Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան

Ննջասենյակից կալանավայր՝ 8 տարով 05/11/2013   14:17  |  ԳՈՐԾ #

Կենսաթոշակառու  Կոստանդ   Մելքումյանը դատավճռով մեղավոր է  ճանաչվել 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու համար և դատապարտվել  8 տարվա ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի երրորդ  մասով  նրան առաջադրված մեղադրանքով  նախատեսվում է պատիժ՝  8-15 տարվա ազատազրկման ձևով, այսինքն՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը`   դատավոր Ա. Վրդապետյանի նախագահությամբ,  նշանակել է  հոդվածով նախատեսված նվազագույն պատիժ: 
 
Պատիժ նշանակելիս դատարանը  առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող  ամբաստանյալի   պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել  այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, 70 տարեկան է, կենսաթոշակառու է, ԽՍՀՄ և ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից պարգևատրվել է մեդալներով: Թեև գործում առկա է նաև նրա  պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք՝    հանցագործությունը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Սթափության վիճակի զննության արձանագրությամբ՝  28.09.2012թ. Կոստանդ  Մելքումյանի մոտ արձանագրվել   է   1.39% ալկոհոլային հարբածություն:  
 
Ամբաստանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, առաջ քաշել կատարվածի սեփական  վարկածը՝ մեղքը փաստորեն բարդելով իր զոհի վրա:  Այսպես, ըստ մեղադրանքի՝ Կոստանդ  Մելքումյանը 2012թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 11:00-ի սահմաններում, իր բնակարանում հյուրընկալելով իր կնոջ ազգականներ` անչափահաս եղբայրներին, նրանցից մեկին  զբաղեցրել է գունավոր մետաղների տեսակավորման գործով,  իսկ մյուսին՝ կրտսերին,  վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով,  խաթարված ձևով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով,  խաբեությամբ տարել է ննջարան, որտեղ  նրա նկատմամբ բռնության գործադրմամբ ու կյանքին վերջ տալու սպառնալիքով՝ անչափահասի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ է արել, որոնք դադարեցրել է միայն  գործողություններին ականատես դարձած անչափահասի եղբոր՝ ննջարան մտնելու պայմաններում:
 
Մինչդեռ, ըստ ամբաստանյալի՝  ինքը առաջարկել է  անչափահաս եղբայրներին  իջնել նկուղ և այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել և հանել գունավոր մետաղները: Իրենք իջել են նկուղ, որտեղ ինքը երկու բաժակ օղի է խմել և հարցրել տղաներին` նրանք կցանկանան խմել, թե՝ ոչ: Տուժողի եղբայրը  հրաժարվել է, իսկ  տուժողը   խմել է, թե՝ ոչ, ինքը չի տեսել: Քիչ անց իրենք բարձրացել են բնակարան, որտեղ ինքը տուժողի եղբորն առաջարկել է իր բնակարանի պատշգամբում մագնիսով առանձնացնել գունավոր մետաղները: Ինքը տուժողի  հետ գնացել է ննջասենյակ ` այնտեղ կատարված վերանորոգումը ցույց տալու համար: Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունները տարեցը պատճառաբանել է միջանցքի նեղ լինելով, անչափահասի գործողություններով.   տեսնելով վերանորոգումը, անչափահասն սկսել է իրեն գովաբանել ու թեքվել է իր կողմ, ավելին՝ ինքը կատարել է անչափահասի  կամքը, թույլատրել է, որպեսզի նա իրականացնի իր ցանկությունները: Անչափահասի նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել, սպառնալիքներ չեն տրվել, ուստի՝ ինքը համաձայն չէ իրեն առաջադրած մեղադրանքի հետ: 
 
Ըստ նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննվելիս նրա իսկ ցուցմունքներով՝ ինքն առաջարկել է անչափահասներին  իջնել շենքի նկուղ և այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել, դուրս բերել գունավոր մետաղները, որոնք ինքը պետք է տար եղբայրներին՝ հանձնելու և գումար ձեռք բերելու նպատակով: Եղբայրների համաձայնելուց հետո իջել են նկուղ, որտեղ իր հետ իջեցրել է նաև մեկ շիշ օղի: Նկուղում որոշել է մեկ բաժակ օղի խմել և դա առաջարկել է նաև եղբայրներին,  տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողն  իր հետ խմել է մեկ և կես բաժակ: Ապա ավելի ուշ «իր համար անհիշելի պայմաններում» կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ: 
 
Անչափահաս տուժողի  օրինական ներկայացուցիչ` վերջինիս մայրը,  դատարանին գրավոր դիմումում հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում իր որդու ցուցմունքն այն մասին,  թե «իբր Կ.Մելքումյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել»:  Եղբոր կողմից նկատվելուց հետո է միայն իր որդին հասկացել արարքի ամոթալի լինելը և իրեն արդարացնելու համար հայտնել է թե իբր Կ.Մելքումյանը իր նկատմամբ բռնություն է գործադրել և սպառնացել: Համոզված է, որ Կ.Մելքումյանը զղջացել է իր արարքի համար և նրա նկատմամբ բողոք չունի: 
 
Անչափահաս տուժողը  ցուցմունք է տվել առ այն, որ ինքը ալկոհոլից թուլացած է եղել  և չի  հասկացել,  թե ինչ է կատարվում:  Ըստ տուժողի՝ ինքը, եղբորից վախենալով, նրան  պատմել է, որ Կոստանդը իրեն սպառնացել է,  ասել, որ կսպանի և բռնել է իր կոկորդից, միաժամանակ խնդրել է այդ մասին իրենց մայրիկին չպատմել: Երբ տուն են գնացել, ինքը սկսել է լաց լինել և մանրամասն պատմել է եղբորը, իսկ եղբայրն էլ իր պատմածով պատմել է մայրիկին: Հետագայում հասկացել է այդ արարքի ամոթալի լինելը, դրա համար էլ խաբել է և ասել, որ Կոստանդը բռնություն է գործադրել իր նկատմամբ:
 
Ամբաստանյալը իրեն մեղավոր չի ճանաչել նաև մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ 15.03.2013թ. որոշմամբ ամբաստանյալ Կ.Մելքումյանին նախկինում առաջադրած մեղադրանքի  փոփոխված, լրացված   և   նույն  հոդվածով առաջադրված  նոր մեղադրանքում: Ըստ այդմ, մասնավորապես, ամբաստանյալն  առաջարկել է խմել օղի, տուժողի եղբայրը  հրաժարվել է, իսկ տուժողը  խմել է մեկ բաժակ օղի, ինչի հետևանքով թուլացել է և չի հասկացել թե ինչ է կատարվում իր հետ: Այնուհետև կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով, խաթարված ձևով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով անչափահասին խաբեությամբ տարել է ննջարան,  անչափահասի ոտքերը օգտագործված ալկոհոլի  ազդեցության տակ թուլացել են և ամբաստանյալն անչափահասի կամքին հակառակ,  օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ: 
 
Դատարանը հաստատված է համարել ամբաստանյալ Կոստանդ Մելքումյանի մեղավորությունը՝ իր մասնակի խոստովանական, անչափահաս տուժողի  ցուցմունքներով, դատաքննության ընթացքում հետազոտված գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:  Դատարանն  անհիմն է համարել  ամբաստանյալ Կ.Մելքումյանի և նրա պաշտպան Ժ.Խաչատրյանի` ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝  Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, վերաորակելու մասին միջնորդությունը: Վերջինս նախատեսում է շատ ավելի մեղմ պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:
 
Ելնելով վերոնշվածից՝ դատարանը Կոստանդ Մելքումյանին մեղավոր  է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով:   Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան՝  մեկամսյա ժամկետում:
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]