ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն 06/19/2013 19:11 | Վերլուծություններ
Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
Ընդ որում, այս քրեաիրավական գնահատակնների եւ որակումների հեղինակը հենց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն էր, ով ի պաշտոնե ուսումնասիրում եւ հանրությանն է ներկայացնում, թե մեր պաշտոնյաներն ինչպես են օգտագործել մեր’ հարկատուներիս, գումարները, հետեւաբար նրա խոսքերին կասկածելու առիթ հասարակությունը պետք է որ չունենա: Սակայն նախկին փորձը ճիշտ հակառակն է հուշում: Եվ դրա համար բավական է ընդամենը մի քանի տարի հետ նայել:
Բայց նախ հիշենք. օրեր շարունակ ՎՊ-ի` 2012թ. տարեկան հաշվետվության մեջ ներկայացված չարաշահումների բազմաթիվ դեպքերը խորհրդարանում ներկայացնելուց հետո պատգամավորների հիմնական հարցն էր, թե ինչու այդ դեպքերը չեն ներկայացվել իրավապահ մարմիններին: Իսկ Իշխան Զաքարյանի պատասխանն առավել քան տարօրինակ. «Բացահայտված բոլոր օրինախախտումներից միայն մեկն է ուղարկվել դատախազություն»: Առնվազն տարօրինակ է, որ ՎՊ-ը բավարարվում է իր բացահայտումները միայն հանրությանը ներկայացնելով եւ ձեռնպահ է մնում դրանց մասին իրավապահներին հայտնելուց, թերեւս հայկական տարբերակով չի ցանկանում իր ընկեր պաշտոնյաների համար «վատամարդ» դառնալ, այլ թողնում է, որ ուրիշները դառնան: Կամ էլ բացահայտումները բացահայտում չեն, իսկ հայտարարություններն ուղղակի հասարակության աչքին թոզ փչելու համար է, եթե, իհարկե, բացառենք նյութերը պատկան մարմինների չուղարկելու գործընթացում կոռուպցիոն դրսեւորումները։
Բայց երեկ, իր եզրափակիչ ելույթում Ի.Զաքարյանը մեկ այլ հատարարություն էլ արեց, թե ՎՊ-ն այս տարիներին դատախազություն ուղարկել է 30 գործ, որոնց առթիվ հարուցվել են քրեական գործեր: Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ստացել են ընդամենը 20 նյութ, ընդ որում, 2011-12թթ. ընդհանրապես որեւէ գործ դատախազություն չի ուղարկվել, իսկ 2013 թվականին՝ 1 նյութ։
Քրեական գործեր այս տարիներին, իհարկե, հարուցվել են, բայց արդյո՞ք ՎՊ-ի նախաձեռնությամբ:
2008թ-ին ՎՊ-ի բացահայտումներից ամենաաղմկահարույցը մանկատան շրջանավարտների համար բնակարանների գնման գործընթացում տեղ գտած չարաշահումներն էին: Պարզվել էր, որ ծնողական խնամքից զրկված երեխաների համար պետական գումարներով բնակարանները ներկայացվել էին շուկայական արժեքից ավելի թանկ գներով: Սակայն նյութերը չէր շտապել ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ Ավելին, բացահայտումները հաջորդել էին դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից քրեական գործ հարուցելուն։
2008 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ծնողազուրկ երեխաներին տրամադրելու համար շուկայական գներից բարձր գներով բնակարան գնելու դեպքի առթիվ հարուցել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանշներով եւ ուղարկել ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու, որից ամիսներ հետո միայն վերահսկիչ պալատը նույնի վերաբերյալ իր ուսումնասիրության արդյունքներն ուղարկեց դատախազություն։
