Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   16:45 Սրբազանը հիմա գյուղում է, Վահե Ղազարյանը թող մտածի, որ այլևս համակարգը չի գործում․ ինչպես է Բագրատ Սրբազանը շրջանցել ոստիկանական պատնեշն ու հասել Կիրանց 05/20/2024   16:40 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ 05/20/2024   16:30 Հ1–ի նկարահանող խմբին փորձել են ոստիկանական մեքենայով տանել Կիրանց, բարձրացված աղմուկից հետո չեն կարողացել 05/20/2024   16:24 Բերետավորները բիրտ ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներին. ոստիկանները փակել են ճանապարհը, բայց քաղաքացիներին մեղադրում դրա մեջ 05/20/2024   16:00 Ռաիսիի մահվան գլխավոր մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Զարիֆ 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/20/2024   15:37 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին 05/20/2024   15:36 Միջազգային դատարանի դատախազը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ձերբակալության օրդեր է պահանջում 05/20/2024   15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել 05/20/2024   15:19 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան 05/20/2024   15:15 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 05/20/2024   15:12 Որպես Իրանի մերձավոր և բարեկամ երկիր՝ ՀՀ -ում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու անժամանակյա ողբերգական մահվան լուրը. Պապիկյան 05/20/2024   15:05 Տիկին Խանումի ճնշումը հասել էր 200-ի. մեկի տունը որ խլեն, թշնամին՝ ռամիլսաֆարովը վայելի, դա նորմալ ա՞. Դանիելյան 05/20/2024   14:55 Սիրիան, Պակիստանը և Լիբանանը սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ 05/20/2024   14:48 Երեկ ԱԱԾ, ոստիկանական ստորաբաժանումները հետապնդում են պատգամավորներին, ԱԹՍ է բարձրացվել օդ․ Դանիելյան 05/20/2024   14:43 Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել 05/20/2024   14:38 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան 05/20/2024   14:36 Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Ստեփան Դանիելյան 05/20/2024   14:23 «Ոսկին» Բագրատ Սրբազանի հետ հասել է Կիրանց 05/20/2024   14:22 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ 05/20/2024   14:18 ՀՀ ՆԳՆ-ն որոշել է եռաշերտ «ապահովել» ձեր անվտանգությունը․ Բագրատ Սրբազան 05/20/2024   14:01 Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել 05/20/2024   13:34 Կիրանցում բերետավորները շղթա կազմեցին 05/20/2024   13:15 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 05/20/2024   13:14 Կիրանցը կրկին շրջափակված է ոստիկանական ուժերով. շարժման առաջնորդին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. ուղիղ 05/20/2024   13:08 «Իմ ճանապարհը ոչ ոք չի փակել այսքան ժամանակ»․ Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց 05/20/2024   12:49 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան 05/20/2024   12:46 Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է 05/20/2024   12:34 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել 05/20/2024   12:33 Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար 05/20/2024   12:30 Սարսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին 05/20/2024   12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան 05/20/2024   12:02 Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/20/2024   11:55 Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը 05/20/2024   11:50 Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   11:39 Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին 05/20/2024   11:36 Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն 05/20/2024   11:32 Իսրայելը հայտարարել է, որ առնչություն չունի Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի դեպքի հետ 05/20/2024   11:28 Իրանում համազգային սուգ է հայտարարվել 05/20/2024   11:22 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ 05/20/2024   11:11 Կիրանց գյուղի մեջ սահմանային հենասյուններ են դրվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   10:41 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 05/20/2024   10:38 Բագրատ սրբազանը համախոհների հետ մեկնում է Կիրանց
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի տասներեքերորդ նիստի եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ 12/03/2012   13:39  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՆԻՍՏ

28-29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2012 Թ.

