ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավետիք Իշխանյանի հայտարարությունը գնահատողական դատողություն է՝ պայմանավորված է հանրային գերակա շահով․ Տրդատ Սարգսյանն ընդդեմ Ավետիք Իշխանյանի գործով նիստը հետաձգվեց 03/26/2024 20:44 | Քաղաքացիական իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անուշավան Մուշեղյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՔՊ-ական պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գործով դատական նիստը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն իրավապաշտպանի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով հերքել իբրև զրպարտություն համարվող հայտարարությունը և փոխհատուցում՝ 3 մլն ՀՀ դրամի չափով։ Հայցադիմումը վերաբերում է իրավապաշտպանի՝ 2023թ․ հուլիսի 27-ի ֆեյսբուքյան գրառումը՝ Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան վերաբերյալ։
«Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»,- գրել էր իրավապաշտպանը։
Նախորդ դատական նիստի ընթացքում Ավետիք Իշխանյանի ներկայացուցիչ Զարուհի Նախշքարյանը ներկայացրել է առարկությունները՝ արձանագրելով, որ վիճարկվող պարբերության մեջ ներկայացված են որոշակի փաստական տվյալներ, արված են գնահատողական դատողություններ։ Այսօրվա նիստում պատասխանողի ներկայացուցիչը շարունակեց ներկայացնել առարկություններ՝ հայցի վերաբերյալ։
Փաստաբանը հիշեցրել է նաև Արա Մխիթարյանի վերաբերյալ գործով անջատված մասի առկայությունը, որով դեռևս նախաքննություն է իրականացվում և վիճելի հրապարակման օրվա դրությամբ և առ այս պահը պարզ չէ, թե արդյոք հայցվորը ներկա է եղել միջադեպին, թե ոչ։ Բացի այդ, առնվազն երկու վկա ցուցմունք է տվել, որ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին։ Փաստաբանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Իշխանյանի հեղինակած հրապարակումը պայմանավորված է եղել հանրային գերակա շահով, մասնավորապես, նպատակ է ունեցել հանրության ուշադրությունը հրավիրելու 2019թ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի մահվան փաստի, իր ընկալմամբ՝ ՔՊ-ական ռեժիմի զոհերի, հասարակության մեջ տիրող անտարբերության, զոհերի բազմաթիվության, այդ թվում՝ պատերազմի հազարավոր զոհերի, պատասխանատուների անխուսափելի պատասխանատվության վրա։ Զարուհի Նախշքարյանը հիշեցրեց նաև Տրդատ Սարգսյանի՝ մարզպետի պաշտոնից հրաժարականի մասին գրառումը, որում Սարգսյանը նշել էր քաղաքական պատասխանատվության մասին, ինչը համահունչ էր նաև Իշխանյանի հրապարակման բովանդակությանը։ Պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց մերժել հայցը՝ նշելով, որ փաստացի տվյալները հրապարակավ ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե այն բխում է զրպարտության ենթարկված անձի հրապարակային ելույթից, պատասխանից կամ փաստաթղթից։ Հայցվորի ներկայացուցիչն առարկեց Տրդատ Սարգսյանի հայտարարությունը՝ գործի նյութերին կցելուն։ Նախագահողը պարզաբանեց, որ դա ներկայացվել է որպես առարկության ևս մեկ հիմք։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15,00-ն։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել, ավելին՝ այժմ նրանց են մեղադրում սուտ մատնության մեջ, գործը դատարանում է։ Արա Մխիթարյանի դաժան ծեծի դրվագով քրեական գործով երկու անձի էր մեղադրանք առաջադրվել, որոնցից մեկի՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ առանձնացված մասով՝ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ, մեղադրական դատավճիռ է կայացվել։ 2023թ․ հուլիսի 27-ին մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։ Ամիսներ անց՝ 2024թ․ փետրվար ամսին, Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Գրիգորյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել