Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   14:55 Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնել է Թուրքիա. սպասվում է հանդիպում Էրդողանի հետ 05/16/2024   14:31 Վահագն Չախալյանը ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով 05/16/2024   14:23 էդ փոխհատուցումը պահե՛ք ձեզ, մենք մեր հողն ենք ուզում. Կիրանցի բնակիչ (տեսանյութ) 05/16/2024   14:19 ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը չի համարում ողբերգություն 05/16/2024   14:15 Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/16/2024   14:06 Այստեղ գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն , ինչքան կուզեն, կվերցնեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   13:57 Արցախի անկախությունը պատմություն չէր, այլ իրականություն՝ ավելի իրական չի լինում. երիտասարդական ֆորում՝ նվիրված հայրենիքին 05/16/2024   13:55 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 05/16/2024   13:39 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/16/2024   13:36 Մեր կրթական ավանդույթի մեխը էդ ա, որ երեխաներին սովորեցնենք ինչպես տառապել, եթե նույնիսկ չկա տառապելու պատճառ՝«բալիկ ջան, նայի դուրք, գիրք կարդա, տառապի». Փաշինյան 05/16/2024   13:26 Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգում 05/16/2024   13:07 Մինչև վերջ ժողովրդի կողքին եմ․ Կիրանցի գյուղապետը՝ համագյուղացիներին 05/16/2024   12:51 Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանք 05/16/2024   12:49 Երեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/16/2024   12:41 Գիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավոր 05/16/2024   12:37 «ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները» կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:32 Ուշադրություն՝ լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն. սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/16/2024   12:25 Առանց ՍԴ ու խորհրդարան մտնելու ընթացակարգերի՝ սահմանազատման գործընթացն ապօրինի է. Աբրահամյան 05/16/2024   12:07 Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:01 Կիրանց գյուղ չի լինելու, հարակից գյուղերում արտագաղթ է սկսվելու. Գառնիկ Դանելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   11:46 Տեղեկություն ունենք, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում գործընթացը պետք է միառժամանակ դադարեցնեն. Դանիելյան 05/16/2024   11:45 Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել 05/16/2024   11:38 Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն սահմանապահներն են ծառայություն իրականացնում. Փաշինյան 05/16/2024   11:35 Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ առանց հիմքերը նշելու 05/16/2024   11:32 Թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան 05/16/2024   11:26 Սահմանազատման գործընթացն մաքսիմալ կանխատեսելի է դառնում, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան 05/16/2024   11:22 Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին 05/16/2024   11:17 Սահմանազատումը տեղի են ունեցել 1976թ. քարտեզներով, մեծ հաջողություն եմ համարում արձանագրության ստորագրումը. Փաշինյան (տեսանյութ) 05/16/2024   11:15 Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   11:02 Սահմանազատման հանձնաժողովը արձանագրություն է ստորագրել. ինչ է քննարկվում Կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 05/16/2024   11:01 Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով է հրաժեշտ տվել Բագրատ Սրբազանին՝ Կանադայի թեմում նրա 10-ամյա ծառայության ավարտից հետո (Տեսանյութ) 05/16/2024   10:55 Ոստիկանության զորք է կուտակվել կառավարության շենքի մոտ՝ հատուկ միջոցներով զինված 05/16/2024   10:54 Կառավարության մոտ բողոքի ակցիա է. ուղիղ 05/16/2024   10:46 Անահիտ Ավանեսյանը կառավարության շենք է եկել նիստից ավելի քան 40 րոպե շուտ․ նա խուսափեց պատասխանել՝ ինչու է ազատել աշխատանքից ուռուցքաբանականի տնօրենին 05/16/2024   10:44 «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները Բագրատ արքեպիսկոպոսի հետ քննարկել են շարժման ռազմավարությունը 05/16/2024   10:27 ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ 05/16/2024   10:20 Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Աբրահամյան 05/16/2024   08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ» 05/16/2024   08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» 05/16/2024   08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» 05/16/2024   08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» 05/16/2024   08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» 05/16/2024   08:09 Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ» 05/16/2024   08:05 Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» 05/16/2024   08:03 էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ» 05/16/2024   08:00 Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ»
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան

Ամուսնության տարիքային շեմը պետք է բարձրացնել. ԱԺ-ում օրենսդրական փոփոխությունների գործընթաց է սկսվել 02/15/2024   20:24  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեման էր: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, իրավասու գերատեսչությունների, կրթական հաստատությունների, ազգային փոքրամասնությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, եւ ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով նախատեսում է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել: Հանձնաժողովի նախագահի տեղակալն արձանագրել է, որ որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ` ահազանգեր է ստանում հատկապես եզդիների շրջանում վաղ տարիքում ամուսնության վերաբերյալ, սակայն բազմաթիվ են դեպքերը նաեւ հայերի շրջանում:

