Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Ինչով է զբաղված տեսչությունը՝ Սևանա լճի ձկնապաշարների ոչնչացումից հետո 01/23/2013   10:54  |  ԳՈՐԾ #

Սևանա լճի արդյունագործական ձկնապաշարների որսագողությամբ դրանց ոչնչացման, որսագողության և ձկան ապօրինի վաճառքի նկատմամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու առումով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հանցավոր անգործության մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իհարկե, այդ անգործությունը բացարձակ չէ, տեսչությունն ինչ-որ բան անում է, այլ հարց է, թե ինչ և ինչ որակով:

Վարչական մի գործից հայտնի է դառնում, որ, ըստ հիշյալ տեսչության, Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ Հայրապետ Հայրապետյանը, չունենալով համապատասխան թույլտվություն, որսացել է ձուկ՝ խախտելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 25-րդ և 29-րդ հոդվածների պահանջները, այնուհետև Վայոց ձորի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի 18.11.2011 թ. որոշմամբ նրա նկատմամբ նշանակված 70 000 դրամի վարչական տուգանքը չի վճարել: Տեսչությունը դատարանից խնդրել է հիշյալ գումարի գանձման նպատակով արձակել վճարման կարգադրություն: Հ. Հայրապետյանն, իր հերթին, հակընդդեմ հայց է ներկայացրել տեսչության դեմ` վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Ըստ տեսչության, 4 հատ կողակ ու 15 կարաս է որսացել

Տեսչությունը դիմելով դատարան, հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ծառայող Մ. Գրիգորյանը 2011թ. նոյեմբերի 4-ին, ժամը 12։00-ի սահմաններում իր կողմից սպասարկվող թիվ 2 տեղամասում շրջագայելիս, Շահումյան փողոցի թիվ 97 շենքի մոտ նկատել է, որ Գեղարքունքի մարզի Ծակքար գյուղի բնակիչ Հայրապետ Հայրապետյանը (նշված գյուղը Հ. Հայրապետյանի փաստացի բնակության վայրը չէ.-Ա.Հ.) իր վարած «ԳԱԶ-2410» մակնիշի, 62 ԼՕ 854 պետհամարանիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան թույլտվության, ձուկ է վաճառել։

ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի պետը 2011թ. նոյեմբերի 4-ի գրությամբ դիմել է տեսչության Վայոց ձորի տարածքային բաժին՝ Հ. Հայրապետյանի կողմից վաճառվող ձկների տեսակը և բնությանը պատճառված վնասի չափը որոշելու համար։ Ըստ տեսչության՝ պարզվել է, որ Հ. Հայրապետյանը չունենալով համապատասխան թույլտվություն, որսացել է 4 հատ կողակ տեսակի և 15 հատ կարաս տեսակի ձուկ: Կատարված իրավախախտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ:

Ուշագրավ է, որ Հ. Հայրապետյանի հակընդդեմ հայցի առնչությամբ սկսված դատաքննությանը տեսչության ներկայացուցիչը չի մասնկցել, թեև դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված է եղել, որը հաստատվում է 2012թ. հուլիսի 30-ի ստացման մասին փոստային ծանուցագրով։

Հայցվորը որևէ ապացույց չունի

Ըստ ՎԻՎ օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված հակընդդեմ հայցվորի, սկզբնական հայցվորը (տեսչությունը) հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի հայտարարությունն այն մասին, որ իբր թե իր կողմից առանց համապատասխան թույլտվության վաճառվում է ձուկ, կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որին հաջորդել է 18.11.2011թ. որոշումը՝ վարչական տուգանք սահմանելու մասին։ Հայցվորը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ և հայցադիմումում արձանագրել է, որ հիշյալ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են 4 կողակ տեսակի և 15 կարաս տեսակի ձկներ, որոնք իբր ինքը վաճառելիս է եղել։ Իսկ տուգանք սահմանելու մասին որոշման մեջ նշվել է, որ չունենալով համապատասխան թույլտվություն, ինքը որսացել է վերոնշյալ քանակի և տեսակի ձկներ՝ խախտելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 25-րդ և 29-րդ հոդվածների պահանջները։

Հակընդդեմ հայցվորի իրավական դիրքորոշման համաձայն` պարզվում է, որ մի դեպքում ինքը ձուկ է վաճառել, իսկ մյուս դեպքում այն որսացել է, որի վերաբերյալ սկզբնական հայցվորը որևէ ապացույց չունի և չի կարող ունենալ, քանի որ ինքը երբեք ձուկ չի որսացել։ Դրանից հետևում է, որ իրեն վարչական պատասխանատվության են ենթարկել այնպիսի արարքի համար, որն ինքը չի կատարել, իսկ եթե ապացուցեն, որ ինքը ձուկ է վաճառել, թող իրեն վարչական պատասխանատվության ենթարկեին ձուկ վաճառելու համար։

Ըստ Հ. Հայրապետյանի, հայցվորի կողմից վարչական վարույթ չի հարուցվել, չնայած հայցադիմումում նշվել է իբր վարույթի հարուցված լինելու վերաբերյալ։ Ինքն այդ մասին չի ծանուցվել։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունից և տուգանք սահմանելու մասին որոշումից ընդհանրապես տեղեկություն չունի, այդ մասին իմացել է դատարանից վճարման կարգադրությունը ստանալուց հետո։ Հետևաբար տուգանք սահմանելու մասին որոշումը դատավարության պահին ուժի մեջ չի մտել։

Հակընդդեմ հայցվորի արտահայտած կարծիքի համաձայն` վերոնշյալ երկու հանգամանքները բավարար են որպեսզի տեսչության 18.11.2011թ. թիվ 032 որոշումը դատարանն անվավեր ճանաչի` հստակ նշելով, որ տեսչության կողմից վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ։

Հակընդդեմ հայցվորը նշել է, թե ձուկը հիվանդ քեռուն տանելու համար է գնել

Դատաքննության ընթացքում հակընդդեմ հայցվորը հայտնել է, որ ձուկը գնել է Երևանի Մալաթիայի շուկայից, քյավառցի մի տղայից, որպեսզի տանի իր հիվանդ քեռուն՝ տեսակցությանը դատարկ ձեռքով չգնալու նպատակով։ Շուկայում ամենաէժան ձկները դրանք են եղել, դրա համար էլ ուրիշ տեսակի ձուկ չի գնել։ Սակայն քեռու մոտ գնալուց հետո, վերջինս հայտնել է, որ ինքն այդ տեսակի ձկներ չի ուտում, ուստի միանգամից ձկները տարել է քեռու շենքի բակ՝ վաճառելու, որպեսզի չփչանան։

Դեռ ոչ մի ձուկ չվաճառած՝ մոտեցել է ոստիկանության ներկայացուցիչը և իրեն տարել բաժին։ Բաժնում ասել է, թե որտեղից և ինչ նպատակով է ձկները գնել և ինչու է ուզեցել վաճառել։ Նույնն է ասել նաև բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնում։ Այստեղ կանչել են բնապահպանական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակից Հայկին։ Նրան էլ է հայտնել ձկների հետ կապված պատմությունը։ Հայկը գնացել է պետին զեկուցելու՝ վերցնելով նաև ձկները, իսկ Հ. Հայրապետյանին բաց են թողել՝ փաստաթղթերը ստորագրելուց հետո։

Դատաքննության ընթացքում հակընդդեմ հայցվորը պնդելով, որ ինքը խախտում չի կատարել, ելնելով վերոգրյալից, խնդրել է սկզբնական հայցը մերժել, հակընդդեմ հայցը բավարարել, այն է՝ անվավեր ճանաչել 18.11.2011թ. հիշյալ որոշումը։

Կարծում ենք, Հ. Հայրապետյանի հետ կարելի է համաձայնել` ապացույց չլինելու հարցում առ այն, որ ձուկն ինքն է որսացել: Սակայն, միաժամանակ դժվար է հավատալ նաև նրան. թե 4 կողակն ու 15 կարասը գնել էր հիվանդ քեռուն տանելու համար: Հիվանդն այդ ի՞նչ ախորժակ պետք է ունենար…

Պատշաճ վարույթի դեպքում տեսչությունը կարող էր պարզել

ՀՀ վարչական դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, հաստատված է համարել, որ պատշաճ վարչական վարույթ իրականացնելու դեպքում տեսչությունը կարող էր պարզել, թե իրոք Հ. Հայրապետյա՞նն է որսացել վերջինիս մոտ հայտնաբերված ձկները, որտե՞ղ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում։ Սակայն տեսչության համար բավարար է համարվել ձկներ հայտնաբերելը հակընդդեմ հայցվորի մոտ՝ դրանից այն հետևությունը անելու համար, որ հենց նա էլ դրանք որսացել է, և քանի որ դրա համար համապատասխան պայմանագիր չի ունեցել, ուստի և ապօրինի է դա արել։

