Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան

Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշումը թողնվել է ուժի մեջ 10/18/2016   13:59  |  Վարչական իրավունք

ՀՀ վարչական դատարանը հինգ դատավորից բաղկացած կազմով մերժել է Սերժիկ Ավետիսյանի հայցն ընդդեմ թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի: Հիշյալ ընտրական հանձնաժողովի՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 2016 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 179-Ա և Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավար ընտրելու մասին 2016 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 180-Ա որոշումները թողնվել են ուժի մեջ:

Հայցվորը խնդրում էր անվավեր ճանաչել  Կոտայքի մարզի Զովունի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 2016 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 179-Ա որոշումը, Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավար ընտրելու մասին 2016 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 180-Ա որոշումը և 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Զովունի համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:

Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի են ունեցել համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված են եղել երկու թեկնածուներ՝ Սերժիկ Զաքարի Ավետիսյանը և Վրույր Մանուկի Սիմոնյանը: Ընտրություններն անց են կացվել երեք տեղամասերում՝ 27/01, 27/02 և 27/03:

Թիվ 27/01 ընտրական տեղամասում համայնքի ղեկավարի քվեարկության արդյունքները հետևյալն են. ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 1601, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1150, այդ թվում՝ նույնականացման քարտով քվեարկություն կատարած անձանց թիվը՝ 230, հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 1620, որոնցից մարվել է 470 քվեաթերթիկ, 22-ը ճանաչվել է անվավեր, քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը՝ 1130, իսկ թեկնածուների միջև քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ավետիսյան Սերժիկ Զաքարի օգտին՝ 496, Սիմոնյան Վրույր Մանուկի օգտին՝ 612:

Թիվ 27/02 ընտրական տեղամասում համայնքի ղեկավարի քվեարկության արդյունք-ները հետևյալն են. ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 1359, քվեարկության մասնակիցների թիվը՝ 580, հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 1380, որոնցից մարվել է 800 քվեաթերթիկ, 32-ը ճանաչվել է անվավեր, քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը՝ 571, իսկ թեկնածուների միջև քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ավետիսյան Սերժիկ Զաքարի օգտին՝ 292, Սիմոնյան Վրույր Մանուկի օգտին՝ 247: Սերժիկ Զաքարի Ավետիսյանի վստահված անձ Սանասար Զաքարի Ավետիսյանը 03.10.2016 թվականին ժամը 16:30-ին դիմում է ներկայացրել թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ խնդրելով կատարել վերահաշվարկ, որի արդյունքում արձանագրված տվյալները մնացել են անփոփոխ:

Թիվ 27/03 ընտրական տեղամասում համայնքի ղեկավարի քվեարկության արդյունքները հետևյալն են. ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 1794, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1200, հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 1819, որոնցից մարվել է 619 քվեաթերթիկ, 29-ը ճանաչվել է անվավեր, քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը՝ 1180, իսկ թեկնածուների միջև քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ավետիսյան Սերժիկ Զաքարի օգտին՝ 603, Սիմոնյան Վրույր Մանուկի օգտին՝ 548: Թիվ 27/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Համեստ Խաչիկի Թումասյանը 03.10.2016 թվականին ժամը 15:55-ին դիմում է ներկայացրել թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ բողոքարկելով տեղամասի արդյունքները: Վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկները թիվը կազմել է 34, իսկ թեկնածուների միջև քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ավետիսյան Սերժիկ Զաքարի օգտին 600, Սիմոնյան Վրույր Մանուկի օգտին՝ 546:

Երեք տեղամասերի արդյունքներն ամփոփվել են թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Ըստ այդմ, ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 4.754, քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 0, համայնքում ընտրողների ընդհանուր թիվը՝ 4.754, քվեարկության մասնակիցների թիվը՝ 2.930, այդ թվում՝ նույնականացման քարտով քվեարկության մասնակիցների թիվը՝ 482, տարածքային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 4.819, ելունդների համարները՝ 1-4819, տարածքային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1.889, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 88, Սերժիկ Զաքարի Ավետիսյանի օգտին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը՝ 1.388, Վրույր Մանուկի Սիմոնյանի օգտին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը՝ 1.405, քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը՝ 2.881, անճշտությունների գումարային չափը՝ 0:

Ըստ հայցվոր կողմի, տվյալ պարագայում վարչական մարմինը պատշաճ չի իրականացրել իր հանրային իշխանական լիազորությունները:

Այսպես, Կոտայքի մարզի Զովունի համայնքի բոլոր ընտրողները պետք է ունենային հավասար պայմաններ քվեարկությանը մասնակցելու ընթացքում, մինչդեռ նշված համայնքի 27/03 ընտրատեղամասում ընտրություններն անց են կացվել բոլորովին այլ պայմաններով, որոնք, իբրև թե, այդ տեղամասի ընտրական հանձնաժողովի արձանագրային որոշմամբ են առաջնորդվել: Մասնավորապես, նշված ընտրություններում համայնքի ղեկավարի քվեարկության ծրարը և քվեաթերթիկը նախատեսված են եղել դեղին գույնի, իսկ ավագանունը՝ սպիտակ: Մինչդեռ հանձնաժողովը ապօրինաբար որոշել է, որ դեղին քվեաթերթիկը պետք է դրվի սպիտակ ծրարի մեջ, իսկ սպիտակ քվեաթերթիկը դեղին ծրարի մեջ: Նշված խախտումը հայտնաբերվել է հանձնաժողովի անդամ Համեստ Թումասյանի կողմից, մինչդեռ հանձնաժողովը առկա սխալը ուղղելու փոխարեն ընտրությունները սկսվելու պահից մոտ 8 ժամ անց կայացրել է այլ ընթացակարգով ընտրություն կազմակերպելու մասին արձանագրային որոշում, որի լիազորությունը չի ունեցել: Արդյունքում մոտ 40 սահմանված նմուշի ծրար և քվեաթերթիկ հայտարարվել են որպես չսահմանված նմուշի, ինչը հավուր պատշաճի պատասխանողի կողմից քննության առարկա չի դարձվել:

ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված՝ միևնույն ժամանակ տարբեր ընտրությունների անցկացվելու դեպքում ծրարի և քվեաթերթիկի՝ գույնով իրար համապատասխանելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործնականում ապահովելու անձանց հավասար հիմունքներով ակտիվ ընտրական իրավունքի իրացումը:

 Չսահմանված նմուշի սպիտակ ծրարները, որոնք պարունակել են դեղին քվեաթերթիկներ, հանձնաժողովի կողմից որակվել են որպես սահմանված նմուշի:

Նման պայմաններում, արձանագրված թվով 1180 ծրարներն ու դրանցում առկա քվեաթերթիկները չեն համապատասխանել միմյանց գույնով և նպատակով, որպիսի պարագայում դրանք չսահմանված նմուշի են:

Ընդ որում, թիվ 27/03 ընտրատեղամասում ընտրությունների կազմակերպման այլ կարգ սահմանելը ունեցել է շղթայական ռեակցիա: Մասնավորապես, այլ տեղամասերի ընտրողները տեղեկանալով, որ ընտրությունները իրականացվում են այլ կարգով, այլ տեղամասերում նույնպես հետևել են 27/03 ընտրատեղամասի օրինակին, ինչի հետևանքով 27/03 տեղամասում սահմանված նմուշի որակված ծրարները մյուս տեղամասերում ճանաչվել են չսահմանված նմուշի:

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքում տեղի ունեցած ընտորությունների արդյունքում կայացվել է երկու որոշում՝ 02.10.2016 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 179-Ա որոշումը և Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավար ընտրելու մասին 2016 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 180-Ա որոշումը: ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթներից հետևում է, որ տրամաբանորեն 1-ին որոշումը պետք է նախորդի 2-րդ որոշմանը, մինչդեռ 02.10.2016 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 179-Ա որոշումը կայացվել է 1 օր ժամկետի խախտմամբ, իսկ առկա ապացույցները վկայում են, որ այն ընդհանրապես չի կայացվել, քանի որ առկա է 08.10.2016 թվականին նկարահանված տեսանյութ, որտեղ թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ այդ որոշումը չի կայացվել և չի հրապարակվել: Բացի այդ, այն ստորագրել է միայն հանձնաժողովի նախագահը, մինչդեռ պետք է ստորագրվեր հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

Վիճարկվող որոշմամբ արձանագրվել է, որ տեղի են ունեցել խախտումներ, որոնք սակայն չէին կարող ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, իսկ որևէ այլ տեղեկատվություն այդ խախտումների բնույթի, այն կատարած սուբյեկտների և ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չունենալու վերաբերյալ, որոշումը չի պարունակում: Նման պայմաններում խախտվել է վարչական ակտի որոշակիության սկզբունքը, քանի որ դրանից պարզ չէ վարչական մարմնի կողմից գնահատական տալու հիմքերը:

Մի շարք քվեաթերթիկներ հանձնաժողովների կողմից անվավեր են ճանաչվել, սակայն դրանք իրականում վավեր քվեաթերթիկներ են:

Ընտրություններին մասնակցել են անձիք, որոնք ընտրության ժամանակ չեն եղել համայնքում, այլ եղել են Հայաստանի Հանրապետությունից դուրս: Բացի այդ, համայնքում կան նաև տարբեր կրոնական պատկանելիության անձիք, որոնց հավատքը արգելում է մասնակցել ընտրություններին, մինչդեռ այդ մարդկանց փոխարեն քվեարկել են այլ անձինք: Հատկապես կեղծիքը շատ է եղել այն մարդկանց շրջանում, ովքեր քվեարկել են նույնականացման քարտով, քանզի նույնականացման քարտի դեպքում առավել շատ են կեղծիքների հնարավորությունները: Իսկ նշված խնդիրը կարող է բացահայտվել ընտրողների ցուցակների ուսումնասիրության արդյունքում, որից հետո կարող են բացահայտվել կոնկրետ ֆիզիկական անձանց տվյալներ, որոնց անվան դիմաց ցուցակներում առկա է ստորագրություն, սակայն նրանք իրականում չեն մասնակցել քվեարկությանը:

Ըստ պատասխանող կողմի՝ թիվ 27/03 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, նշվածն ընդամենը տեխնիկական վրիպակ է, որից չի տուժել ընտրական գործընթացը, իսկ ընտրողների կամարտահայտությունը հստակ է եղել: Հետևաբար, հանձնաժողովի տեխնիկական վրիպակի արդյունքում չի կարող տուժել բուն ընտրական գործընթացը, որը նպատակ է հետապնդում ապահովել անձի սահմանադրական իրավունքների իրականացումը:

Հայցվորի այն պնդման կապակցությամբ, թե ընտրությունների արդյունքները ամփոփելու մասին որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է, քանի որ ստորագրված է միայն հանձնաժողովի նախագահի կողմից, պատասխանող կողմը վկայակոչել է ՀՀ ընտրական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասը, որով հստակ սահմանվում է, որ ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որպիսի պարագայում միայն հանձնաժողովի նախագահի ստորագրությունը բավարար է: Պատասխանողի համար անհասկանալի է նաև հայցվորի դիրքորոշումը վիճարկվող որոշման վերաբերյալ, քանի որ, մի դեպքում՝ նրա պնդմամբ այդ որոշումը գոյություն չունի, իսկ մյուս դեպքում՝ նա վիճարկում է այդ որոշումը:

Հայցվորը չի ներկայացրել նաև որևէ ապացույց՝ կապված նույնականացման քարտով իրենց ընտրական իրավունքն իրականացրած թվով 482 անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու կամ կրոնական համոզմունքների պատճառով ընտրությանը չմասնակցելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է անվավեր քվեաթերթիկներին, ապա  ըստ պատասխանողի, ակներև է, որ բոլոր անվավեր քվեաթերթիկները ի սկզբանե եղել են անվավեր և ճիշտ են գնահատվել հանձնաժողովների կողմից, քանզի դրանցում կատարված նշումները չեն համապատասխանում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ձևին:

Դատարանն արձանագրել  է, որ 02.10.2016 թվականին տեղի ունեցած Զովունի համայնքի ղեկավարի ընտրական գործընթացի նյութերը վկայում են, որ  02.10.2016 թվականին տեղի ունեցած Զովունի համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներն ամփոփվել են  սահմանված կարգով ամփոփվել և դրանց արդյունքում ընտրված է ճանաչվել Վրույր Մանուկի Սիմոնյանը:

Վարչական դատարանն արձանագրել է, որ  միևնույն օրը միաժամանակ երկու ընտրությունների անցկացման դեպքերում օրենսդիրը նախատեսում է տարբեր գույների քվեաթերթիկների և ծրարների օգտագործում, ընդ որում, միևնույն գույնի քվեաթերթիկները պետք է տեղադրվեն միևնույն գույնի ծրարների մեջ և տեղադրվեն համապատասխան քվեատուփում:

Մինչդեռ թիվ 27/03 տեղամասում համայնքի ղեկավարի նարնջագույն քվեաթերթիկները տեղադրվել են ավագանու քվեաթերթիկների համար նախատեսված սպիտակ ծրարների մեջ և տեղադրվել են ղեկավարի քվեաթերթիկների համար նախատեսված քվեատուփում և հակառակը: Նման պայմաններում, հաշվի առնելով հայցվոր կողմի դիրքորոշումը, դատարանը անհրաժեշտ է համարում պարզել նման իրավիճակի հետևանքը՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկների և ծրարների իրավական կատեգորիաների համատեքստում:

Դատարանը նկատում է, որ հայցվոր կողմը, համարելով համայնքի ղեկավարի քվեատուփից դուրս բերված սպիտակ ծրարները չսահմանված նմուշի, վկայակոչում է Ընտրական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (չսահմանված նմուշի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը), իսկ որպես սպիտակ ծրարներում առկա համայնքի ղեկավարի նարնջագույն քվեաթերթիկների չսահմանված նմուշի լինելու իրավական հիմք՝ մատնանշում է նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (քվեարկության չսահմանված նմուշի ծրարում գտնվող քվեաթերթիկը): Մինչդեռ նշվածն իրենից ներկայացնում է իրավական որոշակիությունից զուրկ փակ շրջան. քվեարկության ծրարը չսահմանված նմուշի է, քանի որ այն պարունակում է չսահամանված նմուշի քվեաթերթիկ, իսկ ծրարում առկա քվեաթերթիկը չսահմանված նմուշի է, քանի որ այն տեղադրված է չսահմանված նմուշի ծրարի մեջ: Դատարանի կարծիքով, տվյալ դեպքում թե՛ քվեարկության ծրարների, թե՛ քվեաթերթիկների նմուշների սահմանված կամ չսահմանված լինելը պետք է գնահատվի առանձին վերցված, և եթե պարզվի, որ դրանցից մեկը ինքնուրույն չսահմանված նմուշի է, ապա այն ինքնաբերաբար կհանգեցնի մյուսի չսահմանված նմուշի համարվելուն:

Այս կապակցսւթյամբ դատարանն արձանագրում է, որ համայնքի ղեկավարի քվեատուփում հայտնաբերված սպիտակ ծրարներում առկա նարնջագույն թվով 1180 քվեաթերթիկներն ինքնուրույն վերցված սահմանված նմուշի են, քանի որ դրանք համապատասխանում են համայնքի ղեկավարի քվեարկության համար նախատեսված ձևին (այսինքն՝ պարունակում են միատեսակ տեղեկություններ քվեարկության, ինչպես նաև թեկնածուների մասին և ցույց են տալիս նրանց քվեարկելու տեղն ու կարգը):

Իսկ համայնքի ղեկավարի քվեատուփում հայտնաբերված սպիտակ ծրարների հետ կապված, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել ավագանու քվեաթերթիկների համար, դատարանն արձանագրում է, որ տվյալ խնդրի շրջանակներում ակնհայտորեն բացակայում են Ընտրական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում թվարկված (3-րդ կետի մասին դատարանը դիրքորոշում հայտնեց վերը), ինչպես նաև 1-ին մասում նշված չկնքված կամ այլ կնիքով կնքված ծրարների դեպքերը, ուստի անհրաժեշտ է քննարկել միայն այն հարցը, թե արդյոք խնդրո առարկա ծրարները սահմանված նմուշից ակնհայտ տարբերվող են:

Այս կապակցությամբ դատարանը նկատում է, որ համայնքի ղեկավարի քվեարկության համար ի սկզբանե նախատեսված են եղել նարնջագույն ծրարներ, իսկ փաստացի օգտագործվել են սպիտակ ծրարները: Այսինքն՝ խնդրո առարկա ծրարները տարբերվել են այն ծրարներից, որոնք նախատեսված են եղել ի սկզբանե: Սակայն դա դեռ չի նշանակում, որ ծրարները չսահմանված նմուշի են: Ինչպես երևում է Ընտրական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումից, տարբերությունը պետք է լինի ակնհայտ, որպեսզի առաջացնի նման հետևանք: Ուստի անհրաժեշտ է քննարկել տվյալ տարբերությունը որպես ակնհայտ գնահատելու խնդիրը:

Դատարանը գտել է, որ  ծրարների սխալ օգտագործման արդյունքում համայնքի ղեկավարի քվեաթերթիկները հայտնվել են ավագանու համար նախատեսված ծրարներում, իսկ վերջիններս՝ համայնքի ղեկավարի քվեարկության համար նախատեսված քվեատուփում և հակառակը: Նշվածն, ինքնին, խնդիր չի առաջացնում, քանի որ ընտրողն, ի վերջո, իր կամքն արտահայտում է քվեաթերթիկում համապատասխան թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով, որի վրա ծրարների շփոթությունը որևէ կերպ չի ազդում: Այլ խնդիր է, որ ծրարների շփոթության հետևանքով համայնքի ղեկավարի քվեաթերթիկը պարունակող ծրարը կարող է սխալմամբ հայտնվել ավագանու քվեատուփի մեջ կամ համայնքի ղեկավարի քվեատուփի մեջ հայտնվի համայնքի ղեկավարի քվեաթերթիկ պարունակող նարնջագույն ծրար, որոնք որակվեն որպես չսահմանված նմուշի և չհաշվարկվեն քվեարկության արդյունքներն ամփոփելիս: Ուստի դատարանը այս հարցի լուծումն ուղղակիորեն կապում է չսահմանված նմուշի ծրարների հետազոտման հետ, որի արդյունքում, եթե ի հայտ կգան հայցվորի օգտին քվեարկած վավեր քվեաթերթիկներ, որոնց քանակը կփոխի ընտրությունների ելքը, ապա խախտումը կարող է միայն այդ դեպքում որակվել որպես ակնհայտ, քանի որ ազդում է ընտրողների կամարտահայտության վրա:

Այս նկատառումից ելնելով՝ դատարանը պահանջել է բոլոր երեք տեղամասերում համայնքի ղեկավարի, ինչպես նաև ավագանու քվեատուփերից դուրս բերված և չսահմանված նմուշի որակված ծրարները: Այս կապակցությամբ դատարանն արձանագրել է, որ ներկայացվեց միայն թիվ 27/01 և 27/03 տեղամասերի չսահամնված նմուշի ծրարները, իսկ 27/02 տեղամասի չսահամնված նմուշի ծրարները, ըստ պատասխանողի, չեն հայտնաբերվել: Նման պայմաններում 27/02 տեղամասի չսահամնված նմուշի ծրարների բացակայության հարցը դատարանը կգնահատի առկա ծրարների հարցը քննարկելուց հետո:

Դատարանը փաստել է, որ չսահմանված նմուշի ծրարների պարունակությունը հետազոտվել է դռնբաց դատական նիստում, որից հետո դրանք պատշաճ կարգով փաթեթավորվել են և վերադարձվել հանձնաժողովին:

Բոլոր երեք տեղամասերում անվավեր ճանաչված քվեարթերթիկներից միայն 5-ն են, որոնք վավեր են, սակայն դա որևէ կերպ չի փոխում ընտրությունների վերջնական արդյունքը, ավելին, դրանցից առավելը հաղթած թեկնածուի օգտին է:

Այսպիսով, դատարանն արձանագրել  է, որ հայցվոր կողմի բարձրացրած խնդիրներից  որևէ մեկը հիմք չէ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Դատարանն, այսպիսով, արձանագրել է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման, իսկ թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումները պետք է թողնվեն ուժի մեջ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:11 18/10/2016  |  Քրեական խրոնիկոնՀամայնքի ղեկավարի թեկնածուն և նրա համախոհները խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքներին
14:04 11/10/2016  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունն արձագանքում է ԱԺ պատգամավոր Մարուքյանի կողմից արված հայտարարությանը
11:51 11/10/2016  |  Ընտրական իրավունք«Համախմբում»-ը բողոքարկել է Գյումրիի ընտրական հանձնաժողովի որոշումը
18:08 10/10/2016  |  Ընտրական իրավունքՏԸՀ նախագահի և համայնքի ղեկավարի թեկնածուի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ
13:06 07/10/2016  |  Քրեական խրոնիկոնՀամայնքի ղեկավարի թեկնածուն կաշա՞ռք է տվել. հարուցվել է քրեական գործ
15:56 06/10/2016  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ
15:16 06/10/2016  |  Քրեական խրոնիկոնՎանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և գույքը վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
09:50 06/10/2016  |  ՄամուլՍևանի ավազանու նախկին անդամը դիմել է դատարան. «Չորրորդ Իշխանություն»
11:51 05/10/2016  |  Ընտրական իրավունքՋիլ եւ Վարսեր համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկը կատարվել է
09:55 04/10/2016  |  Քրեական խրոնիկոնԼրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]