ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդը ստանում էր 34.000 դրամ աշխատավարձ, բայց ամսական 34.000 ԱՄՆ դոլարից ավել էր ծախսում. Վլադիմիր Վարդանյանը՝ դատավոր Գրիգորյանին 05/25/2023 13:16 | ԼՐԱՀՈՍ

«ԱՄՆ Գերագույն դատարանը շտկել է հազարավոր դատարանների սխալներ և անմահացրել սեփական սխալները»։ Մենք հիմա այստեղ ենք, որ առնազվն ունենանք այնպիսի Վճռաբեկ դատարան, որ սխալներ չի գործի և այդ սխալները չեն անմահանա և նոր պատուհաս չի ստեղծվի մեր հասարակության համար։ Այս մասին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ դիմելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանին։
«Ձեր հիմնական գործիքը, որը պետք է կիրառեք՝ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման» օրենքն է, բայց Ձեր ելույթում հավատամք չտեսա այդ օրենքի իրագործելիության վերաբերյալ։ Ժամկետների հետ կապված՝ կասկած արտահայտեցիք, որոշակիության հետ կապված՝ կասկած արտահայտեցիք։ Հիշում եմ՝ ՌԴ ՍԴ դատավորներից մեկը մի բան ասաց մեր դատավորներից մեկին, ասաց՝ եթե դուք այսքան քննադատում եք այս Սահմանադրությունը, ինչպես եք պաշտպանելու։ Հիմա այսքան քննադատելու պարագայում, արդյո՞ք Վճռաբեկ դատարանում, որը պարտավոր է ապահովել օրենքի միատեսակ կիրառելիությունը, Դուք կկարողանաք այն հավատամքն ունենալ՝ պաշտպանելու այն արժեքը, որը դրված է հակակոռուպցիոն այս բուրգի ստեղծման հիմքում»,- նշեց Վարդանյանը։
Լիզա Գրիգորյանը, արձագանքելով հարցադրմանը, նշեց, որ գուցե այնպես ընկալվեր, որ հավատամք չկա, բայց փորձել է պարզապես ավելի կարճ լինել և նշել այն խնդիրները, որ պետությունն ունի լուծելու և այն պարտավորությունները, որ ստանձնել է պետությունը, արդեն իսկ նշանակում է, որ դա հավատամքն է և դրական մոտեցումն է։
«Եթե մարդկությունը գնում է այն ճանապարհով, որ վերականգնում է արդարությունը՝ այդ հանցավոր ճանապարհով ծագման գույքի վերականգնման մասով, դա այն հավատամքն է, որ դա ճիշտ ճանապարհ է, որ պետությունը ստանձնել է»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ կարևորում է այդ ինստիտուտը և միջազգային չափանիշները հաշվի առնելով պետք է դա կիրառվի, պետք է ղեկավարվել միջազգային սկզբունքներով։
Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ նշելով. «Ցանկացած միլիոնատեր ասում է՝ ինձ մի հարցրեք որտեղից ինձ առաջին 1 մլն-ն, մնացածի բոլոր փաստաթղթերը կներկայացնեմ։ Եթե մենք վերջին 2-3 տարին ենք նայում, բոլորն էլ կարող են փաստաթղթերով հիմնավորել։ Ամբողջ խնդիրը սեփականաշնորհման պահից ի հայտ եկած բարդությունն է, երբ մարդը ստանում էր 34.000 դրամ աշխատավարձ, բայց ամսական 34.000 ԱՄՆ դոլարից ավել էր ծախսում և այդքան գույք էր ձեռք բերում։ Եթե մենք այդ շղթան քանդենք, ապա չգիտեմ ինչպես ենք իրականացնելու արդարադատություն։ Դա կլինի արդարադատության իմիտացիա»։
Լիզա Գրիգորյանը նկատեց՝ համաձայն է, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ ինստիտուտը նոր է ներդրվում մեզ մոտ և չպետք է թույլ տանք, որ այն գնա սխալ ճանապարհով, պետք է հաշվի առնել բոլոր շահերը, պետք է ուղենիշային լինի միջազգային պրակտիկան և միջազգային կառույցների կարծիքները։
Հիշեցնենք, որ ԱԺ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է։ Երեկ ԱԺ-ում քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հարցը։ Այդ կազմում ԲԴԽ-ն առաջադրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին, նույն դատարանից՝ Արմեն Դանիելյանին և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են փաստաբան Կարեն Աղաջանյանը, Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը և փաստաբան Կարեն Թումանյանը։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Անի Մխիթարյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանը, դատավոր Լիլիթ Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/27/2023 08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:30 «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»
- 05/27/2023 08:28 Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:24 Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
- 05/27/2023 08:21 Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր․ «Հրապարակ»
- 05/27/2023 08:18 Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»
- 05/27/2023 08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
- 04/07/2023 20:10 Այս քրեական գործը դատարան հասցնելը ՀՀ արդարադատության գերագույն փորձաքննությունն է հանդիսանալու. Հայկ Դեմոյան
Մեկնաբանություն
- 05/26/2023 18:41 Մեծ հավանականություն կա, որ սա Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինի. Վահե Հովհաննիսյան
- 05/26/2023 16:28 Դանակահարության դեպքը բնակավայրի դպրոցում «Վերջին զանգի» միջոցառման փորձի, աշակերտների հետ առնչություն չունի. ՔԿ
- 05/26/2023 15:35 Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում. թուրքագետ
- 05/26/2023 14:45 Սկզբնական փուլում Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/27/2023 21:45 Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
- 05/27/2023 21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/27/2023 20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում
- 05/27/2023 20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2023 14:35 Խոստացա իրենց հյուր գնալ. Ալեն Սիմոնյանը Շիրակի երկու դպրոցների աշակերտների հետ սելֆի է հրապարակել
- 05/22/2023 18:16 Հայտնի բլոգերի ցանկությունն իրականացավ՝ նա ժենգյալով հաց է պատրաստում Ռոզա Ծառուկյանի հետ (տեսանյութ)
- 05/15/2023 23:00 Առավել վտանգավոր շրջանը կսկսվի մայիսի 19-ից հետո. Աստղաբան (տեսանյութ)
- 05/14/2023 09:06 «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան. Հայաստանը զբաղեցրեց 14- րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը
- 05/14/2023 23:29 Դեպրեսիան մահաբեր է. վտանգ է ներկայացնում կյանքի համար (տեսանյութ)