Դրանով տեսչությունը, ըստ վարչական դատարանի, խախտել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 281-րդ հոդվածի պահանջն այն մասին, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի նաև գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը։ Մինչդեռ, հակընդդեմ հայցվորին տուգանելու մասին որոշման մեջ ոևէ հանգամանք շարադրված չէ, որից պարզ դառնար, որ նա որոշակի վայրում գտնվող որոշակի ջրային ավազանում ձուկ է որսացել։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ հակընդդեմ հայցվորը գրել է, որ ձկները բերել է վաճառելու համար, սակայն 2 հատ է վաճառել։

Տեսչությունը, սակայն, պատշաճ վարչական վարույթ իրականացնելու միջոցով պարտավոր էր պարզել հակընդդեմ հայցվորի այդ տեղեկությունը, այն է՝ որտեղի՞ց է բերել, որսացե՞լ է, թե որևէ մեկից գնել է, եթե գնել է, ապա ումի՞ց` անմիջական որս անողի՞ց, թե շուկայից (ինչպես Հ. Հայրապետյանն է հայտնել դատաքննության ընթացքում), և այդ ամենն արտացոլել տույժ նշանակելու մասին որոշման մեջ, եթե բոլոր հանգամանքները պարզելուց հետո ակնհայտ դառնար, որ ձկները որսացել է հենց հակընդդեմ հայցվորը և նա էլ վաճառելիս է եղել դրանք։

Ընտրվել է արագ գործելու չարդարացված ուղին

Ինչպես նշված է ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Հ. Թորոսյան) Սևանի նստավայրում կայացված 24.08.2012թ. վճռում, տեսչությունը վերոնշյալ հանգամանքները չի պարզել, որի դեպքում չի բացառվում, որ հայտնաբերվեր իրական որս կատարած անձը և նա էլ վարչական պատասխանատվության ենթարկվեր։ Սակայն դա չանելով և, ըստ էության, որևէ հարց չպարզելով, սկզբնական հայցվորն ընտրել է արագ գործելու՝ տվյալ պարագայում չարդարացված ուղին, այն է՝ առանց բավարար իրավական հիմքերի տուգանել է հակընդդեմ հայցվորին։

Վերոնշյալը և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, դատարանը եզրահանգել է, որ հակընդդեմ հայցվորի նկատմամբ վարչական տուգանք է նշանակվել մի արարքի համար, որը նրա կողմից կատարած լինելու հանգամանքը տվյալ վարչական գործի փաստերով չի հաստատվում: Մինչդեռ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում։ Սակայն սկզբնական հայցվորի գործողությունները վկայում են, որ հակընդդեմ հայցվորին վարչական տույժի ենթարկելու հիմքում դրվել է խախտման ենթադրյալ կատարված լինելը։

Դատաքննության արդյունքում ՀՀ վարչական դատարանը վճռել է նաև`

«1. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայցը` ընդդեմ Հայրապետ Ֆրունզի Հայրապետյանի` 70.000 դրամ տուգանքի գումար հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, մերժել:

2. Հայրապետ Ֆրունզի Հայրապետյանի հակընդդեմ հայցը` ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության` 2011թ. նոյեմբերի 18-ի թիվ 032 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել և անվավեր ճանաչել այդ որոշումը»:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Արա Բաբայան, դատավորներ` Հովսեփ Բեդևյան, Աշոտ Սարգսյան) քննարկելով վարչական դատարանի 24.08.2012թ. վճռի դեմ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բերած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, 2012 թ. հոկտեմբերի 9-ի որոշմամբ տեսչության բողոքը վերադարձրել է: Ըստ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշման, «բողոքը բերվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 1-ին մասով գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետից հետո և բողոքով ծրարից բացակայում է բողոքը փոստային կապի ազգային օպերատորին կամ սուրհանդակային կապի մարմնին ՀՀ վարչական վերաքննիչ դատարան առաքելու նպատակով հանձնելու վերաբերյալ ամսաթիվ պարունակող որևէ նշագրում, իսկ բողոքում չի ներկայացվել բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ինչը հիմք է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն բողոքը վերադարձնելու համար»:

Դատարանը միաժամանակ պարզաբանել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը: Տեսչությունը հավանաբար վերացրել է նշված խախտումները ու բողոքը կրկին ներկայացրել: Փետրվարի 6-ին նախատեսված է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վճռի հրապարակումը: Մենք կհետևենք իրադարձությունների հետագա զարգացմանը:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]