Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ. նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ)
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Խարդախություն` նորից «Օդնոկլասնիկի»-ի միջոցով 06/08/2013   15:23  |  ԳՈՐԾ #

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, կայացրել է մեղադրական դատավճիռ հերթական սոցցանցային խարդախության դեպքի գործով:

Այսպես, 2012 թվականի նոյեմբերի 10-ին Ալեն Մանուկյանը համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի մի բնակչուհու հետ։ Ըստ մեղադրանքի, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու նպատակով Ա.Մանուկյանը աղջկան ներկայացել է որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար, վերջինիս հայտնել, թե իբր կարճ ժամանակով է ՀՀ եկել` ամուսնության նպատակով։ Ընդ որում, իր մտադրությունն ավարտին հասցնելու համար թաքցրել է իր ամուսնացած լինելու և խնամքին երեք երեխա ունենալու հանգամանքը, և աղջկան ընտանիք կազմելու, ամուսնության կեղծ առաջարկ է արել։

Նրա հյուսած ստի սարդոստայնում հայտնվել է ոչ միայն «հարսնացուն», այլ նաև նրա ծնողները, ում նույնպես դստեր «փեսացուն» հավատացրել է, թե, իբր, ԱՄՆ քաղաքացի ու մեծահարուստ գործարար է, ցանկանում է ամուսնանալ իրենց դստեր հետ ու տանել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և որ իբր բացի ԱՄՆ-ում ունեցած բիզնեսից, ինքն Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասում ունի սեփական բենզալցակայան:

«Խնամիների» մոտ վստահություն ներշնչելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար ամբաստանյալն ԱՄՆ տեղափոխվելու փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով, աղջկա հետ մի քանի անգամ գնացել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն, որտեղ, աղջկան միայնակ դրսում թողնելով, կեղծ պատրվակով, միայնակ մուտք է գործել դեսպանատան տարածք, ապա այնտեղից դուրս գալով, նրան հայտնել, որ ԱՄՆ մեկնելու թույլտվության փաստաթղթերի ձևակերպումը ստացվում է, ապա մասնագիտացված թարգմանչական գրասենյակում անգլերեն թարգմանության են ներկայացրել աղջկա ծննդյան վկայականը, ԱՄՆ դեսպանատան համապատասխան կայքում տվյալներ լրացրել, որից հետո ամրագրել են Մոսկվա և Լոս-Անջելես մեկնելու ավիատոմսեր։

Նույն ժամանակահատվածում Ա.Մանուկյանը «հարսնացուին» տարել է Էջմիածնի ՔԿԱԳ բաժին` իբր իրենց ամուսնությունը գրանցելու համար դիմում լրացնելու, ընդ որում, ամուսնության գրանցման դիմումը տեղում չի լրացրել, այլ վերցնելով տարել է աղջկա տուն, որպեսզի նրա ծնողները նույնպես տեսնեն, թե ինչպես են իրենք դա լրացնում: Խաբելով, թե իրենց ամուսնության գրանցումը արդեն կատարվել է ՔԿԱԳ մարմնում և իրենք ամուսիններ են, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ՝ իրենից հոգեբանական կախվածություն առաջացնելու համար:

Ալեն Մանուկյանը, խարդախության եղանակով, կեղծ պատրվակներով՝ իբր ԱՄՆ մեկնելու փաստաթղթերի հարցը լուծելու, ԱՄՆ դեսպանատանն անհրաժեշտ մուծում կատարելու, ԱՄՆ մեկնելու տոմսեր գնելու, նշանադրության միջոցառումը նշելու և այլնի համար աղջկանից 2012 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, հափշտակել է 2.118.376 ՀՀ դրամին համարժեք 5.200 ԱՄՆ դոլար, 114.109,6 դրամին համարժեք 220 Եվրո և 1.100.000 ՀՀ դրամ կանխիկ գումար` տուժողին պատճառելով առանձնապես խոշոր չափի` 3.332.485,6 ՀՀ դրամի գույքային վնաս։