Ըստ Ռուստամ Բաքոյանի` ամուսնանալու ազատությունը չպետք է խոչընդոտի անձի պարտադիր կրթության, առողջության եւ մի շարք այլ իրավունքների իրացմանը: Պատգամավորը խոսել է անչափահասների ամուսնությունների առողջական, կրթական ու սոցիալական բացասական հետեւանքների մասին: Հանձնաժողովի փոխնախագահի համոզմամբ լիարժեք կրթություն չստացած մայրը չի կարող ապահովել իր երեխայի լիարժեք համակողմանի կրթությունն ու զարգացումը:

Ռուստամ Բաքոյանը վկայակոչել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` «Բռնի ամուսնությունների եւ երեխաների ամուսնությունների մասին» 2005 թվականի բանաձեւը, որում, մասնավորապես, նշված է. «Վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ առկա են իշխանություններ, որոնք գաղթական համայնքների մշակույթի եւ ավանդույթների նկատմամբ հարգանքի քողի լույսի ներքո հանդուրժողականություն են ցուցաբերում բռնի ամուսնությունների եւ երեխաների ամուսնությունների նկատմամբ` չնայած նրան, որ վերջիններս խախտում են յուրաքանչյուր զոհի հիմնարար իրավունքները»: Վեհաժողովն ընդգծում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձեւի կարեւորությունը, որով որոշ սովորույթները, ամուսնությանն ու ընտանիքին վերաբերող հնացած օրենքները եւ պրակտիկան անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրությունում ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված սկզբունքներին:

«Ամուսնության տարիքային շեմի բարձրացումը կարեւորում եմ նաեւ մեր` եզդիական համայնքի ինքնության պահպանման առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից»,- փաստել է պատգամավորը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով վաղ ամուսնություններն առաջին հերթին ազդում են երեխայի` պարտադիր կրթությունից դուրս մնալու վրա: «Մեզ` որպես կրթության գերատեսչություն, անհանգստացնում է այս հարցը: Նախաձեռնությունը կարեւոր է, որ մենք կարողանանք լուծել կամ կանխարգելել բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են վաղ ամուսնության հետեւանքով»,- նշել է նա:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2023-2024 թվականների ուսումնական տարվա դրությամբ հանրակրթական դպրոցներում սովորում է 1319 ազգությամբ եզդի աղջիկ: 2023 թվականի ընթացքում 171 սովորող դուրս է եկել կրթական համակարգից: Նշվել է, որ ազգությամբ եզդի երեխաների` կրթությունից դուրս մնալու շարժը զգալի է հատկապես ավագ դպրոցներում:

Խոսելով բուհերում տիրող իրավիճակի մասին` զեկուցողը փաստել է` վերջին երեք տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգությամբ եզդի ուսանողներից որեւէ աղջիկ չի սովորել մագիստրատուրայում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է բարձրագույն կրթության համակարգում սեռային անհամաչափ բաշխվածության խնդրին` ընդգծելով, որ շատ հաճախ աղջիկները հնարավորություն չեն ունենում ստանալու բարձրագույն կրթություն:

Ըստ փոխնախարարի` դպրոցներում արդեն ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը: Այն երեք տարի փորձարկվել է Տավուշի մարզում, այս տարի արդեն ներդրվել է հանրապետության բոլոր դպրոցների` 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրման շրջանակում գործում է «Առողջ ապրելակերպ» անվանումով պարտադիր խմբակ, որտեղ առողջ ապրելակերպի շրջանակում երեխաներն ուսումնասիրում են նաեւ սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաներ: «Կարծում եմ` վաղ ամուսնությունների կանխարգելման հարցում նշանակալի ազդեցություն կունենա նաեւ առողջ ապրելակերպը»,- ասել է նա:

Փոխնախարարը խոսել է նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման մասին: Գերատեսչության ներկայացուցչի կարծիքով եթե 6 աշխատանքային օրերի բացակայությունների համար չեն ներկայացվում հիմնավոր պատճառներ, ապա երեխաներին դպրոց վերադարձնելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանք պետք է կատարվի: «Վստահ եմ` այս աշխատանքների կանոնակարգված իրականացումը հնարավորություն է տալու նաեւ կանխարգելել վաղ ամուսնությունները»,- նշել է փոխնախարարը:

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն էլ առողջապահական տեսանկյունից է խոսել վաղ ամուսնությունների բացասական հետեւանքների մասին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է ազգային փոքրամասնությունների, կանանց իրավունքների լիարժեք իրացմանը, այս հարցում պետության դերակատարությանն ու խնդիրների լուծման հարցում իրականացվող քայլերին: Ըստ զեկուցողի` օրենսդրական կարգավորումներից բացի մարդկանց աշխարհայացքը եւ մոտեցումները փոխելու ուղղությամբ բազմակողմ քայլեր պետք է իրականացվեն, ամբողջությամբ պետք է բարեփոխվի կրթական համակարգը, քանի որ կարծրատիպային մոտեցումներն առաջին հերթին տարածվում են այս սոցիալական հաստատությունների միջոցով: Խնդիրների հաղթահարման հարցում Պաշտպանը կարեւորել է ծնողների հետ պատշաճ աշխատանքը, արդյունավետ հանրային իրազեկումը, խոսել օրենսդրական կարգավորման մասին: Անահիտ Մանասյանն ընդգծել է` խնդիրը պետք է նուրբ եւ զգայուն մեթոդաբանությամբ լուծվի. դրա համար անհրաժեշտ է պետության, քաղաքացիական հասարակության եւ համապատասխան համայնքների, այդ թվում` ազգային փոքրամասնության համայնքների միջեւ սերտ համագործակցությամբ իրականացվող աշխատանքը:

«Վաղ ամուսնությունը համարվում է գենդերային խտրականության օրինակ, քանի որ ավելի վնասակար է աղջիկների համար եւ ավելի տարածված է աղջիկների շրջանում»,- ընդգծել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը: Փոխնախարարի խոսքով երեխաների ամուսնության պրակտիկային վերջ դնելը դարձել է գենդերային հավասարության կարեւոր նպատակ միջազգային զարգացման օրակարգերում:

Պատգամավորների եւ քննարկման մասնակիցների հարցերը վերաբերել են ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությանը, պարտադիր կրթությունից դուրս մնալը զսպող մեխանիզմներին, ընտանեկան բռնության հայտնաբերման, կանխարգելման գործում դպրոցի դերին ու այս հարցում միջգերատեսչական համագործակցությանը, կրթական հաստատություններում բուլինգի դրսեւորումներին: Ելույթների ու հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել սահմանված ժամկետում երեխային դպրոց ընդունելու կարեւորությանը, այս հարցում ծնողների պատասխանատվությանը, մի շարք հարցերում կարծրատիպային մտածողության բացասական ազդեցությանը, ծնողավարության արդյունավետ կազմակերպմանը, դպրոցներում «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի ուսուցանման նկատմամբ վերահսկողությանը, այդ առարկան ուսուցանող մասնագետների վերապատրաստմանը, վաղ ամուսնություններին նպաստող գործոններին ու դրանց դեմ պայքարի մեթոդներին, հանրության իրազեկման կարեւորությանը: Ամուսնության պարագայում միջնակարգ կրթությունը պարտադիր դարձնելու առաջարկ է արվել: Կարծիք է հնչել, որ ազգային փոքրամասնությունների կենցաղավարությունում նոր նորմերը պետք է առանձնակի զգուշավորությամբ ներմուծվեն, քանի որ դա զգայուն հարց է: Ռուստամ Բաքոյանի գնահատմամբ պետությունը պետք է համագործակցված աշխատի համայնքների հետ` խնդիրները փուլային տարբերակով լուծելու համար: Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Ռուստամ Բաքոյանի հետ այցելելու է եզդիական համայնքի դպրոցներ` արդյունավետ մեթոդաբանությամբ իրականացնելու հանրային իրազեկման աշխատանքներ:

Ռուստամ Բաքոյանը, արդյունավետ համարելով լսումները, շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության համար: Պատգամավորը նշել է, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն օրենսդրական փոփոխություններ, այլ նաեւ մի շարք գործիքների կիրառում, իրազեկման աշխատանքների իրականացում: Հանձնաժողովի փոխնախագահը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բաց է կառուցողական առաջարկների համար եւ ապագայում  պատրաստ է դրանք տեղայնացնել նաեւ օրենսդրական փաստաթղթում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:16 15/02/2024  |  ՄամուլԱրտոնյալ «Երեմյաններ»-ը՝ իշխանության սիրելի. այս տարվա համար ընկերությունը ԱԺ-ի հետ 5 մլն դրամի պայմանագիր է կնքել«Ժողովուրդ»
08:10 08/02/2024  |  ՄամուլՏարին «չսկսած» ԱԺ-ն 14 մլն 500 հազար դրամ է հատկացրել՝ սպասարկող մեքենաների վերանորոգման համար․ «Ժողովուրդ»
14:07 07/02/2024  |  ԼՐԱՀՈՍԵս փաստ չունեմ, որ որևէ դատավոր ճնշվել է․ ԲԴԽ անդամի թեկնածու
16:03 06/02/2024  |  Միջազգային լրահոսՈւկրաինացիներին թույլ են տվել ամուսնանալ առցանց
18:36 29/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
08:14 24/01/2024  |  ՄամուլԱԺ ընդդիմության հետ ո՛չ Արեւմուտքն է համագործակցում , ո՛չ Ռուսաստանը․«Հրապարակ»
20:55 17/01/2024  |  ԼՐԱՀՈՍՓոփոխություններ և լրացումներ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում․ Ազգային ժողովն ընդունել է նախագիծը
21:14 16/01/2024  |  ՔաղաքականՔանի հազար մարդ էր Նիկոլից հետո Հայրենիք պատրաստվում վերադառնա՞լ. Գեղամ Մանուկյան
10:30 15/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ-ում մեկնարկել են 7-րդ նստաշրջանի աշխատանքները. ուղիղ
18:55 28/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայ տղամարդիկ նախընտրել են ռուս եւ ուկրաինուհի կանանց. Իսկ հայ կանայք ինչ օտարազգի տղամարդկանց են նախընտրում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]