Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Որսագողության մեջ մեղադրվող ամուսինների գործն արդեն դատարանում է 12/22/2012   17:38  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է որսագողության հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը, և գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ ‹‹Փաստինֆո››-ի ունեցած տեղեկությունների, գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Նադոյանն առարկել է արագացված դատաքննության կարգով գործը քննելու դեմ:

Գործով մեղադրվում է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների պահպանության գումարտակի ոստիկան Նորիկ Սարգսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի որս անելու, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Նրա կինը՝ Մարինե Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի որս կատարելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության, Նորիկ Սարգսյանը՝ օգտվելով ‹‹Հայաստանի որսորդների ու ձկնորսների միավորում›› ՀԿ-ի անդամ լինելու հանգամանքից և, ձեռք բերելով որսորդական հրացաններ, փամփուշտներ և այլ զինամթերք, գործարանային և ինքնաշեն թակարդներ (մետաղյա ճոպաններ), ձկնորսական էլեկտրական և գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ, նախնական համաձայնության գալով կնոջ` Մարինե Գրիգորյանի հետ, խմբում ներգրավելով այլ որսորդների ու որսամսի գնորդների` 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, սիստեմատիկաբար ձիով մուտք է գործել ‹‹Խոսրովի անտառ» պետական արգելոց, մասնավորապես` Կաքավաբերդի տեղամաս: Ընդ որում, այդ գործողության անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարող պետարգելոցի տեսուչներին հակադարձել է ոստիկանության աշխատակից լինելու հանգամանքը (ինչը նրան ապահովել է անձեռնմխելիություն): Նա, ըստ մեղադրանքի, Կաքավաբերդի տեղամասում և հարակից տարածքներում պարբերաբար կատարել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, որսն ամբողջովին արգելված վայրի կենդանիների` 42 կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70 կգ մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464 կգ մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի և էլեկտրական հոսանքի օգտագործմամբ` նույն տարածքով հոսող Ազատ գետից 34 կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան որս: Ըստ նախաքննական մարմնի, ամուսինների հանցավոր գործունեության մեջ ներգրավված են եղել ‹‹Սմբո››, ‹‹Ռոմիկ››, ‹‹Նորո››, ‹‹Արտյոմ››, ‹‹Ծկլ››, ‹‹Պապա››, ‹‹ Ավո›› անուններով և մականուններով որսորդներն ու որսամսի գնորդները, որոնց ինքնությունը դեռևս քննությամբ չի պարզվել:

Հատուկ քննչական ծառայությունը իրականացրած նախաքննությամբ պարզել է, որ ձուկը որսամսի և արջի մորթու հետ շուկայական գնով (մսի կիլոգրամը` 3000, ձկանը` 5000, արջի մորթին` 40.000 դրամով) իրացրել է Ն.Սարգսյանի կինը` Մ.Գրիգորյանը, իսկ գոյացած գումարը բաժանել իր ամուսնու ու մյուս որսագողերի միջև` գործընթացը ենթարկելով գրավոր հաշվառման: Նաև մասնակցել է որսագողության նախապատրաստմանը, ընդունել որսը, մասնակցել որսամսի մշակմանն ու պահպանմանը, զենքերի, զինամթերքի, սարքավորումների պահպանմանը:

Նորիկ Սարգսյանի, Մարինե Գրիգորյանի և մյուսների ապօրինի գործողությունների հետևանքով բնությանը պատճառվել է 9.600.000 դրամի խոշոր վնաս, ինչն առաջացնում է համապարտ փոխհատուցման պարտավորություն` նվազագույն 37.600.000 դրամի չափով:

Նորիկ Սարգսյանը նույն ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել ու վերոհիշյալ հասցեում` իր տանը, պահել է ռազմամթերք հանդիսացող և կրակոցի համար պիտանի 5,45 (5.45X39) մմ տրամաչափի մարտական փամփուշտ` նախատեսված ‹‹ԱԿ-74›› տեսակի ինքնաձիգի, ‹‹ՌՊԿ-74›› տեսակի ձեռքի գնդացրի և դրանց մոդիֆիկացիաների համար:

Առաջադրված մեղադրանքում Նորիկ Սարգսյանն ու Մարինե Գրիգորյանն իրենց մեղավոր չեն ճանաչել և, օգտվելով դատավարական կարգավիճակից, հրաժարվել են ցուցմունքներ տալուց:

Ի դեպ, նրանց տանը կատարված խուզարկության ժամանակ ի թիվս այլ առարկաների, մասնավորապես զենքի և որսի համար նախատեսված պարագաների, մետաղական թակարդների, էլեկտրական մարտկոցների` հոսանքի լարման կարգավորիչով, հայտնաբերվել է նաև արջի ճարպ, կարմրախայտ տեսակի ձուկ, թղթի կտորներ` որսագողության վերաբերյալ մանրամասն գրառումներով: Այդուհանդերձ ամուսինները պնդել են, թե որևէ հանցագործություն չեն կատարել, անգամ հրաժարվել, թե թղթի կտորների վրայի գրառումների հեղինակը իրենք են: Նկատենք, որ Մ.Գրիգորյանը սկզբում ընդունել է, որ իր ձեռագիրն է, բայց հետո հրաժարվել այդ նախնական ցուցմունքից: Իսկ նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն` այդ թղթի կտորների վրայի գրառումները կատարվել են հենց Մարինե Գրիգորյանի կողմից: Իսկ գրառումներն իրոք հետաքրքիր են և պարունակում են նշումներ ու հաշվարկներ տարբեր կենդանիների, ձկան վաճառքից գոյացած գումարների և դրանք որսի մասնակիցների միջև բաժանելու մասին:    

Հիշեցնենք, որ գործի հարուցման ու քննության համար հիմք են ծառայել ‹‹Խոսրովի արգելոց›› քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանի և Յաղիա Նարսիսյանի բացահայտումները: Նրանք ‹‹Խոսրովի անտառ›› պետարգելոց իրենց հերթական արշավի ժամանակ` 25.09.2012թ., Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերել են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ու գորշ արջի գլուխ, նապաստակի մորթի, որսագողության այլ հանցանշաններ՝ ոգելից խմիչքի շշեր, խարույկի մնացորդներ, մետաղյա ճոպանից պատրաստված ինքնաշեն թակարդ՝ ամրացված ծառի բնին, որի կեղևն ու ճյուղերը թակարդն ընկած արջի պայքարի հետևանքով վնասված, կոտրտված են եղել: Բնապահպանները տեսաձայնագրել են այդ ամենը (սկավառակը կցված է քրեական գործին): Տեսանյութը տեղակայվել է hetq.am ինտերնետային կայք-էջում, հրապարակվել հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով: Բնապահպանները հետևություն են արել այն մասին, որ ‹‹Խոսրովի անտառ›› պետարգելոցի հիշյալ դեպքը կազմակերպված է օլիգարխների կողմից:

Քրեական գործի հարուցումից հետո՝ սեպտեմբերի 28-ին, բնապահպան-ակտիվիստների մասնակցությամբ հիշյալ վայրում իրականացված քննչական փորձարարությամբ հաստատվել է Հայաստանի ‹‹Կարմիր գրքում›› գրանցված վայրի կենդանիների՝ գորշ արջի և բեզոարյան այծի որսագողության փաստը: Հայտնաբերվել են այծի գլուխը, ծառը՝ թակարդն ընկած արջի պայքարի ակնհայտ հետքերով, որսորդական փամփուշտի բաղադրամաս խից, կենդանու ներքին օրգանների նմանվող զանգված: Այդ ամենն օրենքով սահմանված կարգով փաթեթավորվել, կնքվել և կենսաբանական փորձաքննությունից հետո ճանաչվել է քրեական գործով որպես իրեղեն ապացույց: Դեպքի վայրում կիրառված տեսաձայնագրառման սկավառակը կցվել է քրեական գործին:

‹‹Փաստինֆո›› գործակալությունը կշարունակի հետևել այս քրեական գործի քննությանը:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]