 Ա.Մանուկյանը որոշել է հնարավորության սահմաններում աղջկանից նույն եղանակով ևս 1.000 ԱՄՆ դոլար հափշտակել, աղջիկը խոստացել է այն հայթայթել քրոջ ամուսնուց, որը մերժել է նրա խնդրանքը։ Ըստ մեղադրանքի, Ալեն Մանուկյանը հասկանալով, որ իր վերջին փորձը եղել է ճակատագրական, նեղացած է ձևացել, հայտնել է, որ իրենց Մոսկվա մեկնելու չվերթը կրկին հետաձգել է ու անջատելով հեռախոսը` անհետացել։ Իսկ աղջիկը որոշել է տեղեկություններ հավաքել «փեսացուի» մասին, բենզալցակայանում տեղեկացել, որ տվյալ բենզալցակայանը պատկանում է մեկ այլ անձի, իսկ Ալեն Մանուկյանն այնտեղ միայն հասարակ լիցքավորող է աշխատել, այն էլ փորձաշրջանով։ Տեղեկացել է նաև, որ Ալեն Մանուկյանն ամուսնացած է, ունի 3 երեխա և բնակվում է Էջմիածին քաղաքի «Արագած» զանգվածում։ Այդժամ, նոր միայն, աղջիկը հասկացել է, որ խաբվել է Ալեն Մանուկյանի կողմից և անմիջապես դիմել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Մեղսագրվող արարքների համար Ալեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34 -178 հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և խարդախության փորձ։

Ամբաստանյալ Ալեն Մանուկյանը դատարանում հայտնել է, որ ծանոթության նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունից գնալը, ամուսնանալը, աղջիկն իրեն գումար տվել է վերադարձնելու պայմանով և ոչ այդքան՝ 2900 դոլար, իսկ 1000-ը միասին են ծախսել` «Մոցարտ» ռեստորանում, «Մշո Ամրոց» հյուրանոցային համալիրում և այլ վայրերում։ Ամբաստանյալը հայտարարել է, որ աղջիկը գիտեր, որ ինքը ընտանիք ունի` կին, երեխաներ։ Ինքն իրեն մեղավոր է ճանաչում, որ գումար է վերցրել և շփվել աղջկա հետ, եթե դատարանը գտնի, որ ինքը հանցանք է կատարել, կկրի իր պատիժը, կհատուցի վնասը, այդպես ստացվել է, ներողություն է խնդրում։

Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալ Ալեն Մանուկյանի կողմից կատարած հանցավոր արարքները և նրա մեղավորությունն իրեն մեղսագրված հանցագործությունները կատարելու մեջ հիմնավորվել են, իսկ նրա պատճառաբանությունները հերքվել:

Դատարանն ամբաստանյալ Ալեն Մանուկյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Հանցանքների համակցությամբ, ազատազրկման ձևով նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, Ալեն Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 7 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Մայիսի 31-ի դատավճռով տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ՝ Ա. Մանուկյանից հօգուտ տուժողի պետք է բռնագանձվի 3.338.485 ՀՀ դրամ, որպես հանցագործությամբ տուժողին պատճառված նյութական վնասի հատուցում։

Պատիժ նշանակելիս, դատարանն ամբաստանյալ Ալեն Մանուկյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ խնամքին են երեք` մինչև տասնչորս տարեկան անչափահաս երեխաները, չաշխատող կինը։ Ամբաստանյալ Ալեն Մանուկյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը դիտել է հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը։

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով 08.04.2010թ. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճռով նա դատապարտվել էր երեք տարի վեց ամիս ժամանակով ազատազրկման։ Ա.Մանուկյանը 2011 թվականի հուլիսի 7-ին համաներման ակտի կիրառման արդյունքում ազատվել էր պատժի հետագա կրումից ու դատվածությունը դեռևս չմարված, ըստ նոր դատավճռի, կրկին կատարել խարդախություն։


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]