2008-2009թթ. ընթացքում դատախզությունը ՎՊ-ից ստացել է ընդհանուր առմամբ 10 նյութ: Բայց դրանցից, պարզվում է միայն մեկն է ՎՊ-ն ուղարկել սեփական նախաձեռնությամբ: Մնացածի վերաբերյալ դատախազությունը քրեական գործեր է հարուցել` հիմնվելով ՎՊ-ի պաշտոնական կայքում կամ մամուլում հրապարակված տեղեկությունների վրա եւ հետո միայն պաշտոնապես դիմել ՎՊ-ին եւ ստացել վերջինիս ուսումնասիրությունների արդյունքները:
Կամ նույնիսկ դիմելու դեպքում էլ միշտ չէ, որ ստացել է. Օրինակ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը դեռեւս 2009 թվականի հուլիսի 30-ին դիմել էր վերահսկիչ պալատի նախագահին՝ խնդրելով տրամադրել 2008թ. հաշվետվության մեջ արտացոլված նյութերը, որոնցում դատախազության կարծիքով առկա էին հանցագործության հատկանիշներ: 2009 թվականի սեպտեմբերի 2-ին եւս մեկ անգամ գրավոր հիշեցրել էր նախորդ դիմումի մասին: Բայց ապարդյուն:
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ սեփական նախաձեռնությամբ ԳԴ-ին ուղարկված միակ դեպքը, թերեւս, այդ տարվա ընթացքում բացահայտվածներից ամենաանշանն էր. Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի գյուղապետը չարաշահել էր պաշտոնեական լիազորությունները:
Իսկ ավելի մեծ չարաշահումներին կամ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող դեպքերի մասին ՎՊ-ն ոչ միայն «անտարբեր» էր գտնվել, այլեւ նույնիսկ ամիսներ շարունակ անարձագանք էր թողել գլխավոր դատախազությունից ստացված դիմումները` իրենց ուսումնասիրության արդյունքները տրամադրելու վերաբերյալ:
Հաջորդ 1-2 տարիներին էլ իրավիճակն առանձնապես չի փոխվել: ՎՊ-ի նախագահը հայտարարել է հանցագործությունների մասին, մատնանշել փաստեր, տվել իրավական գնահատականներ, բայց նյութերն իրավապահներին չի ուղարկել:
Վերջին այսպիսի աղմկահարույց դեպքը ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամում բացահայտված չարաշահումներն էին, որոնց արդյուքում ձերբակալվեց հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը:
Շրջանցելով այս գործի` հանրությանը քաջ հայտնի մանրամասները` միայն նշեք, որ Գլխավոր դատախազությունում գործը հարուցվել էր ոչ թե ՎՊ-ի կատարած բացահայտումների, այլ` Ֆինանսների նախարարությունից ստացված փաստերի հիման վրա: Եվ միայն այն ժամանակ, երբ գործն արդեն հարուցված էր, ՎՊ-ն որոշեց դատախազությանը տրամադրել նաեւ իր ձեռքի տակ եղած փաստերը: Ի դեպ, ասենք նաեւ, որ նախաքննական մարմնի հավաստմամբ` նախարարության տրամադրած նյութերը կրկնակի գերազանցում էին ՎՊ-ից ուղարկված նյութերի ծավալն ու բովանդակությունը:
Ցավոք, այս անգամ էլ ՎՊ-ի գործելաոճը չի փոխել: Անցած մի քանի օրերի ընթացքում Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից բացահայտում էր, զայրանում ու զարմանում, նրան լսողներն էլ ձայնակցում էին իրեն եւ միայն այսքանը:
Իսկ հասարակությանը մնում է ենթադրել, թե ինչ կտա շարքային քաղաքացուն Իշխան Զաքարյանի տարեկան հաշվետվությունը, հատկապես որ ի պատասխան իրավապահներին նյութերն ուղարկելու մասին խորհրդարանում բազմիցս հնչած հարցին` Ի.Զաքարյանը ստիպված եղավ խոստովանել, որ բոլոր այդ բացահայտումներից միայն 1-ն է որոշել ուղարկել իրավապահներին, եվ դարձյալ թերեւս` ամենաանշանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը