Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին 05/15/2024   15:58 Ոստիկանությունը չի հերքում, որ արգելվել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների աշխատանքը 05/15/2024   15:53 Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ 05/15/2024   15:51 Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ 05/15/2024   15:32 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը 05/15/2024   15:29 Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին 05/15/2024   15:18 Օպերայի մոտ ոստիկանությունն արգելապատնեշներ է տեղակայել. տարածքում մեծաթիվ կարմիր ու սեւ բերետավորներ են, անգամ՝ շներ (տեսանյութ) 05/15/2024   14:56 Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել 05/15/2024   14:55 Շարժման առաջնորդի կոչով քաղաքացիներն հավաքվում են Օպերայում. Ոստիկանությունը զորք է կուտակել . ուղիղ 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   14:31 Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 05/15/2024   14:25 Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ 05/15/2024   14:21 Պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   14:13 Օկուպացված Արցախում հանդիսավոր միջոցառմամբ հրաժեշտ են տալիս ռուս խաղաղապահներին 05/15/2024   13:57 Աննախադեպ երեւույթ. Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ 05/15/2024   13:50 ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են շարժմանը եւ պահանջում Փաշինյանի հրաժարականը. Ցանկ 05/15/2024   13:46 Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 05/15/2024   13:45 Արևմուտքը տարբերություն է դնում Վրաստանի և Հայաստանի բողոքի ցույցերի միջև. Զախարովա 05/15/2024   13:40 Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ 05/15/2024   13:35 Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   13:24 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/15/2024   13:13 Ռուս խաղաղապահներն արեցին այն կարևորը, որը չպետք է մոռանալ՝ նրանք խաղաղություն և կայունություն բերեցին ԼՂ. Գալուզին 05/15/2024   13:08 Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար 05/15/2024   13:03 Սամվել Դանիելյանին Բագրատ Սրբազանին ողջունելու պատճառով ազատելը իշխանությունների ճղճիմ և մորթապաշտ լինելու լավագույն ցուցիչն է. Սոս Հակոբյան 05/15/2024   13:00 Շարժումը այս փուլում քաղաքական ուժերին փոխանցելը վտանգավոր է. քաղաքագետ 05/15/2024   12:58 Ակցիայի կազմակերպումը հետապնդում է մեկ պարզ նպատակ` ցույց տալ ամբողջ աշխարհին, հյուրերին, որ Փաշինյանը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի. հայտարարություն 05/15/2024   12:54 Մոսկվան ողջունում է Ալմաթիում Երևանի ու Բաքվի բանակցությունները. Գալուզին 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   12:29 Իշխան Գևորգյանը և մյուսները ձերբակալվել են ապօրինի զենք պահելու կասկածանքով, թեև անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել․ որոշումն ապօրինի է․փաստաբան 05/15/2024   12:27 Գավառում կասեցվել է գործող «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը 05/15/2024   12:20 Սամվել Դանիելյանին պաշտոնից ազատել են՝ քայլերթի ժամանակ արքեպիսկոպոսին մոտենալու, ողջագուրվելու համար․ Թամամյան 05/15/2024   12:20 Երկրաշարժ Իզմիրում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   12:16 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին 05/15/2024   12:07 Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում 05/15/2024   12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան 05/15/2024   12:02 ԱՄՆ-ն կարող է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ ու պատժամիջոցներ սահմանել աղմկահարույց օրենքի պատճառով 05/15/2024   11:47 Դասադուլին միացող ուսումնական հաստատություններն ավելանում են (տեսանյութ) 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   11:41 Թուրքիան հետաքննություն է սկսել հնարավոր դավադրության հարցով 05/15/2024   11:39 Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբն ահազանգում է 02/06/2013   17:26  |  Ընտրական իրավունք

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը փետրվարի 6-ի մամլո ասուլիսում ներկայացրել են նախընտրական քարոզչության ընթացքում խախտումների վերաբերյալ արձանագրված փաստերը:

Նշվել է, որ ասուլիսը, ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից արձանագրված խախտումների մասին իրազեկում է, այդ թվում՝ նաև նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ու ԿԸՀ-ին: Արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը կներկայացվեն ԿԸՀ, որը պարտավոր է իր վերստուգիչ-վերահսկիչ ծառայության միջոցով ֆիքսել այդ ամենը և խախտումները վերացնելու ուղղությամբ որոշում կայացնել եռօրյա ժամկետում:

Ինչպես հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից, մասնավորապես, ստացվել են մի քանի տասնյակ ահազանգեր Երևանից և մարզերից` անձնագրերի տվյալների հավաքագրման կապակցությամբ: Դրանք հավաքագրվում են դպրոցների ուսուցիչներից, մանկապարտեզների, հիվանդանոցների և պոլիկլինիկաների, պետական հաստատությունների, ՏԻՄ-երի, սուպերմարկետների, խոշոր գործարանների աշխատակիցներից` այդ հաստատությունների ղեկավարության հրահանգով: Պարտադրվում է ներկայացնել ոչ միայն սեփական անձնագրերի պատճենները և/կամ տվյալները, այլև՝ ընտանիքի անդամների:

Կան ահազանգեր կոմունալ վճարների մարման դիմաց Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու առաջարկների մասին:

Վարչական ռեսուրսի կիրառման փաստերն արձանագրված են նաև «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում` www.youtube.com: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 31-ին գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում առաջարկել է Ագարակի դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` Ագարակ գյուղ ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը գյուղի դպրոցի ուսուցիչների և աշակերտների մասնակցությունը թույլ տալու համար, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտնում է, որ նման խախտումները համատարած են և որևէ իրական պատիժ չի կիրառվում կարգազանց տնօրենների հանդեպ: Նման խախտումների մասին ահազանգեր են գրանցվել նաև iditord.org կայքում:

Կան մի քանի ահազանգեր նաև դպրոցներում ծնողական ժողովների մասին, որոնց ընթացքում դպրոցների տնօրենները և ուսուցիչները բացահայտ քարոզչություն են իրականացնում Սերժ Սարգսյանի օգտին: «Մեր աղբյուրները ցանկացել են մնալ անանուն` մտահոգ լինելով, որ իրենց երեխաներին կարող է սպառնալ վատ վերաբերմունք դպրոցի տնօրինության կողմից: Սա էլ փաստում է երկրում վախի մթնոլորտի առկայության մասին: Որոշ դպրոցների տնօրեններ միջնորդավորված զանգահարում է դպրոցի ուսուցիչներին և հարցնում, թե ում են ընտրելու: Եթե ուսուցիչը պատասխանում է, որ ընտրելու է Րաֆֆի Հովհաննիսյանին, աշխատանքից ազատվելու սպառնալիքի է ենթարկվել»,-մասնավորապես ասված է թեկնածուի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ նույն աղբյուրի, Նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից թույլ են տրվել նախընտրական քարոզչության իրականացման խախտումներ: Այսպես՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն սույն հոդվածով նախատեսված տեղերում: Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից»:

Ի խախտումն վերը նշված դրույթի, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները փակցված են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների վրա: Ըստ Ր.Հովհաննիսյանի նախընտրական շտաբի, դրանք համատարած բնույթ են կրում Երևան քաղաքում` հատկապես Երևանի Շինարարների և Ազատության (Ռայկոմ) փողոցներում գտնվող խանութների վրա, Ապարան քաղաքում` խանութների վրա, այլ բնակավայրերում (այդ թվում Երևան քաղաքի)` խանութների վրա և արգելված այլ վայրերում:

Խախտումների ամփոփագիրը և դրանց վերաբերյալ լուսանկարները տեղադրված են Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքում` հետևյալ հասցեով` raffi4president.am:


Հարակից հրապարակումներ`

16:07 06/02/2013  |  Ընտրական իրավունքՊարույր Հայրիկյանի նախընտրական հիմնադրամում շարժ չի եղել
15:23 06/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրման Մելիքյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
14:37 06/02/2013  |  ԼՐԱՀՈՍԱնդրիաս Ղուկասյանը որոշել է հացադուլը շարունակել պառկած վիճակում
14:13 06/02/2013  |  ԼՐԱՀՈՍՀԴԿ հիմնարար գաղափարներին համապատասխանում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը
12:21 06/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել է ԿԸՀ
19:42 05/02/2013  |  Ընտրական իրավունքՌուբեն Հակոբյան. Գոնե այս անգամ անցկացնենք մարդավարի ընտրություններ
15:28 05/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախընտրական քարոզչության համար առավել շատ ծախսել է ՀՀ գործող Նախագահը
23:56 04/02/2013  |  Ընտրական իրավունքԴիտորդները շարունակում են հավատարմագրվել
18:56 04/02/2013  |  Ընտրական իրավունքԿԸՀ-ի նիստերը կհեռարձակվեն առցանց
19:00 01/02/2013  |  ԼՐԱՀՈՍԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը խախտումներ չի հայտնաբերել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]