ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել, Վայոց Ձորի նախկին մարզպետը Փաշինյանի հետ քայլած մեկն է. Գեւորգ Հովհաննիսյան 11/20/2019 14:57 | ԼՐԱՀՈՍ
«Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել։ Նա այն անձն է, որը Գյումրիից սկսեց այդ քայլերթը եւ «ասա ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու» սկզբունքին լավ տիրապետելով, նրանք սկսում են իրենց ընկերոջը մաքրել։ Ես նման կարծիք ունեմ »,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, պահեստազորի սպա Գեւորգ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծին Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ առնչություն ունենալ-չունենալու վերաբերյալ ՔԿ հաղորդագրությանը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 18-ին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` միակ մեղադրյալը մարզպետի օգնականն է, թեեւ մամուլի տեղեկություններով`փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։ Արա Մխիթարյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է։
«Վիճակը նույնն է, դեպքի պահից առայսօր՝ շուրջ 2 ամիս, կենսական ֆունկցիաներում դրական տեղաշարժեր չկան»,-տեղեկացրեց Գեւորգ Հովհաննիսյանը։
Մասնագիտությամբ իրավաբանը նշում է ՝ գործի նյութերից ակնհայտ է, որ ականատես բոլոր վկաները պնդել են՝ մարզպետը ներկա է եղել ծեծին, որեւէ միջոց չի ձեռնարկել եւ, ըստ էության, պաշտոնական անգործություն եւ թողտվություն է թույլ տվել։
«Ես որպես իրավաբան ասում եմ, եթե ականատես վկաները ակնհայտ անհիմն հայտարարություն են կատարել եւ անմեղ անձին մեղադրում են կոնկրետ հանցագործության մեջ, նրանք պետք է պատասխանատվություն կրեն կեղծ ցուցմունք տալու համար, իսկ եթե նրանք նաեւ առերեսման ժամանակ են պնդում, որ նա ներկա է եղել, ապա առնվազն զարմանալի է, որ իրավական առումով անհեթեթ զարգացումներ են լինում»,-հայտարարեց իրավապաշտպանը։
Գեւորգ Հովհաննիսյանը հարցնում է՝ ե՞րբ են գործին մասնակից մյուս սպաներին, որոնք մարմնական վնասներ ունեն, դատաբժշկին ներկայացրել։ Իր ունեցած տեղեկություններով դա եղել է դաժան միջադեպից մի քանի օր անց։ Այս ամենը նա պատահական չի համարում։ Գեւորգ Հովհաննիսյանն ասում է՝ անձամբ է հանդիպել մարդու դեմ կատարվող ոտնձգությունների հարցով հսկող դատախազի ՝ Արտակ Հարությունյանի հետ եւ ականատես վկաների թվի վերաբերյալ տեղեկություն հաղորդել։
«Ամեն կերպ աջակցել ենք նախաքննության օբյեկտիվ, բազմակողմանի եւ անաչառ անցկացմանը, բայց ունենք այն ինչ ունենք, որը ինձ բացարձակ չի գոհացնում։ Այս պահին նորից կոչ եմ անում՝ բացառապես գործել իրավաչափության դաշտում, հակառակ պարագայում, ծնողները եւ եղբայրը իրենց մեթոդներն ունեն, մենք՝ որպես ծառայակիցներ, մեր մեթոդները»։
Գեւորգ Հովհաննիսյանն ասաց, որ գործելու են իրավաչափության դաշտում եւ իրավական ու ժողովրդավարական հասարակությանը բնորոշ մեթոդներով՝ քննարկել, քննադատել, դիմել դատարան, ՄԻԵԴ։ «Այս մարդիկ, այս դեղնակտուցները, այս Լոլիկ-Բոլիկները պետական վերմակը քաշել են իրենց վրա եւ օգտվում են պետության հովանավորությունից։ Օրերից մի օր դուրս եք գալու չէ՞ այդ վերմակի տակից, ոնց ենք ապրելու մենք իրար հետ, ո՞նց եք պատկերացնում»,-հարցնում է պահեստազորի սպան՝ հավելելով.« Վայոց Ձորի նախկին մարզպետը ներկայիս ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քայլած մեկն է, նրա քայլածներից է նաեւ Կոտայքի մարզպետը, ով մի շաբաթ առաջ էր նույն Կոտայքի մարզում նորից ծեծկռտուքի մեջ։ Սրանք են քո մարզպետները, ուրեմն, դու առանձնապես ոչնչով իրենցի չես տարբերվում , ընկեր։ Սա է քո տեսակը, ասա՝ ընկերդ ով է, ասեմ՝դու ով ես։ Դու ես նրանց ընկերը, նրանք են քո ընկերը, դուք մի թիմ եք, որոնք ձեռք են բարձրացնում սպայի վրա՝ նրան բերելով մահվան դռանը»։
Գեւորգ Հովհաննիսյանը մտահոգություն ունի՝ այսքանի հետո ինչպե՞ս է դրսեւորվելու մեր միասնականությունը հայրենիքը պաշտպանելու գործում։ «Ապրիլյան քառօրյային բոլորս մեկ մարդու նման գնացինք առաջին գիծ՝ պաշտպանելու մեր նամուս-պատիվը։ Այս մարդիկ եկան իշխանության, որ ազգը միասնական առումով չգնա դրան եւ դրա վառ ապացույցը եղավ զինկոմի այն հայտարարությունը, որ զգալի թվով մարդիկ չեն մասնակցել ճամբարային հավաքներին եւ նրանց պետք է պատասխանատվության ենթարկել։ Ես սարսափում եմ, պատկերացնելով, թե ինչ կարող է տեղի ունենալ»,-եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել