ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ից շուրջ կես միլիոնի դոլարի հափշտակության մեջ մեղադրվողը գրավով ազատ կարձակվի՞ 06/29/2016 16:15 | Դատական ռեպորտաժներ
Պաշտպանության նախարարությունից շուրջ կես միլիոն դոլարի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Աշոտ Սարգսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին:
Պաշտպան Արթուր Սարգսյանը միջնորդել է բեկանել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2016թ. կայացված որոշումը, ամբողջությամբ բավարարել միջնորդությունը , Աշոտ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց` գրավով:
Իսկ գրավի չափ սահմանել 1-2 միլիոն ՀՀ դրամ գումար կամ ընտրել անձնական երաշխավորություն:
Հունիսի 21-ին կայացված դատական նիստում, որին ի դեպ ամբաստանյալը չի ներկայացվել իբրև թե առողջական վիճակով պայմանավորված, դատարանը մերժել է Աշոտ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, գործը 2015թ. նոյեմբերի 20-ին մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Լևոն Արազյանին և մինչև այսօր ըստ էության կայացվել է շուրջ 7 դատական նիստ:
Նշենք նաև, որ գործով նախնական քննության ընթացքում ևս Աշոտ Սարգսյանը հաճախակի էր «հիվանդանում» հատկապես խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ և քրեակատարողական վարչությանը, առողջապահության նախարարությանն ուղղված միջնորդագրերի արդյունքում ի վերջո հաջողվել է քաշքշուկների դեմն առնել, սակայն այժմ էլ այդ ամենը շարունակվում է դատարանում։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գործը քննվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում և մի քանի այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում քննչական կոմիտեին հաջողվել էր ձեռք բերել փաստաթղթերի բնօրինակները, որոնց համաձայն՝ տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում ներկայացվել են ուռճացված գներ, հաշիվ-ապրանքագրերում ներառվել են կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում՝ նախնական տվյալներով հափշտակվել է շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Այսպես՝ 2013 թվականի օգոստոսի 21-ին «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերությունը ՀՀ ՊՆ-ի հետ ստորագրել է թիվ ԲԸԱՀԱՊՊՁԲ-1-3 պայմանագիրը՝ ՀՀ ԶՈՒ օպերատիվ կառավարման և իրավիճակների վերահսկման կենտրոնի տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը կազմել է 485.831.189 ՀՀ դրամ։
Նախքան ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագրի կնքումը նշված ընկերության տնօրենը մասնակցել է բանակցային գործընթացին։ Նկատի ունենալով, որ ՀՀ-ում նմանատիպ համակարգ չկա, և համակարգի ստեղծման համար առաջադրված խնդիրները բարդ ու մեծածավալ են, որոնք պահանջում են նոր տեղեկատվական տեխնոլոգիայի կիրառում, և անհրաժեշտ կլինի մի շարք երկրներից ձեռք բերել տարբեր տեսակի ու քանակի սարքավորումներ, որոնք ՀՀ շուկայում չկան, ինչի պարագայում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք հնարավորություն չեն ունենա ներկայացված գնային առաջարկն ուսումնասիրել և համեմատել շուկայական արժեքների հետ, բացի այդ, արտերկրից ձեռք բերված ապրանքները հասցեագրվելու են ՀՀ պաշտպանության նախարարության անունով, և դրանք ենթակա չեն հայտարարագրման՝ արտերկրից ձեռք բերվող ապրանքների գնային առաջարկում ներկայացրել է դրանց իրական արժեքներից տարբերվող, ուռճացված գներ:
Անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել տարբեր երկրներից:
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություններ են ուղարկվել մի քանի այլ երկրների իրավապահ մարմիններին և համագործակցության արդյունքում ԱՄՆ-ից և Վրաստանից ստացվել էին տվյալ երկրներում գործող տարբեր ընկերություններից սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության գործարքների արժեքների մասին փաստական տվյալներ, պարզվել կատարված հափշտակության մեխանիզմը։
Կատարված խարդախությունը թաքցնելու նպատակով ձեռք են բերվել պայմանագրի տեխնիկական տվյալներին համապատասխան ապրանքներ, սակայն նշված ընկերության տնօրենի կողմից դրանց վերաբերյալ պատրաստվել են կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր. մուծվել է պայմանագրով նախատեսված հարկային պարտավորությունների ողջ գումարը, իսկ հափշտակված գումարներն ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ձևակերպվել են որպես կրեդիտորական պարտքեր:
Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար՝ 454.916,65 ԱՄՆ դոլարին համարժեք 186.136.612 մլն ՀՀ դրամ հափշտակելու համար Աշոտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել