամը, այսինքն` յուրաքանչյուր դեպքի համար 50 000 դրամ:
 
Կա օրենքով սահմանված ձև. ոսկյա իրը պետք է 2 դրոշմակնիք ունենա` մեկը հարգադրոշմն է, որի վրա նշվում է ոսկու հարգը, երկրորդը հարգորոշող կազմակերպության դրոշմակնիքն է՝ Սասունցի Դավիթի պատկերով, որ նշանակում է` արված է Հայաստանում, որով պարզ է դառնում, թե ով է որոշել տվյալ ոսկու հարգը: Մեկ հարգադրոշումն արժե 100 դրամ, այսինքն՝ որսկյա իրի վրա ավելացնել ևս 100 դրամ, դա արժեքի վրա էապես չի ազդի: Ցանկացած ոք, ով մաթեմատիկայից լավ է, կարող է հաշվարկել, որ ավելի լավ է վճարել 100 դրամ ու խուսափել 50 000 դրամ տուգանքից: Դրա համար ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է մարդ խուսափի հարգորոշելուց ու հարգադրոշմելուց:
 
Սա սպառողի շահերի պաշտպանություն է: Մեզ մոտ շատ վաղուց ընդունված է, որ եթե գնում ենք ոսկի գնելու, պետք է ծանոթ գտնենք, որ հանկարծ չխաբեն: Բայց սա մի օր պիտի վերանա, այս շուկան պետք է մի օր կարգավորվի: Հիմա եթե ապրանքի վրա երկու կնիք կա, կարող եք այն վստահաբար գնել: Այս դեպքում, եթե պարզվի, որ այն կեղծ է, ապա պատասխանատվությունը կրում է հարգորոշողը, որի կնիքն առկա է ապրանքի վրա: Իսկ եթե կնիք չկա, պարզ չէ, թե ով պետք է պատասխանատվություն կրի: Ինչևէ, մարդկանց հետ, երբ որ հանդիպեցինք ու պարզվեց, որ նման բան չկա, կառավարությունը հանձնարարական տվեց մեզ, հարկային տեսչությանը և ԱԻՆ-ին, որպեսզի կատարենք համալիր ստուգում և արդյունքների մասին զեկուցենք կառավարություն: 
  
- Այդուհանդերձ, նույն վիճակը կարելի է արձանագրել նաև ոսկու առևտրի այլ կետերում, տրամաբանորեն պետք է որ նույնպիսի խախտումներ լինեն նաև մյուս տնտեսվարողների մոտ, հնարավո՞ր է, որ հետագայում դրանցում ևս ստուգումներ անցկացվեն:    
 
- Ստուգումն իրականացվել է միայն «Վաղարշ և որդիներ կոնցեռնին» պատկանող սեղանիկներում: Տարվա ընթացքում, բնականաբար, բազմաթիվ ստուգումներ իրականացվում են նաև այլ սուբյեկտների մոտ: Բացի այդ, մենք պարբերաբար հանդիպում ենք ոսկերիչների հետ: Առաջին հանդիպման ժամանակ մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք այդ ոլորտը ստուգել: Եթե խախտումներ կան, մենք ձեզ ժամանակ տանք խախտումները վերացնելու, եթե պետք է, օրենքը տանք, դասընթացներ կազմակերպենք, որովհետև մեր ֆունկցիան տուգանելով բյուջե լցնելը չէ, մեր ֆունկցիան սպառողի շահերը պաշտպանելն է: 
 
- Գործընթացին հետևող լրատվամիջոցներում տեսակետներ կան, որ սա իրականում ոչ թե շուկան կարգավորելուն, այլ կոնկրետ այս տնտեսվարողին շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում, այս տեսակետին ինչպե՞ս եք վերաբերվում:
 
- Մեր կողմից բացարձակ նման քայլ չի իրականացվում: Ինչպես ասացի, երբ որ 3 տարի առաջ այս ոլորտը մեզ էր հանձնվել, մեր առաջին հանդիպմանն էկոնոմիկայի նախարարությունում ներկա էր նաև Վաղարշ Աբրահամյանի որդին: Շատ անկեղծ զրույց ստացվեց ոսկերիչների հետ և շատ անկեղծ  իրենք են խնդրել, որ 2 ամիս ստուգումներ չանենք, մինչև իրենք ամեն ինչ ուղղեն: Որպես ոլորտի ամենախոշոր ներկայացուցիչ՝ երևի ինքը կարող էր մարդկանց հավաքել, տեղեկացնել, որ սա է օրենքը և առաջիկայում լինելու են ստուգումներ, որ մարդիկ անակնկալի չգային:
 
Մենք չենք կարող բոլորին իրազեկել, տեղյակ պահել: Ճիշտ հասկացեք, եթե կա ինչ-որ կազմակերպիչ, որ այդ ամենն անում է, պիտի նաև ինչ-որ պարտավորություն վերցնի իր վրա: Եթե այս մարդը ժամանակին տեղյակ պահեր, օրենքը բաժաներ, երևի խախտումները շատ ավելի քիչ կլինեին: Եթե ոսկին ազնիվ մետաղ է, չի նշանակում, թե ով այդ բիզնեսով զբաղվում է, ազնիվ է: 
 
- Վարչապետը, հանձնարարելով ոսկու շուկայում ստուգումներ իրականացնել, ասել էր, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ռիսկեր կան այդտեղ: Ստուգումներն ավարտվել են, վարչական տուգանքի որոշումն ընդունված է, ձեր ոլորտին վերաբերող մասով կարո՞ղ ենք ասել, որ բոլոր ռիսկերն արդեն հայտնաբերված են:
 
- Ոչ, շուկան այնքան մեծ է ու այնքան արագ է զարգանում: Ինչքան մենք նոր բաներ ենք հայտնաբերում, այնքան շրջանցելու ճանապարհներն ավելի են շատանում: Միշտ այնտեղ, որտեղ կա գերշահույթ, շատ ավելի դժվար է: Ռիսկերը կան էլի, ահագին անելու բան կա: Բայց մենք այս տարվա ընթացքում ձեռք ենք բերելու նոր ժամանակակից տեխնիկական միջոցներ, որոնք կկրճատեն ստուգումների ժամանակը և ավելի արդյունավետ կդարձնեն դրանք:
 
Օրինակ, եթե ուզում ենք ոսկին ստուգել, ուղղակի դնում ենք սարքը ոսկյա իրի վրա, այն արդեն տալիս է բաղադրությունն ու պարզում, թե ինչ մաքրության ոսկի է: Եթե մեր ամեն տեսուչ զինվի այդ սարքերով, ռիսկերը զգալի կնվազեն: Բայց ռիսկեր միշտ կան, ուղղակի ավելի նվազել են նաև սպառողի տեղեկացվածության շնորհիվ: Այս ամենի արդյունքում՝ այսօր բոլորը գիտեն, որ երկու դրոշմ պետք է լինի. մեկը ոսկին է, մյուսը Սասունցի Դավիթը: Ռիսկերը դրանով շատ-շատ նվազում են, որովհետև սպառողն  արդեն սկսում է պահանջել:
 
 
Հարցազրույցը վարեց Նելլի Դանիելյանը
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]