ԲՐՅՈՒՍԵԼ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

համաձայն Գործընկերության և համագործակցության
համաձայնագրի 83-րդ հոդվածի

Պրն. Միլան ՑԱԲՐՆՈԽԻ (Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խումբ) և պրն. Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆԻ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) համանախագահությամբ 2012 թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 13-րդ նիստը: Հանձնաժողովը լսեց պրն. Ջոն ԿՅԱԵՐԻՆ` Արտաքին հարաբերությունների ծառայությունից, ով ներկայացնում էր ԵՄ-ն և պրն. Ավետ ԱԴՈՆՑԻՆ` ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ով ներկայացնում էր ՀՀ կառավարությունը:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը

Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ

1.  բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինտենսիվացումը եւ համագործակցության բացվող հավակնոտ հեռանկարները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում,

2. հիշեցնում է, որ «Եվրոնեսթի» շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը բազմակողմ խորհրդարանական համագործակցությունում եվրոպական արժեքներին և սկզբունքներին հավատարմության օրինակ է, ինչի կարեւորությունը հայաստանյան հասարակության մեջ ճանաչվում է հասարակական լայն կոնսենսուսով, ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը` 2014թ. հյուրընկալելու «Եվրոնեսթի» լիագումար նստաշրջանը,

3. ողջունում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ դինամիկ քաղաքական երկխոսությունը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի վերջին արդյունավետ այցելությունները Երևանի և Բրյուսելի միջեւ,

4. ոգևորված է նրանով, որ 2012թ. համապետական ընտրությունների անցկացման շրջանակում Եվրախորհրդարանի դիտորդների հետ հանդիպման ժամանակ բոլոր շահագրգիռ կողմերը ընդգծել են իրենց հավատարմությունը միջազգային չափանիշներին, ինչպես նաև այն առաջընթացով, որի մասին վկայում են Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության (ԸԴՄԱ) մաս կազմած Եվրախորհրդարանի պատվիրակները, առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ընդգծում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համապատասխան առաջարկությունները կյանքի կոչելու կարեւորությունը որպես գործընթացի սկիզբ և ոչ թե ավարտ:

ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ

5. ողջունում է այն, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունները լավ տեմպով առաջ են ընթանում` համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից 2012-ի ապրիլի 18-ին ընդունված բանաձեւի, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին, նաև ճանաչում է Հայաստանի եվրոպական ձգտումները եւ դրանք համարում է կատալիզատոր, որը հանգեցնում է օրենքի գերիշխանության, մարդու իրավունքների հարգման և լավ կառավարման սկզբունքներին Հայաստանի հավատարմության ամրապնդմանը,

6. կոչ է անում բանակցող կողմերին գործադրել բոլոր ջանքերը ավարտին հասցնելու Ասոցացման եւ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրերի շուրջ բանակցությունները` հնարավորության դեպքում նախքան Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը,

7. ընդգծում է, որ Ասոցացման համաձայնագիրը պետք է Հայաստանի և ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համապարփակ եւ հեռանկարային հիմք ապահովի` խթանելով քաղաքական ասոցացումը,, տնտեսական ինտեգրումը և օրենսդրական մոտարկումը,

8. ողջունում է փաստը, որ Ասոցացման համաձայնագիրը ներառելու է լուրջ խորհրդարանական չափում, որը ենթադրում է Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի ամբողջական մասնակցություն դրա իրագործման եւ մշտադիտարկման հարցում,

9.  ընդգծում է հիմնարար ազատությունների, ներառյալ հավաքների և միավորումների ազատության, քաղաքացիական հասարակության զարգացման, օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարի, շուկայական մրցակցության երաշխավորման և լրատվամիջոցների անկախության ապահովման մասին դրույթները Ասոցացման համաձայնագրում ներառելու կարեւորությունը,

10. ջերմորեն ողջունում է արդարադատության, ազատությունների եւ անվտանգության ոլորտներում հայաստանյան ազգային ծրագրերի նախապատրաստման ժամանակ ԵՄ առաջավոր փորձի և առաջարկությունների կիրառումը, նշում է մասնավորապես այն զգալի արդյունքները, որ գրանցվել են միգրացիոն ոլորտում Շարժունակության գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրմամբ,

11. ի գիտություն է ընդունում ցանկացած տեսակի խտրականության արգելմանն ուղղված օրենսդրության ընդունման անհրաժեշտության մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստի կոչը, խրախուսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետագա ամրապնդումը՝ տրամադրելով լրացուցիչ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ,

12. ողջնունում է ԵՄ-ի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման վերաբերյալ արձանագրությունների շուրջ բանակցությունների ավարտը և կոչ է անում շուտափույթ ստորագրել, վավերացնել և արդյունավետորեն կիրառել դրանք, վերահաստատում է ողջամիտ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի թույլտվության տեղաշարժման համատեղ խնդիրը` ելնելով հանգամանքից, որ ապահովված լինեն տեղաշարժման լավ կառավարվող և անվտանգ պայմանները,

13.  ողջունում է Հայաստանի որոշումը, որով 2013թ. հունվարի 10-ից ԵՄ-ի և Շենգենյան համաձայնագրի երկրների բոլոր քաղաքացիների համար վերացվում է Հայաստան այցելության համար մուտքի թույլտվության անհրաժեշտությունը:

ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ

14. ամբողջությամբ ճանաչում է Արեւելյան գործընկերության շրջանակներում հայաստանյան բարեփոխումների հավակնոտ ծրագիրը և կոչ է անում տամադրելու համարժեք օժանդակություն` համաձայն «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի, ողջունում է բարեփոխումների հետագա խորացմանը նպատակաուղղված և հաջորդ տարի նախատեսվող դոնորների միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, ընդգծում է, որ ԵՄ-ն ակնկալելու է Հայաստանի ներկայացրած առաջարկության լրամշակված տարբերակը` հիմնված երկրի Կայուն զարգացման սեփական ռազմավարության վրա,

15. կիսում է համոզմունքը, որ ԵՄ-ն կարող է ֆինանսական եւ տեխնիկական առավել նպատակային օժանդակություն տրամադրել` ապահովելու Հայաստանի պարտավորությունների կատարումը, որոնք բխում են Ասոցացման համաձայնագրի եւ որպես դրանց անքակտելի մաս, ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցություններից, շարունակելով Համապարփակ ինստիտուցիոնալ կառուցման ծրագրերն, այդ թվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական կառավարումը, քաղաքացիական ծառայությունը, արդարադատության ոլորտի բարեփոխումները եւ խորհրդարանական ուղղությունը, ողջունում է ԵՄ բարձր մակարդակի Խորհրդատվական խմբի աշխատանքը և կոչ է անում վերջինիս գնալով էլ ավելի արդյունավետ դարձող առաքելության կայուն շարունակականության` մասնավորապես տրամադրելու խորհրդատվություն Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱԳ-ի ռազմավարության և իրականացման հարցերում:

Տարածաշրջանային կայունության հարցերի վերաբերյալ

16.  համոզմունք է հայտնում, որ չի կարող որևէ այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ափսոսանք է հայտնում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առթիվ և ընդգծում է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարևորությունը,

17. վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաև մադրիդյան սկզբունքների փաթեթին, առանց բացառության, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից իրենց 2009թ. Լաքվիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում, նաեւ ամբողջությամբ աջակցում է երեք նախագահների 2011թ. մայիսի 26-ին ընդունված Դովիլի հայտարարությանը, որը հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար, ինչպես նաև աջակցում է 2012 թ. հունիսի 18-ին ընդունված Լոս Կաբոսի հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծում է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը, որպես կարեւոր քայլ դեպի խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքում, որը կապահովի հարատև և կայուն խաղաղություն, նաև ընդգծում է բարենպաստ պայմաններ ստեղծելու կարեւորությունը` ապագայում իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար,

18. ընդգծում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարեւոր նշանակությունը, ներառյալ ԵԱՀԿ առաջարկությունների համաձայն դիպուկահարների հետ քաշումը շփման գծից,

19. պաշտպանում է և կոչ է անում ստեղծել միջադեպերի կանխարգելման և շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների անկախ հետաքննություն իրականացնելու գործունյա մեխանիզմ, ինչպես հայտարարված է 2011թ. մարտին, Սոչիի գագաթաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում և որը վերահաստատվել է նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից և ընդունվել Հայաստանի կողմից,

20. հայտարարում է, որ ԵՄ-ն, չնայած այն բանին, որ չի հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է ավելի ակտիվ դեր խաղա վստահության ամրապնդման միջոցառումներին հետագա աջակցության հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի միջեւ խաղաղության, հաշտեցման և վստահության գաղափարների տարածման համար, և այս համատեքստում ընդգծում է այն նշանակությունը, որը վերջինս տալիս է ԵՄ ներկայացուցիչների, այդ թվում Եվրախորհրդարանի անդամների անվերապահ մուտքի հնարավորությանը տարածաշրջան,

