ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահե Ղուկասյանը շարունակում է հերքել դատավճռի հիմքում դրված հանգամանքները 09/19/2014 18:18 | Քրեական խրոնիկոն
Գյումրիի «հակամարտության» գործով այսօր սկսվեց պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի հրապարակումը: Գործով միակ ամբաստանյալ, Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց 17 տարվա ազատազրկման դատապարտված իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի երեք հոդվածներից երկուսում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, նրան ճանաչել անմեղ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք կրելը, նշանակել առավել մեղմ պատիժ:
Ըստ մեղադրանքի` Վահե Ղուկասյանը 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել էր շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չէր կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետև ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել էր Արտյոմ Կարապետյանին, ով Գյումրիում առավել հայտնի է «Շեկո» մականունով։ Զինված միջադեպը տեղի էր ունեցել «Քավոր Հարութ»-ի` Հարություն Խաչատրյանի տան մոտ։
Վահե Ղուկասյանը հերքել է ու շարունակում է հերքել դատավճռի հիմքում դրված մի շարք հանգամանքներ՝ այն, որ ինքը ցանկացել է սպանել Գյումրի քաղաքի բնակիչ Հարություն Խաչատրյանին, այդ նպատակով 2013 թվականի ապրիլի 23-ին առավոտյան, ավտոմեքենայով շրջել է Գյումրի քաղաքի մի շարք փողոցներով` նպատակ ունենալով հանդիպել Հարություն Խաչատրյանին և իրականացնել իր մտադրությունը: Ապա փողոցներից մեկում հանդիպելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Հարություն Խաչատրյանին և Արտյոմ Կարապետյանին հետապնդել է նրանց: Վ.Ղուկասյանը չի ընդունում նաև, որ առաջինն ինքն է կրակել և որ ինքը դիտավորյալ կրակել է Արտյոմ Կարապետյանի վրա: Վերոհիշյալ պնդումներն, ըստ պաշտպանական կողմի, հերքվում են գործի տվյալներով:
Նախ գործի քննության արդյունքում դատավճռում հստակ նշված է՝ «գործով չպարզված շարժառիթով» և իրոք ամբաստանյալն ու տուժողներն, ըստ պաշտպանի, իրար չեն ճանաչել ու միմյանց հանդեպ որևէ թշնամանք չեն տածել: Տուժող Հարություն Խաչատրյանը նույնպես հայտարարել է, որ չի ճանաչել Վահե Ղուկասյանին: Բացի այդ, ըստ պաշտպանական կողմի, Հարություն Խաչատրյանին գտնելու համար կարիք չկար ողջ Գյումրիով շրջել, Գյումրիում բոլորին է հայտնել, թե որտեղ կարելի է նրան գտնել՝ նրա տանը:
Պաշտպանական կողմն անհիմն է համարում թվով 7 վկաների մինչդատական վարույթի ընթացքում ցուցմունքներին նախապատվություն տալն ու դատաքննական ցուցմունքները ոչ արժանահավատ համարելը: Որևէ կերպ հիմնավորված չէ դատարանի պնդումը, որ դատաքննական ցուցմունքներով վկաները նպատակ են ունեցել «պաշտպանության տակ առնել Վահե Ղուկասյանին» այն դեպքում, որ վկաներն ու ամբաստանյալն իրար առհասարակ չեն ճանաչել և նրանց միջև ոչ բարեկամական, ոչ էլ թշնամական հարաբերություններ գոյություն չեն ունեցել: Դատարանը սոսկ ենթադրությունների հիման վրա, ըստ Հայկ Ալումյանի, պարզապես պիտակավորել է վկաներին՝ նրանց ուղղակի մեղադրելով քրեորեն հետապնդելի սուտ ցուցմունք տալու մեջ: Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ կասկածները փարատվում են հօգուտ և ոչ թե ի վնաս մեղադրյալի:
Ըստ պաշտպանական կողմի, անհիմն է նաև մեղադրանքի կողմի ու դատարանի պնդումը, որ Վահե Ղուկասյանն առաջինն է կրակել: Վերջինս առանց զենքի է դուրս եկել մեքենայից, առաջինը Արտյոմ Կարապետյանն է կրակել, Վահե Ղուկասյանը վերադարձել է իր մեքենայի մոտ, մեքենայից վերցրել զենքը ու պատասխան կրակոց արձակել:
Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքը կշարունակի ներկայացնել հաջորդ նիստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