ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վտանգավոր սննդամթերքի վաճառքը չի արգելվել 04/11/2013 15:11 | Վերլուծություններ
Մի կողմից խոստովանել, հայտարարել, որ Հայաստան ներկրված և ‹‹Երևան Սիթի›› սուպերմարկետում իրացվող «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) սառեցված հավերի` լաբորատոր փորձաքննության ենթարկված խմբաքանակները վտանգավոր սննդատեսակ են, մյուս կողմից խուսափել զանգվածային լրատվամիջոցին և հանրությանը հայտնել, թե դրանից հետո որոշակի ինչ գործողություն կամ գործողություններ են ձեռնարկվել: Այս խայտառակ գործելակերպը Աբրամ Բախչագուլյանի ղեկավարմանը վստահված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն է:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը Hetq.am էլեկտրոնային պարբերականին անցյալ շաբաթ հավաստելով, որ թույլատրելիից հորմոնների բարձր պարունակությունն արդեն վտանգավոր է համարվում, տեղեկացրել է նաև լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին, որոնց համաձայն` ‹‹նշված երկու տեսակի հավերը վտանգավոր սննդատեսակ են և դրա վերաբերյալ համապատասխան գործողություն են կատարել››: Ընթերցողներին, սպառողներին, բնականաբար, հետաքրքրում է, թե այդ ‹‹համապատասխանը›› որոշակի ի՞նչ է նշանակում, ինչ գործողություն է կատարվել: Հենց այս հարցի պատասխանը ստանալու համար էլ այսօր դիմեցինք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանին:
‹‹Այնտեղ սաղ տրված ա ինչ ա››,- ասաց նա:
Մեր առարկությունից, պարզաբանումից հետո, որ ծանոթ ենք հիշյալ ԶԼՄ-ին իր տված պարզաբանմանը, բայց, այդուհանդերձ, անհասկանալի է մնում, թե տվյալ ապրանքների վաճառքն արգելվե՞լ է, թե ոչ, պրն. Ղուլյանն ասաց, որ ինքը շատ հասկանալի տվել է… Իհարկե, նա տեղեկացրել էր, որ ‹‹Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով «Ալեքս Գրիգ›› ընկերությունում իրականացված դիտարկմանը հաջորդել է ստուգումը, փորձաքննվում են ընկերության պահեստում առկա թռչնամսի խմբաքանակները››, հայտնել էր նաև, թե ‹‹Ծառայության պետը միաժամանակ հանձնարական է տվել, որ բոլոր սահմանային անցակետերում այսուհետ «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) հավերի ապրանքատեսակները երկիր ներմուծելիս պարտադիր ենթարկվեն փորձաքննության, որից հետո թույլատրվի ներմուծումը››:
Սակայն միաժամանակ ընդգծենք (թեև առանց ընդգծելու էլ աշխատակազմի ղեկավարի տեղակալին պետք է պարզ լիներ), որ վերը նշված գործողությունները թեև անհրաժեշտ են, բայց բավարար չեն: Միանշանակ է, որ դրանք ‹‹տվյալ (վտանգավոր սննդատեսակ համարված) ապրանքների վաճառքն արգելվե՞լ է, թե ոչ›› հարցի պատասխանը չեն տալիս:
Դատելով ամենից, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի արգելել «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) սառեցված հավերի` տեստոստերոն հորմոնի չափազանց մեծ պարունակություն ունեցող խմբաքանակների վաճառքը, ու հենց այդ պատճառով է, որ ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալը համառորեն խուսափեց մեր հարցին ‹‹այո›› կամ ‹‹ոչ›› պատասխանը տալ: Եվ սա` այն դեպքում, երբ ծառայությունը պարտավոր էր ոչ միայն արգելել նշված թռչնամսի վտանգավոր խմբաքանակների վաճառքը, այլև հրապարակայնորեն ոչնչացնել այն, ինչը չանելով հերթական անգամ ապացուցել է, որ խայտառակ վատ է աշխատում:
Ավելին. նշված ծառայությունը նույնիսկ չի բարեհաճել սպառողներին հայտնել, թե «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) սառեցված հավերի հատկապես ո՞ր, այսինքն` ո՞ր օրվա արտադրության խմբաքանակներում է հայտնաբերվել նշված հորմոնի վտանգավոր պարունակությունը, որպեսզի եթե տնտեսվարողը խիղճը կորցրած շարունակեր դրանց վաճառքը, սպառողները զգուշացված և իրազեկ լինեով իրենց առողջության համար այդ ապրանքների վտանգավոր խմբաքանակների մասին, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող հիշյալ սուպերմարկետից կամ մեկ այլ խանութից չգնեին դրանք: Ծառայության վերոնշյալ վարքը, կարծում ենք, նման է հանցավոր անգործության, եթե, իհարկե, հանցավոր անգործություն չէ:
‹‹Այս հարցի հետ կապված երբ որ հարց բարձրացրեցի ինձանից վեր կանգնած մարդկանց մոտ, իրենք ինձ ասացին, որ այս պահին տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ››,- հիշյալ տեղեկատվությունը ստանալու նպատակով ավելի վաղ տրված մեր հարցին ի պատասխան, ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Ընդգծենք, որ ‹‹Տեղեկատվության ազատության մասին›› ՀՀ օրենքի կոպիտ խախտմամբ աչքի ընկնող այսպիսի պատասխան ստացանք այն դեպքում, երբ խնդիրը վերաբերում է մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի վերացմանը և հասարակությանն այդ մասին ժամանակին իրազեկելուն:
Վերոնշյալից ելնելով, կարելի է եզրակացնել, որ վտանգավոր թռչնամսի վերաբերյալ տեղեկատվությունը ‹‹լավագույն դեպքում›› հրապարակման ենթակա կլինի միայն այն ժամանակ, երբ մարդիկ գնած-սպառած կլինեն հավերի աճը, մսարտադրությունը խթանող տեստոստերոն հորմոնի չափազանց մեծ (առողջության համար վտանգավոր) պարունակությամբ «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) սառեցված հավերի ողջ խմբաքանակը: Այդ դեպքում տվյալ ծառայությունը սննդամթերքի անվտանգության պետական ծառայությո՞ւն է, թե՞ օլիգարխների տնտեսական շահերի պաշտպանության ծառայություն: Հետաքրքիր է` այս ամենից հետո՞ էլ վերադաս մարմինների կողմից ծառայության խայտառակ գործելակերպը չտեսնելու է տրվելու… Հավանաբար այո:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել