ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Մելիքյանի մորն ընտրակաշառք առաջարկելու ահազանգը չի հիմնավորվել 02/24/2013 00:05 | Ընտրական իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով չի հիմնավորվել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի մորն ընտրակաշառք առաջարկելու մասին ահազանգը եւ մերժել քրեական գործի հարուցումը:
2013 թվականի փետրվարի 5-ին «Tert.am» կայքում հրապարակվել էր «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդվածը, որի հիման վրա, դատախազության հանձնարարությամբ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում բացատրություն է վերցվել նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանից: Ինչպես տեղեկացնում են գլխավոր դատախազությունից, նախագահի թեկնածուն հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստն ու հայտնել, որ իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից եւ ավելացրել, որ նման առաջարկներ արվել են իր նախընտրական շտաբի անդամներ Է.Ասատրյանի և Ռ.Ալեքսանդրյանի հարազատներին:
Ա. Մելիքյանը նշել է նաև, որ Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների շենքերի լիազոր-ներկայացուցիչներ շրջանառության մեջ են դրել մշակված ձևաթուղթ, որի վերջին տողում նշված է` «կքվեարկեն արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին» նախադասությունը, ինչը թեկնածուն դիտել է որպես քաղաքացիների ազատ կամքի արտահայտության նկատմամբ ճնշումներ գործադրելու և ահաբեկելու եղանակ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, բացատրություններ են վերցվել նաև Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ Է.Ասատրյանից և շտաբի անդամ Ռ.Ալեքսանդրյանից: Վերջիններս իրենց բացատրություններում հայտնել են, որ ընտրակաշառքներ առաջարկել են իրենց մայրերին` Դ.Սաֆարյանին և Ս.Վարդումյանին: Այդ կապակցությամբ բացատրություններ են վերցվել նաև վերջիններից:
Բացատրություններում Է.Ասատրյանը հայտնել է, թե մոր բնակարան այցելած ՀՀԿ ներկայացուցիչը բնակարանում գրանցված անձանց անձնագրային տվյալները տրամադրելու և ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկել է 10.000 ՀՀ դրամ, մինչդեռ մայրը` Դ.Սաֆարյանը, հերքել է իրեն ինչ-որ կոնկրետ գումար առաջարկելու հանգամանքը։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: 2013թ. փետրվարի 19-ին ոստիկանությունից հատուկ քննչական ծառայությունում ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում Դ.Սաֆարյանի բնակության շենքի բնակիչների շրջանում ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ փաստեր չեն հայտնաբերվել, քանի որ այդպիսիք չեն եղել։
Ռ.Ալեքսանդրյանն ու նրա մայր Ս.Վարդումյանը բացատրություններ են տվել, որ 2013թ. հունվարի վերջերին Ս.Վարդումյանն իրենց տուն այցելած Արաբկիրի վարչական շրջանի թիվ 18 տեղամասի լիազոր-ներկայացուցիչ, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական տարածքային շտաբի անդամ Ս.Մարտիրոսյանի ներկայությամբ արտերկրում բնակվող որդու հետ հեռախոսազրույցի ընթացքում կատակելով ասել է. «Մի 10.000 դրամ չվերցնեմ ու ձայն տամ»: Ի պատասխան ասվածի` Ս.Մարտիրոսյանը միջամտել է ու հայտնել, թե «10.000 չէ, բայց 5.000 դրամ կտամ»: Մոր և որդու խոսակցությունն ավարտվելուց հետո այդ թեման որևէ այլ զարգացում չի ունեցել, և Ս.Մարտիրոսյանը հեռացել է։
Վերջինս բացատրությամբ հաստատել է նույն հանգամանքները և պարզաբանել, որ թե Ս.Վարդումյանի, թե իր խոսքերն ընդամենը կատակ են եղել
Այսպիսով՝ Դ.Սաֆարյանին ընտրակաշառք առաջարկելու դրվագով նյութերի նախապատրաստմամբ, բացի վերջինիս ու Է.Ասատրյանի հակասական բացատրություններից, հանցագործության դեպքի առկայությունը հաստատող բավարար փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, հետևաբար՝ բացակայում են քրեական գործ հարուցելու հիմքերը:
Ս.Վարդումյանին ընտրակաշառք առաջարկելու դրվագով նյութերի նախապատրաստմամբ ևս չի հիմնավորվել ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առկայությունը, քանի որ հիմնավորվել է, որ Ս.Մարտիրոսյանն ընտրությունների անցկացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների խաթարմանը միտված դիտավորյալ գործողություններ չի կատարել։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 2013թ. փետրվարի 19-ի որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Որոշման պատճենն ուղարկվել է «Tert.am» էլեկտրոնային կայքին և բացատրվել բողոքարկման կարգը ` որոշման հետ համաձայն չլինելու դեպքում:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/26/2023 14:34 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան
- 03/26/2023 14:24 Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն. քաղաքագետ
- 03/26/2023 13:26 Սիսիանում քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Դանիելյանն ահազանգում է ընտրախախտումների մասին
- 03/26/2023 12:20 Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները. Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/26/2023 14:54 Վթար Շահումյան գյուղում
- 03/26/2023 11:42 «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին
- 03/26/2023 10:42 Կապան-Աղվանի ճանապարհին բեռնատարի կողաշրջման հետևանքով 35-ամյա տղամարդ է մահացել
- 03/26/2023 09:33 Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը