Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Սովորական վիրահատությունից հետո կորցրել է նաև երիկամը, դարձել 3-րդ խմբի հաշմանդամ, զրկվել աշխատանքից 01/10/2013   18:34  |  ԼՐԱՀՈՍ

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի գլխավոր բժիշկ Գեորգի Օկոևը առանց հիվանդին և նրա ամուսնուն տեղյակ պահելու, առանց նրանց գիտության և համաձայնության, ընդ որում, նաև առանց անհրաժեշտության (չի եղել կյանքի ցուցում), հեռացրել է ձվարաններն ամբողջությամբ, փողերը, արգանդը: Ավելին. թույլ տալով բժշկական սխալ, անփութորեն կարել-փակել է միզածորանը: Այս մասին «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վիրահատված կնոջ՝ Նունե Մաղաքյանի ամուսինը՝ Կարո Կարապետյանը։

Բանախոսի ներկայացմամբ՝ հեռացնելով կնոջ արգանդը՝ նրան զրկել են մայրանալու իրավունքից, հեռացնելով ձվարաններն ամբողջությամբ՝ ցմահ զրկել են սեռական կյանքով ապրելու իրավունքից:

«Ես ունեմ Գերմանիայի փորձաքննության պատասխանը, որտեղ գերմանացին (մի քանի կլինիկաների ղեկավար Տոբաս Եգերը.- Ա.Հ.) ասում է, որ, այնուամենայնիվ, դա կյանքի ցուցումով չէր, այսինքն` ինքը կարող էր և չհեռացնել,- ասաց Կ.Կարապետյանը:- Եթե չհեռացներ, նրան մահ չէր սպասվում, կարող է 6 ամիս, 1 տարի հետո ավելի դժվար, բարդ վիրահատություն լիներ, բայց պարտավոր էր տեղեկացնել», - ասաց Կ.Կարապետյանը:

Ըստ վերջինիս, Գեորգի Օկոևը պատճառաբանում է, թե արգանդը և մյուս օրգանները հեռացրել է օրենսդրության սահմաններում, քանի որ էնդոմենտոզ կիստաներ են եղել, մինչդեռ նույնիսկ ինտերնետից կարելի է իմանալ, որ էնդոմենտոզ կիստաների բուժման մեթոդներ գոյություն ունեն, հետևաբար բժիշկն ինչո՞ւ է առանց իրենց գիտության, հեռացրել նշված օրգանները:

Երբ միզածորանի կարված լինելու հետևանքով մեզը մի քանի օր կուտակվել է աջ երիկամում, դրա չափերը շատ մեծացել են, առաջացել են սուր ցավեր, պարոն Կարապետյանի տեղեկացմամբ, Օկոևն իր իսկ նախաձեռնությամբ Նունե Մաղաքյանին տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այստեղ փորձել են կնոջ կողքից ծակել, արհեստական խողովակ տեղադրել, որպեսզի մեզը դուրս գա, ազոտը չանցնի արյան մեջ և չմահանա: Չորս օր փորձել են, բայց չեն կարողացել, բժշկական համապատասխան փաստաթղթում էլ գրել են, որ իրենց բազմաթիվ փորձերն անցել են ապարդյուն: Դրանից հետո Կ. Կարապետյանը կնոջն անմիջապես տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ վայրկյանների ընթացքում նկարել, պարզել և իրենց ցույց են տվել, որ միզածորանը կարված է, ինչն իրենք և մյուս բժիշկները մինչ այդ չեն իմացել:

Ըստ նրա, եթե միզածորանի կարված լինելու հանգամանքը մինչև 18 կամ առավելագույնը 24 ժամվա ընթացքում հայտնաբերվեր, այն դեռ չորացած չէր լինի ու հնարավոր կլիներ ուղղել բժշկական սխալը: Ավելին. թեև նման վիրահատությունների դեպքում միզածորանը սխալմամբ կարելը բժշկական պրակտիկայում 100 տոկոսով բացառված չէ, դեպքերի չնչին քանակություն լինում է, սակայն դա թաղանթի տակից կարելի էր հայտնաբերել թափահարմամբ, պերիստալիտիկ դիտարկման միջոցով:

Ի վերջո, միզածորանի կարված լինելու հետևանքով Ն. Մաղաքյանն երկու ընտրություն է ունեցել` կամ աջ երիկամում գոյացող մեզը հեռացնելու համար ամբողջ կյանքում կողքից դուրս եկող արհեստական խողովակ («կատետր») ունենալ և դրան միացված ու կողքին ամրացված պարկ կրել, կամ համաձայնել երիկամի հեռացմանը: Քանի որ Ն. Մաղաքյանը  աշխատել է «Յունիբանկի» Աշտարակի մասնաճյուղում, որտեղ առաջին տարբերակի ընտրության դեպքում չէին հանդուրժի այդ վիճակում հաճախորդների հետ շփվելը, ամուսնու ներկայացմամբ, ճարահատյալ գնացել են 2-րդ տարբերակի ընտրությանը` երիկամի հեռացմանը:

Վերոնշյալի հետևանքով Նունե Մաղաքյանը սկզբում 2-րդ, ապա նաև 3-րդ խմբի հաշմանդամ է դարձել, կորցրել է նաև աշխատանքը, քանի որ նրան աշխատանքից հեռացրել են բացակայության համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված թույլատրելի օրերի առավելագույն քանակից ավելի բացակայելու համար:

Բժշկական սխալի համար 2010 թ. հունիսին ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Սակայն նշված բաժինը կամ այդ բաժնի այն քննիչը, ում վարույթում է քրեական գործը, հաշվի չի առել գերմանացի փորձագետի եզրակացությունը` պատճառաբանելով, որ Հայաստանը Գերմանիայի հետ իրավական փոխօգնության պայմանագիր չունի: Իսկ Հայաստանում երեք անգամ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և բոլորն էլ, ըստ բանախոսի, եզրակացրել են, թե բժիշկները ճիշտ են վարվել։ Նրա փոխանցմամբ, փորձաքննությունները կատարվել են Փորձաքննությունների ազգային բյուրոյում և ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ում:

Կ. Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որն ընդառաջելով իր խնդրանքին, համապատասխան նյութերը փորձաքննության նպատակով ուղարկել է ՌԴ գլխավոր դատախազություն, որի հետ իրավական փոխօգնության պայմանագիր կա: Այժմ քրեական գործը ՀՀ քր. դատ. օր.-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի հիման վրա կասեցված է:

Փարատելու համար իրենց կասկածները, որ այդ ամենն արվում է երիկամը մեկ այլ անձի վաճառելու նպատակով, Ն. Մաղաքյանը և Կ. Կարապետյանը համապատասխան փաստաթղթում նշելով, որ իրենք երիկամի հեռացմանը համաձայնում են, քանի որ այլընտրանք չունեն, նշել են. «…ուստի խնդրում ենք ձախ երիկամը հեռացնել և վերադարձնել մեզ»: Փաստաթղթի տակ բուժող բժիշկ Ժ. Մեսրոպյանի և բաժնի վարիչ Ս. Զաքարյանի անուն ազգանուններն են և վերջինիս կողմից դրված կնիքը, ինչը նշանակում է, որ նրանք տեղեկացված են եղել երիկամը վերադարձնելու պահանջին ու չեն առարկել: Սակայն վիրահատությունից հետո հրաժարվել են վերադարձնել` պատճառաբանելով, թե երիկամը փորձաքննության թե հետազոտության են ուղարկել, իսկ իրենց այդ քայլը օրենսդրության որևէ կետով կամ դրույթով չեն հիմնավորել: Հենց սա էլ տեղիք է տվել Կ. Կարապետյանի կասկածներին, որ երիկամը վաճառել են ինչ-որ մեկին:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]