Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Դատապարտվեց ԴԱՀԿ աշխատակցի նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար 03/25/2013   15:39  |  ԳՈՐԾ #

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Սամվել Ղազարյանին մեղավոր է ճանաչել ԴԱՀԿ աշխատակցի նկատմամբ սուտ մատնություն կատարելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման:

Դատավճռով քրեական գործով ապացույց ճանաչված և քրեական գործին կցված Սամվել Ղազարյանի կողմից կազմված կեղծ հայտարարությունը թողնվել է քրեական գործին կցված:

Ըստ մեղադրանքի` Սամվել Ղազարյանն իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը խաթարելու, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Արարատի մարզային բաժնի աշխատակից Հ. Գասպարյանի իրավունքներն ու օրինական շահերը խախտելու դիտավորությամբ, կատարել է սուտ մատնություն: Այն զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով: Այսպես` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական ակտի համաձայն` Ս. Ղազարյանի գրավադրված գույքը` մասնավորապես բնակարանը, հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառելուց հետո ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի 18.11.2011թ. որոշման հիման վրա` 2011թ. դեկտեմբերի 1-ին ժամը 11.00 սահմաններում ԴԱՀԿ աշխատակից Հ. Գասպարյանի կողմից նրան բնակարանից վտարելուց հետո մի քանի օր անց սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ իր հարևաններ Ք. Հարությունյանի, Յու. Հարությունյանի և Ե. Սիմոնյանի անունից կազմել է կեղծ հայտարարություն` իբր ԴԱՀԿ աշխատակից Հ. Գասպարյանի կողմից վտարման ժամանակ իր տնից և ընտանիքի անդամների անձնագրերը, զինգրքույկները և մի շարք այլ փաստաթղթեր հափշտակելու մասին՝ վերջիններիս խաբելով, թե իբր անձնագրված է ընդամենը նրանց ներկայությամբ իրենց վտարելու փաստը, առաջարկել է ստորագրել հայտարարությունը, իսկ վերջիններս էլ հավատալով Ս. Ղազարյանին ստորագրել են այն: Դրանից հետո, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, 2012 թվականի հունիսի 14-ին հաղորդում, այնուհետև դիմում և բացատրություն է տվել ոստիկանության Արտաշատի բաժին` ԴԱՀԿ աշխատակից Հ. Գասպարյանի կողմից իրենց` տնից վտարելու ժամանակ իր և իր ընտանիքի անդամների փաստաթղթերը հափշտակելու մասին:

Ամբաստանյալ Սամվել Ղազարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա ցուցմունքի` ինքը ԴԱՀԿ աշխատակից Հենրիկ Գասպարյանին խնդրել է թույլատրել տանից վերցնել իրենց փաստաթղթերը` անձնագրերը, զինվորական գրքույկները, սակայն վերջինս ասել է, որ փաստաթուղթը ստորագրելուց հետո միայն կթույլատրի վերցնել փաստաթղթերը: Իրենք հրաժարվել են ստորագրել, որից հետո ԴԱՀԿ աշխատակիցները բռնի ուժով վտարել են իրենց տանից: ԴԱՀԿ աշխատակից Հենրիկ Գասպարյանի ապօրինի գործողությունների հետևանքով չի գույքագրվել իրենց ջերմոցում եղած բերքը, ինչը մոտավորապես կազմել է երեք միլիոն ՀՀ դրամ, և որը վաճառելուց հետո իրենք պետք է վճարեին իրենց բոլոր պարտքերը: Փաստորեն, գույքագրման ցուցակում չի արձանագրվել ինչպես իրենց հողամասում առկա բերքը, այնպես էլ իրենց փաստաթղթերը: Ինքը սուտ մատնություն չի կատարել Հենրիկ Գասպարյանի նկատմամբ, նշված փաստերի հիման վրա տեղի է ունեցել դեպքը, սակայն քննիչներ Գեղամը և Ա.Սուլթանյանը չարաշահելով իրենց դիրքերը, կողմնակալություն կատարելով են իրականացրել քննությունը` հօգուտ իր նկատմամբ հանցավոր հանցանք կատարած և իրենց դիրքերը չարաշահող հարկադիր կատարողներ Արսենի և Հ.Գասպարյանի, ինչի հետևանքով քրեական գործը աղավաղված ձևով է մտել դատարան: Քննիչներն իրեն թույլ չեն տվել լրացուցիչ ցուցմունք տալ և հայտնել ճշմարտությունը, իսկ իր կողմից գրված լրացուցիչ ցուցմունքի փաստերով քննություն չի կատարվել:

Ըստ տուժողի` Դատական ակտերի հարկադիր կատարման Արարատի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Հենրիկ Գասպարյանի ցուցմունքի` 2011 թվականի սկզբներին Արարատի մարզի ԴԱՀԿ բաժնում մուտք է եղել կատարողական թերթ, համաձայն որի Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներ Սամվել Ղազարյանից, Կարեն Ղազարյանից և Վարդան Թարոյանից հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության պետք է բռնագանձվեր 1.799.134 ՀՀ դրամ, ինչպես նաև 35.982 դրամ պետական տուրքի գումար` բռնագանձումը տարածելով Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող բնակելի տան և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վրա: ԴԱՀԿ բաժնի կողմից գրավադրված գույքերը գույքագրվել և ներկայացվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որոնք 2011 թվականի հոկտեմբերի 10-ին վաճառվել են: 2011 թվականի նոյեմբերի 18-ին ԴԱՀԿ բաժնի կողմից կայացվել է որոշում` պարտապաններին, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով հարկադիր կարգով վտարելու մասին: Մինչև վտարելն իրենք Ս.Ղազարյանին ու նրա ընտանիքի անդամներին նախազգուշացրել են բնակարանն ազատելու մասին, սակայն նրանք չեն ազատել և 2011 թվականի դեկտեմբերի 1-ին ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 64.1 հոդվածի համաձայն կատարվել է որոշման պահանջը. ինքը ոստիկանության բաժնի աշխատակցի հետ միասին գնացել է Ս.Ղազարյանի տուն, որտեղ հասնելով առաջարկել է վերջինիս ու նրա ընտանիքի անդամներին ազատել բնակարանը, սակայն բնակարան ներս մտնելուն պես` Սամվել Ղազարյանն իր ընտանիքի անդամներին արգելելով ԴԱՀԿ աշխատակիցների հետ խոսել, զանգահարել է ինչ-որ մեկին, որից հետո առանց որևէ բան ասելու ընտանիքի անդամների հետ միասին իր պահանջով դուրս են եկել տանից և այլևս բնակարան չեն մտել: Այնուհետև հրավիրվել են ընթերականեր և վերջիններիս ու ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ գույքագրվել են բնակարանում եղած ամբողջ գույքը` ի պահ հանձնելով բնակարանի գնորդ Կարեն Ղազարյանին: Ընթերակաների մասնակցությամբ գույքագրումն ավարտելուց հետո կազմվել է համապատասխան արձանագրություն, որը հաստատվել է ընթերակաների և բնակարանի գնորդի ստորագրություններով: Կատարելով իրենց աշխատանքները` ԴԱՀԿ աշխատակիցները հեռացել են: Իրենց կողմից կատարվող վտարման աշխատանքների ժամանակ որևէ անօրինական գործողություն չի կատարվել, գույքագրման ժամանակ տանը անձնագիր, զինգրքույկ կամ որևէ այլ փաստաթուղթ չի եղել, եթե լիներ, ապա դրանք ևս կգույքագրվեին: Ամբաստանյալ Սամվել Ղազարյանի նկատմամբ բողոք և քաղաքացիական հայցի պահանջ չունի:

Վկայի` ամբաստանյալի հարևանուհի Քրիստինե Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ վտարումից երեք օր անց Սամվել Ղազարյանը մոր` Ջուլիետա Թարվերդյանի հետ եկել են իրենց տուն, որտեղ Ս.Ղազարյանը իրեն ներկայացնելով տետրի թղթի վրա գրված գրություն խնդրել է, որ ինքը և իր սկեսուրը ստորագրեն նշված գրության տակ: Ինքը փորձել է կարդալ գրությունը, սակայն անհասկանալի գրված լինելու պատճառով չի կարողացել կարդալ: Այդ ժամանակ Սամվել Ղազարյանն ասել է, թե իբր այդտեղ գրառված է ընդամենն այն, որ ինքն ականատես է եղել իրենց տանից վտարման աշխատանքներին և ներկայացնելով դատարկ թուղթ` խնդրել է դրա վրա ներքևի հատվածում ստորագրել` հավաստելով, որ ինքը հետագայում նույն բովանդակությամբ գրությունը կմաքրագրի թղթի վրա: Ինքը հավատալով Սամվել Ղազարյանի բանավոր խոսքին և վստահելով նրան, ինչպես նաև մտածելով, որ օգնում է Ս.Ղազարյանի ընտանիքին, ստորագրել է դատարկ թղթի վրա, որից հետո Սամվել Ղազարյանը մոր հետ միասին հեռացել են իրենց տանից: Դրանից հետո մի քանի ամիս անց Սամվել Ղազարյանը բերել է ևս մեկ թուղթ` վրան ինչ-որ գրառում արված, և ասելով, որ բովանդակում է իր կողմից վտարման աշխատանքներին մասնակցելու հանգամանքը, խնդրել է այն ստորագրել, նույն խնդրանքով նա դիմել է նաև իր սկեսրոջը` Ելենա Սիմոնյանին և նա այդ թղթի վրա նույնպես ստորագրել է: Վտարման աշխատանքներին ինքն ականատես չի եղել:

