Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ)
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»

Սպանության մեջ մեղադրվողը՝ ազատության մեջ 01/22/2014   17:30  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ռուսաստանաբնակ գործարարի սպանության մեջ մեղադրվող, Սևանի Ծովագյուղ գյուղում 1988թ. ծնված Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ պատվիրված սպանության գործով մեղադրյալն ազատ է արձակվել` ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ։
 
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, 2011թ. փետրվարի 9-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում սպանվել էր խոշոր գործարար Կ.Ալոյանը, ով զբաղվում էր կոշիկի արտադրությամբ, առևտրային և օֆիսային տարածքների վարձակալությամբ, դրամական միջոցների կանխիկացմամբ, տոկոսներով դրամական միջոցների տրամադրմամբ:
 
Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնում իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին Կ.Ալոյանի և քննությամբ չպարզված անձանց միջև վեճ է ծագել` վերջիններիս կողմից 16 000 000 ռուսական ռուբլին Ալոյանին չվերադարձնելու շուրջ: Այնուհետև քննությամբ չպարզված անձինք դիմել են ՀՀ քաղաքացի, Սևանի Ծովագյուղ գյուղում 1988թ. ծնված Մկրտիչ Սարգսյանին` վերջինիս առաջարկելով պատվերով, որոշակի վարձատրության դիմաց սպանել Ալոյանին:
 
Ռուսաստանի իրավապահների բացահայտած փաստերի համաձայն` 2011թ. փետրվարի 6-ից Մկրտիչ Սարգսյանը հետևել է գործարարին, իսկ 2011թ. փետրվարի 8-ի գիշերը դարանակալել, ապա հրազենային 2 կրակոցով սպանել է Կ.Ալոյանին վերջինիս ծանոթուհու բնակարանի մոտ:
 
Սակայն, մինչ այս բացահայտումը, Մ.Սարգսյանն արդեն հասցրել էր 2012թ. մարտի 20-ին մեկնել ՌԴ «Վնուկովո» օդանավակայանից:
 
2012թ. նոյեմբերի 2-ին Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
 
Երեք ամիս անց` 2013թ. հունվարի 26-ին, Մ.Սարգսյանը Մոսկվայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևանի ՁԱՊՎ: Նույն օրը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության միջոցով ստացվել է Մ. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու մասին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Լենինյան շրջանի դատարանի 13.11.2012թ. որոշումը:
 
Սակայն մեր դատարանն այս հարցի շուրջ այլ տեսակետ ուներ:
 
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2013թ. հունվարի 29-ին քննության առնելով Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, մերժել է այն` պատճառաբանելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջազգային պայմանագրի իմաստով սեփական քաղաքացու հանձնումն օտարերկրյա պետությանն ուղղակիորեն արգելված է, ուստի՝ քանի որ Մ.Սարգսյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օտարերկրյա պետությանը հանձնելու նպատակով կալանավորվել չի կարող:
 
Խնդրին, թե որքանով էր դատարանի այս որոշումը բխում օրենքի պահանջներից «Փաստինֆո»-ն  հանգամանորեն անդրադարձել էր 14.02.2013թ. «Դատարանի շնորհիվ ազատության մեջ է հայտնվել սպանության համար հետախուզվողը» հրապարակմամբ:
 
Նշենք միայն, որ դատարանին ներկայացված միջնորդությունն իրականում չէր վերաբերում Մ.Սարգսյանին հանձնելու նպատակով կալանավորելուն, բայց մինչ վերաքննիչ դատարանը կքննարկեր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը, Մկրտիչ Սարգսյանը դիմեց փախուստի, կեղծ անձնագրով հատեց ՀՀ սահմանն ու դարձյալ հայտնվեց Ռուսաստանում:
 
Սակայն Ռուսաստանի իրավապահները նկատել էին անձնագրի կեղծ լինելը եւ նրան  արտաքսեցին Հայաստան: Այս անգամ, սակայն, ՀՀ ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում Մ.Սարգսյանի նկատմամբ, ի վերջո, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
 
Եվ ահա շուրջ 1 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո, պարզվում է, որ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձը դարձյալ ազատ է արձակվել:
 
Թե ինչ հիմքով է ծանր հանցագործության մեջ մեղադրվող Մկրտիչ Սարգսյանը հայտնվել ազատության մեջ, «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել հետևյալը.

Գործարարի սպանության մեղադրանքով Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ ապացույցների անբավարար լինելու հիմքով: Իսկ կեղծ փաստաթղթերով ապօրինի սահմանը հատելու մեղադրանքով՝ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին և այս մեղադրանքով քրեական գործը կքննվի դատարանում:

 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]