ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազությունը վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձրել 24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի գույք 03/20/2024 14:49 | Քրեական խրոնիկոն
Գլխավոր դատախազությունը երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, վերջին 6 ամիսներին՝ 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակներում (2024 թվականի մարտի 20-ի դրությամբ) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձրել 9 մլրդ 937 մլն դրամի (24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի) գույք: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում՝
1. Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 46 մլն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 37 մլն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:
3. Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 25 մլն 600 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 9 հազար քմ մակերեսով «հատուկ նշանակության» հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում՝
1. 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Արամայիսի Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն ԱՄՆ դոլար):
2. 2024 թվականի փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքվել Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16 հազար 013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով:
Վերոնշյալ երկու գործերով Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի վերոնշյալ հողամասը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև կնախաձեռնվի 608 մլն 634 հազար դրամը պետական բյուջե փոխանցելու գործընթաց:
Ամփոփելով՝ նշենք, որ Գլխավոր դատախազության կողմից 2024 թվականի երկուսուկես ամիսների ընթացքում պետությանը վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 737 մլն 156 հազար դրամ (608 մլն 634 հազար դրամը՝ գումարի տեսքով), իսկ 2023 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում՝ ավելի քան 7.2 մլրդ դրամ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն