ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրդատ Սարգսյանի եղբայրը դատավոր է նշանակվել բացասական եզրակացությամբ 02/19/2024 16:01 | ԼՐԱՀՈՍ
Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ՝ պատգամավոր Տրդատ Սարգսյանի եղբայրը նշանակվել է դատավոր, ընդ որում՝ բացասական եզրակացությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում հայտարարել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը՝ անդրադառնալով փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով ԲԴԽ-ի աշխատակազմի տարածած տեսանյութին։
Նախշքարյանն ընդգծեց այդ գործով ձգձգումները, ինչով պայմանավորված կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացել է՝ այդպես էլ չտեսնելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
Նկատենք, որ ԲԴԽ-ն, ստեղծման օրվանից, երբևէ տեսանյութ չի պատրաստել, որը կվերաբերեր մեկ գործի։ Ըստ Նախշքարյանի՝ տեսանյութը ծառայեցվել է քաղաքական նպատակի, որի համար պատվիրվել է։ Մասնավորապես, տեսանյութում անուղղակիորեն գովազդվում է Արա Մխիթարյանի ծեծի գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական գրասենյակը, որի սեփականատերերն են ԲԴԽ նախագահի կինը և ՀՀ Արդարադատության նախարարը։ Բացի այդ, տեսանյութում առկա են մի շարք մանիպուլյացիաներ, օրինակ՝ արձանագրվել է, թե որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ Տրդատ Սարգսյանն առնչություն չունի այս գործին, սակայն դատավորը նման բան չի ասել։
«Դատավորին ևս դարձրել են այս կրկեսի անդամ։ Դատավորը չի ասել՝ Տրդատ Սարգսյանը մեղավոր է կամ անմեղ, նա ասել է, որ այդ հարցը չի քննել, որովհետև իրեն ներկայացվել է մեղադրանք՝ Հարություն Գրիգորյանի մասով, բայց հաղորդավարը եզրակացրել է, որ որևէ ապացույց չկա, ինչը ճիշտ չէ։ Դատավճիռով արձանագրվել է առնվազն երկու վկայի ցուցմունք, որոնք պնդել են, որ Տրդատ Սարգսյանն ականատես է եղել դեպքին։ Այսինքն՝ այս առումով ևս որոշ քաղաքական օժանդակություն է ցուցաբերվում գործող իշխանության կուսակից, ներկայիս ԱԺ պատգամավոր, այդ ժամանակաշրջանում՝ մարզպետ՝ Տրդատ Սարգսյանին։ Դա արվում է ոչ միայն այն պատճառով, որ դա իշխանահաճո երանգ ստանա, այլև՝ նրա համար, որ Տրդատ Սարգսյանի եղբայրը բոլորովին վերջերս նշանակվել է դատավոր, ընդ որում՝ բացասական եզրակացությամբ՝ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքվ դադարեցնելու դեպքում»,- նշեց Նախշքարյանը՝ ընդգծելով, որ իր տպավորությամբ՝ ԲԴԽ ներկայիս նախագահը հանդես է գալիս բոլոր հարթակներում, բոլոր գործողություններով, բոլոր հանձնարարականները՝ իր նախկին կուսակցության դիրքերից և շահերից։
Անդրադառնալով ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորների նկատմամբ հարուցված վարույթներով երկակի ստանդարտներին՝ Նախշքարյանը հիշցրեց, որ ԲԴԽ-ն նույն փաստական տվյալներով, նույնական հանգամանքներով չորս դատավորի, այդ թվում՝ ԲԴԽ անդամ Քրիստինե Մկոյանի լիազորությունները չեն դադարեցվել, մինչդեռ ավելի վաղ ԲԴԽ-ն նույնական հանգամանքներում դադարեցրել էր Տիգրան Պետրոսյանի և մյուսների լիազորությունները։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը