Թեմաներ
Շաբաթ 05 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/25/2024   11:16 Խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է 05/25/2024   11:13 Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորում 05/25/2024   11:01 Դավիթաշենի կամրջի տակ գիշերը հայտնաբերվել է տղսմարդու դի 05/25/2024   10:45 Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտներն իրենց վերջին զանգի գիշերն անցնացրել ե խարույկի շուրջ 05/25/2024   10:28 Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմից կիրակի Երևան կգան ավտոերթով 05/25/2024   10:16 ՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար ՌԴ-ն է. Տիգրան Աբրահամյան 05/25/2024   09:58 Գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը 05/25/2024   08:35 Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա․ «Հրապարակ» 05/25/2024   08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» 05/25/2024   08:28 Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ» 05/25/2024   08:26 Փաշինյանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/25/2024   08:22 Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով. «Ժողովուրդ» 05/25/2024   08:19 Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս»․ «Հրապարակ» 05/25/2024   08:14 «Հասարակության բևեռացվածությունը միշտ խնդիր է եղել, բայց 2018-ից հետո այն հասել է խայտառակ ծավալների». «Փաստ» 05/25/2024   08:13 Ինչու է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա․ «Հրապարակ» 05/25/2024   08:09 Արտոնյալ աջակցություն՝ աշխատողներին վարչական լծակի մի մաս «դարձրած» «Երեմյան Փրոջեքթս»-ին. «Ժողովուրդ» 05/25/2024   08:06 Տարեկան 3մլն 504 հզր դրամ աշխատավարձ և 25 մլն արժողությամբ բնակարան․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի եղբոր հայտարարագիրը. «Ժողովուրդ» 05/25/2024   08:02 Արևմուտքն անցնում է բաց «խաղի՞». «Փաստ» 05/25/2024   00:16 Անահիտ Մանասյանն այցելել է սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայր 05/25/2024   00:08 Թուրքիան ծրագրում է մեկ տարվա ընթացքում գործարկել «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը 05/24/2024   23:53 Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է ձորակը. կան տուժածներ 05/24/2024   23:40 Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ի հանրահավաքը լինելու է մարդաշատ. Վարդան Ոսկանյան 05/24/2024   23:22 Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահը գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել 05/24/2024   23:00 Մարմինը քայքայող հիվանդությունը պատուհասել Է Ճապոնիային. սպառնո՞ւմ է արդյոք աշխարհին նոր համաճարակ 05/24/2024   22:43 «Բարոյապես պարտված, քաղաքականապես սպառված և իրականությունից կտրված մարդու ելույթ…»․ Արտակ Զաքարյան 05/24/2024   22:22 Բրյուսելում Իսրայելի դեսպանատան վրա սթրայքբոլի նռնակ են նետել 05/24/2024   22:22 Ինչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանը 05/24/2024   22:04 Տղամարդկանց նախազգուշացրել են գարեջրի հանդեպ սիրո վտանգավոր հետեւանքների մասին 05/24/2024   22:00 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/24/2024   21:32 Թբիլիսիում հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ․ առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ի դրոշը 05/24/2024   21:14 Իսրայելը պաշտոնապես պատասխանել է Ռաֆահում գործողությունը դադարեցնելու ՄԱԿ-ի պահանջին 05/24/2024   21:00 Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդին ուղղված ուղերձով. ուղիղ միացում 05/24/2024   20:54 Աշոտ Ահարոնյանը նշանակվել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի գլխավոր խորհրդական 05/24/2024   20:47 ԱՆԻֆ-ում կոռուպցիոն չարաշահումների գործով որևէ մեղադրյալ չկա 05/24/2024   20:31 Փաշինյանի հայտարարությունները մեկ անգամ չէ, որ դիվանագիտական էթիկայի հետ առնչություն չունեն. Արա Պողոսյան 05/24/2024   20:24 Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված քաղաքացին ազատ արձակվեց․ փաստաբան 05/24/2024   20:07 ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել 05/24/2024   19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան 05/24/2024   19:49 Աբովյանում նռնակով զինված մարդը սպառնացել է պայթեցնել բանկը 05/24/2024   19:36 Վերջ․ Տավուշում Ադրբեջանն այսօր հերթական տարածքն է գրավել․ թյուրքագետ 05/24/2024   19:24 Հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ . ՔԿ (ձայնագրություն) 05/24/2024   19:11 Լուկաշենկոն ԱՄՆ-ին մեղադրել Է Իրանի նախագահի մահվան մեջ 05/24/2024   19:02 Ինչ է հայտարարելու Փաշինյանն իր այսօրվա ուղերձում. քաղաքացիների կանխատեսումները 05/24/2024   18:55 Մի քանի ժամից Հայաստանի ադրբեջանացման քավորը կխոսի անկախությունից. Շարմազանով 05/24/2024   18:51 ՍԴ-ն կարճել է Սուրեն Անտոնյանի վերաբերյալ գործը 05/24/2024   18:47 ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները 05/24/2024   18:40 ՀՀ տարածքներն ապօրինի օտարվում, վաճառվում են Ադրբեջանին. Կիրանցում ստորագրահավաք է սկսվել, 31 կիրանցի հրաժարվում է կառավարության փոխհատուցումից 05/24/2024   18:37 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են 2025-2027 թթ. ՄԺԾԾ նախագծի շուրջ քննարկումները 05/24/2024   18:33 3 պատճառ՝ ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու համար 05/24/2024   18:24 Արտակարգ իրավիճակ՝ Աբովյանում. տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել. ժամանել են մեծ թվով ոստիկաններ
05/24/2024   18:24 Արտակարգ իրավիճակ՝ Աբովյանում. տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել. ժամանել են մեծ թվով ոստիկաններ 05/23/2024   18:49 Որ օրգաններն է օղին քայքայում առաջին հերթին 05/23/2024   17:03 Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը՝ տարածքները հանձնելուց առաջ 05/24/2024   18:33 3 պատճառ՝ ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու համար 05/23/2024   23:23 Կինը դստեր համադասարանցիներին մարմնավաճառության է դրդել 05/23/2024   22:49 Մեկնարկում է Մոսկվա-Երևան ավտոերթը՝ ի աջակցություն Սրբազան պայքարի 05/23/2024   20:35 Ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը (տեսանյութ) 05/24/2024   12:49 Արմավիրի մարզում Վերջին զանգի 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում 05/24/2024   13:02 Հայտարարությունը Փաշինյանից,երկրների անունները՝ ԱԳՆ խոսնակից. Փաշինյանի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել 05/24/2024   19:02 Ինչ է հայտարարելու Փաշինյանն իր այսօրվա ուղերձում. քաղաքացիների կանխատեսումները 05/23/2024   19:26 7 ավտոմեքենա է բախվել Պռոշյան գյուղում․ 7 վիրավորների մեջ կան երեխաներ 05/24/2024   19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան 05/24/2024   21:00 Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդին ուղղված ուղերձով. ուղիղ միացում 05/23/2024   16:22 Կիրանցի սահմանազատումը ավարտվել է. «Արբանյակով արել, պրծել են, սրանից ավել էլ ինչ պետք է անեին». գյուղապետ 05/24/2024   09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը 05/24/2024   13:10 Ասկերանի քաղաքապետն ավտոմեքենայով տեղափոխվել է ՀՀ՝ իր հետ բերելով ՀՀ տեղափոխվելու հնարավորություն չունեցող երեք արցախցու․ ազգական 05/24/2024   11:40 Պատահար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ 05/23/2024   15:41 Զախարովան Փաշինյանին կոչ է արել բարձրաձայնել՝ ՀԱՊԿ ո՞ր երկու երկրներն են իմիտացիա արել, թե աջակցում են Հայաստանին 05/23/2024   15:06 Սահմանազատում չի կարելի որակել միակողմանի զիջումները․ Օնիկ Գասպարյան 05/24/2024   08:10 Սրբազանը պարտիզանություն է անում․ «Հրապարակ»

ՊՆ. ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը մինչ օրս չի հանդիպել գերության մեջ գտնվող հայ զինվորին 08/14/2013   17:21  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ՝ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը մինչ օրս որևէ հնարավորություն չի ունեցել այցելել ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն, ինչը նման մանդատ և հեղինակություն վայելող կազմակերպության դեպքում մենք առնվազն մտահոգիչ ենք համարում:

Ավելին, տեղեկացնում ենք, որ «haqqin.az» կայքում տեղադրվել և հետագայում համացանցով տարածվել է ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ ադրբեջանական լրատվական գործակալությանը տված «հարցազրույցի» տեսանյութը (www.haqqin.az/news/8462): Նշված տեսանյութում, ինչպես օգոստոսի 13-ին տրված իր հարցազրույցում ցինիկաբար նշել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը ներկայացել է ադրբեջանական զինվորական համազգեստով, «որպեսզի զգա հայկական և ադրբեջանական համազգեստների տարբերությունը»` նպատակ ունենալով բարոյահոգեբանական ճնշում գործադրել նրա վրա և վիրավորել արժանապատվությունը:

Դրա հետևանքով խախտվել են Ժնևյան կոնվենցիաների մի շարք դրույթներ:

Մասնավորապես, Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածը ամրագրում է, որ ռազմագերիները «պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և հանրային հետաքրքրությունից»: Հետևաբար, գերության մեջ պահող պետության լիազորված մարմինները պետք է զերծ մնան պահպանության տակ գտնվող անձին լրատվամիջոցների ուշադրությանը ենթարկելուց և կանխեն այնպիսի պատկերների հրապարակումները կամ տեսաշարերի հեռարձակումները, որտեղ տվյալ անձը կարող է անհատապես ճանաչվել: 

Բացի այդ, Ժնևյան երրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ (www.icrc.org/ihl/COM/375-590034?OpenDocument):

Ժնևյան երրորդ կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված է, որ պահպանության տակ գտնվող անձինք «…ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար երաշխավորվում են սույն Կոնվենցիայով…»:

ԿԽՄԿ-ն հայկական իշխանություններին տեղեկացրել է, որ իրենց Բաքվի գրասենյակը գերության մեջ պահող պետության հետ երկխոսության միջոցով շարունակում է ջանքեր գործադրել Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ: Հուսանք, որ ԿԽՄԿ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և կկանխվեն անցանկանալի հետևանքները: ՀՀ քաղաքացիներ Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի մահվան վրդովվեցուցիչ դեպքերը, ովքեր 2008 և 2010թթ. գերեվարվել և սպանվել էին գերության մեջ պահող պետության պաշտպանության տակ գտնվելու ընթացքում, որոնց ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել այցելել և որոնց սպանության կազմակերպիչները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել՝ ողբերգական նախադեպեր են: Նմանօրինակ հանցագործությունները պետք է դատապարտվեն և կանխարգելվեն բոլոր հնարավոր միջոցներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովն իր մտահոգությունն է արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ և կոչ է անում ԿԽՄԿ-ին ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ջանքերը:

Կրկին կոչ է արվում ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, այնուամենայնիվ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան:

 

 


Արխիվ

[]