Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին 05/15/2024   15:58 Ոստիկանությունը չի հերքում, որ արգելվել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների աշխատանքը 05/15/2024   15:53 Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ 05/15/2024   15:51 Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ 05/15/2024   15:32 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը 05/15/2024   15:29 Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին 05/15/2024   15:18 Օպերայի մոտ ոստիկանությունն արգելապատնեշներ է տեղակայել. տարածքում մեծաթիվ կարմիր ու սեւ բերետավորներ են, անգամ՝ շներ (տեսանյութ) 05/15/2024   14:56 Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել 05/15/2024   14:55 Շարժման առաջնորդի կոչով քաղաքացիներն հավաքվում են Օպերայում. Ոստիկանությունը զորք է կուտակել . ուղիղ 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   14:31 Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 05/15/2024   14:25 Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ 05/15/2024   14:21 Պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   14:13 Օկուպացված Արցախում հանդիսավոր միջոցառմամբ հրաժեշտ են տալիս ռուս խաղաղապահներին 05/15/2024   13:57 Աննախադեպ երեւույթ. Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ 05/15/2024   13:50 ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են շարժմանը եւ պահանջում Փաշինյանի հրաժարականը. Ցանկ 05/15/2024   13:46 Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 05/15/2024   13:45 Արևմուտքը տարբերություն է դնում Վրաստանի և Հայաստանի բողոքի ցույցերի միջև. Զախարովա 05/15/2024   13:40 Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ 05/15/2024   13:35 Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում

Գետամեջի սառեցված հավերում դարձյալ սալմոնելա՞ է հայտնաբերվել… 04/14/2013   21:09  |  Վերլուծություններ

Վերջերս զարմանալի զուգադիպությամբ պարզվեց, որ Հայաստանում հավի մսի իրացմամբ զբաղվող երկու մրցակից ընկերությունների որոշ արտադրատեսակներ վտանգավոր են մարդու առողջության համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի›› սուպերմարկետում իրացվող, դարձյալ նույն օլիգարխին պատկանող ‹‹Ալեքս Գրիգ›› ընկերության կողմից Հայաստան ներկրված սառեցված հավ «Սադիա›› և սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ›› (DOUX) սննդատեսակներում տեստոստերոն հորմոնի չափազանց բարձր (վտանգավոր) պարունակության հայտնաբերումից կարճ ժամանակ առաջ կատարել էր մեկ այլ բացահայտում. ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի (շուկայում առավել հայտնի որպես ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա››) արտադրական պահեստներից նմուշառված ‹‹սառեցված հավ›› արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին ‹‹սալմոնելա›› անվամբ հայտնի մանրէներ, որոնք աղիքային ինֆեկցիայի հարուցիչ են ու լուրջ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար:

Ըստ մասնագետների, այն առաջացնում է օրգանիզմի ընդհանուր թունավորում, սրտխառնոց, թուլություն, բարձր ջերմություն: Եթե դրանով վարակված երեխան ժամանակին բուժօգնություն չստանա, կարող է նույնիսկ ջրազրկվել ու մահանալ:

Aravot.am-ում արդեն հրապարակված ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանի պարզաբանման համաձայն` ‹‹Սալմոնելան ախտածին մանրէ է, որն առաջացնում է աղիքային վարակիչ հիվանդություն և սննդային թունավորում` սալմոնելիոզ: Սննդային թունավորումն այն է, որն աճում է, բազմանում է սննդի մեջ, և սննդային թունավորման ժամանակ մարդը մարդուց չի վարակվում, իսկ աղիքային հիվանդության ժամանակ մարդը կարող է արտաքին միջավայրից վերցնել այդ մանրէն և վարակվել այդ հիվանդությամբ, այդ դեպքում մարդը կարող է դառնալ վարակի աղբյուր››:

Ծառայությունը հիշյալ ընկերությունում դիտարկման արդյունքների հիման վրա իրականացրած ստուգման ընթացքում պարզել էր, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասն ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով:

Ավելին. պարզվել էր նաև, որ մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները պարբերական բժշկական զննություն չեն անցել: Այս պայմաններում ընկերության արտադրական պահեստներից նմուշառված ‹‹սառեցված հավ›› արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում ‹‹սալմոնելա›› մանրէների հայտնաբերումը, կարծում ենք, զարմանալի, անհավատալի չպետք է համարել ու կասկածի տակ դնել, ինչպես օրեր առաջ վարվեց ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Սարգսյանը: Ըստ վերոնշյալ տեսչության մասնագետի, մանրէն սնունդ և մարդու օրգանիզմ կարող է թափանցել ոչ պատշաճ սանիտարական պայմանների դեպքում:

Նկատի ունենալով առկա փաստերը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ինչպես արդեն հայտնի է, արգելել է ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը, ընկերությունից պահանջել է արտադրանքը դուրս հանել շրջանառությունից, տեղեկացնել սպառողներին այդ մասին և սպառողներից հետ վերցնել արտադրանքը: Բնականաբար, հետաքրքիր է, թե ծառայությունը հետամուտ եղե՞լ է իր իսկ պահանջների կատարմանը, ընկերության հիշյալ արտադրանքն այլևս անվտա՞նգ է, լաբորատոր փորձաքննությամբ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի ‹‹սառեցված հավ›› արտադրանքի այլ խմբաքանակների նմուշներում ‹‹սալմոնելա›› մանրէներ հայտնաբերվե՞լ են, թե ոչ:

‹‹Քանի որ գործունեությունը կասեցվել է, մենք այլևս չենք շարունակել այդ թեմայով զբաղվել, և հետո ինքնուրույն իրենք իրենց նմուշները բերել են լաբորատորիա››,- «Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի, թե ինչ է պարզվել ընկերության կողմից լաբորատորիա բերված նմուշների փորձաքննության արդյունքում: Որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ասաց. ‹‹Ունենք լաբորատոր փորձաքննության արդյունքները, բայց դա հրապարակման ենթակա չէ, քանի որ սեփական նախաձեռնությամբ է արվել տնտեսվարողի: Երբ որ գործունեությունը կվերականգնվի և մենք կունենանք այդ թեմայով ասելու բան, անպայման կհրապարակենք››: Հետաքրքիր է`սա կարդալուց հետո ի՞նչ կարող է մտածել ընթերցողը, եթե ոչ ենթադրել, որ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի ‹‹սառեցված հավ›› արտադրանքի այլ խմբաքանակների նմուշներում ևս հայտնաբերվել են ‹‹սալմոնելա›› մանրէներ, այլապես ծառայությունն ինչո՞ւ է հրաժարվում է հրապարակել լաբորատոր փորձաքննության արդյունքները, նախընտրում դրանք թաքցնել:

Ավելին. ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղեկացմամբ, ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ընկերությունում ‹‹նաև երկրորդ գերատեսչությունն է հիմա ստուգում իրականացնում, դրա համար նյութերը դեռևս հրապարակման ենթակա չեն››: Որևէ բացատրություն չեղավ և անհասկանալի մնաց, թե ի՞նչ կապ ունի երկրորդ գերատեսչության ստուգումը նյութերի հրապարակման օրենսդրական պահանջի հետ: Իսկ ընկերությունում ստուգում իրականացնող ո՞ր երկրորդ գերատեսչության մասին է խոսքը:

‹‹Դա նույնպես չեմ կարող ասել, որովհետև ինձ ընդամենն ասել են, որ համաձայն օրենսդրության, եթե… Այդպիսի պատասխան եմ ես ստացել››,- ասաց հիշյալ բաժնի ղեկավարը` ծառայությունում իր վերադասի հետ չիմանալով կամ անտեսելով, որ ընկերությունում ստուգում իրականացնող երկրորդ պետական մարմնի անվան հրապարակումից հրաժարվելը ոչ թե ‹‹համաձայն օրենսդրության›› է, այլ` հակառակ օրենսդրության:

Որոշ տեղեկություններից ելնելով, կարելի է ենթադրել, որ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ընկերությունում ստուգումներ են կատարում կամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, կամ էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը: Վերջինս դեռ ավելի վաղ` 2011 թ. նոյեմբերին, ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա›› ընկերությանը վարչական պատասխանատվության է ենթարկել այն նույն խախտման համար, որը մոտ 2 ամիս առաջ հայտնաբերել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ստեղծված և դիտարկում իրականացնող աշխատանքային խումբը: Վերջինս այցելելով ‹‹Գրիգ էլ Մետ›› ՍՊԸ վերանվանված ‹‹Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա››, կազմել է արձանագրություն, որում, ի թիվս հայտնաբերված այլ խախտումների, նշված է նաև. ‹‹Պատրաստի արտադրանքի՝ սառեցված հավի փաթեթավորման վրա մակնշված չէ արտադրող ընկերության անվանումը, խմբաքանակի նույնականացման նշանը, փաթեթավորման վրա առկա չէ պիտանիության ժամկետը››: Ընկերությունը հանձնաժողովի տուգանքից, ցավոք, համապատասխան հետեւություններ չի կատարել:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի 2011թ. հուլիսի 26-ի ‹‹Հսկիչ գնում իրականացնելու մասին›› թիվ 106-Ա հրամանի հիման վրա 2011թ. հուլիսի  26-ին անհատ ձեռնարկատեր Աիդա Առաքելյանի մոտ (ք. Հրազդան, Միկրոշրջան Գ-1) իրականացվել է հսկիչ գնում: Գնվել է ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա›› ՍՊԸ-ի կողմից արտադրվող և իրացվող ‹‹Գետամեջ›› անվանումով բրոյլերի սառեցված ոտք, որի փաթեթավորման վրա բացակայել է ապրանքի արտադրության ժամկետի վերաբերյալ նշումը (մակնշումը): Հանձնաժողովն իր 09.11.2011թ. թիվ 514-Ա որոշմամբ հիշյալ խախտումը որակել է որպես հասարակության մոլորեցում` անբարեխիղճ մրցակցության գործողություն, ինչի համար ընկերության նկատմամբ նշանակել է 1մլն դրամի վարչական տուգանք:

Ծառայության կազմած հիշյալ արձանագրությունից պարզ է դառնում, որ ընկերությունն արհամարհել է հանձնաժողովի որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը` ‹‹դադարեցնել և հետագայում բացառել Օրենքի խախտմամբ թռչնամսի արտադրությունը և իրացումը…››: Սա բավական լուրջ հիմք է, որպեսզի ՏՄՊՊ հանձնաժողովը, եթե, իհարկե, նա չէ ընկերությունում ստուգում սկսած պետական մարմինը, ստուգում իրականացնի ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ում:

 

 

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]