Վկայի` բնակարանի գնորդ Կարեն Ղազարյանի ցուցմունքի համաձայն` ԴԱՀԿ աշխատակիցների կողմից կատարվող վտարման աշխատանքների ժամանակ որևէ անօրինական գործողություն չի կատարվել, Սամվել Ղազարյանը ԴԱՀԿ աշխատակցից փաստաթղթեր չի պահանջել, նա նույնիսկ այնտեղ չի գտնվել: Բնակարանում եղած գույքի գույքագրման ժամանակ տանը անձնագիր, զինգրքույկ կամ որևէ այլ փաստաթուղթ չի եղել, գույքագրվել է տանը եղած բոլոր ապրանքները, նույնիսկ մեծ վառարան է եղել, որը հնարավոր չի եղել տանից դուրս հանել, դա ևս արձանագրվել է, սակայն թողնվել է տեղում` հետագայում տանելու համար: Ապրանքների գույքացուցակից իրեն մեկ օրինակ տվել են:

Վկայի` վտարման գործընթացի ընթերակա Արեստակ Ասատրյանի ցուցմունքի համաձայն, ԴԱՀԿ աշխատակիցների կողմից կատարվող վտարման աշխատանքների ժամանակ կատարվել է տանը եղած բոլոր գույքերի գույքագրում, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Գործընթացը տևել է 4-5 ժամ, որի ընթացքում որևէ անօրինական գործողություն չի կատարվել, Սամվել Ղազարյանը ԴԱՀԿ աշխատակցից փաստաթղթեր չի պահանջել, իսկ գույքագրման ժամանակ տանը անձնագիր, զինգրքույկ կամ որևէ այլ փաստաթուղթ չի եղել:

Վկայի` ընթերակա Գարեգին Հարությունյանի ցուցմունքով, ԴԱՀԿ աշխատակիցների կողմից կատարվող վտարման աշխատանքների ժամանակ որևէ անօրինական գործողություն չի կատարվել, գույքագրման ժամանակ տանը անձնագիր, զինգրքույկ կամ որևէ այլ փաստաթուղթ չի եղել, ինքը գույքագրման ողջ ընթացքին ներկա է գտնվել և իր ներկայությամբ ամբաստանյալը որևէ փաստաթուղթ ԴԱՀԿ աշխատակիցներից չի ուզել: Գույքագրված ապրանքները փաթեթավորվել են ու տարել են ինչ-որ պահեստ:

Վկայի` ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Հայկ Հարությունյանի ցուցմունքով` հենց գործողությունների սկզբից հրավիրվել են ընթերականեր: Ինքը ներկա է գտնվել վտարման ողջ գործընթացին և ԴԱՀԿ աշխատակիցների կողմից կատարվող վտարման աշխատանքների ժամանակ որևէ անօրինական գործողություն չի կատարվել, Սամվել Ղազարյանը ԴԱՀԿ աշխատակցից փաստաթղթեր չի պահանջել, արձանագրվել է յուրաքանչյուր գույք և գույքագրման ժամանակ տանը անձնագիր, զինվորական գրքույկ կամ որևէ այլ փաստաթուղթ չի եղել: 

Դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սամվել Ղազարյանի կողմից իրեն մեղավոր չճանաչելը նպատակ է հետապնդում խույս տալ քրեական պատասխանատվությունից ու պատժից: Ըստ դատավճռի` դատաքննությամբ հիմնավորվել է, որ Սամվել Ղազարյանը՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել, որը զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով:

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]