Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Թող սպասեն ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակցի զանգին, կոստյումներով ներկայանան հարցազրույցի 01/29/2013   15:55  |  ԳՈՐԾ #

2011թ. հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվելով, Երևանի բնակիչ Իննա Գրիգորյանը խոստովանել է, որ տարբեր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել է ընդհանուրը 2 972 850 դրամ: Սակայն, մինչ գործի մանրամասները ներկայացնելը, ընթերցողներին տեղեկացնենք, թե ով է Իննա Աերգեյի Գրիգորյանը:

1963թ. ծնված, միջնակարգ-մասնագիտական կրթությամբ, ամուսնալուծված, խնամքին անչափահաս մեկ երեխա ունեցող, «Շալե» սրճարանում աշխատող այս կինը նախ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.12.2004թ. դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով խարդախության համար) դատապարտվել է 400 000 դրամ տուգանքի: Այնուհետև նույնաբնույթ մեկ այլ հանցանքի համար Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 07.11.2006թ. դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածի նույն մասով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, սակայն պատիժը քր. օր.-ի 70-րդ հոդվածով պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան: Նշված դատվածությունները մարված են, բայց… Կարծես հմտանալով խարդախության գործում և այն մասնագիտության վերածելով, Ի. Գրիգորյանը նույն արարքը շարունակել է ու խարդախության համար 2011թ. դարձյալ դատապարտվել:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր` Նելլի Բաղդասարյան) դատաքննությամբ, գործի տվյալներով հիմնավորված է համարել, որ ամբաստանյալ Իննա Գրիգորյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2011թ. դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտված լինելով և դատվածությունը դեռևս չմարած, որոշել է դարձյալ խարդախություն կատարելու եղանակով հափշտակել 6-7 հազար ԱՄՆ դոլար գումար:

Մարմնի մերսումներից բացի, ուղեղ էլ է «մերսել»

Ըստ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.10.2012թ. դատավճռի, Ի. Գրիգորյանը 2011թ. ապրիլի 26-ին իր ընկերուհի Օվսաննա Ջավախյանին մերսումներ կատարելու նպատակով, գնացել է էջմիածին քաղաքում գտնվող վերջինիս բնակարան, որտեղ ծանոթացել է նրա մոր` գործով վկա Գոհար Ջավախյանի, և վերջինիս ընկերուհու` տուժող Հերիքնազ Ղազարյանի հետ: Խոսակցության ընթացքում ամբաստանյալը Գ. Ջավախյանին հայտնել է, որ ծանոթ ունի ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը և կարող է մարդկանց աշխատանքի ընդունել որպես վարորդ` ամսական 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձով: Հ. Ղազարյանը, հետաքրքրված Ի. Գրիգորյանի առաջարկով, փորձել է ավելի մանրամասն տեղեկանալ առաջարկի պայմաններին, որի քննարկման համար պայմանավորվել են հանդիպել Երևանում:

ԱՄՆ-ի դեսպանատունը լուրջ հիմնարկ է, համակարգչային ստուգում էլ է պետք

2011թ. մայիսի 2-ին Հերիքնազ Ղազարյանը զանգահարել է Ի. Գրիգորյանին և պայմանավորվել են նույն օրը հանդիպել Հ. Ղազարյանի բնակարանում: Խոսակցության ընթացքում ամբաստանյալ Ի. Գրիգորյանը Հ. Ղազարյանին վստահեցրել է, որ կապեր ունի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ղեկավար պաշտոնյայի հետ և կարող է որոշակի գումարի դիմաց Հ. Ղազարյանին և նրա միջոցով տարբեր քաղաքացիների ամսական 2000 դոլար աշխատավարձով ընդունել աշխատանքի: Դրա համար որպես մաղարիչ պահանջել է 200 դոլար, իբրև թե ԱՄՆ դեսպանության պաշտոնյային փոխանցելու համար:

Ավելին. բացի 200 դոլարից, պահանջել է գործի ընդունվող անձի ընտանիքի բոլոր անդամների քանակով 5000-ական դրամ վճար մուծել, իբրև թե համակարգչային ստուգում կատարելու համար` պատճառաբանելով, որ դեսպանատունը լուրջ հիմնարկ է, այնտեղ մարդկանց հեշտ չեն ընդունում աշխատանքի, անգամ հավաքարարներն են այդ ստուգումն անցնում:

Միջնորդն էլ իր հերթին է խաբել ու գումարներ «վաստակել»

Հ. Ղազարյանը հետաքրքրվել է իր և դստեր ամուսնու` Վադիմ Պետրոսյանի համար աշխատանքի տեղավորման պայմաններով, սակայն Ի. Գրիգորյանը հստակ չի կարողացել այդ պահին աշխատանք առաջարկել` պատճառաբանելով, որ Հ. Ղազարյանը խոհարարական, իսկ Վ. Պետրոսյանը ատամնաբույժի որակավորում ունեն: Խոստացել է նրանց համար համապատասխան աշխատանք գտնել` դարձյալ որոշակի գումարի դիմաց, սակայն դրա չափն այդ պահին չի հստակեցրել:

Հ. Ղազարյանը, վստահելով Ի. Գրիգորյանին, փորձել է այլ անձանց գործի ընդունելու միջնորդ հանդիսանալ և որոշակի գումար աշխատել` նրանց կողմից վճարվելիք գումարներն ավելի շատ ներկայացնելով: Ի. Գրիգորյանն իր ասածներն ավելի համոզիչ ներկայացնելու համար, Հ. Ղազարյանին ասել է, որ աշխատանքի ընդունվողները պարտադիր պետք է ներկայացնեն անձնագրի, սոցիալական քարտի, զինվորական գրքույկի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, վարորդական իրավունքի վկայականի պատճենները, 6 հատ 3x4 սմ չափի լուսանկար և այլ փաստաթղեր, եթե այդպիսիք կան: Միաժամանակ հայտնել է, որ պահանջված գումարների և փաստաթղթերի առկայության պայմաններում հունիսի 1-ից աշխատանքի ընդունվողի հրամանը լինելու է և նա համարվելու է դեսպանատան աշխատակից: Հ. Ղազարյանը խոստացել է համապատասխան թեկնածուներ գտնել:

Դրանից հետո Հ. Ղազարյանն Ի. Գրիգորյանի առաջարկը քննարկել է դստեր` վկա Սաթենիկ (Նարինե) Պետրոսյանի հետ, որը ևս մորը խորհուրդ է տվել Ի. Գրիգորյանի հետ նորմալ հարաբերություններ պահպանել և տարբեր մարդկանց աշխատանքի ընդունելով, որոշակի գումար աշխատել: Այնուհետև Հ. Ղազարյանը զանգահարել է իր մորեղբոր որդուն` տուժող Տիգրան Պետրոսյանին, և ներկայացրել Ի. Գրիգորյանի առաջարկը` վարորդ աշխատելու համար մաղարիչի գումարը ներկայացնելով 500 դոլար, իսկ համակարգչային ստուգման գումարի չափն ավելացրել է` ասելով 10 000 դրամ:

Առաջարկով հետարքրքրված Տ. Պետրոսյանը հոր` գործով վկա Մերուժան Պետրոսյանի հետ 2011թ. մայիսի 8-ին գնացել են Հ. Ղազարյանի բնակարան և հստակեցրել պահանջվող փաստաթղթերի ցանկը: 2-3 օր անց, կրկին գալով Հ. Ղազարյանի բնակարան, նրան են տվել պահանջված 500 դոլարը և 210 000 դրամ` որպես համակարգչային ստուգման գումար, քանի որ իրենց տանը 21 հոգի են հաշվառված եղել: Միաժամանակ փոխանցել են պահանջված փաստաղթերը և, պայմանավորվածության համաձայն, սպասել հունիսի 1-ին, երբ Տ. Պետրոսյանին պետք է հրավիրեին դեսպանատուն աշխատանքի:

Նույն ժամանակահատվածում Հ. Ղազարյանն Ի. Գրիգորյանի առաջարկը կատարել է նաև իր ծանոթ, վկա Արծրուն Ֆահրադյանին, որն էլ այդ մասին ասել է իր եղբոր որդուն` տուժող Ալիկ Ֆահրադյանին: Վերջինս մայիսի 9-ին զանգահարել է Հ. Ղազարյանին և պայմանավորվել գումարի չափի և պահանջվող փաստաղթերի մասին, որին Հ. Ղազարյանը ևս մաղարիչի գումարը ներկայացրել է 500 դոլար, իսկ համակարգչային ստուգման գումարը` 10 000 դրամ:

Ա. Ֆահրադյանը, չունենալով մաղարիչի համար պահանջված 500 ԱՄՆ դոլարը` Հ. Ղազարյանին առաջարկել է այն վճարել առաջին աշխատավարձը ստանալուց հետո, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել վճարել իր տանը հաշվառված 4 անձի համակարգչային ստուգման համար պահանջվող 40 000 դրամը: Հ. Ղազարյանը խոստացել է նրա փոխարեն մաղարիչի գումարն անձամբ վճարել` հետագայում աշխատավարձը ստանալու դեպքում, պարտքը վերադարձնելու պայմանով:

Գալով համաձայնության` Ա. Ֆահրադյանը Հ. Ղազարյանի բնակարանում 2011թ. մայիսի 10-ին վերջինիս է փոխանցել պահանջված փաստաթղթերը և 40 000 դրամը: Հաջորդ օրն առավոտյան Հ. Ղազարյանն Ի. Գրիգորյանին է փոխանցել Տ. Պետրոսյանի և Ա. Ֆահրադյանի փաստաթղթերն ու գումարները` 125000 դրամ, որպես անձանց համակարգչային ստուգման գումար, և 400 դոլար` որպես մաղարիչի գումար: Ա. Ֆահրադյանի կողմից որպես մաղարիչ վճարվելիք 200 ԱՄՆ դոլարը Հ. Ղազարյանը լրացրել է Տ. Պետրոսյանի վճարած գումարներից որպես օգուտ իրեն մնացած 105.000 դրամից և 300 դոլարից: Ի. Գրիգորյանը Հ. Ղազարյանից վերցնելով գումարները, կրկին խոստացել է, որ իբրև թե հունիսի 1-ից այդ անձանց աշխատանքի ընդունման հրամանները պատրաստ կլինեն:

Մեկ այլ տուժող` Հասմիկ Ավետիսյանը, ընդունելով Հ. Ղազարյանի առաջարկը, որդուն` գործով վկա Տիգրան Բալդրյանին դեսպանատանը վարորդ ընդունելու համար համաձայնել է վճարել ու մի քանի օրից վճարել է Ղազարյանի կողմից էլ ավելի ուռճացված գումարը` 1000 դոլար որպես մաղարիչ, ինչպես նաև համակարգչային ստուգման 150 000 դրամը` յուրաքանչյուր անձի համար 30 000 դրամ հաշվարկով:

Ինչևէ, այսպիսի դեպքերը կամ օրինակները, ինչպես նաև տուժողները շատ են, հասնում են շուրջ մեկ տասնյակի, և բոլորը ու բոլորին թվարկելը, ներկայացնելն իմաստ չունի:

Հանդիպումներից մեկի ընթացքում Ի. Գրիգորյանը Հ. Ղազարյանին ասել է, իբրև թե նոր աշխատատեղեր ևս կան` մասնավորապես պարետի (կոմենդանտ), որի ընդունման մաղարիչի գումարն ավելի թանկ է` 500 դոլար, սակայն համակարգչային ստուգման գումարն անփոփոխ է, այսինքն` 5000 դրամ: Հ. Ղազարյանը, նոր առաջարկով հետաքրքրված, միջոցներ է ձեռնարկել որոշակի գումարների դիմաց պարետ աշխատելու ցանկություն ունեցողների գտնելու համար ու գտել Է նույնիսկ 1000 դոլար մաղարիչ տվողի:

Մատչելի գներով բնակարաններ` դեսպանատանը պատկանող շենքում

2011թ. հունիսի 3-ին Ի. Գրիգորյանը Հ. Ղազարյանին վստահեցրել և հորդորել է զանգահարել բոլոր աշխատանքի ընդունվողներին և նրանց հայտնել, որ հունիսի 5-ին պատրաստ լինեն և սպասեն դեսպանատան աշխատակցի զանգին, որ կոստյումներով ներկայանան հարցազրույցի: Միաժամանակ առաջարկել է շատ մատչելի գներով բնակարաններ ձեռք բերել դեսպանատանը պատկանող շենքերում, որոնց գումարների մարումը պետք է լինի մաս-մաս` աշխատավարձից պահելու միջոցով, իսկ նման շահավետ պայմաններով բնակարան ձեռք բերելու համար 500 դոլարի չափով մաղարիչ է պահանջել` նշելով, որ բնակարանները քիչ են մնացել, պետք է նրանց հերթերն առաջ գցեն:

Հ. Ղազարյանը, դարձյալ վստահելով Ի. Գրիգորյանի խոսքերին` զանգահարել է բոլոր աշխատանքի ընդունվողներին և հորդորել սպասել մինչև հունիսի 5-ը, միաժամանակ կատարելով նոր առաջարկ` բնակարան ձեռք բերելու համար, որի ձեռքբերման մաղարիչի գինը դարձյալ ավելացրել է` նշելով 1000 դոլար: Նոր առաջարկով էլ հետաքրքրվողներ ու գումարներ տվողներ են եղել:

Սակայն 2011թ. հունիսի 5-ին սպասված հեռախոսազանգը, բնականաբար, այդպես էլ չի կայացել, և Ի. Գրիգորյանը տարբեր պատճառաբանություններով ձգձգել է աշխատելու համար գումարներ վճարածներին դեսպանատուն կանչելու գործընթացը:

Խարդախության մեղադրանքով բազմակի դատապարտվածի համար փորձաշրջա՞ն…

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Ի. Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր` Մանուշակ Պետրոսյան) իր 15.01.2013թ. որոշմամբ մերժել է Ի. Գրիգորյանի շահերի պաշտպան Արթուր Ալիխանյանի վերաքննիչ բողոքը և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.10.2012թ. դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Պաշտպանի վերաքննիչ բողոքի համառոտ բովանդակությունը հետևյալն է` բեկանել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան 26.10.2012թ. դատավճիռը և Իննա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ կիրառել տուգանք, կամ կիրառել ՀՀ քր.օր.-ի 70-րդ հոդվածը և նշանակված ազատազրկումը փոխարինել փորձաշրջանով: Հետաքրքիր է` ի՞նչ փորձաշրջան խարդախության մեղադրանքով բազմակի դատապարտվածի համար:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]