ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղբյուրի բացահայտման խնդիր չի դրվում 02/18/2013 11:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, նախատեսում է հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները:
Հաշվի առնելով ընտրությունների հանրային կարևորությունը՝ ընտրողի կամքի ազատ արտահայտվելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու և, ընդհանրապես, ընտրական իրավունքի խախտման համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված 12 հանցակազմերի տեղեկություններ պարունակող, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, դատախազության աշխատանքային խումբը մշտադիտարկման արդյունքում ուղարկում է ըստ քննչական ենթակայության` ստուգելու և օրենքով սահմանված կարգով քրեաիրավական գնահատական տալու: Այդ մասին «Pastinfo.am»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցություններում: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, բնականաբար, օպերատիվ-որոնողական միջոցներ, քննչական գործողություններ ձեռնարկում են հրապարակումներում մատնանշված հանգամանքները ստուգելու և իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ, բայց նաև քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածի հիման վրա հարցումներ են ուղարկվում, այդ թվում` լրատվության միջոցներին հրապարակման հիմք հանդիսացած նյութերը տրամադրելու համար։ Նպատակ ունենալով պարզել` լրագրողն իրոք ունի կոնկրետ տեղեկություն, տվյալ պարագայում` ընտրախախտման փաստի մասին, ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ հանցագործություն կատարած անձանց արարքներին օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատական տալու համար, թե հրապարակված նյութը հիմնված է եղել ասեկոսեների, ենթադրյալ անանուն զանգերի վրա կամ ուղղակի եղել է մտացածին։ Դատախազությունը պարզաբանում է, որ խոսքը գնում է նյութերի տրամադրման մասին և ոչ թե աղբյուրի բացահայտման (Վարույթն իրականացնող մարմիններին տվյալ պարագայում չի հետաքրքրում, թե որտեղից է լրատվության միջոցը իմացել այդ մասին, այլ արդյոք ունի կոնկրետ օրինակ իր իսկ հրապարակման մեջ մատնանշված հանցագործության դեպքի վերաբերյալ):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդված 3-րդ կետի համաձայն` նյութեր են հանդիսանում փաստաթղթեր և այլ առարկաներ, որոնք գործի բաղկացուցիչ մասն են կամ ներկայացված են գործին կցվելու համար, հաղորդումներ, ինչպես նաև `փաստաթղթեր և այլ առարկաներ, որոնք կարող են նպաստել գործով վարույթի ընթացքում նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելուն:
Այսինքն` օրենսդիրը հստակ նշել է, թե քրեադատավարական վարույթում ինչ է իրենից ներկայացնում «նյութեր» եզրույթը և վերոհիշյալ քրեադատավարական նորմերում խոսք չի գնում տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին: Իսկ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը վերաբերում է լրատվական գործունեություն իրականացնողների և լրագրողների կողմից տեղեկատվության աղբյուրը չբացահայտելուն: Այդ առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի միջև որևէ հակասություն չի կարող լինել:
ՀՀ գլխավոր դատախազությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այդ թվում մամուլի հրապարակումների հիման վրա կատարված ստուգումների արդյունքներով, դատախազության հանձնարարությամբ, կայացվում են որոշումներ, ինչը հնարավորություն կտա շահագրգիռ կողմերին քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել` դրանց տրված իրավական գնահատականի հետ համամիտ չլինելու դեպքում։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել