ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շանթ 2015 զորավարժությունները որպես պետական գերատեսչությունների պատրաստվածության «ուբոռկա» 03/11/2024 16:48 | Վերլուծություններ
Շանթ-2015 զորավարժությունները հիշու՞մ եք․․․ Հիշեք․․․
Ես հիշում եմ։ Ինը տարի առաջ այս համատեքստում հետաքրքիր էր հետևել մեր գերատեսչությունների ղեկավարների կեցվածքին՝ տվյալ գործողության կարևորությունը գիտակցելու համատեքստում: Այն ժամանակ էլ կային իմիտացիոն համարող տեսակետներ, դրանով պայմանավորված էլ՝ անկարևոր, այն դեպքում, երբ զոհեր էինք ունենում սահմաններին…
Նախօրեին, Ալվարդ Պետրոսյանի հիշատակի օրն էր, և կարծում եմ՝ արժե ընթերցել ու վերընթերցել նրա տեսակետը՝ հիշածս՝ Շանթ-15 զորավարժությունների մասին։ Այն նաև մեր ներկա օրերին է վերաբերվում ու հենց այսօրվա մասին լինի ասես՝ երբ Տավուշի գյուղերի լռելյայն հանձնման խոսույթը և պետպաշտոնյա-հանձնողների առասպելական հանգստությունը ազգային վերջի վկայություն է․․․ Արձագանքի բացակայությունը՝ նույնպես․․․
Ա. Ե.
Ալվարդ Պետրոսյան․ Կարծում եմ ամեն տուն, իսկ մեր երկիրը մեր տունն է, հիմնավոր մաքրության՝ այսպես ասած՝ «ուբոռկայի» կարիք ունի: Նմանատիպ մի բան էլ երկրի պատրաստվածության առումով Շանթն էր, երկիր, որ ուղղակի իմաստով պատերազմական օղակի մեջ է գտնվում: Պատահական չի, որ մերոնք տանը նստած՝ասենք՝ Ռանչպար գյուղում պայթյունը լսում են. պարզվում է՝ Թոնդրակ և Մասիս լեռների դեմ հանդիման՝ Թուրքիայում քրդերի հանդեպ գործողություններ են կատարվել…
Շանթ 15-ի զորատեսը շատ կարևոր եմ գնահատում. Ըստ իս, մեզ մոտ հասարակության մի հատված շատ է քաղքենիացել, նրանց թվում է միշտ աստղային տուսովկաների, խնջույքների մեջ պիտի անցկացնեն օրերը և զարմանում են, որ իրենց զվարճանքին կարող է խանգարել ինչ-որ մի բան: Ընդ որում, երիտասարդության մի հատված կա, որ հատկապես շատ է սիրում զվարճանքը… միտինգի և նստացույցի մասնակից մեր երիտասարդներին ուզում եմ ասել՝ կարևոր և անկարևոր շատ թեմաներ կան և լավ կլինի, որ ձեր եռանդն ու ավյունը , հրայրքն ուղղեք նման խնդիրներին, քանի որ երկիրը ոչ միայն սահմանում է պաշտպանվում, այլ նաև սրտում,երկրում, ներսում:
Այն ինչ կատարվում է մայրաքաղաքում, ճառագայթվում է սահմանամերձ գյուղերում: Մովսես, Վահան, Կոթի և մյուս սահմանամերձ գյուղերի երիտասարդները նույնքան տագնապ պիտի ունենան, որքան՝ մայրաքաղաքի մտահոգ երիտասարդությունը: Այնքան միամիտ չեմ, որ մտածեմ՝ բոլորը, թեպետ իմ սերունդը 60-ականներին տեսել է նաև համատարած արթնացումը. 65-ին սերնդի համար պատվի խնդիր էր հողերը պահանջելը:
Մենք պատերազմական օղակի մեջ գտնվող երկիր ենք և շատ կարևոր է, թե մեր երիտասարդության տեսադաշտը ինչ բացվածքով է ուղղված աշխարհին:
Այս խնդիրներն են ինձ մտահոգում և այդ տարօրինակ խուճապը, թե՝ պատերազմ է սկսվել…
Բայց մենք պատերազմը դեռ չենք ավարտել: Այս խաղաղ դադարները պիտի կարողանանաք ճիշտ օգտագործել, մենք լուրջ խնդիրներ ունենք աշխարհի ոտքի տակ չընկնելու, մեր երկիրը պահելու և տեր լինելու, գաղթողների մասին չեմ խոսում, աստված իրենց հետ: Չի կարելի փախչել երկրից, հետո վերադառնալ՝ նորից հերոսական կեցվածք ընդունել: Չեմ հարգում այն մարդկանց, որ գնում և այնտեղից մատ են թափ տալիս:
Իրենց փախուստն արդարացնելու համար չի կարելի քար նետել սեփական տան վրա, այս երկիրը մեր երկիրն է և ոչ - ոք ուրիշը չի տալու: Այն, ինչ այսօր Եվրոպայում է կատարվում՝ տեսնել-հասկանալ է պետք և գնահատել մեր փոքրիկ, բայց՝ հզոր երկիրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
- 05/06/2024 10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն