ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվս մեկ դատավճիռ «Սևան ազգային պարկ»-ի աղմկահարույց գործով 04/13/2013 11:42 | ԳՈՐԾ #
1999 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը որպես Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ճամբարակ» ստորաբաժանման ղեկավար պաշտոնավարած Ժիրայր Ստեփանյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման և 200.000 ՀՀ դրամի չափով տուգանքի՝ «Սևան ազգային պարկի» հայտնի աղմկահարույց գործի շրջանակներում:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ա. Պետրոսյանի նախագահությամբ, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիք: Գործը քննվել է արագացված դատաքննության կարգով՝ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել:
Դատարանը հիմնավոր է համարել, որ ամբաստանյալը, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ճամբարակ» ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքների պետական գրանցման գործընթացում կոպիտ կերպով խախտել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, տևական ժամանակ 2009-2011 թվականներին, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Նա նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է պաշտոնեական փաստաթղթերում անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում ակնհայտ կեղծ տեղեկություններ, այլ ամսաթվով գրառումներ կատարելու, պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու: Կադաստրի ստորաբաժանման ղեկավարը ծառայության շահերին հակառակ ու ապօրինի ստորադաս աշխատակիցներին ցուցումներ է տվել և այլ անօրինական եղանակներով, մի շարք ֆիզիկական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ կառուցապատման իրավունքները, նրանց տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ, որով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս է պատճառել պետության և հասարակության օրինական շահերին: Այն արտահայտվել է «Սևան» ազգային պարկի որպես բնության հատուկ պահպանվող օբյեկտի, հողատարածքների օգտագործման, տիրապետման, պահպանման, վերականգնման ու վերարտադրության, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգի տևական և կոպիտ խախտումներով:
Այսպես, Ժիրայր Ստեփանյանն առանց Արթուր Սարուխանյանի կողմից օրենքով սահմանված պետական տուրքի վճարման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրառում կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ստորաբաժանման գրանցման և տեղեկատվության գծով առաջատար մասնագետ Կարինե Մուսայելյանին հանձնարարել է, իսկ վերջինս էլ նրա հանձնարարությամբ այլ անձի անունից վճարված պետական տուրքի անդորրագրում վճարողի տվյալները փոխել է Արթուր Սարուխանյանի անվամբ, ինչը Ժիրայր Ստեփանյանը ներառել է վերջինիս կադաստրային գործում: Դրանից հետո 18.08.2009 թվականին հաստատել է Արթուր Սարուխանյանի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքի ափամերձ հատվածում գտնվող 1.0 հա. հողատարածքի կառուցապատման իրավունքի վկայականը, իսկ 20.12.2011 թվականից հետո անձնական այլ դրդումներով վերոհիշյալ գույքի գրանցման մասին տեղեկությունները ներառել իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում:
Ժիրայր Ստեփանյանն առանց անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրառում կատարելու, 18.08.2009 թվականին հաստատել է Վաղարշակ Գրիգորյանի ՀՀ Գեղարքունիքի մարգի Ծովագյուղ-Դրախտիկ համայնքի ափամերձ հատվածում գտնվող 0.73 հա. հողատարածքի կառուցապատման իրավունքի վկայականը, իսկ 20.12.2011 թվականից հետո անձնական այլ դրդումներով վերոհիշյալ գույքի գրանցման մասին տեղեկությունները ներառել իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում: Միաժամանակ Ժիրայր Ստեփանյանն առանց օրենքով սահմանված դիմումի հաշվառման և իրավունքների գրանցման համար հիմք հանդիսացող պետական տուրքի վճարման 22.01.2009 թվականին հաստատել է Հրաչիկ Հայրապետյանի ՀՀ Գեղարքունիքի մարգի Ջիլ համայնքի ափամերձ հատվածում գտնվող 2.0 հա. հողատարածքի կառուցապատման իրավունքի վկայականը:
Դատարանը հաստատված է համարել նաև, որ Ժիրայր Ստեփանյանն առանց Պետրոս Գևորգյանի կողմից օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ստորաբաժանման գրանցման և տեղեկատվության գծով առաջատար մասնագետ Կարինե Մուսայելյանին հանձնարարել է, իսկ վերջինս էլ նրա հանձնարարությամբ այլ անձի անունից վճարված պետական տուրքի անդորրագրում վճարողի տվյալները փոխել է Պետրոս Գևորգյանի անվամբ, ինչը Ժիրայր Ստեփանյանը ներառել է վերջինիս կադաստրային գործում, որից հետո 15.05.2009 թվականին հաստատել է Պետրոս Գևորգյանի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Դրախտիկ համայնքի ափամերձ հատվածում գտնվող 0.94 հա. հողատարածքի կառուցապատման իրավունքի վկայականը, իսկ առանց իրավահաստատող փաստաթղթերի միայն 18.11.2011 թվականի դիմումի հիման վրա հաստատել է նույն հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքների գրանցման վկայականը:
Դատարանը պատիժ նշանակելիս, մասնավորապես, հաշվի է առել, որ ամբաստանյալի խնամքին է գտնվում ուռուցքով հիվանդ մայրը, մասնակցել է Արցախյան ազատամարտին, իսկ 1992 թվականին մասնակցել է Կրասնոսելսկի և Ճամբարակի հենակետերի պաշտպանությանը, աջակցել է զոհված ազատամարտիկների ընտանիքներին, պարգևատրվել է ՀՀ պետական պարգևներով: ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նախկին վարչական շրջանի համայնքների ղեկավարները խնդրել են Ժիրայր Ստեփանյանի նկատմամբ մեղմ վերաբերվել:
Նույն գործի շրջանակներում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ, նույնպիսի մեղադրանքներով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանին դատապարտել էր երեքուկես տարվա ազատազրկման: Միաժամանակ համաներման կիրառմամբ նշանակված պատիժը կրճատվել էր մեկ երրորդով։ Դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ կայացված մեկ այլ դատավճռով 1999 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2010 թվականի հունվարի 19-ը Կադաստրի պետական կոմիտեի «Սևան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Առաքելյանը դատապարտվել էր ազատազրկման 2 տարի 4 ամիս ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:52 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