ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սևան» ազգային պարկի» նախկին տնօրենը դատապարտվեց ազատազրկման 04/03/2013 18:11 | ԳՈՐԾ #
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը դատապարտվել է ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Գ.Մարտիրոսյանը բացի տնօրեն լինելուց, նախկինում եղել է նաև ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության ու կառուցապատման մրցութային հանձնաժողովի նախագահ և նախաքննությամբ պարզվել է, որ ազգային պարկի հողամասերի վարձակալության և կառուցապատման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերում և մրցույթի արդյունքներով կազմված արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` հաղթող են ճանաչել նախապես որոշված և մինչ այդ տարածքներն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Այսպես, Գագիկ Մարտիրոսյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է` ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլին 12-ի որոշմամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար նախատեսված մրցույթի անցկացման կարգը, «Հրապարակային սակարկությունների» մասին ՀՀ օրենքի և ՀՀ հողային օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ապօրինի հանձնարարել է պաշտոնեական փաստաթղթերում` հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման նպատակով հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտերում ու մրցույթի արդյունքներով կազմված արձանագություններում ներառել ակնհայտ կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում հաղթող է ճանաչել իր կողմից նախապես որոշված` հիմնականում մինչ այդ տվյալ հողամասերն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Ապօրինի կնքված պայմանագրերի հիման վրա վերջիններս «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ ապօրինաբար ձեռք են բերել վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքներ եւ ստացել իրավունքի պետական գրանցման վկայականներ:
Բացի նշված ապօրինություններից, պարզվում է, որ Գագիկ Մարտիրոսյանն ունեցել է նաեւ անձնական շահագրգռվածություն։ Իհարկե, դժվար է հավատալ, որ ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին կեղծիքներ է կատարել սիրուն աչքերի համար եւ չի ունեցել նյութական շահագրգռվածություն, բայց այս մասին քրեական գործում խոսք չկա։ Փոխարենը պարզվել է, որ նա անձամբ 2002 թվականի օգոստոսի 15-ին որպես ֆիզիկական անձ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պետական գույքի օտարման պայմանագրով սեփականության իրավունք է ձեռք բերել Սևան–Ճամբարակ ճանապարահատվածում գտնվող հանգստյան տան նկատմամբ։ Հանգստյան տանը կից եղել է նաեւ 5.96 հա հողամաս, որը Գ.Մարտիրոսյանը որպես ֆիզիկական անձ տնօրինել է առանց պայմանագիր ունենալու։ Այսինքն, Գ.Մարտիրոսյանը, օգտագործելով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի իր պաշտոնեական լիազորություններն ծառայության շահերին հակառակ, որպես ֆիզիկական անձ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ չի կնքել վերոհիշյալ հանգստյան տանը կից 5.96 հա հողամասի վարձակալության պայմանագիր, ինչի արդյունքում չի վճարել 22.08.2002-13.05.2011 թվականների հողամասի վարձակալության 3909645 դրամ վճարը:
Գագիկ Մարտիրոսյանի վերընշված գործողությունների հետևանքով, նախաքննական մարմնի գնահատմամբ, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս է պատճառվել պետության և հասարակության օրինական շահերին, ինչն արտահայտվել է «Սևան» ազգային պարկի» որպես բնության հատուկ պահպանվող օբյեկտի, հողատարածքների օգտագործման, տիրապետման, պահպանման, վերականգնման ու վերարտադության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի տևական և կոպիտ խախտումներով, գույքային վնաս պատճառելով:
Գ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով:
Գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով՝ ամբաստանյալի միջնորդության հիման վրա՝ Գ. Մարտիրոսյանը հայտարարել էր, որ համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ և որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում առաջադրված մեղադրանքում:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Գագիկ Մարտիրոսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով ճիշտ է որակվել, և նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի, բայց մասամբ կիրառվել է համաներում: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առել այն հանգամանքը,որ ամբաստանյալ Մարտիրոսյանի կողմից այդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարվել է 2004-2008 թվականների ընթացքում,ուստի նրա նկատմամբ համապատասխան պետք է պատիժ սահմանվի հանցագործության կատարման ժամանակ գործող քրեական օրենքով,այսինքն մինչև 23.05.2011 թվականը կատարված օրենսդրական փոփոխությունը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սանկցիայի սահմաններում՝ այն է ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով, քանի որ նշված հոդվածում կատարված օրենսդրական փոփոխությամբ,օրենսդրի կողմից նշված հոդվածով որպես պատիժ է սահմանվել ազատազրկում առավելագույնը չորս տարի ժամկետով,այսինքն ընդունվել է անձի վիճակը վատթարացնող օրենք,որը համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջների հետադարձ ուժ չունի։
Դատարանը միաժամանակ գտել է, որ նշված պայմաններում ամբաստանյալ Գագիկ Մարտիրոսյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակվի ազատազրկում՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, որը կարող է ապահովել պատժի նպատակները՝ վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները, հաշվի առնելով նաև 2009 թվականի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի կողմից ընդունված որոշման պահանջները, քանի որ ամբաստանյալ Մարտիրոսյանը հանցանքը կատարել է մինչև 2009 թվականի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ, Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք եւ դատապարտել երեքուկես տարվա ազատազրկման: Միաժամանակ համաներման կիրառմամբ նշանակված պատիժը կրճատվել է մեկ երրորդով։ Հաշվարկը պետք է կատարվի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Դատավճռով նա զրկվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով։
Դատավճռով բավարարվել է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ Գագիկ Մարտիրոսյանից հօգուտ պետական բյուջեի 3909645 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել