Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին 05/16/2024   16:53 Տավուշի ոստիկանապետը հետեւում էր ակցիայի մասնակիցների հետ պատգամավորի վեճին (տեսանյութ) 05/16/2024   16:49 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել 05/16/2024   16:41 Թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 05/16/2024   16:38 Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ հեռացնելու այս իշխանությունը․ սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի․ Սրբազան հոր ուղերձը 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանությունում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին․հայտարարություն 05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   16:07 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 05/16/2024   16:04 Գիշերային Մհերը. Վահե Հովհաննիսյան
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»

Դատարանի շնորհիվ ազատության մեջ է հայտնվել սպանության համար հետախուզվողը 02/14/2013   12:47  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման շնորհիվ ազատության մեջ է հայտնվել պատվերով սպանություն կատարելու մեղադրանքով Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող Մկրտիչ Սարգսյանը։

2011թ. փետրվարի 9-ին ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել Նովոսիբիրսկ քաղաքի Լենինսկի շրջանի «Միկրոռայոն Գորսկի» փողոցի թիվ 56 շենքի մոտ հրազենային վնասվածքներով Կ. Ալոյանի դիակի հայտնաբերման փաստի առնչությամբ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Ալոյանը հանդիսանալով Նովոսիբիրսկ քաղաքում խոշոր ձեռնարկատեր, զբաղվել է կոշիկի արտադրությամբ, առևտրային և օֆիսային տարածքներ է տվել վարձակալության, կանխիկացրել է դրամական միջոցներ, դրամական միջոցներ է տվել տոկոսներով, պլանավորել է գնել Պաշինոյում գործարան, բիզնեսի զարգացման նպատակով Ռուսաստանի խնայբանկի Սիբիրսկի բանկից ստացել է վարկով գումարներ:

Պարզվել է նաև, որ 2011թ. հունվար, փետրվար ամիսներին Կ. Ալոյանի և քննությամբ չպարզված անձանց միջև վեճ է ծագել` վերջիններիս կողմից 16 000 000 ռուսական ռուբլին Ալոյանին չվերադարձնելու շուրջ: Այնուհետև քննությամբ չպարզված անձինք դիմել են ՀՀ քաղաքացի, Սևանի Ծովագյուղ գյուղում 1988թ. ծնված Մկրտիչ Սարգսյանին` վերջինիս առաջարկելով պատվերով, որոշակի վարձատրության դիմաց սպանել Ալոյանին:

Ռուսաստանի իրավապահների տեղեկացմամբ, 2011թ. փետրվարի 6-8-ը Մկրտիչ Սարգսյանը հետևել է Կ. Ալոյանի տեղաշարժերին, իսկ 2011թ. փետրվարի 8-ի գիշերային ժամին պատվիրատուների հետ միասին արդեն դարանակալել և սպասել է Կ. Ալոյանին վերջինիս ծանոթուհու բնակարանի մոտ: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, երբ Կ. Ալոյանը դուրս է եկել իր ծանոթուհու բնակարանի շքամուտքից, Մ.Սարգսյանը երկու անգամ կրակել է Կ.Ալոյանի վրա, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: 2012թ. մարտի 20-ին Մ. Սարգսյանը մեկնել է ՌԴ «Վնուկովո» օդանավակայանից:

ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչը նախաքննության ընթացքում, իսկ ավելի որոշակի` 2012թ. նոյեմբերի 1-ին, որոշում է կայացրել Մկրտիչ Սարգսյանին ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-ին մասի «զ» կետով (սպանությունը` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով, 2012թ. նոյեմբերի 2-ին Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՀՀ ԿԱ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ՌԴ իրենց գործընկերների կողմից հիշյալ հետախուզումը հայտարարելուց երեք ամիս չանցած, 2013 թ. հունվարի 26-ին ձերբակալել և ՀՀ ոստիկանության Երևանի ՁԱՊՎ են տեղափոխվել Մ. Սարգսյանին: Նույն օրը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության միջոցով ստացվել է Մ. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու մասին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Լենինյան շրջանի դատարանի 13.11.2012թ. որոշումը:

ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը, ղեկավարվելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի (այսուհետ` Մինսկի կոնվենցիա) դրույթների պահանջներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ, 478.2-րդ, 479-րդ հոդվածներով միջնորդել է Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ կիրառել կալանավորում 40 օր ժամկետով:

Սակայն, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննության առնելով Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, 2013թ. հունվարի 29-ի անհիմն որոշմամբ այն մերժել է: Պատճառաբանել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջազգային պայմանագրի իմաստով սեփական քաղաքացու հանձնումն օտարերկրյա պետությանն ուղղակիորեն արգելված է, ուստի քանի որ Մ.Սարգսյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օտարերկրյա պետությանը հանձնելու նպատակով կալանավորվել չի կարող: Եվ սա` այն դեպքում, երբ հետախուզվող Մ.Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացվել է ղեկավարվելով Մինսկի կոնվենցիայով, Եվրոպայի Նախարարների կոմիտեի թիվ 13/2006/ հանձնարարականի 6-րդ, 7-րդ կետերի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով:

Կարծում ենք, արդեն մեկ այլ քննության պարզելու խնդիրն է, թե դատարանն իրականում ինչու է մերժել հիշյալ միջնորդությունը, ինչո՞վ է առաջնորդվել, երբ միանշանակ է, որ օրենսդրության պահանջներով չի առաջնորդվել, արդյոք եղե՞լ են ինչ-ինչ շահագրգռություններ… Հիշյալ միջնորդության կապակցությամբ որոշում կայացրած դատավորն ինչպե՞ս կարող էր չիմանալ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի համաձայն` Հայաuտանի տարածքից դուրu հանցագործություն կատարած և ՀՀ տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 oր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեuված այլ ժամկետով` հանձնելու վերաբերյալ միջնորդությունը uտանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով:

Մինսկի կոնվենցիայի 72, 73-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` Մ.Սարգսյանի հանձնումը մերժելու դեպքում, ՀՀ իրավապահ մարմինները պետք է լուծեն նրան Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, ղեկավարվելով Մինսկի Կոնվենցիայի 56, 60, 61, 72, 73-րդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ, 478.2-րդ, 479-րդ հոդվածների պահանջներով:

Նշենք, որ դատարանին ներկայացված միջնորդությունը չի վերաբերել Մ. Սարգսյանին հանձնելու նպատակով կալանավորելուն, այլ համաձայն «Հանձնման մասին» 1957թ. եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթների, պետության, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ստանձնած պարտավորությանը` չհանձնելու դեպքում քրեական հետապնդում իրականացնելու իր տարածքում` այլ պետության տարածքում կատարած հանցագործության համար: Այսպիսով, կարծում ենք, թույլ է տրվել դատական սխալ, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2, 478.3 հոդվածները, դրանով անտեսվել են կիրառելի ներպետական և միջազգային-իրավական օրենսդրության դրույթները:

Դատարանը վկայակոչելով Մ.Սարգսյանի` ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, անտեսել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.3-րդ հոդվածի 8-րդ մասը, համաձայն որի, ժամանակավոր կալանավորման և հանձնման նպատակով կալանավորման վերաբերյալ «Սույն հոդվածի և սույն օրենսգրքի 478.2 հոդվածի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա` քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետություն փոխանցելու նպատակով: Փոխանցված քրեական գործը վարույթ ընդունելու պահից անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով»:

Այն, որ Մկրտիչ Սարգսյանը կասկածվում է ՌԴ-ում առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, վկայում է 2012թ. նոյեմբերի 2-ին ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչի կայացրած` մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը:

Ճիշտ է, դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետն անմիջապես ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշումը, ինչն էլ վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 11-ին բավարարել էր, բայց ընդհանուր իրավասության դատարանի որոշման շնորհիվ ազատության մեջ հայտնված Մկրտիչ Սարգսյանը հաջողացրել է թաքնվել քննությունից:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]