ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վտանգավոր թռչնամիս՝ սուպերմարկետում 04/09/2013 15:39 | Վերլուծություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող և Երևանի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում վերջերս հայտնաբերել է վտանգավոր թռչնամիս: Մասնավորապես, ինչպես տեղեկացանք հիշյալ ծառայությունից, սառեցված հավ «Սադիա» և սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX) սննդատեսակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է տեստոստերոն հորմոնի չափազանց մեծ քանակություն: Ի դեպ, այդ թռչնամսի ներկրողը, արդեն իսկ հրապարակված տեղեկատվության համաձայն, դարձյալ նույն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է:
Հորմոնալ փորձաքննությունն իրականացրած «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի տված եզրակացության համաձայն`«Սադիա» հավի մեջ տեստոստերոնի պարունակությունը եղել է 66.104 մգ, իսկ «Ֆրանգոսուլ» (DOUX) հավի մեջ նույնիսկ` 92.041 մգ:
Վերոնշյալ սեռական հորմոնն օգտագործվում է հավերի աճը, մսարտադրությունը խթանելու համար: Սահմանային թույլատրելի քանակությունից հորմոնի բարձր պարունակությամբ սննդամթերք օգտագործելու պարագայում, ըստ մասնագետների, կարող են առաջանալ ալերգիա, ասթմա, հորմոնալ հավասարակշռության, նյութափոխանակության և մտավոր խանգարումներ, շագանակագեղձի և կրծքագեղձի ուռուցքային հիվանդություններ, գիրացում և ճարպակալում: Կարող է նաև խախտվել օրգանիզմի վերարտադրողական գործառույթը: Հղիության ընթացքում հորմոնների` թույլատրելիից մեծ պարունակությամբ սննդամթերքի օգտագործումը կարող է նպաստել պտղի աճի խանգարմանը, իսկ երեխաների և դեռահասների մոտ առաջացնել նաև մազակալում և վաղաժամ սեռական հասունացում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը Hetq.am էլեկտրոնային պարբերականին հավաստելով, որ թույլատրելիից հորմոնների բարձր պարունակությունն արդեն վտանգավոր է համարվում, տեղեկացրել է նաև լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին, որոնց համաձայն` «նշված երկու տեսակի հավերը վտանգավոր սննդատեսակ են և դրա վերաբերյալ համապատասխան գործողություն են կատարել»:
Ինչպես արդեն հայտնի է, դիտարկումից հետո ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով «Ալեքս Գրիգ» ընկերությունում իրականացվում է ստուգում, քանզի փորձաքննությամբ անհրաժեշտություն կա պարզելու, թե ընկերության պահեստում առկա թռչնամսի խմբաքանակներում չկա՞ն արդյոք նույնաբնույթ շեղումներ:
«Ներմուծված մյուս խմբաքանակում էլ եթե պարզ դառնա, որ հորմոնների չթույլատրված չափաքանակը կանոնավոր բնույթ է կրում, այս ապրանքատեսակներն արդեն վտանգավոր կճանաչենք և ներմուծումը կարգելենք»,- հիշյալ պարբերականին հայտնել է Դավիթ Ղուլյանը:
Վերջինս տեղեկացմամբ, ծառայության պետի նոր հանձնարարականի համաձայն` տնտեսվարողի կողմից «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX) հավերի ապրանքատեսակները Հայաստան ներմուծելիս, դրանք սահմանային բոլոր անցակետերում այսուհետ պարտադիր պետք է ենթարկվեն փորձաքննության, որից հետո նոր միայն պետք է թույլատրվի նշված ապրանքատեսակների ներմուծումը: Իհարկե, դա ճիշտ և անհրաժեշտ հանձնարարական է: Սակայն, ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանն, արդեն բավական երկար ժամանակ Հայաստան է ներկրվել, գուցե այս պահին էլ ներկրվում է նաև «Սադիա» անվամբ խոզի միս: Դրանում նույնպես հորմոնների պարունակությունը, եթե նկատի ունենանք վերոնշյալ փաստը, կարող է գերազանցել սահմանված թույլատրելին, հետևաբար անհրաժեշտություն կա նշված խոզի մսի փորձաքննությունը սահմանային կետում անցկացնելու:
Ավելին. անվիճելի է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անգործության հետևանքով մեր երկրի բնակչությունը, «ցավին ու դավին» անտեղյակ, տևական ժամանակ օգտագործել է վերոնշյալ սննդատեսակները: Չնայած Ռուսաստանը և Եվրոպան հորմոնների անթույլատրելի պարունակության պատճառով արդեն բավական ժամանակ է արգելել են բրազիլական և ամերիկյան մսեղենի ներմուծումը, հիշյալ ծառայությունը ոչ միայն չի արգելել դրանց ներմուծումը Հայաստան (ինչը դեռ ինչ-որ կերպ կարելի է հասկանալ), այլև ժամանակին չի պահանջել կամ հանձնարարել, որ հիշյալ սննդամթերքների փորձաքննությունը սահմանային անցակետերում կատարվի, ինչը թույլ չէր տա վտանգավոր սննդամթերքների ներթափանցումը երկիր և վաճառահանումը: Այդ հիմա է ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասում, որ «Ներմուծված մյուս խմբաքանակում էլ եթե պարզ դառնա, որ հորմոնների չթույլատրված չափաքանակը կանոնավոր բնույթ է կրում, այս ապրանքատեսակներն արդեն վտանգավոր կճանաչենք և ներմուծումը կարգելենք»:
«Հորմոնները մի կողմից կարող են աճ տալ, մյուս կողմից՝ տեստոստերոնը կարող է նպաստել ուռուցքային օջախների զարգացմանը, եթե դրանք կենդանուն տրվեն ոչ չափավոր քանակով,- Hetq.am-ին հայտնել է Ագրարային համալսարանի անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Խաչատրյանը:- Մարդը, եթե հաճախակի սնվի այդ սնունդով, շատ հնարավոր է, որ ինքն էլ հիվանդանա: Մեզ մոտ ուռուցքային հիվանդությունները որտեղի՞ց են այսքան տարածված: Պատճառը սնունդն է՝ հորմոնները, քիմիական նյութերը»:
Մեկ այլ մասնագետ` ՀՀ առողջապահության նախարարության սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը խոսելով տեստոստերոն հորմոնի մասին, նույն լրատվամիջոցին հայտնել է. «Ընդհանրապես ռիսկային խմբերի մոտ՝ երեխաների, հղիների, հետևանք թողնում է: Հղիների համար վտանգավոր է այն առումով, որ երեխայի մոտ հետագայում հորմոնային խախտումների կարող է հանգեցնել»:
Ընդգծենք, որ Հայաստանում վերջին տարիներին սպառվող թռչնամսի գերակշիռ մասն արտերկրից, հիմնականում Բրազիլիայից, ԱՄՆ-ից ներկրվածն է: Միաժամանակ հայտնի է, որ նույն ժամանակաընթացքում Հայաստանում ուռուցքային հիվանդություններն ավելացել են տարեկան միջինը մոտ 3500-ով, ինչը, սակայն, չի նշանակում, թե այդ աճն ամբողջությամբ պայմանավորված է հորմոնների գերազանցումով սննդամթերքի օգտագործմամբ:
Ծառայության աշխատանքային խումբը բացահայտել է նաև, որ «Ֆրանգոսոլ» (DOUX) սառեցված ճտի, «Սադիա» սառեցված հավի, «Pilgrims» սառեցված հավի ազդրի պիտակների վրա առկա հայերեն մակնշման անհամապատասխանությունները, ինչպես նաև կշռածրարված քառորդ հավերի վրա ընդհանրապես մակնշման բացակայության փաստը: Եթե այդ ամենը կատարվեր ստուգման շրջանակում, հիշյալ ընկերությունը տուգանվելու էր, սակայն քանի որ հիշյալ ծառայությունը ստուգման փոխարեն դիտարկում է իրականացրել, չի տուգանելու` պատճառաբանելով, որ դիտարկումն այդ իրավասությունը չի տալիս: Բայց մի՞ թե դա սպառողին հետաքրքիր է, նա իրավացիորեն կարող է ասել` թող չդիտարկեին, ստուգեին:
Ինչպես «Փաստինֆո» գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, նշված ծառայությունն անցյալ տարի իրականացրած ուսումնասիրությունների շրջանակում ավելի քան 44 խանութում հայտնաբերել էր առանց հայերեն մակնշման «Սադիա» բրազիլական սառեցված հավի միս (3,6 կգ քաշով), հավ ու հավի դոշ, 25 խանութում` «Frangosul» սառեցված հավ, 45 խանութում` «Doux» սառեցված հավ ու հավի քարաճիկ, 12 խանութում` «Pilgrims›› սառեցված հավ: Ու դարձյալ` ոչ մի տուգանք, քանի որ ուսումնասիրության շրջանակում, ինչպես ասում են, չի կարելի տուգանել: Լավ, չտուգանեցին, հասկացանք, բայց հայտնաբերված փաստերն անտեսելով, ծառայությունը «Երևան սիթի» սուպերմարկետում ինչո՞ւ է ստուգման փոխարեն, դիտարկում կատարել…
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