ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ ես եմ Անկախության հռչակագրից հրաժարվողը, ոչ էլ դուք, Ժողովուրդը կորոշի. Վլադիմիր Վարդանյան 02/01/2024 16:07 | ԼՐԱՀՈՍ
Ես կուզենայի, որ մենք Սահմանադրությունը դիտարկենք որպես ապրող փաստաթուղթ, այդ ապրող փաստաթուղթը հասարակական հարաբերությունների զարգացման փուլում կարիք է ունենում Սահմանադրի կարծիքը ունենալու պարագայում ՝ փոփոխելու կամ վերափոխելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Այս տեսանկյունից՝ ՀՀ -ն ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ քննարկում է անցկացնում ոչ թե սահմանադրական բարեփոխումների, այլև սահմանադրության տեքստի հետ կապված։ Այս քննարկումները բավականին շատ են։ Ի վերջո, ոչ թե ես և դուք, այլև սահմանադիրն է, որը քվեարկելու է՝ դեմ է թե կողմ նոր սահմանադրության»։
Անդրադառնալով Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելուն՝ Վարդանյանն ասաց, որ տարբեր երկրների սահմանադրական ավանդույթներում տարբեր մոտեցումներ կան։ «Այդ ամենը քննարկելու հարց է։ Եթե մենք վերացական դիտարկումներ անենք՝ մենք որևէ տեղ չենք հանգի, հիմա կա գաղափար և այդ գաղափարի շրջանակներում և Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում այդ հարցը կքննարկվի։ Մենք կփորձենք հասկանալ, թե մենք որ ճանապարհով ենք գնում»։
Հստակեցմանը, թե այսինքն չե՞ն բացառում, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրերից հրաժարվելու ճանապարհով ե գնալու՝ Վարդանյանն ասաց. «Ոչ ես եմ հրաժարվողը, ոչ էլ դուք, մենք պետք է արձանագրենք, որ եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի հանրաքվեի, որովհետև, այլ եղանակ չկա՝ սահմանադիրն է որոշելու, թե սահմանադրության մեջ ինչ տեքստ է լինելու»։
Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ Ադրբեջանի պահանջով է իշխանությունը գնում Սահմանադրության փոփոխության՝ Վարդանյանն ընդգծեց, որ ոչ մի սահմնադրություն չի կարող և չպետք է ընդունվի ճնշումներով։ «Եթե Սահմանադրությունն ընդունվի ճնշումներով՝ ուրեմն մենք ինքնիշխանության հետ խնդիրներ ունեք»։
Նա նաև ընդգծեց, որ Սահմանադրությունն անցյալին ուղղված փաստաթուղթ չէ, այլ ներկային ու ապագային միտված փաստաթուղթ է, որը միտված է կարգավորել 3 խումբ հարաբերություններ, անհատ-պետություն, հասարակություն պետություն և պետական կառավարման համակարգի ձևավորում։
Անդրադառնալով զինանշանի փոփոխությանը՝ նա ընդգծեց, որ կան սիմվոլներ, որոնք տարիների ընթացքում իրենց նշանակությունն ու ընկալումը փոխել են ու դրականից վերածվել են բացասականի։
«Մեր զինանշանի վրա պատկերված է Ռուբինյանների առյուծը, հովազն է՝ Բագրատուներիների, Արշակունիների և Արտաշեսյանների երկու արծիվներն են, ու կարծեմ՝ Բագրատուների շրջանից եկող երկգլխանի արծիվն է։ Ցավով կարող եմ արձանագրել որ հայկական պետականության բացակայության պայմաններում առնվազն Կիլիկիայից հտո մենք հերալդիկ զարգացումների հնարավորություն չենք ունեցել։ Օրինակ, եթե ուսումնասիրենք այն հերալդիկ վահանը, որ օգտագործվում է մեր զինանշանի վրա և այն հերալդիկ վահանը, որն առկա է Երևանի քաղաքապետարանի սիմվոլի վրա՝ դրանք տարբեր հերալգդիկ վահաններ են։ Վերջնիը բնորոշ է Արևելյան Եվրոպային, մյուսը՝ Արևմտյան Եվրոպային»։
Ինչ վերաբերում է Արարատ լեռը զինանշանից հանելուն՝ նա նշեց, որ ճիշտ կլինի նախ ուսումնասիրել, թե ինչու ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանից ժամանակին կորավ այդ լեռը, հետո կրկին հայտնվեց։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/21/2024 00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է
- 05/20/2024 23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել
- 05/20/2024 22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