21. դատապարտում է Ադրբեջանի նախագահի որոշումը, որով ներում է շնորհվել ԵՄ անդամ երկրի դատարանների կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, խորը մտահոգություն է հայտնում Սաֆարովին` Ադրբեջանին արտահանձնելուց հետո վերջինիս հերոսացման կապակցությամբ, համարում է, որ այդ քայլը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլեւ նպաստում է տարածաշրջանում լարվածության հետագա աճին, սրելով անարդարության զգացումը, դատապարտում է նման ցանկացած սադրանք, որն էլ ավելի կմեծացնի լարվածությունն առանց այդ էլ լարված ու փխրուն իրավիճակում,

22. խորապես մտահոգված է, որ նման գործողությունները կարող են սպառնալիքի տակ դնել հաշտության փորձերը և էլ ավելի խափանել տարածաշրջանում մարդկային խաղաղ շփումների հետագա զարգացումը, ինչը կարևոր միջոց է կայուն խաղաղության հասնելու համար,

23. ողջունում է բոլոր այն հայտարարությունները, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը և հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի ծրագրված բացման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերից ստացել են նոր հավաստիացումներ առ այն, որ համաձայն միջազգային իրավունքի` նրանք մերժում են քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ցանկացած փորձ և որ ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից,

24. դատապարտում է Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունների չվավերացված լինելը, որոնք ստորագրվել են 2009թ. Ցյուրիխում և այդ համատեքստում կոչ է անում կողմերին, մասնավորապես Թուրքիային, կատարելու իր պարտավորությունները, ընդգծում է առանց նախապայմանների ցյուրիխյան արձանագրությունների վավերացման և հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքեր գործադրելու կարևորությունը, բացելով միակողմանիորեն փակված սահմանը,

25. համոզված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները չպետք է փոխկապակցվեն և աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, այսպիսով վերջ դնելով տարածաշրջանի ցանկացած երկրի տնտեսական մեկուսացմանն ուղղված քաղաքականությունները,

26. հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Եվրախորհրդարանի 1987թ. բանաձեւը, ինչևէ քաջալերված է, որ վերջին տարիներին բուն Թուրքիայում այդ հարցը դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա, որը կարող է նպաստել երկու հարևան ժողովուրդների միջեւ հաշտեցմանը՝ ապահովելով նրանց խաղաղ գոյակցությունը և երկարատև համագործակցությունը:

Ոլորտային հարցերի վերաբերյալ

27.  ողջունում է ԵՄ կառույցների և Հայաստանի միջև աճող ոլորտային համագործակցությունը և իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի կառավարության կողմից գործադրված ջանքերի կապակցությամբ, որոնք հանգեցրել են 2012թ. հունիսի 19-ին ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունների մեկնարկին,

28. նշում է, որ Եվրախորհրդարանը խրախուսում է Հայաստանին ամբողջությամբ օգտագործելու ԽՀԱԱԳ-ի ներուժը` ամրապնդելու իր տնտեսությունը, արտահանման հնարավորություններն ու մուտքը ԵՄ-ի շուկա՝ բարելավելով իր ազգային ստանդարտները, և ընդգծում է համաձայնագրի իրականացման կարևորությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, սանիտարական եւ ֆիտոսանիտարական ստանդարտներն ու մտավոր սեփականությունը,

29. նաև ողջունում է Արժույթի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին Բազմակողմ համաձայնագրերին միանալու 2011թ. սեպտեմբերի 15-ի Հայաստանի որոշումը,

30. ողջունում է դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունը Էներգետիկ ընկերակցությանը, որը կարող է նպաստել էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության բարելավմանը՝ ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև հետագա գործընկերության համար բարելավված նորմատիվ դաշտի միջոցով,

31. ի գիտություն է ընդունում այն նշանակությունը, որը Եվրախորհրդարանը տալիս է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացմանը, հատկապես եվրոպական նկրտումներ ունեցող երկրների կողմից,

32. ընդգծում է այն հնարավոր օգուտները, որ կարելի է ստանալ, օգտագործելով Ասոցացման համաձայնագիրը որպես տարածաշրջանային համագործակցության և փոխգործակցության զարգացման պլատֆորմ` հատկապես տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում,

33. վերջապես աջակցում է հայաստանյան քաղաքական ուժերի ինտեգրումն ու ակտիվ ներգրավումը Եվրամիության քաղաքական ընտանիքներին ԵՄ Խորհրդատվական խմբի շարունակական աջակցությամբ:

Ընդունված է 2012թ. նոյեմբերի 29-ին

**************


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]